Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի մի պարզ իրողություն. Սամվել Կարապետյանի՝ ՀԷՑ-ից կամ դրա հետ փոխկապակցված ընկերություններից ստացած կամ չստացած շահույթը մասնավոր սեփականության և տնտեսական գործունեության հարց է, ուստի որևէ կերպ չի կարող հանդիսանալ հանրային իրավունքի խնդիր։ Հանրային հետաքրքրության առարկա այն կարող է դառնալ այնքանով, որքանով առնչվում է հանրային շահին, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի սակագնին։
Մինչդեռ փաստն այն է, որ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունից՝ ՔՊ-ի կողմից մեկ տարուց ավելի այն բռնազավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը մնացել է նույնը և չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չի կարող համարվել։
Ուստի հանրային քննարկումը պետք է հիմնվի փաստերի, ոչ թե ողջ կյանքի անձնական անհաջողություններից, նվաստ վիճակից ծնված նախանձի ու թեմայի քաղաքական շահառուների կեղտոտ քարոզից բխող մոլորությունների, ենթադրությունների վրա»։
Leave a Reply