Արամ Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Փրկարարի օրվա առթիվ | Հասարակություն

Written by

in

Փրկարար ծառայության տնօրեն, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա առթիվ։

Իր ուղերձում Արամ Ղազարյանը նշել է, որ փրկարարի բարդ աշխատանքը կապված է մշտական ռիսկի հետ, որը պահանջում է տոկունություն, պրոֆեսիոնալիզմ ու դժվարին պայքար բնության տարերքի, արտակարգ իրավիճակների և աղետների դեմ։ Նա ընդգծել է, որ անկախ եղանակային և այլ պայմաններից՝ փրկարարները միշտ առաջինն են այնտեղ, որտեղ վտանգավոր իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելու և մարդկային կյանքեր փրկելու անհրաժեշտություն կա։

ՆԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ծառայողներին անձնվեր ու բարեխիղճ աշխատանքի համար և առանձնահատուկ երախտագիտություն հայտնել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված փրկարարների ընտանիքներին։ Ղազարյանը կրկին շնորհավորել է համակարգի աշխատակիցներին ու վետերաններին տոնի առթիվ՝ մաղթելով անփորձանք ծառայություն և անձնական երջանկություն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *