«Հետո սկսեցին այդ պաշտոններում նշանակել իրենց յուրայիններին․ կոռուպցիան պոզով-պոչով ո՞նց ա լինում։ Կարծում եմ՝ քչերը կգտնվեն Հայաստանում, որ կհամաձայնեն այդ խլված ունեցվածքները գնել, ձեռք բերել․ միգուցե թուրք գործարարներին հենց սրա համար են պատրաստում։ Հասկանալով, որ ՀՀ-ում շատերը չեն ուզենա ինչ որ մեկից խլված գույքին տիրանալ, միգուցե հող են նախապատրաստում խլված գույքերը և բիզնեսները փոխանցել թուրքերին․ ես առնվազն սա չեմ բացառում»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Blog
-
Չեմ բացառում, որ հող են նախապատրաստում խլված բիզնեսները թուրքերին փոխանցելու․ Լևոն Քոչարյան
«ՀԷՑ, Մուլտի Ուելնես… տեսանք՝ ինչ արեցին»,- ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ -
Կաշառքի գործով ձերբակալություններ՝ Գեղարքունիքի մարզպետարանում․ ձերբակալվել է վարչության պետն ու դպրոցների տնօրեններ
Ambion.news-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, ինչպես նաև դպրոցների տնօրեններ: Ambion.news-ի տեղեկություններով ձերբակալություններն իրականացվել են կաշառքի քրեական վարույթի շրջանակներում։ -
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն ու մի շարք դպրոցների տնօրեններ ձերբակալվել են | Հասարակություն
Կաշառք տալու և ստանալու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն ու նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ։ Այս մասին «1լուրեր»-ին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ իրավապահ մարմնի տվյալների՝ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար:
Քրեական վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է։
-
Հայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Հայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
-
Ձեր ամբшրտավան բերանը չբացե՛ք, կպատժվե՛ք. լարված մթնոլորտ և բանավեճ Ավինյանի և Զառոկյանի միջև
Երևանի ավագանու նիստում թեժ բանավեճ է տեղի ունեցել ընդդիմադիր Պեդրո Զարոկյանի և Ավինյանի միջև։ Զարոկյանը քաղաքային իշխանությանը մեղադրել է անգործունակության և անգրագիտության մեջ:
«Եթե դուք շարունակեք Ձեր անպարկեշտ, ամբարտավան բերանը բացել սխալ ձևով, շատ խիստ կպատժվեք»,- արձագանքել է Ավինյանը։
-
Ո՞վ կարող է գալ իշխանության Գերմանիայում․ ինչով է հայտնի ուժը, որը գրանցել է պատմական արդյունք
Գերմանիայում կիրակի օրը կայացած տեղական ընտրությունները վերածվել են ոչ միայն մեկ դաշնային երկրամասի քաղաքական իրադարձության, այլեւ համաեվրոպական նշանակության զարգացումների։ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը պատմական արդյունք է գրանցել Սաքսոնիա-Անհալթում՝ առաջին անգամ Գերմանիայի վերամիավորումից հետո ծայրահեղ աջ համարվող քաղաքական ուժի համար ստեղծելով իշխանության գալու իրական հնարավորություն տարածաշրջանային մակարդակում։
Թեեւ Սաքսոնիա-Անհալթը Գերմանիայի 16 երկրամասերից փոքրերից մեկն է եւ երկրում ընտրողների ընդհանուր թվի համեմատությամբ նրա ազդեցությունը սահմանափակ է, ընտրության քաղաքական նշանակությունը շատ ավելի մեծ է։ AfD-ի հաջողությունը նոր հարված է Գերմանիայի ավանդական քաղաքական ուժերին եւ հերթական ազդանշանը, որ երկրում փոխվում են ընտրողների քաղաքական նախասիրությունները։
Ո՞վ է AfD-ն
