Բաքվում բանտում գտնվող հայ գերիներն արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփում չունեն։ Նրանք չեն տեսնում հարազատներին, հյուպատոսական աշխատակիցների, անկախ բժիշկների, անկախ փաստաբանների, ԿԽՄԿ ներկայացուցիչների, լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Նրանք պահվում են բացարձակ մեկուսացված պայմաններում։ Իհարկե, նրանց այլ իրավունքներն էլ են խախտվում, օրինակ՝ զբոսանքի իրավունքը, բայց գերագույն խնդիրն այն է, որ նրանք բացարձակ մեկուսացված են։ Արտաքին աշխարհի միակ շփումը հեռախոսային խոսակցություններն են։ Դատապարտյալները պետք է օգտվեն նամակագրության իրավունքից, սակայն այս իրավունքը ևս չի պահպանվում։ Միակ բանը, որը տրամադրված է՝ վերահսկելի հեռախոսային զանգերն են, որի հաճախականությունը տարբեր է տարբեր անձանց մոտ»,-ասաց Սահակյանը։
Կան 3 դատապարվածներ, ովքեր կարողանում են զանգերը կազմակերպել 40 օրը մեկ հաճախականությամբ, մնացյալի համար ապահովված է շաբաթական մեկ զանգ հնարավորությունը։
«Զանգի տևողությունը փոփոխական է, կարող է տևել 2-10 րոպե։ Խնդիրն այն է, որ բոլոր զանգերը վերահսկվող են և կախված բովանդակությունից կարող են նաև հարկադիր ընդհատման ենթարկվել»։
Սահակյանն ասաց, որ վերջին ամիսների ընթացքում հայ գերիների՝ ընտանիքների անդամների հետ հեռախոսազանգերի ընթացքում ավելի ինտենսիվ են դարձել առողջական խնդիրների բարձրաձայնումը։
«Մշտապես դժգոհություններ կան, որ բուժօգնություն չի կազմակերպվում»։
դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Leave a Reply