Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով։ Մարզային ուղևորափոխադրումների կարգը հետևյալն է՝ նրանք կարող են իրականացնել ավտոկայաններում։ Դա պետք է ապահովվի։ Երևանի ՏԻՄ օրենքով բոլոր հնարավորությունները ստեղծված են։Այս մասին Երևանի ավագանու նստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի փողոցները: Մի հատիկ տրոլեյբուսային գիծ մի քիչ բարձրացել է Ջրվեժ՝ Զոնտիկների մոտից մարդկանց վերցնում է, հայ-բուդուր սաղ աշխարհով սիրենաները միացել են»,- նշել է նա:
Leave a Reply