Blog

  • Սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի՝ 3-5 աստիճանով

    Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-9-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 3-5, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։

    Երևան քաղաքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներ

    Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, լրագրողներին հայտնել է տեղի ոստիկանության խոսնակ Հուբերտ Ցեպլին։

    «Ժամը 15:03-ի սահմաններում Կրակովի կենտրոնում՝ Սլավկովսկա փողոցում, հրաձգություն է տեղի ունեցել։ Կրակոցներն արձակվել են անցնող տրանսպորտային միջոցից»,- ասել է Ցեպլին։

    Ոստիկանության խոսնակի խոսքով, միջադեպի հետևանքով կան զոհված և վիրավորված անձինք։

    դիտվել է 12 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտերում բունտ է հասունանում, ու՞ր է նայում Սրբուհի Գալյանը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտերում բունտ է հասունանում, ու՞ր է նայում Սրբուհի Գալյանը

  • ՔՊ-ի կողմից ՀԷՑ-ի՝ ավելի քան մեկ տարի բռնազավթումից հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը մնացել է նույնը․ փաստաբան

    Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի մի պարզ իրողություն. Սամվել Կարապետյանի՝ ՀԷՑ-ից կամ դրա հետ փոխկապակցված ընկերություններից ստացած կամ չստացած շահույթը մասնավոր սեփականության և տնտեսական գործունեության հարց է, ուստի որևէ կերպ չի կարող հանդիսանալ հանրային իրավունքի խնդիր։ Հանրային հետաքրքրության առարկա այն կարող է դառնալ այնքանով, որքանով առնչվում է հանրային շահին, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սակագնին։

    Մինչդեռ փաստն այն է, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունից՝ ՔՊ-ի կողմից մեկ տարուց ավելի այն բռնազավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը մնացել է նույնը և չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չի կարող համարվել։

    Ուստի հանրային քննարկումը պետք է հիմնվի փաստերի, ոչ թե ողջ կյանքի անձնական անհաջողություններից, նվաստ վիճակից ծնված նախանձի ու թեմայի քաղաքական շահառուների կեղտոտ քարոզից բխող մոլորությունների, ենթադրությունների վրա»։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևի հետ կան կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք, դեմները պետք է առնել

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևի հետ կան կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք, դեմները պետք է առնել

  • Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն, որն անխուսափելի է․ Հովհաննես Իշխանյան

    Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է․

    Հայերն ինչո՞վ էին ներկայանում աշխարհում

    — Շախմատ: Լևոն Արոնյանին աքսորեցին, փակեցին նրա ու Գաբրիել Սարգսյանի հիմնած դպրոցը

    — Հենրիխ Մխիթարյան, աքսորեցին, հավաքականից հանեցին, Մխիթարյանի մորը հեռացրին ֆեդերացիայից

    — Կոնստանտին Օրբելյան: Ապօրինաբար հեռացրին Օպերայից ու աքսորեցին:

    — Ցեղասպանության կանխարգելման առաջատամարտիկ: Դադարեցրին Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը, զոհին մեղադրեցին դրա մեջ

    — Կոնյակ: Պահանջեցին, որ կոնյակ էլ չասեն, այլ բրենդի

     

    — Ինքնորոշման իրավունքի համար պայքարող: Արցախը տվեցին Ադրբեջանին, հայերին հանեցին հանցագործ

    — Սփյուռք: Արտերկրում ապրողներին զրկեցին ընտրական իրավունքից, հռչակեցին, որ Հայաստանի ղեկավարը սփյուռքի համար չի

    — Խաչքարագործություն: Խաչքարները պետք է հանվեն, ասեցին ու Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերն ավերելու դեմը չառան:

     

    — Մարդասիրական գործունեություն, աշխարհի մարդասերներին օժանդակություն և Ավրորայի մրցանակաբաշխություն: Ավրորայի հիմնադիր Ռուբեն Վարդանյանին հանձնեցին ու բրախեցին Ադրբեջանում:

    — Արարատ՝ որպես բիբլիական լեռ: Արարատը ստիպողաբար փոխեցին Արագածով

    — Եկեղեցաշինություն: Թույլատրեցին, որ Ադրբեջանում վերացնեն հայկական ելեղեցիները ու նենգափոխեն, թե իբր հայկական չեն

     

    — Ժողովրդավարության զարգացում: ժողովրդավար Արցախն հանձնեցին աշխարհի ամենաբռնապետական երկրին:

    — Մատենագրություն, հարուստ ձեռագրեր: Հանձնելով Արցախը՝ թույլատրեցին, որ Ադրբեջանը դրա վրա էլ հերքումներ անի

    — Քրիստոնեության առաջին ընդունողներ: Սկսեցին կեղծել, թե հայերը չեն քրիստոնեության առաջին ընդունողները

    — Միմյանց հանդեպ հարգանք, հոգատարություն, մեկը մյուսի նեղին հասնել: Բրախեցին հայերին թե՛ Ադրբեջանի բանտերում, թե՛ 150 հազարին էթնիկ զտելով:

     

    Այսպիսով հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն, որն անխուսափելի է, քանի որ դու խի չես զոհվել արաները ոչ միայն ֆիզիկապես են զոհում հայերին, այլև ստիպում են, որպեսզի մենք դեր չունենանք աշխարհի զարգացմանը, քանի որ խնդիր ունեն իրենք իրենց անդերակատարության հետ և այդ բարդույթից բոլոր դերակատարներին են փորձում վերացնել։

  • Կարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա Շուշանյան

    Կարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա Շուշանյան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շնորհավորում եմ. Փաշինյանն իր կործնաարար գործով միավորեց ընդդիմությանը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շնորհավորում եմ. Փաշինյանն իր կործնաարար գործով միավորեց ընդդիմությանը

  • Սպшնության պատվեր Հայաստանում՝ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց

    Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Մեծամոր քաղաքի երկու բնակիչ, որոնք նախկինում դատապարտվել էին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շուրջ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց նախապատրաստվում են սպանել Երևանի մի բնակչի։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

    Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ երկու տղամարդիկ նախապատրաստվում էին սպանել նաև Արմավիրի մարզի Արգավանդ բնակավայրի մի բնակչի։

    Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալվել են սպանության նախապատրաստության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք տղամարդիկ։ Այսպիսով՝ Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձանց նկատմամբ ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել է նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործության՝ սպանության կատարումը։

    Բացի այդ, ձերբակալվածներից մեկին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ։

    Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ այն նույն օրը Փարաքար բնակավայրում տղամարդուն իրացրել էր մեկ այլ քաղաքացի։

    Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

    Հանգամանքները պարզվում են։

    դիտվել է 22 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը կանի ամեն ինչ, բայց ի հեճուկս ամենի` հաջողելու ենք. Հայկ Մամիջանյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը կանի ամեն ինչ, բայց ի հեճուկս ամենի` հաջողելու ենք. Հայկ Մամիջանյան