ՀՀ քննչական կոմիտեի Lոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Մասնավորապես՝ տնօրենը քաջատեղյակ լինելով, որ բժշկական կենտրոնը դեռևս 2021 թվականին ընկերություններից մեկից 9 մլն ՀՀ դրամ գումարով բժշկական սարքավորումներ է ձեռք բերել և չի վճարել, ՀՀ առողջապահության նախարարության կողմից բժշկական կենտրոնի կարիքների համար գումարներ փոխանցված լինելու պայմաններում, ֆինանսավորում ստացած չլինելու կեղծ պատճառաբանություններով հրաժարվել է վճարել ապրանքների արժեքը՝ հափշտակելով հիշյալ 9 մլն ՀՀ դրամը:
Բացի այդ, տնօրենը նույն ընկերության գլխավոր հաշվապահի և մի շարք աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, խաբեությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ձևակերպել են շտապօգնության կեղծ կանչեր՝ համապատասխան գրառումներ կատարելով կանչերի գրանցման մատյաններում և շտապօգնության վարորդներին հատկացվող երթուղային թերթիկներում, ինչպես նաև պետական պատվերի շրջանակում բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի աշխատողների և նրանց հարազատների անվամբ կազմել են մեծահասակի հիվանդության պատմագրեր, մինչդեռ տվյալ անձինք իրականում առողջության հետ կապված խնդրով բժշկական կենտրոնին չեն դիմել և բժշկական օգնություն չեն ստացել, ինչի հետևանքով հափշտակել են ընդհանուր 16 մլն ՀՀ դրամ:
Այսպիսով, նշված հանցավոր արարքների հետևանքով ՀՀ առողջապահության նախարարությունից խաբեությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 25 մլն ՀՀ դրամ գումար:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ բժշկական կենտրոնի տնօրենն առավել շահավետ պայմաններով հիփոթեքային վարկ ձևակերպելու նպատակով «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի գործավարի աշխատավարձը 2023 թվականի մայիսից բարձրացրել է 30 հզր ՀՀ դրամով, այնուհետև վերջինիս ընդգրկել է որպես համավարկառու՝ հափշտակելով իրեն վստահված խոշոր չափերով՝ 960 հզր ՀՀ դրամը:
Նախաքննության ընթացքում «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 2-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով և խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) (2 դրվագ), գլխավոր հաշվապահի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) (2 դրվագ)։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Յոմ Կիպուրը հրեական կրոնի ամենանշանավոր օրերից մեկն է։ Այն իմաստավորվում է որպես քավության, ապաշխարության, ինքնաքննության, մաքրման և Աստծո հետ հաշտվելու օր։
Տարին մեկ անգամ Իսրայելում տեղի է ունենում մի յուրահատուկ բան: Առանց պաշտոնական որոշումների, առանց հատուկ կարգավորումների և հսկողության, առանց նախօրոք արվող հայտաարությունների՝ երկիրը գրեթե ամբողջությամբ կանգ է առնում:
Հասարակության ճնշող մեծամասնությունը հետևում է այդ չգրված, բայց ավանդույթ դարձած հանրային վարքին։ Նույնիսկ նրանք, ովքեր հեռու են կրոնական կյանքից, այդ օրը հարգում են ընդհանուր լռությունը և խուսափում ավտոմեքենաներով երթևեկելուց։
«Բեն Գուրիոնի» միջազգային օդանավակայանն ամբողջությամբ դադարեցնում է աշխատանքը և չի գործում ավելի քան մեկ օր։ Իսրայելի օդային տարածքը փակվում է նույնիսկ տարանցիկ չվերթների համար։ Սահմանային ցամաքային անցակետերը նույնպես փակվում են և վերաբացվում միայն հաջորդ երեկոյան։
Ամբողջ երկրում գնացքները կանգ են առնում ժամը 13:00-ի կողմերը, իսկ ավտոբուսները՝ ժամը 14:00-ի: Անձնական ավտոմեքենաներով երթևեկությունը, սովորույթի համաձայն արգելված չէ, սակայն բնակչության մեծ մասը դադարում է մեքենայով երթևեկել։ Երեկոյան մայրուղիներն ու փողոցները դատարկվում են և լցվում մանուկներով ու դեռահասներով, որոնք երթևեկում են հեծանիվներով և ինքնագլորներով։
Մայրամուտին մոտ դադարում է նաև հեռարձակումը․ հեռուստատեսությունը և ռադիոն աստիճանաբար դուրս են գալիս եթերից։ Ռեստորանները, սրճարանները և հաստատությունները ամբողջովին փակվում են առանց բացառության՝ նույնիսկ զբոսաշրջային գոտիներում։
Նրանց համար, ովքեր առաջին անգամ են լինում Իսրայելում Յոմ Կիպուրի ժամանակ, անսովոր էտեսնել դատարկ մայրուղիներն ու փողոցները՝ լցված հեծանիվներով և ինքնագլորներով։
Երկիրը, որը սովորաբար ոչ մի րոպե չի լռում, մի ամբողջ օր, գիտակցաբար ընտրում է լիակատար լռությունը՝ կարծես ինքն իր հետ խորհելու, մենակ մնալու և ապաշխարհելու համար։
Սիրիահայ գործարար և բարերար Գաբրիել Չեմպէրճեանը, ի հիշատակ իր կնոջ՝ Անժել Չեմպէրճեանի, Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց. հայտնում են Մատենադարանից։
«Սույն ձեռագիրը բացահայտվել էր Վիեննա Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում։
Նոր ձեռագրական միավորը խազագրյալ Շարակնոց է, որը գրչագրվել է Բաղեշի Ամ գյուղում (գրիչ՝ Հովհաննես քահանա)։ Մինչև օրս ձեռագրական աղբյուրներում Ամ գյուղը հիշատակվել է ընդամենը մեկ անգամ՝ առանց հստակ տեղորոշման։ Այստեղ 1497 թվականին կրկին Հովհաննես գրիչն ընդօրինակել է մի Ավետարան, որը ևս պահվում է Մատենադարանում։
Մատենադարանին ընծայված այս նոր մատյանը, փաստորեն, ոչ միայն նույն գյուղում միևնույն գրչի ստեղծած՝ մեզ հայտնի ամենավաղ նմուշն է, այլև միակը, որի գլխավոր հիշատակարանում Հովհաննես գրիչը ստույգ տեղորոշում է Ամ գյուղը՝ Բաղեշ գավառում»,- ասված է հաղորդագրությունում
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը, որը կլինի 30-35 տարեկան, Կիևյան կամրջի վրա է թողել իր «բարսետկան», ապա իրեն ցած նետել։
ԱԺ-ն սեպտեմբերի 17-ի նիստում շարունակեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը։ Քվեարկությանը մասնակցած 89 պատգամավորից Ռուբեն Մխիթարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 53, դեմ՝ 36 պատգամավոր։
Այսպիսով, Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Գործարար Նարեկ Նալբանդյանի փաստաբանական թիմը հերքում է պահանջել լրագրող Վահե ՄակարյանիցՉենք պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. ՇոյգուՀաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք, Փաշինյանն էլ է ծափահարելու․ ԿարապետյանՎարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովՀուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելքՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԱնահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ վարչապետՊատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը աղոթք են հնչեցրելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 15-րդ հողատարածքըԽլուրդը հերդ ա․ Չախոյանը պատասխանել է Լևոն Քոչարյանի վիրավորանքին. MediaNews Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՆախագծի հրապարակումը մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության մասինԱլեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերՍահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի վերաբերյալ որոշում է կայացրելԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցերՊաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնովԾավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա․ Անահիտ ԱվանեսյանԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱզատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններումՍուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանըԵԽ-ն հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ԵՄ նախագծինԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար«Նորք-Մարաշ» ԲԿ-ն դատարանում հաղթել է Mamul. am-ինԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծըՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարներըՄենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասինՍուրեն Պապիկյանը ժամանել է ՊեկինԱրարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարինՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազությունՍևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժըՄագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցերՕգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներինԴատարանի վճռով՝ Համբարյանը ներողություն կխնդրի և 800 հազար դրամ կվճարի Դավոյանին զրպարտելու, վիրավորելու համարԴատախազական ներգործության արդյունքում Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը9-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգի կենդանի կատարմամբՍեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. Գազպրոմ ԱրմենիաՎարչապետի խալաթն ավելի շատ օրակարգ է թելադրում, քան ընդդիմության առաջնորդները։ Տարոն ՉախոյանTour of Armenia 2026 միջազգային հեծանվավազքի ընթացքում որևէ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրելՀայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է ԽաչվերացըՀարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը նշված հասցեներում. Ջուլիետա ԱզարյանԴպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարարՍուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցերԳրիգոր Տեր-Ղազարյանը հաղթել է Մեսրոպ ՄանուկյանինՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածությունՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձԼիսկան դոկտոր-պրոֆեսոր է, Ծառուկյանն էլ՝ գրքի հեղինակ, հլը պտի պատասխան տաք. Փաշինյանը՝ կրթության որակի մասինԽաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիքԻրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետ
Կարծում եմ, արդեն ամեն ինչ ասված է և միշտ չէ, որ բոլոր ասածները պիտի արձագանք ստանան, պետք է գիտակցենք, թե դա ինչ-որ բան փոխելու է, թե ոչ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցին, որի ժամանակ նա հայկական մշակութային ժառանգությունը ներկայացրել է որպես աղվանական:
«Ես կարող եմ հիմա մի հատ սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքել, մենք բոլորս 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին ես դրանով վնաս տամ, իսկ մենք արդեն 100 անգամ ասել ենք, որ պետք է խաղաղությանը խնամքով վերաբերվենք և սա այն դեպքն է, երբ այդ խնամքը պետք է ցույց տալ։
Ոչ մենք իրենց աչքը ունենք՝ տեսնելու, թե իրենք ոնց են տեսնում իր վիճակը, ոչ էլ իրենք մեր աչքը ունեն։ Այո, ես իր հետ կապի մեջ եմ, այո, խոսել եմ այդ թեմայով։ Մենք չենք խոսում այն մասին, թե ով է սխալ, ով է ճիշտ։ Կա իրենց տեսակետը, և կա մեր տեսակետը և իմ աշխատանքի իմաստը այն է, որ այդ տեսակետները նախ չբերել և բախեցնել մեկը մյուսին։ Ես կարող եմ հիմա 10 նախադասություն ասեմ, ասենք՝ ուխ, էս ինչ լավ ասեց, բա հետո՞»,–ասաց նա։
Ճշտող հարցին՝ ինքը Հաջիևին ասե՞լ է, որ Գանձասարը հայկական է, աղվանական չէ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե մենք մտնենք էդ խոսակցությունների մեջ, դա մեզ ու՞ր է տանելու, ձեր կարծիքով։ Այսինքն մեր ինքնության պաշտպանությունը դրանով է պայմանավորվա՞ծ։ Մեր ինքնությունը և խաղաղությունը և այն պրոցեսները, որոնք որ տեղի են ունենում, դնել իրար հետ կոնֆլիկտի մեջ, ճիշտ չէ»։
Հարցին՝ Հաջիևի հայտարարությունից հետո՞ է ինքը կապ հաստատել վերջինիս հետ, ԱԽ քարտուղարն ասաց. «Մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքը ունի իմ հեռախոսամար, ես ունեմ իր հեռախոսամարը, մենք կարելի է ասել, երկու օրը մեկ խոսում ենք։ Այո, մենք խոսել ենք դրանից հետո, բայց թույլ տվեք մանրամասները չպատմեմ։ Ես նաև ուրիշ մտհոգություն էր արտահայտում, որ պետք է ամեն ինչ արվի, որ պրոցեսին հանկարծակի նման դեպքերը չխանգարեն։ Հիմա էլ եմ կարծում, որ պետք է ամեն ինչ անենք, որ նման իրադարձություններ չխանգարեն»։ Նա հավելեց, որ ինքը գուշակ չէ, որ իմանա՝ այսուհետև նման խոսույթը կկրկնվի, թե ոչ. «Ես կարող եմ մեր քաղաքական դաշտի հետ կապված ինչ-որ կանխատեսում անեմ, բայց իրենց քաղաքական դաշտի հետ, կներեք, չեմ կարող»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները անհիմն էր որակել՝ նշելով, որ դրանք օգտակար չեն խաղաղության խնամքի համատեքստում:
Մեռնող տերեւների ու ծնվող ձնծաղիկների հակադրությունը, Վասպուրականի արծվի խորհրդավոր ներկայությունը, Դիլիջանի հին բակերն ու տները Հովհաննես Շարամբեյանի արվեստի շղթայի օղակներն են, որոնք բացահայտում են նրա հիշողությունները, արմատներն ու աշխարհընկալումը։
Այս պատկերները միավորվել են նրա 100-ամյակին նվիրված «Հիշողության պատկերագրություն» ցուցահանդեսում, որը սեպտեմբերի 10-ին բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Գեղանկարիչ, գրաֆիկ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի ստեղծագործության ու գործունեության տարբեր շերտերի ու ներկայացված աշխատանքների մասին Մեդիամաքսին պատմել են ցուցահանդեսի համադրողներ Ազգային պատկերասրահի գեղանկարչության բաժնի վարիչ Հայկուհի Սահակյանը եւ Հովհաննես Շարամբեյանի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը:
Ցուցահանդեսի գաղափարը
Նարեկ Վան Աշուղաթոյան
Մի քանի տարի է՝ պլանավորում էինք 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Քանի որ նա մասնագիտությամբ գեղանկարիչ էր, տրամաբանական էր՝ հոբելյանին նաեւ ցուցահանդես կազմակերպվեր։ Հատկապես, որ իր կյանքի ընթացքում մեծ ցուցադրություններ շատ չի ունեցել, եւ բազմաթիվ ստեղծագործություններ երբեւէ հանրությանը չէին ներկայացվել։ Սա լավ առիթ էր դրանք մեկ հարկի ներքո հավաքելու եւ ներկայացնելու համար։
