Blog

  • Իրանը մտադիր է Ռուսաստանի մասնակցությամբ նոր ԱԷԿ-ներ կառուցել

    Իրանը հետաքրքրված է Ռուսաստանից աջակցություն ստանալով՝ երկրում նոր ատոմակայաններ և էներգաբլոկներ կառուցելու հարցում։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ նշելով, որ Թեհրանի ցանկությունն այս ուղղությամբ «անկասկած» կա։

    Ներկայում Իրանում գործում է մեկ ատոմակայան՝ Բուշերի ԱԷԿ-ը, որի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 2011 թվականին։ Ռուսաստանը շարունակում է կայանի ընդլայնման ծրագիրը՝ նախատեսելով կառուցել ևս երկու էներգաբլոկ։

    Ռուս-իրանական համագործակցությունը չի սահմանափակվում միայն Բուշերի կայանով։ 2025 թվականի սեպտեմբերին երկու երկրները պայմանավորվել էին Իրանի Հորմոզգան նահանգի Սիրիկ քաղաքում կառուցել չորս նոր՝ երրորդ սերնդի էներգաբլոկներ։ Նախագծի արժեքը գնահատվում է մոտ 25 միլիարդ դոլար։ Կողմերը նաև աշխատում են փոքր հզորության ատոմակայանի նախագծի ուղղությամբ։

  • Մարզային տրանսպորտը՝ Երևանի թիրախում

    Մարզային տրանսպորտը՝ Երևանի թիրախում

  • Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ. Գառնիկ Դանիելյան

    Մեր օրվա մեծ մասն անցնում է խցանումների մեջ՝ քաղաքային իշխանությունների անգործության հետևանքով, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

    «Խնդրի կարգավորման համար տարիներ շարունակ առաջարկել ենք լուծումներ՝ սկսած փողոցների երթևեկելի հատվածներում ապօրինի կայանումների կանխումից մինչև էստակադաների և շրջանցիկ նոր ճանապարհների կառուցում։

    Ակնհայտ էր, և մենք այդ մասին զգուշացնում էինք, որ «կարմիր գծերի» կտրուկ թանկացումը չի կանխելու խցանումները։ Դրա փոխարեն առաջարկում էինք կառուցել ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ, սակայն քաղաքային իշխանություններն այս առաջարկներին ևս ականջալուր չեղան։

    Խցանումների խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ներգրավել ոլորտի առաջատար մասնագետների, որոնք կիրականացնեն երթևեկության համապարփակ մոնիթորինգ, կվերլուծեն առկա խնդիրները և կմշակեն երկարաժամկետ լուծումներ։

    Մինչդեռ, ըստ որոշ տեղեկությունների, խցանումների հարցը կարգավորելու պատրվակով բարձր աշխատավարձով աշխատանքի են ընդունվում այս իշխանությունների հետ փոխկապակցված անձինք։

    Կարելի է պատկերացնել, թե ինչ սարսափելի վիճակ կտիրի Երևանի փողոցներում ձյան տեղումների պարագայում։

    Սրանք ինչպես «կառուցեցին» Աջափնյակի մետրոյի կայարանը, այնպես էլ «լուծում» են խցանումների խնդիրը։

    Մինչդեռ, օր օրի այս հարցը վերածվում է գերխնդրի՝ խլելով մեր քաղաքացիների թանկ ժամանակը, բորբոքելով նյարդերը։

    Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ, և չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»։

  • Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները. փոխնախարար

    Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։

    «Կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ մեր շփումները, այլ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հնարավորությունները, որովհետև կան կոնկրետ մեխանիզմներ, որը կարելի է կիրառել, որպեսզի այդպիսի խոչընդոտները վերանան, և մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը: Կոնկրետ մեխանիզմներ են, մենք բողոքել ենք և հույս ունենք, որ և վստահ ենք, որ պետք է մեխանիզմները գործեն, որպեսզի խոչընդոտները հանվեն», — նշեց Գասպարյանը:

    «Ազատության» հարցին՝ այսինքն, խախտումների վերաբերյալ ռուսական կողմի պնդումները ամբողջությամբ անհի՞մն են. փոխնախարարը պատասխանեց. «Մեր կարծիքով՝ խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ-ի շուրջ ստեղծված համաձայնություններին, պրինցիպներին, և դրա համար մենք պայքարում ենք, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի ըստ իր սկզբունքների»:

    Գասպարյանն ընդգծեց՝ «փորձում ենք ԵԱՏՄ-ի գործիքակազմը օգտագործենք, որպեսզի վերականգնվեն սկզբունքները»:

    «Մեր կարծիքով՝ Հայաստանը ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է, և ամբողջ գործիքակազմը ԵԱՏՄ-ի պետք է գործի, պրինցիպները պետք է գործեն, սկզբունքները պետք է աշխատեն, և մենք շարունակաբար նենց ենք անելու, որպեսզի այդ մեխանիզմները աշխատեն, որովհետև մենք գտնում ենք, որ մենք լիարժեք անդամ ենք», — ասաց նա:

    Փոխնախարարը նշեց, որ Հայաստանի տնտեսության ապագայի և կայունության տեսանկյունից պետք է ստեղծել, բացել նոր շուկաներ:

    «Մեր ապրանքները, որոնք մենք ներկայացնում ենք միջազգային շուկաներ, իրենք պետք է լինեն բարձր արտադրանքի, բարձր որակավորման, ոչ թե միայն այն պատճառով, որ համապատասխանում են, թե ոչ, այլ նաև, որովհետև մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ պետք է ունենանք բարձր ավելացված արժեք, որը նշանակում է, որ մեր տնտեսության աճը պետք է լինի ինտենսիվ: Եվ այդ առումով, իհարկե, մենք միշտ ունենալու ենք այն առաջնահերթությունը, որ պետք է բարձրացնել որակ, ստանդարտներ, ավելի բարձր ստանդարտներ ունենալ», — հավելեց Գասպարյանը:

    Անդրադառնալով Եվրամիություն արտահանելու ծավալների վերաբերյալ հարցին՝ փոխնախարարն ասաց. «Ես կարծում եմ, որ դիվերսիֆիկացիայի ճանապարհը, որը որդեգրել է Կառավարությունը, դա երկարաժամկետ կայունության ճանապարհ է, և արդյունքները պետք է գնահատել նաև ընդունելով երկարաժամկետ արդյունքները»:

  • 68-ամյա տղամարդը 3000 կեղծ դոլար է փոխանակել ու բռնվել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի առևտրի կենտրոններից մեկում գործող տարադրամի փոխանակման կետում քաղաքացին փորձել է փոխանակել 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։

    Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված կետի աշխատակիցը փոխանակման նպատակով քաղաքացուց ստացել է 3000 դոլար, սակայն ստուգմամբ պարզվել է, որ նրա տված 100-դոլարանոցներից 9-ը կեղծ են։

    Կեղծ թղթադրամներ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով Մասիս քաղաքի բնակիչ 68-ամյա տղամարդը ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տարվել է Մալաթիայի բաժին։

    Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

  • Goal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը | Oratert.am



    Goal-ի տվյալներով՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027 մրցաշրջանի ֆավորիտը գործող գավաթակիր «Պարի Սեն Ժերմենն» է։


    Լավագույն երեք հավակնորդների թվում են «Բարսելոնան» և «Բավարիան»։


    «Արսենալը», «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին», «Ատլետիկո Մադրիդը», «Լիվերպուլը», «Ինտերը» և «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում են 4-10-րդ տեղերը։


    Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը մեկնարկում է այսօր՝ սեպտեմբերի 8-ին։ ՊՍԺ-ն գործող չեմպիոնն է։

    Ֆավորիտների լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.


    1. ՊՍԺ;


    2. Բարսելոնա;

    3. Բավարիա;


    4. Արսենալ;


    5. Ռեալ Մադրիդ;

    6. Մանչեսթեր Սիթի;


    7. Ատլետիկո Մադրիդ;


    8. Լիվերպուլ;

    9. Ինտեր Միլան;


    10. Մանչեսթեր Յունայթեդ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Ալեն Սիմոնյանը դաստիարակության զոհ է․ Լարիսա Ալավերդյան (video)


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

  • Սեպտեմբերի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Սեպտեմբերի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–13:00 Չարենցի փողոց 5, 7, 9 շենքեր, Նորքի Այգիների 252–256 առանձնատներ, Այգեստան 9-րդ փողոց 21–78, 41–55 և 11-րդ փողոց 66–169, 82–199 առանձնատներ,

    12։00-14։00 Խանջյան փողոց 15 շենք, Վարդանանց փողոց 4, 6, 18 շենքեր,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00–15:00 Արաբկիր 17-րդ փողոց 25, 27; 19-րդ փողոց 2, 4, 6; 21-րդ փողոց 1, 2; 23-րդ փողոց 1/2; 25-րդ փողոց 2, 2/1, 17; 27-րդ փողոց 9, 6/2, 2/4; 29-րդ փողոց 5;1 37-րդ փողոց 1Ա, 3/2; 39-րդ փողոց 2, 16, 1Ա, 2/1, 18/1 շենքեր, Արաբկիր 17-րդ և 47-րդ փողոցներ, Արաբկիր 17-րդ փողոց 2Ա; 21-րդ փողոց 10; 35-րդ փողոց 2–7, 3–21; 39-րդ փողոց 1–26 առանձնատներ, Արաբկիր 11/3 շենք, Արաբկիր 17-րդ, 19-րդ, 21-րդ փողոցների 1–26; 23-րդ փողոցի 13–19 առանձնատներ, Արաբկիր 25, 27-րդ փողոցների 1–13, 14–25 առանձնատներ, թիվ 151 դպրոց, Հր. Քոչարի փողոց 44, 147/1, 165, 171, 228/1, 228 շենքեր և 44/3 առանձնատուն, Ռիգայի նրբանցք, Ռիգայի փողոց 126/4 շենք և 1–19, 9 առանձնատներ, Հ. Մուրադյան փողոց 16, 23, 23/1, 35 շենքեր և 16, 26–41/5 առանձնատներ, Վ. Դավթյան փողոց 1–43, 29 առանձնատներ, Վրացական փողոց 7 շենք, Ն. Զարյան փողոց 3, 4 15, 15Ա, 17, 44 շենքեր և 2–18, 2/3 առանձնատներ, Ն. Զարյան փողոց 1-ին նրբանցք 9, 1/2–2/1 շենքեր, Ն. Զարյան 11-րդ փողոց, Գրիբոյեդովի փողոց 1Ա, 1Բ, 1/1 շենքեր, Պ. Սևակի փողոց 7, 5/7, 5/8 շենքեր և 5 առանձնատուն,

    11:00–16:00 Ա. Ավետիսյան փողոց 47/1–70 շենքեր և 53/1 առանձնատուն, Համբարձումյան փողոց 71, 75 շենքեր,

    11:00–16:30 Գրիբոյեդովի փողոց 3, 5, 5Ա, 5շ 1/1 շենքեր, Կոմիտասի պողոտա 50 շենք, Վրացական 2-րդ նրբանցքի 4–5 առանձնատներ,

    Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝

    11:00–12:00 Նորք 13, 15, 17-րդ փողոցների առանձնատներ մասնակի, Նորք 17-րդ փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ մասնակի, «Յուքոմ» ՓԲԸ-ն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:30 Նորք 9-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:30–16:30 Նորք 13-րդ և 17-րդ փողոցների առանձնատներ մասնակի, «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00–15:00 Նորք 11-րդ փողոցի առանձնատներ մասնակի, Շախմատի մանկապատանեկան դպրոց, թիվ 157 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00-12:00 Բաշինջաղյան, Մազմանյան փողոցներ մասնակի, Բաշինջաղյան փողոց 187, 189, 191 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–15:00 Չաուշի փողոց 9, 14/3 շենքեր և 14/5–14/43 առանձնատներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-12:00 թիվ 181 դպրոց, Բաբաջանյան փողոց 39 շենք, Անդրանիկի փողոց 82, 84, 86 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-12:00 Նուբարաշեն թաղամաս,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Ներքին Չարբախ թաղամաս, Ներքին Չարբախ 2, 6, 7, 9 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-15:00 Լուսակն գյուղ,

