Blog

  • Երևանում մարզային տրանսպորտով ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն

    Երևանում մարզային տրանսպորտով ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով։ Մարզային ուղևորափոխադրումների կարգը հետևյալն է՝ նրանք կարող են իրականացնել ավտոկայաններում։ Դա պետք է ապահովվի։ Երևանի ՏԻՄ օրենքով բոլոր հնարավորությունները ստեղծված են։

    Այս մասին Երևանի ավագանու նստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

    «Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի փողոցները: Մի հատիկ տրոլեյբուսային գիծ մի քիչ բարձրացել է Ջրվեժ՝ Զոնտիկների մոտից մարդկանց վերցնում է, հայ-բուդուր սաղ աշխարհով սիրենաները միացել են»,- նշել է նա:

  • Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները


    Սպորտ





    France Football հանդեսը հրապարակել է «Ոսկե գնդակ-2026»-ի՝ Տարվա լավագույն տղամարդկանց մարզչի մրցանակի 5 հավակնորդների անունները։

    2026 թվականի մրցանակի հավակնորդներն ու նրանց նվաճած տիտղոսներն են.

    Միկել Արտետա (Իսպանիա, «Արսենալ»)
    Տիտղոսներ՝ Պրեմիեր լիգա

    Լուիս դե լա Ֆուենտե (Իսպանիա, Իսպանիայի ազգային հավաքական)
    Տիտղոսներ՝ Աշխարհի առաջնություն

    Ունաի Էմերի (Իսպանիա, «Ասթոն Վիլա»)
    Տիտղոսներ՝ Եվրոպա լիգա

    Վենսան Կոմպանի (Բելգիա, «Բավարիա»)
    Տիտղոսներ՝ Բունդեսլիգա, Գերմանիայի գավաթ, Գերմանիայի սուպերգավաթ

    Լուիս Էնրիկե (Իսպանիա, ՊՍԺ)
    Տիտղոսներ՝ Չեմպիոնների լիգա, Միջմայրցամաքային գավաթ, ՈւԵՖԱ սուպերգավաթ, Ֆրանսիայի Լիգա 1, Ֆրանսիայի սուպերգավաթ

    Հաղթողը պաշտոնապես հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին՝ երկուշաբթի օրը, Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։ Հիշեցնենք, որ նախորդ տարի այս մրցանակին արժանացել էր Լուիս Էնրիկեն։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Bloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնի



    Միջազգային





    Եվրոպական երկրները պլանավորում են մինչև ձմեռ Ուկրաինայի համար գնել ամերիկյան Patriot խափանող հրթիռներ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

    Գործակալության տվյալներով՝ երկրները վերջնականապես մշակում են ՆԱՏՕ-ի PURL (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ) մեխանիզմի ներդրումներն օգտագործելու ծրագիրը՝ խափանող հրթիռների նոր խմբաքանակ գնելու համար, որոնք պետք է Կիևին մատակարարվեն մինչև ձմեռ։ Աղբյուրները չեն բացահայտել հրթիռների ճշգրիտ քանակը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

    Ծրագիրը նախատեսվում է քննարկել երեքշաբթի օրը Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նիստում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Ակնկալվում է, որ Հունաստանը, Գերմանիան և Չեխիան նույնպես կմասնակցեն, մինչդեռ Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել է PURL ծրագրին 100 միլիոն ֆունտ ստեռլինգի նոր ներդրման մասին, որի մի մասը կօգտագործվի Patriot հրթիռների գնման համար։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առաջնորդ Յուրի Ուշակովը։

    Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ և ԱՄՆ առաջնորդները դրական են գնահատել Թրամփի դեսպանորդներ Սթիվ Ուիտկոֆի և Քուշների` Մոսկվա և Կիև կատարած այցելության արդյունքները։

    Թրամփը շահագրգռված է իր նախագահության ընթացքում ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացի հասնել։

    Պուտինի հետ զրույցում Թրամփը շեշտել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը, ինչը կբացի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների լայնածավալ վերականգնման դուռը։

    Պուտինն աջակցել է Թրամփի հանձնառությանը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կառուցողական գործընկերության հարցում։

    Թրամփի հետ զրույցում Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը Եվրոպայի դեմ թշնամական ծրագրեր չունի։

    ՌԴ և ԱՄՆ առաջնորդների զրույցը տևել է 1 ժամ, նրանք համաձայնեցրել են կապի մեջ մնալ և անհրաժեշտության դեպքում զանգահարել միմյանց։

    @ArmeniaSputnik

  • Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

    Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։

     

    Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրա դիվանագիտական առաքելության ընթացքում՝ ընդգծելով երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։

     

    Դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար և նախագահին փոխանցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները։

     

    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին, դրա արդյունավետ իրականացմանն ու հետագա զարգացման հեռանկարներին։

     

    Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

  • Ալխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ |

    ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 8-ին գումարել է առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 3 հարց։

    Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ալխաս Ղազարյանի թեկնածությունը։

    Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը։

    Քվեարկության արդյունքում Ալխաս Ղազարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

    Ելույթ ունենալով՝ Ալխաս Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ վստահության և իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա նշել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում այս բարձր պաշտոնը։

    Հանձնաժողովը հաստատել է նաև իր աշխատակարգը և հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը։

    Ըստ այդմ՝ քաղաքացիների ընդունելությունները կկայանան յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ ժամը 14։00-ից 16։00-ը՝ Բաղրամյան անցակետի 1-ին հարկի 1-ին սենյակում։

  • Սեպտեմբերի 8-ից Տիգրան Մեծի պողոտայի որոշ հատվածներում երթևեկության սահմանափակումներ կլինեն

    Սեպտեմբերի 8-ին Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

    Աշխատանքները կատարվելու են երեկոյան ժամը  21:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն, որի ընթացքում պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու:

  • «ՇԼԱՆԳ»-ը կաշառելով բանտապահին՝ փախել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․ ժամեր անց նրան գտել են տաքսու մեջ

    Սեպտեմբերի 7-ին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ կալանավոր Գագիկ Խաչատրյանը

    (հանրությանը ավելի հայտնի “ՇԼԱՆԳ” մականունով)

    ժամը 7:45-ի սահմաններում փախել է կալանավայրից։

     

    Սեպտեմբերի 7-ին կալանավորվո Գագիկ Խաչատրյանը կաշառելով բանտապահին փախուստի է դիմել։

     

    Հաղորդումից մի քանի ժամ անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Մաշտոցի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մալաթիայի բաժինների և պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝

    Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց փախուստի դիմած ԳագիկԽաչատրյանը:

     

    Ոստիկանները նրան հայտնաբերել են «Օպել» ավտոմեքենայի մեջ:

     

    Տաքսու վարորդ, Քանաքեռ-Զեյթունի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Դոդորյանի խուզարկությամբ հայտնաբերվեց 20 և 25 սմ երկարությամբ, գաղտնի փականով ծալովի դանակներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:

     

    Անդրանիկ Դոդորյանը բաց է թողնվել, իսկ փախուստի դիմած Գագիկ Խաչատրյանը (ՇԼԱՆԳ) ձերբակալվել և անմիջապես տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ:

     

    Կատարվում է քննություն:

  • Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ


    Միջազգային



    Մոսկվայի արևմուտքում բանկի հաճախորդը հանել է իր բոլոր հագուստները և բարձրաձայն բղավել չկապակցված արտահայտություններ։ Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտնել է Ռուսաստանի Ազգային գվարդիայի Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

    Դեպքը տեղի է ունեցել Նիկուլինսկայա փողոցում, որտեղ իրավապահ մարմինների աշխատակիցները արձագանքել են ահազանգին։ Դեպքի վայրում Ազգային գվարդիայի աշխատակիցները հայտնաբերել են 45-ամյա տղամարդուն անպարկեշտ արտահայտություններ անելիս և մերկացած՝ ահաբեկելով բանկի մյուս հաճախորդներին։

    Խնդիր առաջացնողը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, որտեղից հետագայում հոսպիտալացվել է։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Հայաստանի քաղաքացիները կունենան և՛ գազ, և՛ գազի փող. ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյան | Հայաստան

    Լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն առաջարկել է, որ  որպես աշխարհի վերջ չնկարագրել գազի թանկացումը կամ ԵԱՏՄ-ից դուրս գալ, ԵՄ-ը չմտնելը, դա նույնպես տարբերակներից մեկն է: 

    «Հայաստանի քաղաքացիները կունենան և՛ գազ, և՛ գազի փող, եթե դրա անհրաժեշտությունը լինի, և ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է կոմպրոմիսների գնա այնպիսի հարցերի հաշվին, որոնք կարմիր գծեր են՝ գազի գնի պատճառով։ 

    Ժողովուրդ ջան, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը գազի կաթսա է։ Այստեղից ընդամենը տեխնիկական են Հայաստանի խնդիրներն այդ գազին մատչելիություն ունենալու, մենք կունենանք և գազ, և գազի փող՝ մինչև էժան գազի հասնելը:

    Մենք կգտնենք քաղաքացիների համար լավագույն լուծումը և պետք չէ գազի գնի թանկացումը ներկայացնել որպես աշխարհի վերջը, աշխարհի վերջը չի լինի, Հայաստան չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»,-նշել է նա: