Blog

  • Ինչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր Կամենդատյան



    Քաղաքականություն





    Ւնչպես հաղթել քպ կուսակցությանը ։Ամենաազդեցիկ հակաարգումենտներն ու առաջնային ուղղությունները ձևավորվում են այն կետերում, որտեղ մարդկանց ամենօրյա ծախսերն անմիջականորեն բախվում են իշխանության քաղաքականությանը։

     

    1. Թոշակառուներ և Գնողունակություն (Գնաճ vs. Ինդեքսավորում)

    * Խնդիրը. Պաշտոնական թոշակների չնչին աճը չի ծածկում առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի և ծառայությունների իրական գնաճը։

    * Հակաարգումենտ. Ցույց տալ «իրական սպառողական զամբյուղը»։ Համադրել թոշակի աճը կոնկրետ ապրանքների (կաթնամթերք, դեղորայք, կոմունալներ) գնաճի հետ՝ առաջարկելով եռամսյակային պարտադիր ինդեքսավորման հստակ մոդել։

    * Մեդիա ձևաչափ. «Թոշակառուի զամբյուղը»՝ 30 վայրկյանանոց տեսանյութերով, որտեղ հաշվարկվում է իրական գնողունակության կորուստը։

    2. Բանկային Տույժեր, Տուգանքներ և Հարկային Բեռ

    * Խնդիրը. Բանկային համակարգի գերշահույթները, բարձր տոկոսադրույքները, անհամաչափ տույժ-տուգանքներն ու տեղական/պետական հարկային բեռի ավելացումը քամում են միջին խավի ու փոքր бизнеսի բյուջեն։

    * Հակաարգումենտ. Իշխանությանը հակադրել բանկերի շահույթների հարկման (windfall tax), տույժ-տուգանքների համաներման և վարկային տոկոսադրույքների վերին շեմի սահմանման ծրագրեր։

    3. Կրթության Հասանելիություն և Երիտասարդություն

    * Խնդիրը. Բուհական ուսման բարձր վարձերն ու ուսանողական կացարանների/բնակարանային ապահովման ճգնաժամը։

    * Հակաարգումենտ. Առաջ մղել անվճար բուհական համակարգի (Անվճար բուհ) և պետական ուսանողական տանիքի/կացարանների հստակ, հաշվարկված ծրագրեր՝ ցույց տալով, թե որ բյուջետային վերաբաշխումների հաշվին է դա հնարավոր։

    4. Առողջապահություն և Ենթակառուցվածքներ

    * Խնդիրը. Առողջապահական ապահովագրության հապաղումը, մարզային/համայնքային բուժօգնության ցածր որակը և խմելու/ոռոգման ջրի անհամաչափ մատակարարումը։

    * Հակաարգումենտ. Մարզային այցելությունների հիման վրա ցույց տալ իրական վիճակը (ջրագծերի, պոլիկլինիկաների անմխիթար վիճակը) և հակադրել «արժանապատիվ առողջապահության» ու ջրային resursների արդյունավետ կառավարման ծրագրեր։

    Այս չորս ուղղությունները փակում են բնակչության ամենախոցելի և ամենաակտիվ բնագավառները (թոշակառուներ, ուսանողներ/երիտասարդություն, աշխատող միջին խավ):



  • 91-րդ թատերաշրջանի առաջին բացված վարագույրն ու կայացած պրեմիերան

    Մարո Մադոյան-Ալաջաջյան. «Վաղը ուշ կլինի» ներկայացմամբ ազդարարվեց Կապանի դրամատիկական թատրոնի 91-րդ թատերաշրջանը:

    Թատերասեր հասարակության դատին հանձնված ներկայացման առաջնախաղը, որն իր շուրջն էր հավաքել քաղաքի արվեստասերներին, մեծ արձագանք գտավ։ Բեմադրությունը, որի ռեժիսորը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ և Կապանի պատվավոր քաղաքացի Հակոբ Ղազանչյանն է, աչքի ընկավ ուրույն ռեժիսորական լուծումներով և դերասանական կազմի համախմբված աշխատանքով։

    Հեղինակի կողմից բարձրացված թեմաները հանդիսատեսին հնարավորություն տվեցին խորհել կյանքի կարևորագույն արժեքների և անցնող ժամանակի մասին:

    Թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը իր խոսքում նշեց, որ թատերաշրջանը բացվում է շատ կարևոր և հատկանշական ներկայացմամբ: «Մեր նպատակը հանդիսատեսին բարձրարժեք արվեստ մատուցելն է, որ համահունչ կլինի ժամանակի շնչին: Սա մեզ համար մեծ պատիվ է,ուրախ եմ, որ մեր անձնակազմի և Հակոբ Ղազանչյանի նվիրված աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք իրականություն դարձնել այս գեղեցիկ ներկայացումը»,- ասաց թատրոնի տնօրենը և հույս հայտնեց, որ սա դեռ սկիզբն է, վստահ է, որ համագործակցությունը շարունակական է լինելու և հանդիսատեսը նոր ու գեղեցիկ ներկայացումներ է վայելելու:

    Իսկ ներկայացման գեղարվեստական մտահղացման և ստեղծագործական ընթացքի մասին խոսեց ռեժիսորը՝ Հակոբ Ղազանչյանը՝ նշելով, որ թեև վերջին անգամ Կապանի դրամատիկական թատրոնում ներակայացում է բեմադրել 42 տարի առաջ, բայց կապը քաղաքի և թատրոնի հետ միշտ պահպանել է:

    «Մենք դերասանների հետ փնտրել և գտել ենք հետաքրքիր շեշտադրումներ, որոնք սովորական պատմությունը վերածել են խորը երկխոսության»,-նշել է ռեժիսորը և հույս հայտնել, որ դերասանների պատրաստակամության և նվիրված աշխատանքի շնորհիվ կկարողանան իրենց ասելիքը տեղ հասցնել:

    Ներկայացման ավարտին հանդիսատեսի ծափահարությունները փաստեցին՝ ստեղծագործական կազմի կատարած աշխատանքն իր արդյունքն է տվել, իսկ առաջնախաղի հաջող մեկնարկը հիմք է տալիս վստահորեն պնդելու, որ այս գործը իր հաստատուն տեղն է զբաղեցնելու թատրոնի խաղացանկում։

    Կապանի դրամատիկական Թատրոն

  • ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայում ուղևորատար 3 գնացք է թիրախավորել….

    ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայում ուղևորատար 3 գնացք է թիրախավորել….

  • Իսակով-Արշակունյացի մրցութային շրջափուլը բավականին երկար տևեց․ Ավինյան |

    «Իսակով-Արշակունյացի մրցութային շրջափուլը բավականին երկար տևեց, քանի որ մտահոգություններ ունեինք՝ կապված հաղթող ընկերության հետ։ Եթե շատ անկեղծ լինեմ, մինչ այս պահն ունենք որոշակի մտահոգություններ, որոնք ամփոփվել էին մեր հանձնաժողովի եզրակացության մեջ և ուղարկվել միջազգային գործընկերներին»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

    Նրա խոսքով՝ միջազգային գործընկերներն, այնուամենայնիվ, պնդել են, որ ֆորմալ տեսանկյունից ընկերությունը համապատասխանում է բոլոր չափորոշիչներին, որոնք ի սկզբանե մրցութային փաթեթում ներդրված են եղել։ 

    «Այս պահի դրությամբ ակնկալում ենք 18 ամսվա ընթացքում շինարարության սկիզբ և ավարտ։ Այս փուլում իրականացվում է հիմնականում տեխնիկայի հավաքագրում ու մոբիլիզացիա․ բուն շինարարության մեկնարկը տրվելու է սեպտեմբերի սկզբին»,- ասել է քաղաքապետը։

  • Երկրի վրա սկսվել է աշնան առաջին մագնիսական փոթորիկը

    Երկրի վրա սեպտեմբերի 8-ին սկսվել է աշնան առաջին մագնիսական փոթորիկը։ Այն ներկայումս դասվում է G1 մակարդակի՝ հինգաստիճան սանդղակի ամենաթույլ կատեգորիային։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան։

    Գիտնականների տվյալներով՝ փոթորիկը սկսվել է Մոսկվայի ժամանակով մոտ 11:00-ին։ Դրան նախորդել են Արեգակից դեպի Երկիր ուղղված պլազմային արտանետումներ։

    Լաբորատորիայի կանխատեսմամբ՝ գեոմագնիսական իրավիճակի կայունացումը հնարավոր է ոչ շուտ, քան երկու օր անց։ Այդ ընթացքում հնարավոր են նաև G2 և G3 մակարդակի ավելի ուժեղ մագնիսական փոթորիկներ։

    Գեոմագնիսական ակտիվության աճն արդեն հանգեցրել է նաև հյուսիսափայլերի ակտիվացման․ դրանք նախօրեին գրանցվել են Ռուսաստանի հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջաններում։

  • Ծալովի iPhone Ultra, մուգ բալագույն iPhone․ ի՞նչ նոր հեռախոսներ է ներկայացնելու Apple-ը և որքա՞ն կարժենան դրանք

    Ambion.news-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին Apple ընկերությունը կներկայացնի iPhone-ների նոր սերունդը։

    Apple-ը կներկայացնի iPhone-ի իր 2026 թվականի շարքը․ այս տարի սպասվում է բավականին մեծ նորություն։ Տարիներ շարունակ օգտագործվող դասական, ուղղանկյուն կորպուսով iPhone-ների հետ մեկտեղ ընկերությունը կներկայացնի նաև Apple-ի պատմության մեջ առաջին ծալովի սմարթֆոնը՝ iPhone Ultra-ն։ Սպասվում են նաև նոր Apple Watch-ներ, AirPods-ների նոր շարք և, հնարավոր է, այլ անակնկալներ։

    Apple-ը մշակել է գրքի նման ծալվող հեռախոս, որը բացվելիս կհիշեցնի iPad-ի դասավորությունը։

  • Չափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. Ղահրամանյան



    Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ընտրվել եմ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ և որպես ընդդիմադիր պատգամավոր, ուզում եմ հավաստիացնել, որ օգտագործելու եմ ինձ հասանելի բոլոր լծակները՝ Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը բարձրաձայնելու, խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ուղղությամբ աշխատելու համար: Մարդու իրավունքների անմխիթար վիճակը աշխատելու լայն դաշտ է ստեղծում և այս առումով

    չափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանզմների կիրառումը:

     

    Համոզված եմ, որ հանձնաժողովը չպետք է սահմանափակվի միայն օրենքների նախագծերի քննարկմամբ, պետք է լինի պրոակտիվ և արձագանքի բոլոր այն իրավիճակներում, որտեղ հատվում է թույլատրելիի սահմանը:

     

    Առաջիկայում խորհրդարանը քննարկելու է Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը հանրությանը առավել ծանոթ է որպես բջջային հեռախոսների IMEI կոդերը գրանցելու և վերահսկելու նախագիծ: Առաջին հայացքից անմեղ թվացող նախագիծը, որը ներկայացվում է ստվերի դեմ պայքարի սոուսով, լրջագույն խնդիրներ է առաջացնում անհատական տվյալների պաշտպանության հետ կապցած: Առաջարկվում է ստեղծել է տվյալների բազա, որտեղ կապվելու են անձի անձնական տվյալները, IMEI կոդը և բոլոր SIM/eSIM քարտերը, ինչը փաստացի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ տոտալ վերահկողություն է տալիս իշխանություններին՝ թույլ տալով ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում:

     

    Ուզում եմ հատուկ ընդգծել, որ իբրև թե դեպի Եվրոպա ձգտող ՔՊ-ական իշխանությունը ընտրել է մի մոտեցում, որով գնացել են ոչ թե ժողովրդավար եվրոպական երկրները, այլ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Նեպալը:

     

    Անկախ նրանից, թե որ հանձնաժողով կգնա այս նախագիծը, լինելու եմ հետևողական քննարկումների ընթացքին։ ՀՀ-ում անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության գաղտնիության իրավունքը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է։


  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինԱրենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

    Քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինԱրենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

  • Ջերմաստիճանը կնվազի





    Երևանում սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Սեպտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան2-5 մ/վ։

    Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, Սյունիքում՝ 10-12 աստիճանով, սեպտեմբերի 9-13-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։




    դիտվել է 119 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

  • Հայտնի են Ոսկե գնդակ-2026-ի լավագույն դարպասապահի հավակնորդները

    «Ոսկե գնդակ-2026»-ի մրցանակաբաշխությունը խոստանում է անզիջում պայքար Տարվա լավագույն տղամարդկանց դարպասապահի կոչման համար։

    Արդեն հրապարակվել են այն 10 դարպասապահների անունները, որոնք այս մրցաշրջանում ցուցադրած վստահ խաղի և նվաճած տիտղոսների շնորհիվ հավակնում են արժանանալ հեղինակավոր անհատական մրցանակին:

    Հաղթողի անունը պաշտոնապես հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին՝ երկուշաբթի օրը, Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։ Հիշեցնենք, որ նախորդ տարի այս մրցանակը բաժին էր հասել Իտալիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային։

    Ստորև ներկայացնում ենք 2026 թվականի մրցանակի հավակնորդների ցանկն ու նրանց անհատական վիճակագրությունը.

    Յասին Բոնու (Մարոկկո, «Ալ-Հիլալ»)
    58 խաղ, 41 բաց թողած գոլ, 30 «չոր» հանդիպում, 1 դեղին քարտ։
    Տիտղոսներ՝ Սաուդյան Արաբիայի Թագավորի գավաթ

    Տիբո Կուրտուա (Բելգիա, «Ռեալ Մադրիդ»)
    57 խաղ, 51 բաց թողած գոլ, 23 «չոր» հանդիպում, 1 դեղին քարտ։
    Տիտղոսներ՝ չկան

    Ժոան Գարսիա (Իսպանիա, «Բարսելոնա»)
    47 խաղ, 43 բաց թողած գոլ, 19 «չոր» հանդիպում, 1 դեղին քարտ։
    Տիտղոսներ՝ Աշխարհի առաջնություն, Լա Լիգա, Իսպանիայի սուպերգավաթ

    Գրեգոր Կոբել (Շվեյցարիա, «Բորուսիա Դ.»)
    61 խաղ, 70 բաց թողած գոլ, 24 «չոր» հանդիպում, 3 դեղին քարտ։
    Տիտղոսներ՝ չկան

    Էմիլիանո Մարտինես (Արգենտինա, «Ասթոն Վիլա»/«Չելսի»)
    58 խաղ, 59 բաց թողած գոլ, 20 «չոր» հանդիպում, 3 դեղին քարտ։
    Տիտղոսներ՝ Եվրոպա լիգա

    Էդուարդ Մենդի (Սենեգալ, «Ալ-Ահլի»)
    56 խաղ, 47 բաց թողած գոլ, 28 «չոր» հանդիպում, 6 դեղին քարտ։
    Տիտղոսներ՝ Ասիայի Չեմպիոնների լիգա, Սաուդյան Արաբիայի սուպերգավաթ

    Դավիդ Ռայա (Իսպանիա, «Արսենալ»)
    53 խաղ, 32 բաց թողած գոլ, 29 «չոր» հանդիպում, 1 դեղին քարտ։
    Տիտղոսներ՝ Աշխարհի առաջնություն, Պրեմիեր լիգա

    Մատվեյ Սաֆոնով (Ռուսաստան, ՊՍԺ)
    31 խաղ, 32 բաց թողած գոլ, 12 «չոր» հանդիպում, 1 դեղին քարտ։
    Տիտղոսներ՝ Չեմպիոնների լիգա, Միջմայրցամաքային գավաթ, ՈւԵՖԱ սուպերգավաթ, Լիգա 1

    Ունաի Սիմոն (Իսպանիա, «Ատլետիկ Բիլբաո»)
    62 խաղ, 76 բաց թողած գոլ, 22 «չոր» հանդիպում, 1 դեղին քարտ։
    Տիտղոսներ՝ Աշխարհի առաջնություն

    Վոզինյա (Կաբո Վերդե, «Շավեշ»/«Կոլո-Կոլո»)
    30 խաղ, 35 բաց թողած գոլ, 13 «չոր» հանդիպում, 0 քարտ։
    Տիտղոսներ՝ չկան