Նարեկ Վան Աշուղաթոյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Այցելուներն առաջինը «Գառնու ձոր» աշխատանքն են տեսնում՝ հենց մուտքի դիմաց։
Այս գործն ամենատեսանելի վայրում տեղադրելու միտքը Հայկուհի Սահակյանինն է, որովհետեւ, նրա կարծիքով, ամենից շատ է բնորոշում Շարամբեյանի գեղանկարչական լեզուն։ Աշխատանքում խտացված են նրա ձեռագիրը, գունային մտածողությունն ու մանրակրկիտ աշխատանքը։
Ինձ համար էլ բովանդակային առումով շատ հուզիչ է «Ձոն խաչքարին» գործը, որը ժամանակին ցուցադրվել է Կոմիտասի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում, այդ թվում՝ Էրմիտաժում։ Պատկերված խաչքարը գտնվում է Մայր Աթոռի բակում։ Իհարկե, այստեղ կա նաեւ նկարչական պայմանականություն, որն այն դարձնում է արվեստ։ Խնդիրը, որն այս նկարում առաջադրել է Շարամբեյանը, եւ դրա լուծումը, կարծում եմ, այս աշխատանքը դարձնում են նրա լավագույն գործերից մեկը։
«Ձոն խաչքարին» աշխատանքի դիմաց
Լուսանկարը` Մեդիամաքս
Մյուս գործը, որին շատ էմոցիոնալ վերաբերմունք ունեմ, 1965 թվականին՝ խորհրդային «ձնհալի» ժամանակ արված նկարն է։ Այդ շրջանում հայ ժողովուրդը խորհրդային տարիներին առաջին անգամ դուրս եկավ փողոց՝ պահանջելով խոսել եւ հիշել Հայոց ցեղասպանության մասին։ Նկարում ծառի մեռնող տերեւներն ու հարություն առնող ձնծաղիկները հակադրվում են միմյանց։ Որպես դեկորատիվ ֆոն ընտրված է Վանի պայքարի խորհրդանիշը՝ Վասպուրականի արծիվը, որը խորհրդանշել է Արծրունյաց տոհմը եւ վասպուրականցիներին։ Շարամբեյանը ծագումով վանեցի էր եւ իր արմատներն այսպես՝ թաքնված ու նուրբ ձեւով, ներկայացրել է։
Շարամբեյանի բազմաշերտ գործունեությունը
Նարեկ Վան Աշուղաթոյան
Շարամբեյանին միայն որպես գեղանկարիչ, թանգարանաստեղծ կամ մշակութային գործիչ ներկայացնելը բավարար չէ, նրա գործունեությունը չափազանց բազմաշերտ է։ Թեեւ սա գեղանկարչության եւ գրաֆիկայի ցուցահանդես է, բայց փորձել ենք հնարավորինս արտացոլել այդ բազմակողմանիությունը։
«Գառնու ձոր»-ը՝ կենտրոնում
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա գործունեությունը՝ ստեղծագործական եւ հասարակական, ես միշտ համեմատում եմ շղթայի հետ, որի բոլոր օղակներն ամբողջություն են կազմում։ Դժվար է առանձնացնել մեկ օղակ. երբ մեկը հանում ես, շղթայի տրամաբանությունը քանդվում է։
Կուզենայի, որ մարդիկ այդ ամբողջական շղթայի մասին պատկերացում կազմեին եւ հասկանային՝ ինչ էր Շարամբեյանը ցանկանում տեսնել։ Նրա տեսլականը արդիական էր իր ժամանակում եւ շարունակում է այդպիսին մնալ այսօր։
Նարեկ Վան Աշուղաթոյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Այս ցուցահանդեսն այցելուի համար նախատեսված որոշակի անակնկալներ ունի։ Այն դասական ցուցադրություն չէ։ Օրինակ՝ առաջին սրահում, գեղանկարչության եւ գրաֆիկայի աշխատանքներից հետո, այցելուն հայտնվում է հատվածում, որտեղ ներկայացված են այլ իրեր, եւ բնական հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունեն դրանք Շարամբեյանի հետ։ Համադրողի տեքստերի եւ աուդիոգիդի միջոցով այդ կապը բացահայտվում է։
Դիլիջանի վավերագրող նկարիչը
Հայկուհի Սահակյան, Ազգային պատկերասրահի գեղանկարչության բաժնի տնօրեն
Հայաստանի ազգային պատկերասրահը մշտապես իրականացնում է հայ արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրության եւ հանրահռչակման ծրագրեր։ Հովհաննես Շարամբեյանը հիմնականում զբաղված էր մշակութային գործունեությամբ, թանգարանների ստեղծմամբ եւ քիչ ժամանակ էր հատկացնում սեփական արվեստը ներկայացնելուն։
Հայկուհի Սահակյան
Լուսանկարը` Մեդիամաքս
Շարամբեյանն իր ստեղծագործական ուղին սկսել է դեռ ուսանողական տարիներից՝ որպես գեղանկարիչ եւ գրաֆիկ։ Առողջական խնդիրներով պայմանավորված Դիլիջան տեղափոխվելուց հետո նա շարունակել է ստեղծագործել։ Դիլիջանում Շարամբեյանը հիմնել է նկարչական դպրոց եւ թանգարաններ։ Հիմնականում ստեղծագործել է դիլիջանյան թեմաներով եւ դարձել քաղաքի վավերագրող նկարիչը։ Շարամբեյանը կարեւորել է հին Դիլիջանի պահպանությունը՝ պատկերելով բակերն ու տները, որպեսզի հետագայում իր կտավները նաեւ վերականգնման հիմք եւ վավերագրեր ծառայեն։
Իշխանուհի Մարիամի եւ Վանիկ Շարամբեյանի նվիրական գործը շարունակվում է
Դիլիջանը նրա համար միայն շենքերն ու բակերը չէին, այլ առաջին հերթին՝ մարդիկ։ Ցուցահանդեսում ներկայացված են հովիվների, աշխատավորների եւ դերասանների դիմանկարներ, այդ թվում՝ Մհեր Մկրտչյանի դիմանկարը։ Շարամբեյանը համագործակցել է արվեստաբան Սերիկ Դավթյանի հետ՝ թանգարանային գաղափարներն իրականացնելու եւ ժողովրդական արվեստների վերածնունդը խթանելու նպատակով։
Լուսանկարը` Մեդիամաքս
1960 թվականին նա նշանակվել է Դիլիջանի գլխավոր նկարիչ։ Այդ տարիներին գլխավոր նկարիչները ձեւավորում էին քաղաքի գեղարվեստական դիմագիծը։ Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվում են Դիլիջանի համար արված էսքիզներ, այդ թվում՝ 1960–1961 թվականների աշխատանքները, որոնց մի մասը հաստատված է գեղարվեստական խորհրդի կնիքով։ Դրանք կարելի է դիտարկել որպես քաղաքի բրենդավորման վաղ օրինակներ։
Շարամբեյանի գործունեությունը կապված էր նաեւ հուշարձանների պահպանության հետ։ Ցուցահանդեսում ներկայացված են Գոշավանքի, Հաղարծնի եւ Ջուխտակ վանքի էտյուդներ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցափեղկերում ներկայացված են Շարամբեյանի դիլիջանյան կյանքը, բնորդներին եւ ստեղծագործական գործընթացը ներկայացնող լուսանկարներ։ Դիլիջանը խորհրդային տարիներին աշխույժ մշակութային կյանք ուներ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Այստեղ գործում էին Կոմպոզիտորների եւ Կինեմատոգրաֆիստների հանգստյան տները։ Շարամբեյանը մտերիմ էր Դիլիջան այցելող մշակույթի բազմաթիվ գործիչների հետ, այդ թվում՝ Բենջամեն Բրիտտենի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ելենա Օբրազցովայի եւ Մստիսլավ Ռոստրոպովիչի։
Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ այդ շրջանի լուսանկարներ, ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենթին նվիրած աշխատանքը, Հրանտ Մաթեւոսյանի ճեպանկարը եւ Դիլիջանի տեսարանների հիման վրա ստեղծված շքանշանների էսքիզները։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցահանդեսի կազմակերպման ընթացքում համագործակցել ենք Շարամբեյանի անունը կրող Ժողովրդական արվեստների թանգարանի, Դիլիջանի երկրագիտական թանգարանի, Հուշարձանների պահպանության կենտրոնի եւ Նկարիչների միության հետ, որի ֆոնդերից վերցրել ենք նաեւ մոռացության մատնված աշխատանքներ։
Համագործակցել ենք նաեւ մասնավոր հավաքածուներ ներկայացնող անձանց հետ, որոնք սիրով մեզ տրամադրեցին իրենց մոտ պահվող աշխատանքները։
Ցուցահանդեսի կառուցվածքը եւ ազգային թեմաները
Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Շարամբեյանի գործունեության տարբեր փուլերն ու ոլորտները։ Ներկայացված են նրա գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքները՝ շեշտադրելով ազգային թեմաները, Հայաստանի բնությունը, ծաղիկներն ու հայկական հուշարձանները։
Լուսանկարը` Մեդիամաքս
Առանձնահատուկ տեղ ունի «Կոմիտասյան վայրերով» շարքը։ 1969 թվականին՝ Կոմիտասի 100-ամյակի առթիվ, Հովհաննես Շարամբեյանն ու Գրիգոր Խանջյանը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում ներկայացրել էին Կոմիտաս վարդապետին նվիրված իրենց գործերը։ Շարամբեյանի այս շարքում պատկերված են Էջմիածինն ու Կոմիտասի կյանքի հետ կապված հայկական հուշարձաններն ու տեսարանները, որոնք նույնպես ընդգրկված են այս ցուցադրությունում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցահանդեսով ցանկանում ենք ընդգծել Շարամբեյանի ինքնատիպ ոճը։ Նրա աշխատանքներում ճանաչելի են ձեռագիրը, ոճական առանձնահատկություններն ու հետաքրքրությունների շրջանակը։ Շատերի համար բացահայտում է, որ նա նաեւ դիմանկարիչ էր։
Լուսանկարը` Մեդիամաքս
Խորհրդային տարիներին արվեստագետների հիշողություններում դեռ թարմ էին Հայրենական պատերազմի հետ կապված ապրումները, որոնք իրենց տեղն են գտել նաեւ Շարամբեյանի կտավներում։ Դրանք արտահայտված են պատերազմական հիշողություններով ապրող մարդկանց, չորացած ծաղիկների պատկերներում, որոնք նա հաճախ նվիրել է զոհված զինվորների հիշատակին։ Պատերազմի հետքերը նկատելի են նաեւ տատիկների եւ տարեց մայրերի դիմանկարներում, որոնց կերպարներում զգացվում է պատերազմում կորցրած որդիների կարոտը։
Թանգարանաստեղծ գործունեությունը
Ցուցահանդեսի առանձին հատվածը ներկայացնում է Շարամբեյանին որպես թանգարանաստեղծ գործիչ։ Նրա հավաքորդական գործունեությունը սկզբում կապված է եղել անձնական հետաքրքրությունների հետ, սակայն հետագայում դարձել է պրոֆեսիոնալ զբաղմունք եւ հիմք հանդիսացել թանգարանների ստեղծման համար։
Հովհաննես Շարամբեյանի 95-ամյակը՝ նոր ֆիլմով, «Հացի ծեսով» ու ցուցահանդեսով
Ցուցահանդեսում կտեսնեք Հաղարծնում Շարամբեյանի կառուցած հացատան էսքիզները։ Նա նախատեսում էր հացատուն ստեղծել նաեւ Դիլիջանում՝ հացի մշակույթը ներկայացնելու համար։ Շարամբեյանը մտադիր էր Դիլիջանի հին փողոցը վերածել թանգարան-պողոտայի, որի գաղափարը այսօր մասամբ իրականացվել է՝ նրա անունը կրող փողոցի ձեւով։
Լուսանկարը` Մեդիամաքս
Շարամբեյանի շնորհիվ հայկական ավանդական արհեստները նոր կյանք ստացան։ Հավաքելով ժողովրդական վարպետներին՝ նա նրանց գործունեությունը փաստացի մասնագիտական հիմքերի վրա դրեց։ Նրա նպատակն էր նաեւ ձեւավորել ճաշակ թե հասարակության շրջանում, թե վարպետների մոտ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներում կտեսնեք նաեւ Շարամբեյանի հետաքրքրությունների առարկաները՝ գորգեր, կճուճներ եւ ազգային տարազներ, որոնք նա հավաքում ու պահպանում էր՝ փորձելով փոխանցել հաջորդ սերունդներին։