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ AfD-ն, ստեղծվել է 2013 թվականին։ Սկզբնական շրջանում կուսակցության հիմնական շեշտադրումը եվրագոտու եւ եվրոպական ինտեգրման նկատմամբ քննադատությունն էր, սակայն հետագայում դրա քաղաքական օրակարգում ավելի մեծ տեղ զբաղեցրին միգրացիայի սահմանափակումը, ազգային ինքնության, անվտանգության եւ Գերմանիայի ինքնիշխանության հարցերը։Կուսակցությունը Գերմանիայում հայտնի է հատկապես իր խիստ հակամիգրացիոն դիրքորոշմամբ։ AfD-ն հանդես է գալիս Գերմանիա ներգաղթի կրճատման, ապօրինի միգրացիայի դեմ ավելի խիստ միջոցների եւ ազգային պետության դերակատարության ուժեղացման օգտին։
Նրանց քաղաքական հռետորաբանության մեջ առանցքային տեղ ունի նաեւ գերմանական ազգային ինքնության եւ հայրենասիրության թեման։ Սաքսոնիա-Անհալթում կուսակցության նախընտրական կարգախոսներից մեկը եղել է «Ամեն ինչ հնարավոր է» գաղափարը, իսկ ընտրողներին առաջարկվել է կրկին հպարտանալ իրենց երկրով։
Միաժամանակ AfD-ն կոշտ քննադատում է Գերմանիայի քաղաքական «էստաբլիշմենթին»՝ պնդելով, որ ավանդական կուսակցությունները չեն կարողացել լուծել հասարակության առջեւ ծառացած խնդիրները։
Ինչո՞վ է AfD-ն հայտնի
AfD-ի քաղաքականությունը առանձնանում է մի քանի առանցքային ուղղություններով։ Առաջինը միգրացիայի հարցն է։ Կուսակցությունը պնդում է, որ Գերմանիան պետք է սահմանափակի ներգաղթը եւ խստացնի միգրացիոն քաղաքականությունը։Երկրորդ կարեւոր ուղղությունը Եվրամիության նկատմամբ քննադատական վերաբերմունքն է։ AfD-ն համարվում է եվրասկեպտիկ քաղաքական ուժ եւ հաճախ քննադատում է Բրյուսելի կողմից ընդունվող որոշումները՝ առաջնային համարելով Գերմանիայի ազգային շահերն ու ինքնիշխանությունը։
Երրորդ ուղղությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի հարցն է։ AfD-ն դեմ է Ուկրաինային Գերմանիայի կողմից ռազմական օգնության շարունակական տրամադրմանը, հանդես է գալիս Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման օգտին եւ կողմ է ռուսական էներգակիրների ներմուծման վերականգնմանը։
Այս դիրքորոշումն առանձնահատուկ նշանակություն ունի Գերմանիայի համար, քանի որ Ռուսաստանի կողմից 2022 թվականին Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմից հետո Բեռլինը հրաժարվեց ռուսական էներգակիրներից, ինչն ազդեց նաեւ գերմանական արդյունաբերության վրա։
Ինչո՞ւ AfD-ի հաղթանակը հատկապես կարեւոր է
Գերմանիայում այս արդյունքը տեղի է ունենում երկրի կենտրոնական իշխանության համար քաղաքական բարդ իրավիճակում։ AfD-ի աճող աջակցությունը լրացուցիչ ճնշում է ստեղծում Բեռլինի իշխանությունների եւ հատկապես կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համար։Մերցը նախկինում խոստացել էր նվազեցնել AfD-ի ազդեցությունն ու ժողովրդականությունը, սակայն կուսակցության նոր հաջողությունը ցույց է տալիս, որ այդ խնդիրը շարունակում է մնալ չլուծված։
Ստեղծված իրավիճակն առավել ուշագրավ է նաեւ Գերմանիայի պատմական անցյալի պատճառով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից եւ նացիստական ռեժիմի տապալումից հետո Գերմանիայում ծայրահեղ ազգայնական քաղաքականության նկատմամբ վերաբերմունքը առանձնահատուկ զգայուն է։
Գերմանիայի իշխանությունները AfD-ի առանձին կառույցներ, այդ թվում՝ Սաքսոնիա-Անհալթի մասնաճյուղը, դասակարգել են որպես ծայրահեղական բնույթի կառույցներ։ Կուսակցությունը, սակայն, նման բնորոշումները չի ընդունում։
Ինչո՞ւ է Արեւելյան Գերմանիան ավելի շատ աջակցում AfD-ին
AfD-ի աջակցության հիմնական կենտրոններից մեկը Գերմանիայի արեւելքն է։ Այստեղ տնտեսական եւ սոցիալական իրավիճակը երկար տարիներ տարբերվել է երկրի արեւմտյան հատվածից։Սաքսոնիա-Անհալթը համարվում է Գերմանիայի ամենաաղքատ երկրամասերից մեկը։ Արեւելյան Գերմանիայի որոշ հատվածներում պահպանվում է նաեւ նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ժամանակաշրջանի նկատմամբ կարոտախտը, որը գերմանական քաղաքական բառապաշարում հաճախ անվանում են «Ostalgie»։
Այս միջավայրում AfD-ի հակամիգրացիոն, սոցիալական դժգոհությունների վրա հիմնված եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մեղմացման կողմնակից քաղաքականությունը կարողանում է ավելի մեծ աջակցություն ստանալ։
Կուսակցությունը պնդում է, որ ավանդական քաղաքական ուժերը տասնամյակներ շարունակ չեն կարողացել բավարար չափով արձագանքել հասարակության խնդիրներին՝ սկսած տնտեսական դժվարություններից մինչեւ անվտանգություն եւ միգրացիա։
Ի՞նչ կապ ունի այստեղ Դոնալդ Թրամփը
AfD-ի քաղաքական հռետորաբանության մեջ նկատվում են նաեւ այնպիսի մոտեցումներ, որոնք համեմատվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Make America Great Again» քաղաքական ուղերձների հետ։Հակամիգրացիոն քաղաքականությունը, «ազգային շահը՝ առաջին հերթին» մոտեցումը, ավանդական քաղաքական էլիտաների քննադատությունը եւ հիմնական լրատվամիջոցների նկատմամբ անվստահության խթանումը այն ուղղություններն են, որոնցում AfD-ի եւ Թրամփի քաղաքական հաղորդագրությունները որոշակի ընդհանրություններ ունեն։
Սաքսոնիա-Անհալթի ընտրությունների արդյունքներին Թրամփը նույնպես անդրադարձել է իր Truth Social հարթակում՝ ցույց տալով, որ Գերմանիայում AfD-ի աճը հետաքրքրություն է առաջացնում նաեւ ԱՄՆ-ում։
Ինչո՞ւ է Ռուսաստանը հետաքրքրված AfD-ի հաջողությամբ
AfD-ի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ եւս կուսակցությանը առանձնացնում է Գերմանիայի հիմնական քաղաքական ուժերից։Կուսակցությունը դեմ է Ուկրաինային ռազմական օգնության շարունակմանը, ցանկանում է վերանայել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները եւ կողմ է ավելի էժան ռուսական էներգակիրների ձեռքբերմանը։
Հենց այս պատճառով AfD-ի հաջողությանը դրական արձագանքներ են հնչել նաեւ Մոսկվային մոտ կանգնած շրջանակներից։
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը AfD-ի արդյունքը որակել է որպես «պատմական»՝ միաժամանակ քննադատելով Գերմանիայի գործող կառավարությանը։
Ռուսաստանի համար Գերմանիայի քաղաքականության փոփոխությունը կարեւոր է, քանի որ Բեռլինը Ուկրաինային ռազմական եւ ֆինանսական աջակցության գլխավոր եվրոպական կենտրոններից է։ Հետեւաբար, Գերմանիայի ներսում Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխության օգտին հանդես եկող ուժի հզորացումը Մոսկվայում դիտարկվում է որպես դրական զարգացում։
-
Չեմպիոնների լիգան վերադառնում է. մեկնարկում է լիգայի փուլը, օրվա հանդիպումները
Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. խաղարկությունում մեկնարկում է լիգայի փուլը: Ինչպես և նախատեսված էր մրցաշարի նոր ձևաչափով, առաջին տուրի ծրագիրը կձգվի միանգամից երեք օր՝ հանդիպումները կկայանան սեպտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին։
Առաջին իսկ տուրում իսկական սուպերդիմակայություն է սպասվում․ Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեուում» կընդունի Միլանի «Ինտերին»։ Այս հանդիպումը հայ երկրպագուների համար առավել քան հետաքրքրաշարժ և ուշագրավ է, քանի որ միլանյան ակումբի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Բացի այդ, մեր ուշադրության կենտրոնում կլինի ևս մեկ դիմակայություն. Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի «Սլովանն» արտագնա խաղում ուժերը կչափի մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ի հետ։
Ներկայացնում ենք առաջին տուրի հանդիպումների ժամանակացույցը (նշված են Երևանի ժամանակով).
Սեպտեմբերի 8-ի հանդիպումները.
20:45 | «Բրյուգե» — «Աստոն Վիլլա»
20:45 | ԱԵԿ — ԼԱՍԿ
23:00 | «Պորտու» — «Մանչեսթեր Սիթի»
23:00 | «Ռեալ Մադրիդ» — «Ինտեր»
23:00 | «Բորուսիա Դորտմունդ» — «Վիլյառեալ»
23:00 | «Լիլ» — «Բետիս»
Սեպտեմբերի 9-ի հանդիպումները.
20:45 | «Բարսելոնա» — «Ֆեյենորդ»
20:45 | «Շտուտգարտ» — «Վիկինգ»
23:00 | «Նապոլի» — «Արսենալ»
23:00 | «Լիվերպուլ» — «Ատլետիկո»
23:00 | ՊՍԺ — «Սլովան»
23:00 | «Սպորտինգ Լիսաբոն» — «Գալաթասարայ»
Սեպտեմբերի 10-ի հանդիպումները.
20:45 | «Ֆեներբախչե» — «Ռոմա»
20:45 | ՊՍՎ — «Շախտյոր»
23:00 | «Բավարիա» — «Բուդյո-Գլիմտ»
23:00 | «Սլավիա» — «Լանս»
23:00 | «Կոմո» — «Լայպցիգ»
23:00 | «Մանչեսթեր Յունայթեդ» — «Սաբահ»
Հիշեցնենք, որ այս խաղերը Չեմպիոնների լիգայի նորացված ձևաչափով՝ լիգայի փուլի առաջին տուրի հանդիպումներն են։
Աղբյուրը՝ Armsport.am:
դիտվել է 65 անգամ -
ԱՆ. հրապարկվածը նոր Սահմանադրության նախագիծ չէ
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր համացանցում հրապարակված փաստաթուղթը նոր Սահմանադրության նախագիծ չի հանդիսանում:
«Որոշ շրջանակների կողմից տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը։
Շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է։
Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից եւ սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը»,- ասվում է հայտարարության մեջ: -
Նինա Կարապետյանցը, Իկոնոմովը և շատերը կեղծ տեղեկություն են տարածել․ հրապարակված տեքստը պաշտոնական փաստաթուղթ չէ
Քաղաքական գործիչ Արտաշես Իկոնոմովը, որը վերջերս խորհրդարանական ընտրություններում մասնակցելու հայտ էր ներկայացրել, այսօր առավոտյան սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածել։ Նա գրել է․ «Սենսացիոն հայտնագործություն։ Սահմանադրության նախագիծը հասանելի է Sahmanadrutyun.com կայքում։ Փոփոխությունները հասկանալու համար անհրաժեշտ է կարդալ ամբողջ նախագիծը։ Եթե հավես չունեք, ուրեմն կարդացեք հետևյալ հոդվածները։ Նախաբան։ Գլուխ 1 — հոդված 5 ։ Գլուխ 4 ։ Գլուխ 6 — հոդվածներ 45, 46 , 47 ։ Գլուխ 7 ։ Գլուխ 9։ Գլուխ 10։ Գլուխ 11։ Գլուխ 12: Այս ամենը ապշեցուցիչ է։
P.S. Խնդրում եմ տարածել սա, քանի որ շատ կարևոր է։ Եթե մենք չենք ուզում պարտվել Փաշինյանին, տանը նստած նվազագույնը, որ կարող ենք անել, այս հաղորդագրությունն է տարածելը , որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է իրենց սպասվում ապագայում»։
Նույն տեքստը տարածել է նաև Իկոնոմովի թիմակից Նինա Կարապետյանցը, ինչպես նաև «Մեդիամաքսը», Արմատ Մեդիա-ն, Aysor{.}am, Politik{.}am կայքերի սոցիալական էջերը։

Հատկանշական է, որ կեղծ տեղեկատվության տարածմանը միացել է նաև «Մեդիամաքսը», որի իրական շահառուների թվում, ըստ պետռեգիստրի տվյալների, նույն Արտաշես Իկոնոմովն է․ ունի 40 տոկոս մասնակցություն։

Արտապատկերումը՝ պետռեգիստրի կայքից «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածվող տեքստը պաշտոնական չէ, իսկ կայքը, որտեղ հրապարակվել է այն՝ կասկածելի։
Մասնավորապես, հրապարակված փաստաթուղթը Հայաստանի նոր Սահմանադրության պաշտոնապես հրապարակված նախագիծը չէ։ Ավելին՝ տեքստում կան բազմաթիվ ներքին հակասություններ և տեխնիկական սխալներ, իսկ դրա առանցքային դրույթները զգալի նմանություններ ունեն Իկոնոմովի և «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման՝ դեռևս 2025 թվականին ներկայացրած առաջարկների հետ։Արդարադատության նախարարությունը հերքում է
Հրապարակումից շուրջ 2 ժամ անց նախարարությունը հերքեց շրջանառվող տեղեկությունը։ Սակայն FIP.am-ը ավելի խորքային է անդրադարձել ներկայացված նախագծին։
Sahmanadrutyun{.}com-ի մասին
Այս դոմեյնը, ըստ Who.is-ի տվյալների, նոր է ստեղծվել՝ 2026 թվականի սեպտեմբերի 3-ին։ Այսինքն՝ կայքը, որտեղ հիմա ներկայացվում է իբրև նոր Սահմանադրության նախագիծ, ընդամենը 5 օր առաջ է գրանցվել։ Դոմեյնի տվյալները վերջին անգամ ստուգվել են սեպտեմբերի 8-ին։
Դոմեյնը գրանցված է GoDaddy-ի միջոցով՝ մեկ տարի ժամկետով՝ մինչև 2027 թվականի սեպտեմբերի 3-ը։
Այս տվյալները չեն բացահայտում կայքի իրական սեփականատիրոջը և ինքնին չեն ապացուցում, թե ով է ստեղծել կամ հրապարակել փաստաթուղթը։ Սակայն ցույց են տալիս, որ խոսքը նորաստեղծ կայքի մասին է, ոչ թե նոր Սահմանադրության մշակման գործընթացին զուգահեռ երկար ժամանակ գործող պաշտոնական կամ մասնագիտական հարթակի։
Նոր Սահմանադրության պաշտոնական նախագիծը դեռ չի հրապարակվել
Նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները Հայաստանում իսկապես ընթանում են, սակայն դրա վերջնական տարբերակը հանրությանը դեռ չեն ներկայացրել։
Պաշտոնական ոչ մի կայքում (Արդարադատության նախարարություն, Կառավարություն, Ազգային Ժողով, Սահմանադրական դատարան և այլն) այս նախագիծը հրապարակված չէ։
Դրա բովանդակության մասին որոշ մանրամասներ հայտնի են։ Օրինակ՝ օգոստոսի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախաբանում հղում չի լինելու Անկախության հռչակագրին։Օգոստոսի 24-ին նույն դիրքորոշումը հրապարակայնորեն հայտնել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ, իր կարծիքով, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի։
Չնայած սրան, այսպես կոչված նոր սահմանադրության տեքստի նախաբանը հղում է անում անկախության հռչակագրին։
Տարածվող տեքստում անորակ ձևակերպումներ ու մի շարք հակասություններ կան
