Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված ինտենսիվ ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի, այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
«Մարտի 2-ին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր լիբանանցիների շրջանում զոհերի ընդհանուր թիվը հասել է 4362-ի, իսկ վիրավորներինը՝ 12378-ի», – ասվում է հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ չնայած հունիսի 19-ին երկու կողմերի կողմից հայտարարված հրադադարին, Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել լիբանանյան քաղաքներին։
դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Իսրայելի պաշտպանության բանակը անցկացնում են անսպասելի պատերազմի սցենարի պատրաստության վարժանքներ, կիրակի օրը հայտարարել է բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը։
«Արշալույս 2.0» անվամբ վարժանքները որոշվել են առաջիկա հրեական մեծ տոների նախօրեին անվտանգության իրավիճակի վերլուծության ֆոնին և Իսրայելի վրա հետագա հարձակումները կանխելու ռազմավարության շրջանակներում, որը նման է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակմանը։
«Այսօրվա վարժանքները ևս մեկ քայլ են հոկտեմբերի 7-ին քաղված դասերը կիրառելու և բանակի անակնկալ պատերազմի սցենարի պատրաստությունը ստուգելու ուղղությամբ։ Մենք գնահատում ենք զորքերի պատրաստվածությունը և պահանջում, որ նրանք համապատասխանեն ամենաբարձր չափանիշներին բոլոր մակարդակներում՝ դիրքերում կամ դիտակետում գտնվող զինվորից մինչև գլխավոր շտաբ», – ասել է Զամիրը։
դիտվել է 127 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանի Կենտրոն վարչական շրջան՝
10:00–13:00 Սարի Թաղ 5-րդ փողոց 21–74 առանձնատներ; 7-րդ փողոց 14–63 առանձնատներ; 13-րդ փողոց 4–37 առանձնատներ; 19-րդ փողոց 11–40 առանձնատներ; 7–12-րդ փողոցների առանձնատներ և 13–19-րդ շարքեր մասնակի, 6–21-րդ փողոցներ մասնակի,
11:00–15:00 Մեծարենցի, Բատիկյան, Ոսկանյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:00–15:00 Օհանովի փողոց 74 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
10:00–12:00 Վարդաշեն 6-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդաշեն թաղամասի 11-րդ փողոց, Գ. Մահարու փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
10:00-12:00 Ներքին Չարբախ 6-9, 11, 12, 14, 15 փողոցների; 3-րդ փողոց 2-րդ և 3-րդ նրբանցքներ; 12-րդ փողոց 3-րդ նրբանցք; 10-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00–16:00 Նոր Խարբերդ այգեգործական տարածքի 30-րդ, 31-րդ փողոցներ, Էրեբունի 1-ին, 2-րդ զանգվածների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Խարբերդ 2–31-րդ փողոցների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–14:00 Ֆանտանի համայն՝ «Արջաձոր» այգեգործական ընկերություն, «Ալ Մայնինգ» ավազահանք, «Հայաէրոնավիգացիա» ընկերությունը, «Հ. Ավետիսյան» ԱՁ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–16:00 Նոր Հաճն համայնք, Նոր Արտամետ գյուղ մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները և 1, 8, 9, 10, 11, 12-րդ փողոցներ, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի,
12:30–16:30 Աղվերան և Արզական համայնքներ, «Բջնի» այգեգործական ընկերություն, «Աշնաղ» գազալցակայան, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Գեղարքունիքի մարզ՝
12:00–14:00 Նորաշեն, Չկալովկա գյուղերն ամբողջությամբ, Լճաշենի զինմաս, Սևանա լճի Լճաշեն–Նորաշեն հատվածի հանգստի գոտիներ, «Նոյ Լենդ», «Եր-Ռու», «Թրի Միրմետ Բիչ», «Գեղամա աշխարհ», «Քրիստալ Լեյք» ՍՊԸ-ներ, «Յուքոմ»-ի և «Վիվա Արմենիա» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–13:00 Լիճք գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–12:15 Զոլաքար գյուղ 30-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:30–13:45 Զոլաքար գյուղ՝ 2-րդ, 4-րդ փողոցներն ամբողջությամբ, 24-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:15–15:30 Զոլաքար գյուղ՝ 9-րդ, 10-րդ փողոցներն ամբողջությամբ, 3-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
15:45–17:00 Զոլաքար գյուղ՝ 8-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–13:10 Ծափաթաղ գյուղ՝ 1-ին, 2-րդ փողոցներ՝ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներմ
13:20–15:00 Ծափաթաղ գյուղ՝ 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
15:15–16:50 Փամբակ գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:30–13:30Դարանակ գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:00–15:30 Արեգունի գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
15:30–16:55 Արեգունի գյուղ՝ 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Լոռու մարզ
11:00–12:00 Ալավերդի քաղաք՝ Զորավար Անդրանիկի, Էվոյան, Մարքսի, Խուդյակովի, Թումանյան փողոցներ, Երևանյան խճուղի և Ձրավազան թաղամաս,
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Թևանյանի և իմ դեմ շինծու գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ կալանքիս ժամկետը լրանալու նախորդ օրը, ինչը նշանակում է, որ միտումնավոր այնպես ձգձգեցին գործընթացները, որ երկամսյա կալանքի մինչև վերջին օրը հնարավորություն չունենամ թեկուզ մեկ օր շուտ ազատության մեջ լինել։
Իրապես ակնկալիք չունեմ ձևով իրավական, բայց բովանդակությամբ քաղաքականացված (եթե կուզեք՝ նիկոլականացված) դատական համակարգից։ Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ, որպեսզի հանրությունն անմիջականորեն կարողանա տեսնել այս «գործի» ամբողջ աբսուրդը։
Իսկ իմ դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ։
Ուժ, համբերություն և Աստծո օրհնությունը մեր երկրին։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին
Ազատություն Հայաստանի Հանրապետությանը»,- ասված է ուղերձում։
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է ամբողջությամբ փակ այն նավերի համար, որոնք չեն ստացել Թեհրանի թույլտվությունը, հաղորդում է Mehr-ը։
Ըստ նրա, Իրանը մտադիր չէ նեղուցը բացել նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ն սպառնում է կամ հարվածներ հասցնում։
«Իրանը պարտավորություն կստանձնի ապահովել Հորմուզի նեղուցի բացումը միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ո՛չ կսպառնա Իրանին, ո՛չ էլ կհարձակվի նրա վրա», — հայտարարել է Ռեզային իրանական պետական հեռուստատեսության եթերում։
Նա «մեծ սուտ» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները նեղուցի բաց լինելու մասին։
դիտվել է 197 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հեծանվորդի մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Պողոսյանը և Նվեր Հարությունյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
90-ականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ եւ ՀՀ գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ, որը ՀՀ զինված ուժերի ձեւավորման գործընթացի առանցքային մասնակից է եւ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ստեղծման գաղափարի հեղինակներից մեկն է, հրաժարվել է Հայաստանի Հանրապետության անձնագրից։ Թե ինչով է պայմանավորված, «Իրավունք»-ի հետ զրույցում գեներալն անկեղծացել է։
-Ես գնացի հյուպատոսարան եւ վերադարձրեցի ՀՀ անձնագիրս։ Ինձ զարմացած հարցնում են՝ պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ եք անում։ Ես էլ ասացի՝ բա ի՞նչ անեմ, երբ Հայաստանում եկել են իշխանության մարդիկ, որոնք դավաճանել են մի բուռ մնացած հայ ժողովրդին եւ ուզում են թուրքերի միջոցով ոչնչացնել։ Ես հանձնեցի անձնագիրս, իսկ ձեր այսօրվա նախագահականից ստացա հաղորդագրություն. «Դուք զրկված եք քաղաքացիությունից»։ Դե, ցտեսություն, իմ հարազատներ։ Ես այլեւս երբեք Հայաստան չեմ գա։ Վե՛րջ։
Հայաստանում այգեգործության զարգացման համար հնարավորությունները մեծ են, սակայն ոլորտի առաջ կանգնած խնդիրները՝ ոչ պակաս։ Մասնավորապես Լոռու մարզում, որտեղ վերջին տարիներին սկսել է զա…