    Արարատի մարզ՝

    11:00–12:00 Ավշար, Այգավան գյուղեր մասնակի,

    11:00-12:30 Այգեզարդ գյուղ մասնակի,

    11:00–13:00 Նոր Խարբերդ, Այնթափ գյուղեր մասնակի,

    11:00–14:00 Արարատ քաղաք՝ Գրիբոյեդովի և Սալակիթի փողոցներ մասնակի, Նոր Կյանք, Ուրցաձոր գյուղեր մասնակի,

    12:00–13:00 Սիսավան, Վանաշեն գյուղեր,

    13:00–14:30 Մրգավան գյուղ մասնակի,

    14:00–16:30 Լուսառատ գյուղ, Փոքր Վեդի գյուղ մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:30 Վերնաշեն գյուղ մասնակի,

    11:00–14:00 Արտավան գյուղ մասնակի,

    11:00–16:00 Ելփին, Չիվա, Ռինդ գյուղեր, Արենի գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    10:30–14:00 Բջնի համայնք, Ալափարս համայնք մասնակի, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Զորավան, Արագյուղ, Բուժական, Սարալանջ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ալխալյա» ՍՊԸ, «Ալրեյամի Ֆարմ» ՍՊԸ, «Զորավան» ԲԲԸ, «Նաիրյան» ԲԲԸ, Սեփականատեր Մ. Գևորգյան, Սեփականատեր Գ. Պետրոսյան, Սեփականատեր Սամվել Ամիրխանյան, Սեփականատեր Անահիտ Վարդանյան, Սեփականատեր Կ. Փիլոյան, Սեփականատեր Զ. Կարապետյան, Սեփականատեր Մ. Հարությունյան, Սեփականատեր Հ. Բաղդասարյան, Սեփականատեր Դ. Հայրապետյան, Սեփականատեր Շ. Ղազարյան, «Վիվա Արմենիա» և «Յոքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    14:30–16:30 Կարենիս, Ալափարս, Ֆանտան համայնքներ, Ավետարանի, Հավատքի, Քրիստոնեական Եկեղեցի, «Արտսոն Գրուպ» ՍՊԸ-ն, «Գ. Պողոսյան» ԱՁ-ն, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:30–16:50 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Խանջյան, Մռավյան, Տեր-Գաբրիելյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–14:00 Ճամբարակ քաղաք՝ Պ. Սևակի, Գ. Նժդեհի և Տ. Մեծի փողոցներ,

    11:00–12:30 Ճամբարակ համայնք՝ Շողակաթ գյուղի 10-րդ, 11-րդ և 12-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00–14:30 Ճամբարակ համայնք՝ Շողակաթ գյուղի 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00–16:30 Ճամբարակ համայնք՝ Արտանիշ գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–13:00 Վերին Գետաշեն բնակավայր ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:15 Զոլաքար գյուղ՝ 2-րդ և 4-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Զոլաքար գյուղ՝ 2-րդ և 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-11:00–13:00 Զոլաքար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    բաժանորդներ,

    14:15–15:30 Զոլաքար գյուղ՝ 15-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Վարդենիկ գյուղի 3-րդ փողոցն ամբողջությամբ, 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–14:30 Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ, Նորակերտ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00–14:00 Ստեփանավան քաղաք՝ Կամոյի, Րաֆֆի, Արևելյան, Աշոտաբերդ, Պրոմեթեյ, Նար-Դոսի, Դուրյան, Մատրոսովի, Պուշկինի, Պռոշյան, Տերյան, Խանջյան, Բաղրամյան, Երիտասարդական, Եկեղեցու և Չարենցի փողոցներ մասնակի, Արևածագ գյուղ,

    11:00–15:00 Կաթնառատ, Բլագոդարնոյե, Մեղվահովիտ, Նորամուտ, Կաթնաղբյուր, Ուրասար, Արմանիս, Լոռի-Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան, Հովնանաձոր, Կողես գյուղեր,

    Տավուշի մարզ՝

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Այգեգործներ, Հակոբջանյան, Օրջոնոկիձեի, Սարի, Կամարինի, Թբիլիսյան, Աթաբեկյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–15:00 Նավուր, Իծաքար, Չինչին գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–14:00 Վերին Կարմիր Աղբյուր գյուղ մասնակի, Մովսես, Նորաշեն գյուղեր, Բերդ քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00–14:00 Սարիգյուղ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00-16:00 Ամասիայի տարածաշրջան՝ Հովտուն գյուղ,

    Սյունիքի մարզ՝

    10:00–11:00 Արծվանիկ գյուղ,

    10:00–13:00 Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց գյուղեր,

    10:30–11:30 Սիսիան քաղաք՝ Ակսել Բակունցի, Տիգրան Մեծի, Գրիգոր Առուստամյան, Աղայան, Սայաթ-Նովա փողոցներ և Րաֆֆի փողոց մասնակի,

    12:00–13:00 Սիսիան քաղաք՝ Սիսական փողոց 39, 41, 43, 45, 46 առանձնատներ, Ա. Մանուկյան փողոց և Ադամյան 11 հասցե,

    11:00–13:00 Ագարակ գյուղ՝ Թումանյան փողոց 1 հասցե,

    12:00–14:00 Ագարակ գյուղ,

    13:00–15:00 Եղվարդ և Ուժանիս գյուղեր,

    14:00–16:00 Խդրանց գյուղ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Orer.am | Goal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը



    Սպորտ


    Goal-ի տվյալներով՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027 մրցաշրջանի ֆավորիտը գործող գավաթակիր «Պարի Սեն Ժերմենն» է։


    Լավագույն երեք հավակնորդների թվում են «Բարսելոնան» և «Բավարիան»։


    «Արսենալը», «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին», «Ատլետիկո Մադրիդը», «Լիվերպուլը», «Ինտերը» և «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում են 4-10-րդ տեղերը։


    Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը մեկնարկում է այսօր՝ սեպտեմբերի 8-ին։ ՊՍԺ-ն գործող չեմպիոնն է։

    Ֆավորիտների լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.


    1. ՊՍԺ;


    2. Բարսելոնա;

    3. Բավարիա;


    4. Արսենալ;


    5. Ռեալ Մադրիդ;

    6. Մանչեսթեր Սիթի;


    7. Ատլետիկո Մադրիդ;


    8. Լիվերպուլ;

    9. Ինտեր Միլան;


    10. Մանչեսթեր Յունայթեդ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Oragir.live | Goal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը


    Սպորտ





    Goal-ի տվյալներով՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027 մրցաշրջանի ֆավորիտը գործող գավաթակիր «Պարի Սեն Ժերմենն» է։


    Լավագույն երեք հավակնորդների թվում են «Բարսելոնան» և «Բավարիան»։


    «Արսենալը», «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին», «Ատլետիկո Մադրիդը», «Լիվերպուլը», «Ինտերը» և «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում են 4-10-րդ տեղերը։


    Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը մեկնարկում է այսօր՝ սեպտեմբերի 8-ին։ ՊՍԺ-ն գործող չեմպիոնն է։

    Ֆավորիտների լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.


    1. ՊՍԺ;


    2. Բարսելոնա;

    3. Բավարիա;


    4. Արսենալ;


    5. Ռեալ Մադրիդ;

    6. Մանչեսթեր Սիթի;


    7. Ատլետիկո Մադրիդ;


    8. Լիվերպուլ;

    9. Ինտեր Միլան;


    10. Մանչեսթեր Յունայթեդ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