Blog

  • Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը

    Պարզվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հուլիսի 14-ին՝ Ազգային տոնի առիթով կազմակերպված ընդունելության որոշ հյուրերի մոտ սննդային թունավորման  պատճառը։

    «Արձանագրվել են մեր գործընկերներից մեկի, ինչպես նաև վերջինիս մի շարք մատակարարների կողմից սանիտարական կանոնների խախտումներ։ Ապագայում Ֆրանսիայի դսպանությունն այլևս չի օգտվի նրանց ծառայություններից։ 

    Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալությունէ  հայտնում Հայաստանի առողջապահական մարմիններին՝ անցկացված հետաքննության համար»,- հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։ 

    Ավելի վաղ հաղորդել էինք, որ հուլիսի 14-ին դեսպանատանը նշվել էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին եղել մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ և այլք։ Հյուրասիրությունը կազմակերպվել էր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կողմից:

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 17-ի երեկոյան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացել էր հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել էր, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա, առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «Շաուրմա», «Պեպերոնի» տեսակի պիցցա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով՝ սաղմոն տեսակի ձկով, բրուսկետա սննդատեսակներից։ 

  • Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–13:00 Եր. Քոչարի փողոց 21/1, 23, 23/7, 25, 27, 28 շենքեր, Զավարյան փողոց 57/19 շենք, Զավարյան փողոց 20–55 առանձնատներ, Տոլստոյի փողոց 8–64 առանձնատներ,

    11:00–16:00 Մ. Խորենացու փողոց 43 շենք («Այրարատ» կինոթատրոն),

    12:00–15:00 Հյուսիսային պողոտա 5 շենք,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00–17:00 Ադոնցի փողոց 2/3–2/7 շենքեր,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան`

    11:00–15:00 Շինարարների փողոց 23/1 շենք, Շինարարների փողոց մասնակի, Առաքելյան փողոց 66, 68, 70 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    11:00-12:00 Դավթաշեն 3 թաղամաս՝ 14, 15, 16, 17, 18/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–14:00 Ա. Միկոյան փողոց 2/1, 4/7, 4/15, 4/16 հասցեներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-12:00 Վեգների, Ոսկանյան, Բատիկյան, Հովնաթանի փողոցներ մասնակի, Օհանովի փողոց 66 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Ներքին Չարբախ 3, 4 փողոցների, 1-ին փողոց 1-ին նրբանցքի, 3-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 1, 7փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան`

    10:00–12:00 Վարդաշեն 6-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Աթոյան փողոց, Մուրացան փողոց 45 շենք, Մուրացանի փողոց 113/3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան՝

    11:00–14:00 Նորքի 2-րդ փողոց 50/2, 46/5, 63/6 առանձնատներ, Նորքի 2-րդ փողոց 1-ին նրբանցք 43, 46 առանձնատներ, Նորքի 2-րդ փողոց 2-րդ նրբանցք 44/2, 52 առանձնատներ, Ս. Խանզադյան փողոց 44/1, 46 առանձնատներ, Նորքի 4-րդ փողոց 19/1 առանձնատունը, Շոպրոնի փողոց 21/5, 25/3, 26 առանձնատներ, Գյուրջյան փողոց 32/12, 32/13, 32/14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00–17:00 Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջան՝ 1/17, 1/18, 2/5 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00–12:00 Նոր Նորք 8-րդ զանգված՝ Մինսկի փողոց 22, 24, 26, 29, 30, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Նոր Նորք 8-րդ զանգված՝ Մինսկի փողոց 23, 25, 27, 49/1 շենքեր, «Վիվա Արմենիա» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–15:00 Նոր Նորք 8-րդ զանգված՝ Մինսկի փողոց 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 շենքեր, «Ամառո Գրուպ», «Առմա Քոնսթրաքշն», «Բեսթ Քոմփ», «Գարարտ 10» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ

    11:00–17:00 Երասխահուն, Վարդանաշեն, Եղեգնուտ գյուղեր,

    Արագածոտնի մարզ

    11:00–17:00 Աշտարակ քաղաքն ամբողջությամբ, Սասունիկ գյուղ՝ Կարին թաղամաս, Նոր Երզնկա գյուղն ամբողջությամբ,

    Արարատի մարզի՝

    11:00-12:30 Այգեպատ գյուղ մասնակի,

    11:00–13:00 Մասիս քաղաք՝ Հերացի փողոց մասնակի, 2-րդ, 3-րդ թաղամասեր մասնակի

    11:00-14:00 Վանաշեն, Սևակավան, Շաղափ, Ռանչպար, Արաքս գյուղեր մասնակի, «Արաքս-2», «Հովան», «Յունիֆիշ» ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Վայոց Ձորի մարզի՝

    11:00-14:00 Խնձորուտ գյուղ մասնակի,

    11:00–12:30 Եղեգնաձոր քաղաք՝ Մեղապարտի, Համբարձումյան փողոցներ մասնակի, Նորավան թաղամաս մասնակի, Երևանյան խճուղին մասնակի,

    13:00–16:00 Արտաբույք գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    10:30–15:30 Բյուրեղավան քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ալմաքար» ՍՊԸ, «Բել Գլաս» ՍՊԸ, «Անդրանիկ Հարությունյան» ՍՊԸ, «Հայռուսգազարդ» ոչ բնակիչ-բաժանորդ,

    10:30–15:30 Նուռնուս գյուղ և ամառանոցներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաքի ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի,

    10:30–15:30 Արզնի համայնք ւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Արզնի Թռչնաֆաբրիկա», «Գյուղ Արզնի հայրենադարձ թաղամաս», «Շ. Ի. Ն. Գ. Ը.» ՍՊԸ, «Մինդա» ՍՊԸ,

    11:00–15:00 Աբովյան քաղաք 2-րդ միկրոշրջան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Նոր Գեղի համայնք, «Կոյուղի» թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաք և ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, «Բյուրեղաշող» ՍՊԸ, «Գոլդեն Ֆլաուեի» ՍՊԸ, «Արզնի Էքսպրես» ՍՊԸ, «Վյակ» ՍՊԸ, «Էյ Էլ Թի» ՍՊԸ, «Արզնի Գրուպ» ՍՊԸ, «Արզնի Էսթետիկա» ՍՊԸ, «Լուսիմա» ՍՊԸ, «Ե/Գ Առողջարան» ՍՊԸ, Հանգստի գոտի, ԱՁ Կ. Պողոսյան, ԱՁ Ա. Ահարոնյան, Սեփականատերեր՝ Մ. Հարությունյան, Նարեկ Առաքելյան, «Նարեկ-95» ԼՏԸ, «Կոյուղի» թաղամաս, Մանո թաղամաս, Սեփականատեր՝ Վ. Մանուկյան, Սանատորիա թաղամաս, Խաչմերուկ թաղամաս, Սեփականատեր՝ Վ. Հակոբյան, Գետաշեն թաղամաս, Սառնարան թաղամաս, Գերեզմաններ թաղամաս, Գյուղապետարան թաղամաս,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00–13:00 Կարմիր գյուղ՝ թիվ 1 միջնակարգ դպրոց, «Հորթերի դոշ» կոչվող տարածքի բոլոր բնակիչ-բաժանորդներ, «Գորգ-արտել» կոչվող տարածքի բոլոր բնակիչ-բաժանորդներ, Կարմիր գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց, Կարմիր գյուղի ոռոգման պոմպակայանը, «Յուքոմ» ընկերության բջջային կայան, Կարմիր գյուղի եկեղեցու և բաղնիքի հարակից տարածքների բոլոր բնակիչ-բաժանորդներ,

    11:00–15:00 Ճամբարակ քաղաք՝ Գարդմանի, Գ. Նժդեհի, Բայրոնի, Հ. Նադարյանի, Չարենցի, Կոմիտասի, Սեպտեմբերի 21-ի, Մաշտոցի փողոցներ, ՃՇՇ, զինման և գազալցակայաններ,

    11:00–16:00 Սևան քաղաք՝ Շիրազի փողոց 10–57, Չարենցի փողոց 33–102, 142–162, Լճափնյա փողոց 21–66, Նաիրյան 1-ին նրբանցք 1–17, Ազնավուրի փողոց 2–15, Շիրազի փողոց 10–15, Շահումյան և Կարմիր Բանակի փողոցների առանձնատներ, Սպանդարյան և Իսահակյան փողոցներ և Չերյոմուշկա թաղամասն ամբողջությամբ, «Գեղամա Տրանս» ոչ բնակիչ-բաժանորդ, սեփականատեր՝ Հ. Սանեյան, Ս. Սեդրակյան, Ս. Բեգլարյան, «Էս Քոմպանի» ՍՊԸ, «ԳՈՒՄՍ», «Ավագ», թիվ 4 և Երաժշտական դպրոցներ, մանկապարտեզ, Միկրոյի կոյուղու պոմպակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:30 Աստղաձոր գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–12:00 Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Նորաբակ, Վ. Շորժա, Ն. Շորժա գյուղեր ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լուսակունք, Խաչաղբյուր, Տորֆավան, Վանևան, Գեղաքար գյուղերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–16:00 Ակունք գյուղ, Սարալանջի, Շահումյանի, 7-րդ, 10-րդ փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները

    12:30–13:00 Ակունք գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:00 Զոլաքար գյուղ՝ 17-րդ, 18-րդ, 20-րդ փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:15–13:15 Զոլաքար գյուղ՝ 11-րդ փողոցն ամբողջությամբ, 2-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30–14:30 Զոլաքար գյուղ՝ 1-ին և 10-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00–13:00 Սպիտակ քաղաք՝ Այգեստան 1 թաղամաս, Խնկոյան և Մուրացան փողոցներ, Շահումյան փողոց մասնակի,

    11:00–14:00 Գյուլագարակ, Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան, Պուշկինո, Ամրակից գյուղեր,

    11:00–15:00 Մարց, Քարինջ, Լորուտ, Աթան, Ահնիձոր, Շամուտ գյուղեր,

    11:00–16:00 Գարգառ գյուղ,

    12:00–15:00 Արջուտ գյուղ,

    Տավուշի մարզ՝

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Այգեգործների, Հակոբջանյանի, Օրջոնոկիձեի, Սարի, Կամարինի, Թբիլիսյան, Աթաբեկյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–14:00 Ազատամուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–13:00 Սևքար գյուղ, 16-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ փողոցներ մասնակի.

    13:30–15:30 Սևքար գյուղ՝ 26–31-րդ փողոցներ մասնակի,

    Սյունիքի մարզ՝

    10:30–11:30 Սիսիան քաղաք՝ Շիրակի և Հարավ-արևմտյան փողոցներ մասնակի,

    11:45–13:30 Սիսիան քաղաք՝ Ա. Մանուկյան փողոց 3 շենք, Իսրայելյան փողոց 39, 39ա, 39բ, 39գ շենքեր, Սիսական փողոց 34 շենք, Գարեգին Նժդեհի փողոց 3, 4 շենքեր և Նիկողայոս Ադոնցի փողոց 1 շենք,

    13:45–14:30 Սիսիան քաղաք՝ Մյասնիկյան և Նիկողայոս Ադոնցի փողոցներ մասնակի, Ավագ դպրոց և Քաղաքապետարան,

    10:00–11:00 Սրաշեն գյուղ,

    10:00–12:00 Գորհայք գյուղ,

    11:00–13:00 Ծղուկ գյուղ՝ Ներքին թաղամաս,

    13:00–14:00 Շիկահող գյուղ,

    13:15–15:00 Ծղուկ գյուղ՝ Կենտրոնական թաղամաս:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից լեգեոներների քանակի սահմանափակման վերաբերյալ ընթացող դատական գործընթացին։

    Ակումբը մտահոգություն է հայտնել ընդհանուր իրավասության դատարանների՝ զուտ մարզական որոշումներին միջամտելու կապակցությամբ և պաշտոնապես ներգրավվել է քաղաքացիական գործի քննությանը որպես երրորդ անձ՝ ի պաշտպանություն հայկական ֆուտբոլի ինքնավարության:

    Ակումբի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

    «Հարգելի՛ ֆուտբոլային հանրություն,

    Հարգելի՛ երկրպագուներ և հայկական ֆուտբոլով մտահոգ բոլոր անձինք,

    «Ֆուտբոլային Ակումբ Ուրարտու» ՄՀԿ-ն անհրաժեշտ է համարում հանրությանը ներկայացնել իր դիրքորոշումը ներկայումս ընթացող մի իրավական գործընթացի վերաբերյալ, որը, մեր համոզմամբ, իր նշանակությամբ դուրս է մեկ առանձին վեճի շրջանակներից և կարող է էական ազդեցություն ունենալ հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլի կառավարման համակարգի, դրա ինքնուրույնության և հետագա զարգացման վրա։

    Ներկայումս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննվում է քաղաքացիական գործ, որի շրջանակներում, ի թիվս այլնի, ներկայացվել է պահանջ՝ անվավեր ճանաչելու «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեի 27.06.2026 թվականի՝ «ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը (2026-2027 մրցաշրջան) հաստատելու մասին» որոշումը։

    Նշված Կանոնակարգը սահմանում է Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների կազմակերպման և անցկացման մի շարք ընթացակարգային, կազմակերպչական և մարզական չափանիշներ, որոնք անմիջականորեն տարածվում են այդ մրցումներին մասնակցող ակումբների վրա և ձևավորում են այն միջավայրը, որտեղ գործում ու զարգանում է հայկական ակումբային ֆուտբոլը։

    Կանոնակարգի առավել լայն քննարկման արժանացած դրույթներից է 20.03 կետը, համաձայն որի՝ «լեգեոներ» համարվող ֆուտբոլիստների քանակը ՀՊԼ և ԱԽ թիմերում միասին չի կարող գերազանցել 15 ֆուտբոլիստը։

    «Ուրարտու» ՖԱ-ն այս սահմանափակումը դիտարկում է ոչ թե որպես ինքնանպատակ արգելք, այլ որպես հայկական ֆուտբոլի երկարաժամկետ զարգացմանն ուղղված մարզական քաղաքականության բաղադրիչ։ Դրա տրամաբանությունը, մեր գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունում մարզված և հայ ֆուտբոլիստների համար մրցակցային ու խաղային հնարավորությունների ընդլայնումն է, նրանց զարգացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորումը և, որպես վերջնական նպատակ, հայկական ակումբային ֆուտբոլի ու տարբեր տարիքային հավաքականների որակի բարձրացումը։

    Մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ ենք, որի համար յուրաքանչյուր խաղի արդյունքը կարևոր է։ Սակայն «Ուրարտուի» համար ֆուտբոլը երբեք չի սահմանափակվել միայն հաջորդ հանդիպման արդյունքով։

    Մեր ակումբի ակադեմիայում այսօր մարզվում են հարյուրավոր երեխաներ, որոնցից յուրաքանչյուրն ունի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու երազանք։ Մեր պարտականությունն է ոչ միայն մարզել նրանց, այլ նաև պաշտպանել այն համակարգը, որտեղ այդ երեխան կարող է իրական հնարավորություն ստանալ անցնելու մանկապատանեկան ֆուտբոլից դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ։

    Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ։

    Մենք բաց ենք մրցակցության համար, գնահատում ենք արտասահմանցի բարձրակարգ ֆուտբոլիստների ներդրումը հայկական ակումբային ֆուտբոլի զարգացման գործում և համոզված ենք, որ լեգեոներները կարող են բարձրացնել առաջնության որակն ու մրցակցությունը։ Միաժամանակ, այդ գործընթացը չպետք է վերածվի մի համակարգի, որտեղ կարճաժամկետ մարզական արդյունքի հասնելու ձգտումը սահմանափակում է Հայաստանում մարզված երիտասարդ ֆուտբոլիստների առաջխաղացման հնարավորությունները։

    Սակայն տվյալ հարցում առկա է նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր սկզբունքային խնդիր։

    Ֆուտբոլն ունի իր առանձնահատուկ և միջազգային մակարդակով ձևավորված կառավարման ու վեճերի լուծման իրավական համակարգը։ FIFA-ի, UEFA-ի, ազգային ֆեդերացիաների և Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) շրջանակներում տասնամյակների ընթացքում ձևավորվել են այն մեխանիզմները, որոնց նպատակն է ապահովել ֆուտբոլային հարաբերությունների մասնագիտական, միասնական և ոլորտի առանձնահատկություններին համապատասխան կարգավորումը։

    Մեր համոզմամբ՝ զուտ մարզական բնույթի որոշումների և ֆուտբոլային մրցումների կազմակերպման ներքին կանոնների նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանների միջամտության սահմանների հարցը չի կարող դիտարկվել որպես սովորական քաղաքացիաիրավական վեճ։ Այն առնչվում է ֆուտբոլի ինքնավարության, մարզական մարմինների իրավասության, վեճերի լուծման հատուկ մեխանիզմների և ազգային ու միջազգային ֆուտբոլային կառույցների միջև ձևավորված իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին։

    Հենց այդ պատճառով «Ուրարտու» ՖԱ-ն չի կարող անտարբեր մնալ մի գործընթացի նկատմամբ, որի հնարավոր հետևանքները կարող են տարածվել ոչ միայն մեկ կանոնակարգի կամ մեկ մրցաշրջանի վրա, այլև նախադեպային նշանակություն ունենալ հայկական ֆուտբոլի կառավարման ամբողջ համակարգի համար։

    Միաժամանակ ցանկանում ենք հստակ ընդգծել՝ «Ուրարտու» ՖԱ-ի դիրքորոշումը որևէ կերպ ուղղված չէ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ որպես դատավարության կողմի շահերի պաշտպանությանը։

    Մենք պաշտպանում ենք ոչ թե որևէ կառույց կամ պաշտոնատար անձ, այլ այն սկզբունքները, որոնք, մեր համոզմամբ, անհրաժեշտ են հայկական ֆուտբոլի կայուն զարգացման համար՝ ֆուտբոլային կառավարման ինքնուրույնությունը, մասնագիտական որոշումների նկատմամբ հարգանքը, իրավական կանխատեսելիությունը, առողջ մրցակցությունը և հայ ֆուտբոլիստների զարգացման իրական հնարավորությունը։

    Այս սկզբունքներից ելնելով՝ «Ֆուտբոլային Ակումբ Ուրարտու» ՄՀԿ-ն համապատասխան միջնորդություն է ներկայացրել դատարան և ներգրավվել է տվյալ քաղաքացիական գործի քննությանը որպես երրորդ անձ։

    Ակումբը գործի շրջանակներում իր դիրքորոշումը և իրավական փաստարկները կներկայացնի բացառապես օրենքով նախատեսված դատավարական գործիքների միջոցով՝ հարգելով դատարանը, դատավարության մյուս մասնակիցներին և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները։

    Միևնույն ժամանակ, մեր դիրքորոշումը մնում է հստակ և սկզբունքային. որովհետև հայկական ֆուտբոլի ապագան կառուցվում է ոչ միայն այսօրվա արդյունքներով, այլև այն հնարավորություններով, որոնք այսօր ստեղծում ենք վաղվա հայ ֆուտբոլիստների համար։

    «Ֆուտբոլային Ակումբ Ուրարտու» ՄՀԿ»։

    Հիշեցնենք, որ ներկայումս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում վիճարկվում է ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից հաստատված կանոնակարգի 20.03 կետը, որի համաձայն՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի թիմերում լեգեոներ համարվող ֆուտբոլիստների ընդհանուր քանակը միասին չի կարող գերազանցել 15-ը:

    Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նոա» ֆուտբոլային ակումբը հայց էր ներկայացրել դատարան և հաջողության հասել լեգեոներների սահմանափակման դեմ ուղղված դատական վեճում, ինչն էլ հիմք է հանդիսացել ֆուտբոլային հանրության շրջանում այս քննարկումների և «Ուրարտուի» կողմից ձեռնարկված իրավական պատասխան քայլի համար։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Բայդենի վարչակազմի կողմից Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

    Բայդենի վարչակազմը Ուկրաինային լիովին անվճար է փոխանցել շատ ավելի շատ զինամթերք, քան ԱՄՆ-ն օգտագործել է Իրանում, գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում:

    Հարյուրավոր միլիարդավոր դոլարներ անհատույց տրվել են Ուկրաինային և ՆԱՏՕ-ին։ Եվրոպան կարող էր ինքը վճարել դրա համար, եթե նրան խնդրեին այդ մասին, բայց մենք, այնուամենայնիվ, կպահանջենք այդ գումարը, թեկուզ որոշ ուշացումով։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Արդեն 3-րդ դատավորը չի ցանկանում քննել վեհափառի և 6 եպիսկոպոսի «գործը»

    Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի …
  • ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին

    2026 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների հաջող ավարտից հետո՝ սեպտեմբերի 1-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

     

    Վերանորոգման ընթացքում իրականացվել է շուրջ 20 կարևոր միջոցառում՝ ուղղված էներգաբլոկի

    հուսալիության, անվտանգության և արդյունավետ շահագործման բարձրացմանը։

     

    Վերանորոգման աշխատանքները տևել են 153 օր` գրաֆիկին համապատասխան։

     

    Ներկայում էներգաբլոկը գործում է բնականոն ռեժիմով, հզորության աստիճանական բարձրացումն իրականացվում է սահմանված տեխնոլոգիական պահանջներին համապատասխան։

  • ԱՄՆ-ը կարող է Patriot համակարգի համար հրթիռներ արտադրելու արտոնագիրը տրամադրել Կիևին

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ Վաշինգտոնը և Կիևը բանակցություններ են վարում արտոնագրի շուրջ, որն Ուկրաինային կարող է թույլ տալ հրթիռներ արտադրել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար:

    «Այս հարցի շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում»,- ասել է նա։

    ԱՄՆ պետքարտուղարը, այդուհանդերձ, նշել է, որ նույնիսկ եթե արտոնագիրը տրամադրվի, դա չի լուծի հակաօդային պաշտպանության սպառազինության պակասի խնդիրը, որն այժմ ունի Ուկրաինան։ Նա ասել է, որ «արտադրության ավելացումը» և նման բարդ զենքի համար գործարանների կառուցումը մի քանի տարի կտևի:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան

  • Ջուլիետա Ազարյանը ստանձնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնը

    ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    Սիրելի՛ ընկերներ, գործընկերներ, ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ.

    այսօրվանից ստանձնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնը։

    Ինձ համար սա առաջին հերթին մեծ պատասխանատվություն է՝ ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատանքը, քաղաքապետի և քաղաքապետարանի թիմի գործունեությունը, ինչպես նաև ապահովելու հանրության և ԶԼՄ-ների հետ բաց, օպերատիվ և արդյունավետ հաղորդակցություն։

    Գիտակցում եմ, որ մամուլի խոսնակի աշխատանքը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ։ Այն նաև պատասխանատվություն է՝ լինել հասանելի, ճշգրիտ և հետևողական, լսել հարցերը, ապահովել պատշաճ հաղորդակցություն և հանրությանը ներկայացնել Երևանի կյանքին ու քաղաքային կառավարմանը վերաբերող կարևոր գործընթացները։

    Հատկապես ուզում եմ ընդգծել իմ պատրաստակամությունը՝ սերտ և գործընկերային աշխատանք կառուցելու բոլոր լրատվամիջոցների և լրագրողների հետ։

    Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ցուցաբերած բարձր վստահության և այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։

  • Պուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասին



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Մոսկվայի և Վաշինգտոնի շփումները շարունակվում են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում:

    «Ինչ վերաբերում է ԱՄՆ վարչակազմի հետ մեր շփումներին, ապա դրանք շարունակվում են: Մենք շփման մեջ ենք ԱՄՆ վարչակազմի հետ, և շփման մեջ ենք մինչև հիմա: Եվ հույս ունեմ, որ այդ շփումները կշարունակվեն», – Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

    Նա նաև նշել է, որ իր ընկալմամբ՝ ԱՄՆ նախագահը տրամադրված է Ռուսաստանի հետ դրական, կառուցողական աշխատանքի։ Պուտինի խոսքով՝ բոլորն արդեն գիտեն շփումների մասին հատուկ ծառայությունների գծով, վարչակազմի այն ներկայացուցիչների գծով, որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակում է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու համար:


    «Այս ամենը գործում է: Հույս ունեմ, որ դա, ի վերջո, կհանգեցնի դրական արդյունքի», – հավելել է Ռուսաստանի ղեկավարը:

    Հետևեք մեզ՝ այստեղ