Blog

  • Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Կառավարությունը շարունակում է աջակցել արտահանողներին

    Կառավարության սեպտեմբերի 3-ի հերթական նիստում որոշվեց շարունակել աջակցել արտահանողներին` արդեն լավարկված նախագծով: Գործադիրը հավանության արժանացրեց նաև Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ դպրոցաշինության ծրագիրը շարունակելու համար վարկային միջոցների ներգրավումը:

  • Կենդանակերպի այս նշաններին սպասվում է կարևոր շրջադարձ, հնարավորություն կունենան ամեն ինչ սկսել նորից

    Կենդանակերպի այս նշաններին սպասվում է կարևոր շրջադարձ, հնարավորություն կունենան ամեն ինչ սկսել նորիցԽեցգետին

    Խեցգետինների համար սեպտեմբերի սկիզբը կլինի դրականը վերագտնելու իդեալական ժամանակը: Դուք կզգաք, որ այլևս չեք ուզում էներգիա վատնել բացասականության, ուրիշների դատողությունների և անհանգստացնող նորությունների անվերջ հոսքի վրա: Դուք կցանկանաք առաջնահերթություն տալ ձեր սեփական հուզական վիճակին և, գոնե որոշ ժամանակով, հեռանալ ամեն ինչից, ինչը խանգարում է ձեր հոգեկան հանգստությանը:

    Ցուլի մեջ նվազող լուսինը կօգնի ձեզ դա անել առանց ջանքերի: Այս նշանի էներգիան կապված է հարմարավետության, կայունության և անվտանգության զգացողության հետ, ուստի Խեցգետինների համար ավելի հեշտ կլինի հեռանալ սթրեսի աղբյուրներից: Դուք կարծես փակում եք դուռը բոլոր ավելորդ շեղող բաների վրա և թույլ եք տալիս ձեզ վայելել խաղաղությունն ու լռությունը:

    Աղեղնավոր

    Աղեղնավորների համար սեպտեմբերը կսկսվի այն զգացողությամբ, որ դժվար ժամանակահատվածից հետո վերջապես ավելի հեշտ է շնչել: Օգոստոսը, հնարավոր է, հուզականորեն սպառիչ է եղել, ուստի հիմա դուք հատկապես կցանկանաք փոփոխություններ և դրական բան: Եվ, կարծես, ամեն ինչ այդ ուղղությամբ կընթանա:

    Ցուլի համաստեղության մեջ նվազող լուսինը կամրապնդի ձեր կապի զգացողությունը տիեզերքի հետ և կօգնի ձեզ կենտրոնանալ ձեր սեփական ցանկությունների վրա: Երեքշաբթի օրը փոփոխության հնարավորության հանդեպ ձեր հավատը հատկապես ուժեղ կլինի: Հիմնականը հույսը չկորցնելն է և թույլ տալ ինքներդ ձեզ հավատալ, որ ավելի հանգիստ և երջանիկ ժամանակներ են սպասվում:

    Ձկներ

    Սեպտեմբերի սկզբին Ձկները կհասկանան, որ այլևս պատրաստ չեն իրենց կյանքում այնքան բացասականություն թույլ տալ, որքան նախկինում: Ցուլի համաստեղության մեջ նվազող լուսինը կօգնի ձեզ վերանայել այն հուզական բեռը, որը վաղուց պետք է ազատվի: Մշտական ​​անհանգստության փոխարեն, դուք կմղվեք առաջ նայել ավելի մեծ հույսով:

    Դուք կսկսեք ավելի վստահ զգալ և այլևս այդքան չեք վախենա ապագայից: Ձկները կհասկանան, որ իրենց կյանքի հաջորդ փուլը մեծապես կախված է իրենցից: Սեպտեմբերին դուք կցանկանաք ոչ միայն գտնել ձեր սեփական երջանկությունը, այլև ուրիշներին ավելի երջանիկ դարձնել: Ուրիշների մասին հոգ տանելը կմնա ձեր ծրագրերի կարևոր մասը, բայց հիմա դրանցում տեղ կլինի նաև ձեզ համար:

  • ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

    Դրանցից 120 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Մոսկվայի մերձակայքում, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿ



    Տնտեսություն





     

    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ էլեկտրոնային ստորագրության imID համակարգն արդեն բնականոն աշխատում է։

    Համակարգի աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրներն ամբողջությամբ կարգավորվել են։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով

    Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

    Երևան քաղաքում՝

    Սեպտեմբերի 3-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14մ/վրկ։

    Հանրապետության տարածքում`

    Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 4-6-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ 

    Քամին`հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ 

    Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 3-5-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։

     

     

  • Ջուլիետա Ազարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ստանձնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնը։

    «Սիրելի՛ ընկերներ, գործընկերներ, ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնը։

    Ինձ համար սա առաջին հերթին մեծ պատասխանատվություն է՝ ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատանքը, քաղաքապետի և քաղաքապետարանի թիմի գործունեությունը, ինչպես նաև ապահովելու հանրության և ԶԼՄ-ների հետ բաց, օպերատիվ և արդյունավետ հաղորդակցություն։

    Գիտակցում եմ, որ մամուլի խոսնակի աշխատանքը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ։ Այն նաև պատասխանատվություն է՝ լինել հասանելի, ճշգրիտ և հետևողական, լսել հարցերը, ապահովել պատշաճ հաղորդակցություն և հանրությանը ներկայացնել Երևանի կյանքին ու քաղաքային կառավարմանը վերաբերող կարևոր գործընթացները։

    Հատկապես ուզում եմ ընդգծել իմ պատրաստակամությունը՝ սերտ և գործընկերային աշխատանք կառուցելու բոլոր լրատվամիջոցների և լրագրողների հետ։

    Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ցուցաբերած բարձր վստահության և այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- ասվում է գրառման մեջ։

  • COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ

    Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վայրի բնության հանցագործությունների դեմ պայքարի միջազգային կոնսորցիումի (ICCWC) հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության համակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։
    Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության, Շրջակա միջավայրի նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

    Հ.Մարտիրոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է աշխատանքային խմբի գործունեության հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ խմբի առանցքային նպատակն է ապահովել արդյունավետ համակարգում, ամրապնդել պետական մարմինների միջև համագործակցությունը և առավել նպատակային օգտագործել միջազգային գործընկերների կողմից առաջարկվող գործիքներն ու հնարավորությունները՝ վայրի բնության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ICCWC-ի կողմից առաջարկվող աջակցության հնարավորությունների շրջանակը՝ ծառայությունների ցանկը, որը նախատեսում է նպատակային աջակցություն վայրի բնության և անտառային հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, իրավապահ և վերահսկողական կարողությունների զարգացման, ինչպես նաև շղթայականության ամրապնդման ուղղություններով։

    Աշխատանքային խմբի անդամները քննարկել են Հայաստանի Հանրապետության կարիքներին և առաջնահերթություններին առավել համապատասխան համագործակցության և աջակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, տեղեկատվության փոխանակման և միջգերատեսչական համագործակցության մեխանիզմների կատարելագործմանը։ Խմբի ձևավորումը կարևոր քայլ է նաև Հայաստանի կողմից ընդունվելիք միջազգային պարտավորությունների և նախաձեռնությունների, այդ թվում՝ 2026 թվականին Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի շրջանակներում։

  • Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ

    Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում «Սպիտակ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Գոգարան գյուղի բնակիչներ՝ 28 և 24 տարեկան երկու երիտասարդ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

    Լոռու մարզի քրեական ոստիկանների և Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող հանրային սննդի կետերից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդներին դանակով հարվածներ էր հասցրել Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդ։

    Հետագա միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

    Կատարվում է նախաքննություն։

  • Անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին


    Հասարակություն



     

    Երևան քաղաքում՝
    Սեպտեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14մ/վրկ։

    Հանրապետության տարածքում`
    Սեպտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 4-6-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ 
    Քամին`հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։ 
    Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 4-5-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով։

    Հետևեք մեզ՝ այստեղ