Blog

  • Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ



    Հասարակություն





    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ շարքերի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռասկատլյան, Բարոնյան, Խաչատրյան, Պողոսյան փողոցների, Խրիմյան Հայրիկ խճուղու թիվ 6, 10, 10ա բազմաբնակարան շենքերի, Խրիմյան Հայրիկ 1-ին թաղամասի 4ա բազմաբնակարան շենքի, Արմենակյան փողոցի մի հատվածի (սկիզբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 10-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքների, Սյունիք, Աճանան (Խալաջ), Սզնակ, Համլետավան, Լեռնաձոր, Ձագեձոր, Բարիկավան, Անդոկավան, Թավշուտ բնակավայրերի գազասպառողների, ինչպես նաև «Զանգեզուրի պղձամոլիբդենային կոմբինատ», «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ների, «Պրոֆավտո», «Արկարգազ», «ԱԳԿ Սերվիս», «Գրիգ բիզնես», «ԼԷՄԷՍ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Ապառաժ», «Աժդանակ», «Կապանի ՃՇՇ», «Կապանի Նորոգշին», «Պորկպրոդ», «Մարիլա», «ՄԱՏ», «Մհեր-Ստեփան» ՍՊԸ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների և ձեռնարկությունների գազամատակարարումը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Իրանն առաջարկում է ՀՀ-ին սահմանի մոտ տնտեսական գոտի ստեղծել համատեղ արտադրության համար

    Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտին հետաքրքրված է Հայաստանից ներդրումներ ներգրավելու, սակայն նաև երկու երկրներում համատեղ արտադրություններ ստեղծելու հարցում։ Այս նպատակով իրանական կողմը պատրաստ է օգտագործել Հայաստանի չգործող «Մեղրի» ազատ տնտեսական գոտին։

    Իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու ղեկավարությունը առաջարկում է Հայաստանին համատեղ ազատ տնտեսական գոտի ստեղծել երկու երկրների սահմանի մոտ։ Այս մասին Երևանում կայացած «Armenia Expo 2026» ցուցահանդեսի շրջանակներում Sputnik Արմենիային հայտնեց «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Հադի Մողադամզադեն։

    Նրա խոսքով` իր առաջարկը նա հնչեցրել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարներից մեկի հետ զրույցի ժամանակ ։

    «Այդ ազատ գոտին կարող է տեղակայվել Մեղրիում, կամ մեզ մոտ՝ «Արաս»–ում, կամ Նորդուզում (գյուղ Իրանում, Հայաստանի հետ նույնանուն սահմանային անցակետի մոտ – խմբ.)։ Կարևոր չէ` կոնկրետ որտեղ, կարևորը արդյունքն է», – հայտարարել է Մողադամզադեն։

    Նա հավելեց, որ «Արաս» ազատ տնտեսական գոտին լայն հնարավորություններ է առաջարկում, սակայն դա չի բացառում իրանական կողմի հետաքրքրվածությունը համագործակցել Հայաստանի «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։ Երկու ազատ գոտիները միմյանց մոտ են գտնվում. «Արաս»–ը` Նորդուզ-Մեղրի սահմանային անցակետից մոտ երկու ժամվա հեռավորության վրա է, իսկ «Մեղրի» ազատ գոտին՝ Իրանի հետ սահմանի մոտ։ Ճիշտ է, իրանական ազատ տնտեսական գոտին դինամիկ զարգանում է արդեն մի քանի տարի, մինչդեռ հայկականը, չնայած բացվել է գրեթե 10 տարի առաջ, գործնականում չի աշխատում։ Այս հարցը ևս Մողադամզադեն քննարկել է էկոնոմիկայի փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ։

    «Մենք տեղյակ ենք, որ ազատ տնտեսական գոտու համար նախատեսված տարածքը մասնավոր սեփականություն է, և դրա սեփականատերերի հետ իրավական ​​գործընթացներ են դեռ գնում։ Մենք առաջարկել ենք հետևյալը. եթե իրանցի ներդրողները հետաքրքրվեն «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացմամբ, մենք պատրաստ ենք աջակցել նրանց նախագծերին տարածքի սեփականատերերի հետ՝ իհարկե, Հայաստանի կառավարության համաձայնությամբ», – հայտարարեց Իրանի ներկայացուցիչը։

    Ցավոք, նման նախագծեր ձեռնարկելու ունակ հայ և իրանցի ներդրողները դեռևս չեն փնտրել և չեն գտել միմյանց։ Գուցե գործն արագանա, եթե հայկական կողմը բավականաչափ գիտակ և պատասխանատու մեկին նշանակի, նշեց իրանցի մենեջերը։

    «Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը ևս դեռ այն մակարդակի վրա չէ, ինչ քաղաքական հարաբերությունները։ Մենք պետք է մեր տնտեսական համագործակցությունը հասցնենք կայուն գործընկերության մակարդակի։ Այցը բարեկամական Հայաստան լավ հնարավորություն է նման նախաձեռնությունների համար», – հավելեց նա։

    Խոսելով «Արաս» գոտու ներուժի մասին՝ Մողադամզադեն ընդգծեց, որ դրա ռեզիդենտ ընկերությունները ստանում են մատչելի տարածքներ ու էլեկտրաէներգիա արտադրությունը կազմակերպելու համար, մաքսային արտոնություններ, ինչպես նաև 20 տարով ազատվում են հարկերից ։ Դռները բաց են հայ ներդրողների համար, և մնում է միայն կրկին անգամ ափսոսանք հայտնել, որ այնտեղ դեռ հայ ներդրողներ չկան, նշեց մեր զրուցակիցը։

    Նրա խոսքով` «Արաս» ազատ տնտեսական գոտում արտադրված ապրանքները կարող են վաճառվել ոչ միայն երրորդ երկրներում, այլև Իրանում։ Հնարավորություններ կան նաև ապրանքների ամենալայն տեսականու արտահանման համար։ Մասնավորապես, ազատ գոտու տարածքում մեծ ջերմոցային համալիր կա, որն իր արտադրանքը արտահանում է տարածաշրջանի, ինչպես նաև ԱՊՀ երկրներ։ Նման արտադրությունը կարող է օգտակար լինել Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ այստեղ այս պահին գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրներ կան, հավելեց Մողադամզադեն։

    «Իր հերթին Իրանի համար Հայաստանը նաև դարպաս է դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Հետևաբար, մեր երկու երկրները պետք է պայմաններ և ենթակառուցվածքներ ստեղծեն մեր գործարար շրջանակների միջև», – ընդգծեց «Արաս» ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչը։

    Եզրափակելով՝ Մողադամզադեն նշեց, որ ազատ գոտում կարող են տեղակայվել նաև տուրօպերատորներ։ Ոչ հեռու (մոտավորապես երկու ժամ հեռավորության վրա) երկու հայկական վանական համալիրներ կան՝ Սուրբ Ստեփանոսը և Սուրբ Թադեն։ Երկուսն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

    «Այս վանքերը հայտնի են ամբողջ աշխարհում և բազմաթիվ զբոսաշրջիկների և ուխտավորների են գրավում, մեծամասամբ, իհարկե, հայերի։ Մեր տարածաշրջանում նաև այլ տեսարժան վայրեր կան, օրինակ՝ «Արաս» երկրաբանական այգին, որը մեծությամբ երկրորդն է Մերձավոր Արևելքում», – ասաց Իրանի ներկայացուցիչը։

    Նշենք, որ Իրանում ազատ տնտեսական գոտիները կառավարվում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կից գործող խորհրդի կողմից, որը համակարգում է էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը։

  • Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով

    «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

  • Չկա ոլորտ, որտեղ մեծ ծավալի աշխատանք արված չլինի․ Տիգրան Ավինյան |

    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում կան բազմաթիվ խնդիրներ, բայց բոլոր ուղղություններով տարվել են աշխատանքներ։ Նրա խոսքով՝ գրեթե ոլորտ չկա, որտեղ իրապես մեծ ծավալի աշխատանքներ արված չլինեն։

    «Այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը տեսնում է, որ մեր հիմնական խնդիրը երթևեկության կառավարման խնդիրն է։ Դրա համար է ստեղծվել Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը, և դրա համար են հավաքագրվում այն բոլոր տվյալները, որոնք այս պահին կան»,- ասել է քաղաքապետը։

    Նրա խոսքով՝ այս գործընթացում առաջնային խնդիրը առողջ բանավեճի միջոցով որոշակի իրազեկման բարձրացումն է և որոշակի քայլերի շտկումները, որոնք քաղաքապետարանի գործադիր մարմինը կներկայացնի․ «Եթե մենք նայում ենք մեր նախորդ փորձին՝ համագործակցությանը մեր ընդդիմադիր գործընկերների հետ, կարելի է ասել՝ այդ պրակտիկան չի ստացվել»,- ասել է նա և հավելել, որ յուրաքանչյուր ռեֆորմ ու փոփոխություն փորձ է կատարվել տորպեդահարել։

  • «Դավո օիլ»-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ

    ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1)։

    Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

    Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում մեկ ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։

  • Շիրակի մարզում քննարկվել են համայնքների զարգացմանն ու անտառների վերականգնմանն ուղղված ծրագրերը

     Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տեղակալ Ալբերտ Այվազյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպել է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ ղեկավար Հայկ Մինասյանի գլխավորությամբ, հանդիպմանը մասնակցել է նաև Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Արման Աջամօղլյանը։

     

    «Շեն» կազմակերպության ներկայացուցիչները մարզպետին ներկայացրել են կատարված աշխատանքների արդյունքները, անդրադարձել ընթացիկ գործընթացներին և առաջիկա անելիքներին։

    🌱🌍Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» ծրագրին, որն իրականացվում է Արթիկի Մեծ Մանթաշ բնակավայրում։ Ծրագիրն ուղղված է գյուղական բնակավայրերի զարգացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների հասցեագրմանը։ Ծրագիրն իրականացվում է միջազգային համագործակցության շրջանակում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ։

    Դավիթ Առուշանյանը կարևորել է «ՇԵՆ» կազմակերպության գործունեությունը և մարզում իրականացվող զարգացման ծրագրերը։

    «Շիրակի մարզի բնակիչների կյանքի որակի բարելավմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն կարևոր նշանակություն ունի։ Բարձր եմ գնահատում «ՇԵՆ» կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները, որոնք նպաստում են համայնքների զարգացմանը, բնակիչների համար նոր հնարավորությունների ստեղծմանն ու կենսապայմանների բարելավմանը։ Պետական կառույցների և գործընկեր կազմակերպությունների համատեղ ու հետևողական աշխատանքը կարևոր նախապայման է մարզում կայուն և տեսանելի արդյունքներ ապահովելու համար։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է շարունակել արդյունավետ համագործակցությունը և աջակցել մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը»,- նշել է Դավիթ Առուշանյանը։

     

    Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունը՝ ծրագրերի հետագա արդյունավետ ընթացքն ապահովելու և համայնքների բնակիչների համար դրական արդյունքներ ստեղծելու նպատակով։

  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին


    Հասարակություն



    Երևան քաղաքում՝
    Սեպտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում`
    Սեպտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 
    Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ։ 
    Օդի ջերմաստիճանը  սեպտեմբերի 9-13-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում ՄԻԵԴ և ՄԱԿ դիմելը





    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի բացառում Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և միջազգային այլ կառույցներ դիմելու հնարավորությունը․ փոխանցում է Sputnik Արմենիան:

    Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ նախ անհրաժեշտ է սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները, որից հետո հնարավոր կլինի դիմել միջազգային կառույցներին։ Բացառություն կարող է լինել այն դեպքում, եթե հիմնավորվի, որ ներպետական ատյաններն արդյունավետ չեն։

    Խուդոյանը նշել է, որ հնարավոր տարբերակներից են ինչպես ՄԻԵԴ-ը, այնպես էլ ՄԱԿ-ը։ Նրա խոսքով՝ Քոչարյանի պաշտպանությունը պատրաստվում է օգտագործել բոլոր իրավական մեխանիզմները։




    դիտվել է 92 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

    Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝

    Սեպտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում`

    Սեպտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

    Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ։ 

    Օդի ջերմաստիճանը  սեպտեմբերի 9-13-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

  • Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա… ուտելի. «Փաստ»



    Lifestyle


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    Խաուկարլը ավանդական իսլանդական ուտեստ է, որը պատրաստվում է գրենլանդական շնաձկան (Somniosus microcephalus) կամ գիգանտ շնաձկան (Cetorhinus maximus) մսից` թեթևակի նեխման՝ ֆերմենտացման ու չորացման մեթոդով։ Իսկ ինչո՞ւ նման մեթոդով: Բանն այն է, որ գրենլանդական շնաձկան միսը թարմ վիճակում թունավոր է՝ ամոնիակի և միզանյութի բարձր պարունակության պատճառով, և այն ուտելի դարձնելու համար էլ իսլանդացիները գտել են մշակման հատուկ մեթոդ՝ երկար խմորման և չորացման գործընթաց։


    Այդ ուտեստը ծագել է միջնադարյան Իսլանդիայում, երբ սնունդը սակավ էր, և բռնված շնաձուկը դեն նետելն անընդունելի էր։ Աղի սակավության և արագ պահպանման մեթոդների բացակայության պատճառով էլ իսլանդացիները ապավինել են բնական խմորմանը՝ այսինքն՝ նեխմանը և ֆերմենտացմանը։


    Իսկ ի՞նչ պրոցեսներով է անցնում այդ ուտեստը։ Շնաձուկը մաշկահանվում է, կտրատվում կտորների և պահվում 6-8 շաբաթ կամ ավելի՝ կախված եղանակից, խճաքարով պատված տարաների մեջ, որոնց կողքերին անցքեր կան, որպեսզի միզանյութով հարուստ հյութերն ազատորեն արտահոսեն: Այնուհետև միսը հանվում և կախվում է հատուկ կեռիկների վրա, որտեղ այն թողնվում է չորանալու ևս 2-4 ամիս: Այդ ընթացքում մսի կտորների վրա կեղև է առաջանում, որը պետք է կտրել՝ թողնելով միայն դեղնավուն ներքին մասը, որն էլ հետո մատուցվում է: Ստացվում է խիտ միս՝ սուր հոտով։ Այդ հոտը հաճախ համեմատվում է ամոնիակի հետ, իսկ համը շատ յուրահատուկ է, սուր և «պանրային-ձկնային» երանգներով։ Խաուկարլը սովորաբար մատուցվում է փոքր խորանարդիկներով։ Այն ավանդաբար մատուցվում է իսլանդական Բրաննիվին թունդ լիկյորի հետ (համը մեղմացնելու համար)։

    Հետաքրքիր է, որ չնայած խաուկարլը համարվում է Իսլանդիայի ազգային ուտեստ, սակայն իսլանդացիները հազվադեպ են այն ուտում։ Այն ամենից հաճախ համտեսում են զբոսաշրջիկները: Այնուամենայնիվ, Տորաբլոտ ձմեռային փառատոնում խաուկարլ մատուցելը պարտադիր է։ Նաև նշենք, որ ֆերմենտացված շնաձկան միսը շատ երկրներում ունի խիստ վերահսկողություն կամ արգելք։ Այնպես որ, այդ ուտեստը, Իսլանդիայից զատ, մեղմ ասած, ոչ ամեն տեղ կարելի է գտնել:


    Հայաստանում խաուկարլ գործնականում չկա և այն չի համարվում հասանելի կամ տարածված ուտեստ։ Բանն այն է, որ հայկական խոհանոցում նման ուժեղ հոտով ու համով ուտեստների ավանդույթ չկա։ Իհարկե, հայկական խոհանոցում ևս կան ֆերմենտացված մթերքներ (թթու, մածուն, պանիր), բայց ոչ այնքան ծայրահեղ, որքան խաուկարլը։ Հայաստանում խմորումը նպատակ ունի համը բարելավել, իսկ խաուկարլի դեպքում նպատակը միսն անվտանգ դարձնելն է։ Հայաստանում խաուկարլ կարելի է հանդիպել միայն ինչ-որ դիվանագիտական կամ մշակութային միջոցառումների, համտեսումների ժամանակ կամ արտասահմանյան փառատոնների շրջանակներում:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում