1977թ-ին հինգ զինված հանցագործներ ներխուժեցին Բոստոնի կենտրոնական բանկ։ Հենց առաջին րոպեին գողերից մեկը բարձրաձայն հրամայեց բանկի աշխատողներին և հաճախորդներին․
-Տիկնայք և պարոնայք, հիմար մի եղեք․ փողը պատկանում է պետությանը, իսկ ձեր կյանքը` միայն ու միայն ձեզ․ ավելորդ շարժումներ չանեք։
Դրանից հետո բոլորը հանգիստ պառկեցին գետնին։ – Սա կոչվում է հանրային մտածելակերպի փոփոխություն-մանիպուլյացիա։
Երբ թալանն ավարտվեց, գողերից կրտսերը՝ համալսարանական դիպլոմով և մագիստրոսի աստիճանով, դիմեց վեց դասարան ավարտած՝ ավազակախմբի ղեկավարին․
-Փողերը չհաշվե՞նք արագ։
-Հիմար ե՞ս, ինչ է․ այսքան փողը ժամերով չենք կարող հաշվել․ սպասենք մի քանի ժամ և երեկոյան լուրերը կասեն ճշգրիտ թիվը։- Սա կոչվում է փորձառություն, և այն դիպլոմից օգտակար է մեր օրերում։
Ավազակների հեռանալուց հետո բանկի տնօրենը մասնաճյուղի կառավարչին ասաց.
-Արագ, զանգիր ոստիկանություն։
Կառավարիչը հակաճառեց․
-Ինչու՞ ես շտապում։ Ոչ ոք չգիտի, թե ինչքան գումար են հափշտակել հանցագործները․ արի տասը միլիոն թաքցնենք և նախորդ յոթանասուն միլիոնի հետ պարզապես կգրենք ավազակների հաշվին։-Սա կոչվում է լողալ գետի հոսանքի հետ և իրավիճակը շրջել քո օգտին։
Երեկոյան բոլոր ալիքներով հաղորդեցին․ «Բոստոնի ամենախոշոր բանկից գողացվել է 100 միլիոն դոլար։
Ավազակները տասն անգամ հաշվեցին գողացված գումարը, սակայն այն քսան միլիոնից չէր անցնում, և վերջիններս զայրացան․ «Մենք կյանքի գնով գնացինք ռիսկի, բայց բանկը հինգ անգամ ավելին շահեց, և բանկի տնօրենի ձեռքերն էլ մնացին մաքուր։ Ո՞րն էլ լավ՝ լինել գո՞ղ, թե՞ կրթված տնօրեն։-Սա նշանակում է, որ իմացությունը ոսկուց թանկ է։
Բանկի տնօրենի համար այդ օրը տոն էր․ «երջանիկ կողոպուտի» շնորհիվ նա փակեց իր բոլոր կորուստները ֆոնդային բորսայում և քառապատկեց իր ունեցածը։ -Սա կոչվում է «հնարավորությունից օգտվել գիտենալու արվեստ»։
Աշխարհի լավագույն գողերը միշտ նստած են «բարձր աթոռների» վրա․ հանցագործների և նրանց միջև տարբերությունը միայն մեկն է․ վերջիններս դիպլոմներով՝ կրթված գողեր են․․․
Սա «նոր» աշխարհն է!!!
թարգմանությունը ռուսական կայքից
Leave a Reply