Իկոնոմովի ու Կարապետյանցի կողմից տարածվող տարածվող փաստաթղթի ոչ միայն ծագումն է կասկածելի, այլ նաև դրանում հայերեն ձևակերպումներն ու մտքերը։
FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այսպես կոչված Սահմանադրության նախագիծ ներկայացվող տեքստում կան մի շարք ներքին հակասություններ, անորոշություններ ու տեխնիկական վրիպումներ։
Հակասություններից մի օրինակ՝ փաստաթղթի 63-րդ հոդվածը սահմանում է Ազգային արժեքների ինստիտուտի (ԱԱԻ) կառուցվածքը և նշում, որ այն ունի երեք ուսումնական մակարդակ՝ I, II և III։ Սակայն ընդամենը մի քանի հոդված անց Պետական խորհրդի ձևավորումն արդեն կապվում է Ազգային արժեքների ինստիտուտի IV մակարդակի՝ «Ազգային խորհրդի» հետ։ Այսինքն՝ գոյություն չունեցող մակարդակի։ Իսկ ըստ 66-րդ հոդվածի՝ հենց այդ IV մակարդակն է առաջադրելու Պետական խորհրդի անդամներին։ IV մակարդակը հետագայում կրկին հիշատակվում է 75-րդ հոդվածում, իսկ անցումային դրույթներով նույնիսկ նախատեսվում է, որ մինչև Պետական խորհրդի ձևավորումը հենց ԱԱԻ-ի IV մակարդակը պետք է իրականացնի դրա լիազորությունները։
Այսինքն՝ փաստաթղթի մի հոդվածով ինստիտուտն ունի երեք մակարդակ, իսկ մյուս հոդվածներով առանցքային սահմանադրական լիազորություններ են վերապահվում չսահմանված չորրորդ մակարդակին։Ո՞վ է նշանակում դատավորներին և գլխավոր դատախազին
Նշանակումների մեխանիզմները ևս միմյանց չեն համապատասխանում։ 26-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազի և բոլոր ատյանների դատավորների նշանակման ժամանակ Պետական խորհուրդը թեկնածուներ է առաջարկում Ազգային ժողովին, իսկ վերջնական որոշումը կայացնում է Ազգային ժողովը։ Նույն հոդվածը մանրամասն նկարագրում է նույնիսկ այն ընթացակարգը, որը պետք է կիրառվի, եթե ԱԺ-ն մերժի թեկնածուներին։
Մինչդեռ դատական իշխանության մասին 41-րդ հոդվածն արդեն սահմանում է, որ բոլոր ատյանների դատավորներին նշանակում է Պետական խորհուրդը՝ Ազգային արժեքների ինստիտուտի առաջարկությամբ։
Նույն հակասությունը կա գլխավոր դատախազի դեպքում։ 46-րդ հոդվածով գլխավոր դատախազին նշանակում է Պետական խորհուրդը՝ ԱԱԻ առաջարկությամբ՝ ընդամենը «Ազգային ժողովի կարծիքը հաշվի առնելով»։
Այսպիսով, նույն փաստաթղթի տարբեր հոդվածներից պարզ չէ՝ վերջնական նշանակող մարմինը Ազգային ժողո՞վն է, թե՞ Պետական խորհուրդը։
Հակասություններ կան նաև ԿԸՀ-ի դեպքում․ 26-րդ հոդվածը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների նշանակումը նույնպես նկարագրում է որպես Պետական խորհրդի և Ազգային ժողովի համատեղ գործընթաց, որի ընթացքում վերջնական որոշում է կայացնում Ազգային ժողովը։ Բայց 52-րդ հոդվածում արդեն գրված է, որ ԿԸՀ նախագահին և անդամներին նշանակում է Պետական խորհուրդը՝ ԱԱԻ առաջարկությամբ և ընդամենը «Ազգային ժողովի կարծիքը հաշվի առնելով»։
Ի՞նչ են ասում Իկոնոմովի ու Կարապետյանցի առանձնացրած հոդվածները
Այս տեքստը տարածած գործիչները առանձնացրել են մի քանի գլուխներ ու հոդվածներ և ընդգծել․ «Այս ամենը ապշեցուցիչ է»։
Իսկ ի՞նչ են ասում նրանց առանձնացրած նախաբանն ու հոդվածները, որոնք նրանք համարում են ապշեցուցիչ։ Նախաբանում խոսում են Հայաստանի անկախության հռչակագրի մասին․ «․․․Հայ ժողովուրդը, հիմնվելով հայ պետականության հիմնարար սկզբունքների և ազգային նպատակների վրա, որոնք ամրագրված են 1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության հռչակագրում, իրականացնելով ինքնիշխան պետություն վերականգնելու իր նախնիների կտակը և նվիրված լինելով հայրենիքի բարգավաճմանն ու համամարդկային արժեքներին, ընդունում է այս Սահմանադրությունը։ Անկախության հռչակագիրը հանդիսանում է Սահմանադրության անբաժանելի մասը»։
Նույն առանձնացված հոդվածներից մեկով Սահմանադրությունն ունի գերագույն իրավական ուժ, իսկ Անկախության հռչակագիրն ունի գերագույն իրավական ուժ բոլոր նորմատիվ ակտերի նկատմամբ (բացի բուն Սահմանադրությունից) և չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին»։
Սահմանադրության մեջ հայտնվել են աշխատանքային գրառման նմանվող ձևակերպումներ
Տեքստում կան նաև ձևակերպումներ, որոնք ավելի շատ հիշեցնում են նախագծի հեղինակների բացատրություններ կամ աշխատանքային նշումներ, քան սահմանադրական նորմեր։ Օրինակ՝ 26-րդ հոդվածում ժամանակավոր պաշտոնակատարի ժամկետի վերաբերյալ գրված է՝ «ևս 3 ամսով (այսինքն՝ մինչև 9 ամիս)»։ 49-րդ հոդվածում կրկին հանդիպում է նույն ոճը՝ «ևս 3 ամսով (այսինքն՝ մինչև 6 ամիս)»։
Իսկ 78-րդ հոդվածում նշվում է, որ Պետական խորհուրդը և Ազգային արժեքների ինստիտուտը կարող են ժամանակավորապես կատարել միմյանց գործառույթները՝ փակագծերում ավելացնելով բացատրություն՝ «իշխանության վակուումից խուսափելու համար»։
Այսպիսի բացատրական փակագծերը ինքնին չեն ապացուցում փաստաթղթի կեղծ լինելը, սակայն բնորոշ չեն վերջնական իրավական ակտի մշակված շարադրանքին և լրացուցիչ հարցեր են առաջացնում տեքստի պատրաստման մակարդակի վերաբերյալ։
Կա նաև ակնհայտ տեխնիկական վրիպում
66-րդ հոդվածում Պետական խորհրդի առաջին կազմի անդամների ժամկետների մասին գրված է. «Առաջին կազմի համար սահմանվում է հետևյալ վաշտի կարգը (վիճակահանությամբ)»։ Հաջորդ կետն արդեն խոսում է «առաջին կազմի ժամկետները որոշելու վիճակահանության» մասին։ «Վաշտի կարգը» տվյալ համատեքստում իմաստ չունի և ակնհայտորեն տեխնիկական կամ խմբագրական վրիպում է։
Տարածվող «նախագիծը» նմանություններ ունի «ՆԺԱՐ»-ի ներկայացրած սահմանադրական մոդելի հետ
Ուշագրավ է, որ որպես իշխանությունների մշակած նոր Սահմանադրության նախագիծ տարածվող փաստաթղթի մի շարք առանցքային դրույթներ համընկնում են ոչ թե իշխանությունների հրապարակային հայտարարությունների, այլ «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման ներկայացրած գաղափարների հետ։
«ՆԺԱՐ» շարժման մեկնարկի մասին 2025 թվականի օգոստոսին հայտարարել էին ձեռնարկատեր և գյուտարար Արտաշես Իկոնոմովը, հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանը(նա ավելի ուշ դուրս եկավ այս կազմից-խմբ․) և իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Շարժումը նաև քաղաքական հայտ էր ներկայացրել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
Արտաշես Իկոնոմովը հայտարարել էր, որ իրենց մշակած ինստիտուցիոնալ համակարգը ներառելու է Պետական խորհուրդ և ազգային ինստիտուտ։ Իկոնոմովը նաև բավական մանրամասն նկարագրել էր առաջարկվող Պետական խորհուրդը՝ նշելով, որ այն պետք է կազմված լինի 9 տարով ընտրվող 9 անդամից։
Որպես Սահմանադրության նախագիծ տարածվող փաստաթղթում հանդիպում ենք գրեթե նույն կառուցվածքին։ Այստեղ նույնպես ստեղծվում են Ազգային արժեքների ինստիտուտ և Պետական խորհուրդ, իսկ վերջինս բաղկացած է հենց 9 անդամից՝ 9-ամյա լիազորությունների ժամկետով։
Եզրակացություն
Այսպիսով, Արտաշես Իկոնոմովի, Նինա Կարապետյանցի, «Մեդիամաքս»-ի և մյուսների կողմից տարածվող տեքստը, որը հրապարակվել է Sahmanadrutyun{.}com դոմեյնով կայքում, Հայաստանի նոր Սահմանադրության պաշտոնական նախագիծը չէ, դրա հետ որևէ աղերս չունի։ Ավելին, Արդարադատության նախարարությունը հերքել է դրա՝ պաշտոնական նախագիծ լինելու մասին տեղեկությունը։
Ուշագրավ է նաև փաստաթղթի տարածման ժամանակագրությունն ու այն տարածողների միջև կապը։ Sahmanadrutyun.com դոմեյնը գրանցվել է միայն 2026 թվականի սեպտեմբերի 3-ին՝ փաստաթղթի լայն տարածումից հինգ օր առաջ։ Միաժամանակ այնտեղ հրապարակված տեքստի առանցքային ինստիտուցիոնալ լուծումները զգալիորեն համընկնում են Արտաշես Իկոնոմովի և նրա համահիմնադրած «ՆԺԱՐ» շարժման՝ դեռ 2025 թվականին հրապարակայնորեն ներկայացրած սահմանադրական մոդելի հետ։Հենց Իկոնոմովն էլ սեպտեմբերի 8-ին նորաստեղծ կայքում տեղադրված փաստաթուղթը ներկայացրել է որպես իշխանությունների մշակած Սահմանադրության նախագիծ՝ այն անվանելով «սենսացիոն հայտնագործություն» և հետևորդներին կոչ անելով հնարավորինս տարածել տեղեկությունը։ Նրա թիմակից Նինա Կարապետյանցից բացի՝ հրապարակման տարածմանը միացել է նաև «Մեդիամաքսը»։ Հատկանշական է, որ պետռեգիստրի տվյալներով Իկոնոմովը «Մեդիամաքս Մեդիաքոմփանի» ՍՊԸ-ի իրական շահառուներից է՝ 40 տոկոս մասնակցությամբ։
Արեն Նահապետյան
Հասմիկ Համբարձումյան