Blog

  • «Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»



    Հարցազրույց


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    «Շատ աշխույժ, ընկերասեր, չափված-ձևված երեխա էր։ Երկու-երեք տարեկանից սիրում էր պարել և լավ էր պարում։ Մեզ մոտ՝ Վայքում, սկսեց պարի խմբակ հաճախել։ Պարն իր համար դարձավ մի ուրիշ աշխարհ, իր ամբողջ էությամբ նվիրված էր դրան։ Յոթ տարի հաճախեց պարի խմբակ։ Երբ դասերի հարցում մի բան դուրս չգար, իրեն ասում էի՝ պարի խմբակից կհանեմ, միանգամից արձագանքում էր. «Մամա՛ ջան, հիմա կսովորեմ»։ Հինգ տարի նաև շվիի դասերի է հաճախել։ Նույն կերպ տարված չէր շվիով, ինչպես պարով, բայց պարտաճանաչ հաճախում էր դասերին։ Մեկ րոպե հանգիստ չէր մնում։ Անգլերեն, շվի, շախմատ, պար. իր օրն այնքան հագեցած էր։ Երջանիկ մանկություն և պատանեկություն է ունեցել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հարութի մայրիկը՝ տիկին Նատալ յան։


    Հարութը ծնունդով Վայոց ձորի մարզից է՝ Վայք քաղաքից։ «Շատ էր սիրում իր քաղաքը։ Իր ամբողջ կյանքը կապված է հայրենի քաղաքի հետ»։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին իր տեսակով առաջնորդ էր։ «Իր կարծիքը հետաքրքիր էր թե՛ իր ընկերներին, թե՛ ուսուցիչներին, այն պարտադիր հաշվի էին առնում։ Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Հարգանքով էր բոլորի հետ։ Փոքրերի, մեծահասակների և յուրաքանչյուրի հանդեպ, ով կարող էր ուշադրության կարիք ունենալ, նա անասելի հոգատար էր։ Դպրոցում գերազանց էր սովորում։ Սիրում էր մաթեմատիկան։ Ընդունվեց Տնտեսագիտական համալսարանի Մարքեթինգի բաժինը։ Սիրում էր ընթերցել։ Ծառայության ընթացքում իրեն գրքեր էի ուղարկում։ Ինձ ասաց, որ կարդամ «Վերջին ուսուցիչը»։ Ծառայության վայրից անգամ խորհուրդներ էր տալիս, թե ինչ ֆիլմ դիտեմ կամ գիրք կարդամ»։


    Մայրիկը վերհիշում է նաև որդու ուսանողական կարճ, բայց լեցուն օրերը։ «Վճարովի համակարգ ընդունվեց, բայց իր ՄՈԳ-ն այնքան բարձր էր, որ ռոտացիայով անվճար համակարգում հայտնված հինգ ուսանողներից մեկն էր։ Առաջին օրից հայտնվեց համալսարանի ուսխորհրդում։ Մասնակցեց նաև «КВН»-ին։ Իր գլխավորած թիմը գրավեց առաջին հորիզոնականը։ Գավաթ ունի, որը հիմա մեր տանն է՝ իր փառքի անկյունում։ Ապրում էր «КВН»-ի փորձերով, սիրում էր իմպրովիզներ անել։ Առ այսօր իր ընկերները, մարդիկ, որոնք այսօր համալսարանում դասախոսություններ են կարդում, մեզ հյուր են գալիս։ Մի քանի ամսվա մեջ այնքան ամուր կապ էր ստեղծել ընկերների և բոլոր-բոլորի հետ։ Այնքան պատմություններ են վերհիշում իր ընկերները։ Ի դեպ, իր քույրիկին էլ Նարե անվանակոչեցինք՝ հիմնվելով ընկերների պատմությունների վրա։ Պատմում են, որ ականջակալներով ամբողջ օրը երգ էր լսում՝ «Նեմրա» խմբի «Նարեն»։ Հարութս կատակել էր. «Գնում եմ բանակ, ինձ համար Նարե կգտնեք, մինչև գամ»։ Ընկերները հիմա նաև հիշում են՝ իրեն աղջիկների նկարներ էինք ուղարկում, նա էլ արձագանքում էր՝ իմ ճաշակով չէ։ Շատ հումորով էր, կազմակերպչական ջիղ ուներ։ Դասերը սկսելուց մեկ շաբաթ հետո կազմակերպել էր, կուրսընկերների հետ մեկնել էին Գյումրի։ Չմարող հետք է թողել իր ընկերների կյանքում։ Համալսարանում միշտ ասել է. «Այս կյանքում ոչինչ մեր ձեռքում չէ, ինչ ի վերուստ տրված է, դա կատարում ենք, ո՞վ ենք, որ ինչ-որ բան փոխենք»։ Այնքան շատ բանաստեղծություններ է գրել, շատ ծանր տողեր են։ Չգիտեմ, թե ինչն է նպաստել այդ տողերը գրելուն, որովհետև այնքան երջանիկ մանկություն է ունեցել, լիարժեք ընտանիքում է մեծացել»։

    2020 թվականի հունվարի 19-ին Հարութը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Վեց ամիս ծառայել է Մուղնիի զորամասում (ՀՕՊ), հուլիսին տեղափոխվել է Հադրութ։ «Ցավոք, մենք այդպես էլ չտեսանք իր ծառայության վայրը։ Մեկ օր, մեկ ժամ անգամ չտրտնջաց, որևէ բանից չբողոքեց։ Նույն կերպ նաև պատերազմի թեժ օրերին։ Միայն մեկ անգամ եղբոր՝ ի՞նչ կա հարցին, խոսքը փոխեց և ուրիշ հարցի մասին սկսեց խոսել։ Միայն ասում էր՝ ամեն ինչ լավ է, ուղղակի զգում էինք, որ լարված ու արագ է խոսում։ Միայն դա էր։ Այդ պատճառով հանգիստ էի, մտածում էի՝ անհնար է, որ իր տեղը վատը լինի, բայց նա ամեն ինչ քողարկում էր, ծածկում, որ հանկարծ չանհանգստանայինք»։


    Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Առաջին օրերին կապ չունեինք, ասում էին, որ Արցախ աշխարհն ամբողջությամբ հոսանքազրկվել է։ Չորրորդ օրն էր, օնլայն դաս էի անցկացնում աշակերտներիս հետ, Հարութս զանգեց, այդ պահին աշխարհն իմն էր։ Այդ օրվանից ամեն օր զանգել է, նույնիսկ օր է եղել, երբ երկու անգամ է զանգահարել։ Եղել է Հադրութում և այլ ուղղություններում։ Շատ մանրամասներ չգիտենք, մեր դուռը որևէ մեկը չբացեց և մեզ մանրամասներ չպատմեց մեր տղայի ուղուց։ Իսկ իրենց դեպքն առհասարակ առեղծվածային է եղել։ Այդ օրերի հետ կապված ամեն ինչ մութ մնաց մեզ համար։ Միայն այն գիտենք, որ վերջին օրն իրենց կապ են տվել՝ այդ հատվածից դուրս եկեք, արդեն ամեն ինչ գրավված է»։


    Հոկտեմբերի 21-ին՝ ծնողների ամուսնության 20-ամյակին, Հարութն անմահացել է Հադրութի Դրախտիկ-Տող հատվածում։ «Այդ օրն առավոտյան՝ տասն անց կես, զրուցեցինք։ Ասաց՝ հայրիկին էլ կբարևես։ Շատ կարճ զրույց էր։ Հետո ինքս ինձ ասացի՝ անհնար է, որ Հարութը չհիշեր, թե այսօր ինչ օր է։ Նա այնքան նրբանկատ էր։ Նույն րոպեին հետ զանգեցի, բայց անհասանելի էր։ Չգիտեմ, թե ինչպես էր այդ մեկ ակնթարթը հարմարեցրել ու զանգահարել։ Այլևս իրենից զանգ չստացանք։ Երրորդ օրը բոթը ստացանք, որ իրեն բերել են Վայք։ Իրեն չենք փնտրել, նա եկավ, մեզ հասավ։ Ես այն սևազգեստ մայրերից եմ, ով իր որդուն տեսել է, հրաժեշտ տվել։ Մեկ շաբաթ հետո իր հեռախոսահամարին զանգ եկավ, հայրիկը պատասխանեց։ Հարութի հետ էին ուզում խոսել։ Ամուսինս ասաց, թե ինչ է պատահել։ Զանգահարողը պատմեց. «Հարութը Մարտունիից նոր զենք էր ստացել, ուզում էի իմանալ՝ խնդիր եղե՞լ է դրա հետ, թե՞ ոչ»։ Զրույցի մի պահի նույն տղան ամուսնուս հարցրեց. «Հոպար ջան, Հարութին ամբողջակա՞ն եք բերել»։ Դրական արձագանք ստանալով՝ պատասխանեց՝ երջանիկ պապա եք»։

    Ապրելու ուժի մասին։ «Ի՞նչ ուժի մասին է խոսքը։ Իրար խաբելով, ամեն ինչ քողարկելով՝ ապրում ենք։ Աշխատում ենք, կրկին սերունդ եմ կրթում, դուստր ունեցա։ Հարութս եղբայր ուներ, իսկ հիմա արդեն՝ նաև քույրիկ։ Նարես ամեն օր ասում է՝ ես ապերին կարոտել եմ։ Այնքան է լսել Հարութիս մասին տարբեր պատմություններ։ Մեկ անգամ Հարութս ինձ ասաց՝ իմ հզոր մամա։ Գուցե հասկացրեց, որ պետք է ուժեղ լինեմ։ Ափսոս էին մեր լույս երեխաները, ամեն մեկը մի ոլորտում իրեն գտնելու էր, մեր երկրի համար պիտանի քաղաքացիներ էին լինելու։ Ափսոսում եմ այն աղջիկներին, որոնք այսպիսի ամուսիններ պետք է ունենային, բայց չունեցան։ Այսպիսի տղաներն այնքան հրաշալի հայրեր էին լինելու, բայց բազմաթիվ ընտանիքներ չկազմվեցին, բազմաթիվ երեխաներ չծնվեցին»։


    Հ. Գ. – Հարութ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Վայքի ընտանեկան գերեզմանատանը։


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում





  • Լավրովը Մոսկվայում ընդունել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին





    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել է Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակից Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդին։ Համատեղ մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ Մոսկվան և Էր-Ռիադը հանձնառու են ՕՊԵԿ+-ի շրջանակներում սերտ համակարգմանը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

     «Տնտեսական համագործակցության համատեքստում մենք հաստատել ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու սերտ համակարգումը ՕՊԵԿ+-ի շրջանակներում՝ համաշխարհային էներգետիկ շուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունն ապահովելու համար», – ասել է Սերգեյ Լավրովը Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

    ՌԴ ԱԳ նախարարը նաև անդրադարձել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հութիների հարձակումներին՝ դրանք որակելով հակաարդյունավետ։

     «Մենք կարծում ենք, որ Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքների, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հութիների հարձակումները հակաարդյունավետ են։ Մենք լիովին աջակցում ենք Սաուդյան Արաբիայի հանձնառությանը՝ շարունակելու համաձայնեցված և հաստատված «ճանապարհային քարտեզի» իրականացումը։ Կարծում ենք, որ անընդունելի է փորձել լուծել այս խնդիրները ռազմական ճանապարհով, ինչը ոչ միայն վտանգում է քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտները, այլև շատ բացասական ազդեցություն ունի համաշխարհային տնտեսության վրա՝ հաշվի առնելով Արաբական թերակղզու և դրա շրջակա բոլոր ջրերի կարևորությունը համաշխարհային առևտրային ուղիների բնականոն գործունեության համար», – ընդգծել է Լավրովը։

    Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդն իր հերթին հայտարարել է, որ կողմ է տարածաշրջանային խնդիրների դիվանագիտական լուծմանը, սակայն չի երկմտի իր շահերը պաշտպանելու հարցում։

     «Չեմ ուզում ասել, որ դիվանագիտական ​​ճանապարհը փակ է, քանի որ թագավորությունը միշտ աջակցում է խաղաղությանը և դիվանագիտական ​​լուծումներին, – ընդգծել է արտգործնախարարը։ – Սակայն մենք չենք տատանվի պաշտպանել ինքներս մեզ, պաշտպանել մեր սեփական շահերը և կապահովենք մեր պայմանները, կապահովենք մեր նպատակները, խորհրդատվություն կտանք Եմենին՝ ինչպես ապահովել իր շահերը, կաշխատենք՝ տարածաշրջանային կայունության և անվտանգության շահերից ելնելով, և կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն՝ անելու այն, ինչ պետք է անենք»։




    դիտվել է 84 անգամ

  • Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»



    Միջազգային


    «Փաստ» օրաթերթը գրում է.


    tvgram.ru–ն «Փաշինյանը հրաժարվել է Ռուսաստանից. Հայաստանը նոր դաշնակից է փնտրում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, թե Ռուսաստանը այլևս ներառված չէ կառավարության 2026-2031 թվականների ծրագրում՝ որպես ռազմավարական գործընկեր: Պատճառը հնչում է որպես մեղադրանք. Մոսկվան, իբր, չի կատարել ՀԱՊԿ-ի շրջանակներում իր պարտավորությունները 2022 թվականին:


    Հիմա ո՞վ է պաշտպանելու Հայաստանը: Ֆրանսիա՞ն, որը գտնվում է երեք հազար կիլոմետր հեռավորության վրա: Փարիզը Հայաստանում չունի ռազմաբազա, անհապաղ արձագանքման մեխանիզմ, ՀԱՊԿ-ի 4-րդ հոդվածի կամ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նման պայմանագրային հոդված: Իսկ Ռուսաստանը երաշխավորել է իր ֆիզիկական ներկայությունը և պարտավորվել է պաշտպանել իր դաշնակցին: Միևնույն ժամանակ, Թուրքիան և Ադրբեջանը, որոնց հետ Հայաստանն ունի չլուծված հակամարտություններ և տարածքային պահանջներ, նրա սահմաններին են, և տարածաշրջանում պարզապես չկան այլ ուժեղ զինված ուժեր, որոնք կարող են հակակշռել այդ տանդեմին:


    Ռուսաստան էր մտնում հայկական գյուղատնտեսական արտահանման մինչև 90 %-ը: 2026 թվականի գարնանը և ամռանը Մոսկվան խիստ սահմանափակումներ է սահմանել հայկական բանջարեղենի, մրգի, հանքային ջրի և ալկոհոլի ներմուծման վրա: Հայ գյուղացիներին հասցված հարվածը ցավոտ է եղել: ԵՄ-ն խոստանում է արտակարգ առևտրային աջակցության միջոցառումներ և սակագների նվազեցում, բայց թվերն ինքնին խոսուն են. 2026 թվականի մայիս և հունիս ամիսներին ԵՄ-ն Հայաստանից գնել է 364 հազար եվրոյի բանջարեղեն, միրգ և ծաղիկներ, ինչը 80 անգամ պակաս է նախկինում Ռուսաստան արտահանված ծավալներից։

    Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է անմաքս գազ՝ արտոնյալ գներով: Այլընտրանքային մատակարարները՝ լինի դա Իրանը, թե հեռավոր շուկաները, առաջարկում են ավելի թանկ էներգետիկ ռեսուրսներ և պահանջում են շատ ավելի բարդ մատակարարման ենթակառուցվածքներ: Քանի որ երկրի տնտեսությունն արդեն իսկ ճնշման տակ է, էներգետիկ անցումը կարժենա լրացուցիչ միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր դոլարներ, իսկ դրա համար փող չկա։


    Փաշինյանի քայլը եթե ոչ ուղղակի ինքնասպանություն է Հայաստանի համար, ապա գոնե ռիսկային գործ է անկանխատեսելի արդյունքներով: Ռուսաստանը Երևանին տվել է այն, ինչ այդ երկիրն այլևս չի ունենա. գոյատևման երաշխիքներ թշնամական միջավայրի պայմաններում: Իսկ «եվրոպացի գործընկերները» առաջարկում են խորհրդանշական ժեստեր և զենքեր «հոմեոպաթիկ չափաբաժիններով»։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ գլոբալիզացիան քայքայվում է, հին աշխարհակարգը փլուզվում է՝ թողնելով միայն ուժի գերիշխանությունը, իսկ Հայաստանը ակնհայտորեն թուլանում է:


    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






  • Գույքագրվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը. Գրիգորյան |

    Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծումը միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը՝ երթևեկության և հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից։

    «Առաջին նախագիծը տվյալների միասնական պահոցի ստեղծումն է։ Նախատեսվում են տեսախցիկներ, որոնց միջոցով պետք է իրականացվեն համապատասխան հոսքերի հաշվարկներ օրվա տարբեր ժամերին, տարվա տարբեր ամիսներին։

    Գրեթե ամբողջությամբ գույքագրվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը։ Քննարկման փուլում է քաղաքային մուտքերի մոտ համապատասխան ավտոկայանատեղիների ստեղծումը»,- ասել է նա։

  • Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա





    Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի հրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    «Առկա հրթիռները, այդ թվում՝ նրանք, որոնց պիտանիության ժամկետը մոտենում է ավարտին, պետք է նպաստեն ուկրաինական օդային տարածքի պաշտպանությանը»,- գրել է նա:

    Ուկրաինան վերջին շրջանում կալանիչների դեֆիցիտ է զգում: Մասնավորապես, Կիևը փորձում է Patriot ՀՕՊ համակարգերի համար հրթիռների նոր խմբաքանակներ ստանալ:

    Բրիտանական Financial Times թերթը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը մերժել է Patriot համալիրների համար հարյուրավոր հրթիռների մատակարարումը:




    դիտվել է 146 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

  • Մարզային տրանսպորտը չպետք է Երևանում ուղևորափոխադրումներ իրականացնի․ Ավինյան |

    «Շատ հստակ հանձնարարական եմ տվել՝ մեր տիրույթում է, և Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացնեն մարզային տրանսպորտով»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում։

    Նրա խոսքով՝ լինի դա ավտոբուսով, թե միկրոավտոբուսով, մարզային ուղևորափոխադրումների կարգը հետևյալն է․ «Նրանք կարող են իրականացնել ավտոկայաններում, և դա Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը պարտավոր է ապահովել, Հասարակական կարգի պահպանության ծառայությունը պարտավոր է ապահովել։ Երևանի ՏԻՄ օրենքով բոլոր հնարավորությունները ստեղծված են»,- ասել է քաղաքապետը։

    Քաղաքապետը շեշտել է, որ ներքաղաքային տրաֆիկը հանրային ներքաղաքային տրանսպորտի լուծելիք հարցն է․ «Դա մեր տրանսպորտային վարչության խնդիրն է։ Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի մեր փողոցները»,- ասել է Տիգրան Ավինյանը։

    «Մի հատիկ տրոլեյբուսային գիծ մի քիչ բարձրացել է Ջրվեժ՝ «Զոնտիկների» մոտից մարդկանց վերցնում է, «հայ-բուդուր» սաղ աշխարհով սիրենները միացել են»,- շեշտել է քաղաքապետը և հավելել, որ Երևան քաղաքում ուղևորափոխադրում պետք է իրականացնեն «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն և «Մետրոպոլիտենը»։

  • Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գnղության փորձը․ կան վիրավnրներ

    Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Դանիելյան» սուպերմարկետից մի քաղաքացի փորձել է գողություն կատարել, սակայն անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը, և կասկածյալը հարվածել է անվտանգության աշխատակցին։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կասկածյալը և անվտանգության աշխատակիցը տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

    Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

    Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են կասկածյալի և անվտանգության աշխատակցի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։

  • Կինս եղել է մրցույթի միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող. ՔՊ-ական





    «Որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել։ Երբ նշանակվեցի և եկա թաղապետարան, մոտ 10 աշխատակից արդեն ազատման դիմում էր գրել՝ առանց իմ որևէ ներգործության․․․ Որոշ աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանը՝ անդրադառնալով վարչական շրջանի աշխատակազմում կադրային ջարդի մասին շրջանառվող լուրերին։

    Անդրադառնալով իր կնոջ պաշտոնավարմանն ու շահերի հնարավոր բախմանը՝ Կատվալյանը նշեց. «Իմ կինը մրցույթով է դարձել թիվ 86 մանկապարտեզի տնօրեն, երբ ես դեռևս չէի նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ Անցել է լիցենզավորման փուլը, ստացել համապատասխան հավաստագիր։ Նա եղել է մրցույթի միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող։ Այստեղ որևէ խնդիր չկա»։




    դիտվել է 181 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


    Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

  • Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք |

    Սյունիքի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տրամադրելու փաստաթղթերի իրավաչափությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

    «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գորիս համայնքում գտնվող՝ շուրջ 184 հա մակերեսով հողատարածքը, 2007 թվականի հունվարի 31-ին կնքված պայմանագրով՝ 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, հատկացվել է ՍՊ ընկերությանը:

    Դատախազի միջնորդագրի հիման վրա, Գորիսի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել և Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել ՍՊ ընկերության տիրապետմանը և օգտագործմանը տրամադրված՝ համայնքի սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության 184 հա մակերեսով (որից 124 հեկտարը՝ վարելահող, 60 հեկտարը՝ արոտավայր), 132 միլիոն 780 հազար դրամ կադաստրային արժեքով հողատարածքը:

    Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ նույն ՍՊ ընկերությունը կատարել է 38.5 հա մակերեսով, 22 միլիոն 909 հազար դրամ կադաստրային արժեքով վարելահողի զավթում:

    Դատախազի միջնորդագրի հիման վրա, Գորիսի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 38.5 հա մակերեսով հողատարածքը վերադարձվել է Գորիս համայնքի տիրապետմանը»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Գործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները․ Տիգրան Աբրահամյան

    Գործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները։ Այս մասին գրել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն ասում է՝ Ադրբեջանը մեզ ինչում մեղադրել է 30 տարի, արել է նույն սխալը՝ օկուպացրել է ՀՀ-ն (նկատի ունի Ջերմուկի և մնացած հատվածների ադրբեջանական մխրճվածությունը)։

    Ադրբեջանական նարատիվներին ու Հայաստանին վերագրվող մեղադրանքներին հաստատում տալով՝ ՔՊ-ն առաջ է շարժվում՝ հընթացս պատասխանատվության հսկայական բեռ բերելով ապագա սերունդների համար։

    Ադրբեջանը շարունակում է հերքել իր ռազմական հանցագործությունների, արցախցիներին ցեղասպանության ենթարկելու և ՀՀ տարածքներն օկուպացնելու փաստերը, իսկ գործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները՝ դրանով իսկ նոր առավելություններ փոխանցելով բանակցային գործընթացում Բաքվի դիրքերին»,- նշել է Աբրահամյանը։