ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է ՌԴ-ի, Իրանի դեմ…
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է ՌԴ-ի, Իրանի դեմ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանապահ զորքերի կարողությունները զարգացվում են, որպեսզի սահմանն ամբողջապես լինի Հայաստանի սահմանապահների հսկողության ներքո։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ վարչապետն ընդգծել է․
«Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչ։ Այս պահին, սահմանազատման դետալների հետ կապված, չկա ոչ մի պայմանավորվածություն․ դրանց թիվը զրո է։ Սահմանազատում պետք է տեղի ունենա, որի արդյունքով պարզ կլինի՝ հանրաքվե անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Այսինքն, երկրները սահմանազատում անեն՝ ստորագրելով փաստաթուղթ, քանի որ կանոնակարգով նախատեսված է, որ սահմանազատումները ամփոփվում են պետական սահմանի մասին միջպետական պայմանագրով»։
Նրա խոսքով՝ պետք է հասնել այդ կետին, որպեսզի տեսնել՝ հանրաքվե անհրաժե՞շտ է, թե՞ ոչ․ «Եթե պարզվի, որ տարածքի փոփոխություն է տեղի ունենում, այդ ժամանակ հանրաքվե կլինի, այդ թվում՝ մեր իրավապահ գործընկերները կասեն՝ պե՞տք է, թե՞ ոչ»,- նշել է վարչապետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկի Կոշի գաղութում էդ թեմաների մեջ չեմ մտել, գող ա՝ պտի բանտում լինի. Նիկոլ Փաշինյան
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ մեկնարկեց ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը:
Հանրային մեղադրողը պահանջեց, որպեսզի Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարաձգվի երեք ամսով:
Մարտուն Գրիգորյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը դատարանին առաջարկեց կիրառել ավելի մեղմ խափանման միջոցներ՝ նշելով, որ Մարտուն Գրիգորյանը կկարողանա վճարել մինչև հինգ միլիոն դրամ գրավ:
Եմենի կառավարական ուժերը հարվածներ են հասցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցից հյուսիս գտնվող Դհուբաբի շրջանում հութիների զբաղեցրած դիրքերին, հայտնում է «Al Jazeera»-ն։
Գերատեսչությունների պաշտոնական էջերում հրապարակվել են տեսանյութեր (առանց նկարահանման ամսաթվի), որոնցում, ըստ պնդումների, պատկերված է հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքների շենքերին ու այլ թիրախներին հասցվող հարվածների պահը։ Կադրերի իսկությունն ու նկարահանման հստակ ժամանակը դեռևս ճշտված չեն։
Բացի այդ, կառավարական ուժերը թիրախավորել են Թաիզ քաղաքից արևմուտք գտնվող Ալ-Քուդհայի ճակատում գտնվող հութիական դիրքերը, փոխանցում են տեղում աշխատող թղթակիցները։
Դհուբաբը տեղակայված է Եմենի արևմտյան ափին՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցից ոչ հեռու, որը Կարմիր ծովը Ադենի ծոցին կապող ռազմավարական ծովային ուղիներից է։ Վերջին օրերին Եմենի իշխանական ուժերը ակտիվացրել են Դհուբաբի, Մոխայի և արևմտյան ափի այլ բնակավայրերում տեղակայված հութիների ուղղությամբ հասցված հարվածները։
Ռազմական գործողությունների ակտիվացումը տեղի է ունենում կողմերի միջև բախումների նոր էսկալացիայի ֆոնին։ Սեպտեմբերի սկզբից ի վեր տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները երկրի արևմտյան շրջաններում բռնկված մարտերի պատճառով։
Նիկոլին ասացի՝ ուղարկե՞մ կոշիկս, հետո էլ՝ արի՛ հանի կոշիկս․ Լևոն Քոչարյանը՝ իր ժեստերի մասին (video)
Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան
Մոսկվայի արձագանքը՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում հակառուսական…
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայկական ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը, որոնցում Ռուսաստանը միլիարդներ է ներդրել, որակել է որպես «ռեյդային» զավթում:
«Հայաստանում գործող ռուսական բիզնեսների նկատմամբ կիրառվում է անբարյացակամ մոտեցում և ակնհայտ «երկակի ստանդարտներ»։ Այն, ինչ կատարվում է ձեռնարկությունների և ամբողջ ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդներ է ներդրել, դժվար թե կարելի է որակել որպես այլ կերպ, քան «ռեյդային» զավթում, – ասել է նա Անվտանգության խորհրդի գիտական և փորձագիտական խորհրդի նախագահության նիստում։
«Ավելին, ներկայացված փաստարկները, անկեղծ ասած, աբսուրդային են, օրինակ՝ որ Հայաստանը կկորցնի միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու իր կարողությունը, եթե Ռուսաստանը շարունակի վերահսկել հայկական երկաթուղիները», – շարունակել է Շոյգուն։