Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Կատարի դեսպանին | Քաղաքականություն

Written by

in

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ ալ Սուլայթինին։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առկա բարձր մակարդակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում հատկապես ընդգծվել է միջխորհրդարանական կապերի շարունակական խորացման և փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին, ինչպես նաև քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *