Մալայզիան բարձր է գնահատում ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունները․ Մոհամադ Հասանը՝ Միրզոյանին

Written by

in

Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը վերանշանակման առթիվ շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին։

Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

«Ջերմ ողջույններ և սրտագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման առթիվ»,- ասված է Մոհամադ Հասանի շնորհավորական ուղերձում։

Մալայզիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Միրզոյանի վերանշանակումը վկայում է նրա առաջնորդության նկատմամբ ցուցաբերվող վստահության մասին՝ Հայաստանի դիվանագիտությունը խաղաղության, կայունության և զարգացման ուղղությամբ առաջնորդելու գործում։

«Վստահ եմ, որ Ձեր շարունակական ղեկավարության ներքո Հայաստանը հետագայում ևս կամրապնդի իր միջազգային ներգրավվածությունը և կշարունակի կառուցողական դերակատարություն ունենալ տարածաշրջանային և գլոբալ հարցերում»,- նշել է նա։

Մոհամադ Հասանն ընդգծել է, որ Մալայզիան բարձր է գնահատում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների փոխադարձ շահերի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *