Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր համացանցում հրապարակված փաստաթուղթը նոր Սահմանադրության նախագիծ չի հանդիսանում:
«Որոշ շրջանակների կողմից տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը։
Շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է։
Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից եւ սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Leave a Reply