Blog

  • Հայաստանի իշխանությունը խաղաղության օրակարգ չունի․ Բադալյան

    Այսօր «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում կայացած «Խաղաղություն և անվտանգություն» պանելային քննարկման ժամանակ ԱԽՔ Ալեն Սիմոնյանը հայտարարել է․ «Պետք է առիթ չտանք պատերազմի, դա է մեր անվտանգության ամենակարևոր երաշխիքը»։

    Aysor.am-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ընդգծում է՝ եթե Ալեն Սիմոնյանը այդպիսի միտք է արտահայտում, ուրեմն խոստովանում է, որ  2020 թվականին  պատերազմի առիթ են տվել։

    «Այստեղ կամ կա խոստովանություն, որ իրենք պատերազմի առիթ են տվել 2020-ին, ինչը նշանակում է, որ պետք է քաղաքական պատասխան տան այդ առիթը տալու համար, կամ նրա ասածի մեջ  պարզապես տրամաբանություն չկա, որովհետև պատերազմի հարցում ամենևին պարտադիր չէ առիթ տալը կամ չտալը։ Քանի որ այս տարածաշրջանում բախվում են աշխարհաքաղաքական ռազմավարական շահեր, կարող են առաջանալ նաև պատերազմի ռիսկեր, որոնք դուրս են Հայաստանի՝ առիթ տալու կամ չտալու շրջանակից»,-նշում է Բադալյանը։

    Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում նաև Իրանի մտահոգությունների վրա՝ հիշեցնելով.

    «Իրանի առանցքային պաշտոնյաներից մեկը հոդված է հասցեագրել Հայաստանի վարչապետին, որտեղ գրեթե բացահայտ խոսում է պատերազմի ռիսկի մասին, որը պարունակում է «Թրամփի ուղի» ծրագիրը։ Համենայն դեպս, այն տարբերակով, որը հայտնի է մինչ այս պահը։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին այս մասին բավական թափանցիկ ակնարկում է: Իսկ Վելայաթին, ինչպես գիտենք,  իրանական քաղաքականության մեջ առանցքային գործիչ է։

    Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Երևանը գնահատում այս իրավիճակը, որովհետև Հայաստանից կարծես թե մինչև հիմա որևէ մակարդակով արձագանք չի եղել իրանցի առանցքային պաշտոնյայի այս հոդվածին և բարձրացրած հարցադրմանը»։

    Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝  Հայաստանը խաղաղության օրակարգ չի վարում։

    «Խաղաղության օրակարգ չկա,  Հայաստանը գտնվում է Ադրբեջանի  պարտադրած օրակարգի ազդեցության ներքո։ Հայաստանի իշխանությունն այդ ռեժիմում է գործում, ոչ թե խաղաղության օրակարգի։ Մենք տեսնում ենք, որ այդ ռեժիմում Ադրբեջանը ոչ միայն միակողմանի զիջումներով է Հայաստանին պարտադրում խաղաղության իր պատկերացումը, այլև առաջադրում է որոշակի նոր  նշաձողեր, որոնք Ադրբեջանին ապագայում  ռազմական էսկալացիայի դիմելու «լեգիտիմ» առիթներ կամ պատճառներ են տալիս։ 

     Հայաստանի իշխանության վարած այսօրվա քաղաքականությունն այդ առումով է նաև վտանգավոր, այն ամենևին խաղաղության օրակարգի մասին չէ, այլ պարտադրված խաղաղության, նաև՝ հետագա հնարավոր էսկալացիայի տեսանկյունից այդպիսի ականներ շարելու»,-եզրափակում է Բադալյանը։

    դիտվել է 12 անգամ

  • Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

    Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինըՀոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիլիկյան թաղամասից, քավորի և քավորկնոջ կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 22-ամյա Տաթևիկ Ա․-ն է։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մաշտոցի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նրա հետ վիճաբանել են իր քավորն ու քավորկինը, որի ընթացքում վերջիները Տաթևիկ Ա․-ին մի քանի անգամ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել։

  • Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան


    Վիդեո

    Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան

    Տեսանյութն՝ այստեղ

  • Նարեկ Կարապետյանը կոչ է անում մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Սահմանադրության հարցի շուրջ

    Լեփ-լեցուն դահլիճում մեկնարկել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը:

    Դիմելով ներկաներին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կոչ արեց մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Հայաստանի Սահմանադրությունն Ալիևի թելադրանքով չփոխելու հարցի շուրջ:

    «Միավորվել և իրազեկել մարդկանց: Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը»,-դիմելով ներկաներին ասաց Նարեկ Կարապետյանը:

  • Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Այսօր հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը: Այս մասին հայտնում է Oragir.News-ը։Մաշտոցի պողոտայում «10 EA 055» համարանիշերով «Lexus» մակնիշի ավտոմեքենան կտրել է Գևորգ Էմին-Տերյանի ավտոմեքենայի ճանապարհն ու ավտովթար է տեղի ունեցել, ինչից հետո «Lexus»-ի ուղևորները՝ 3 հոգի, ծեծկռտուք են հրահրել, հարձակվել են Գևորգ Էմին-Տերյանի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել

    Գևորգ Էմին-Տերյանին պատճառել են մարմնական վնասվածքներ:

    Նա այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում:

  • Թեհրանում հայտարարվել է վտանգավորության «կարմիր» մակարդակ

    Իրանի մայրաքաղաք Թեհրանում և հարակից մի շարք նահանգներում աննախադեպ տեղատարափ անձրևների պատճառով հայտարարվել է եղանակային վտանգավորության ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ: Տեղական օդերևութաբանական ծառայությունները և Արտակարգ իրավիճակների գերատեսչությունը զգուշացնում են լայնամասշտաբ ջրհեղեղների, գետերի հունից դուրս գալու և սելավային հոսքերի բարձր ռիսկի մասին:

    Նշվում է, որ ինտենսիվ տեղումների հետևանքով վտանգված են հատկապես ցածրադիր բնակավայրերը, քաղաքային հիմնական մայրուղիները, ինչպես նաև հարակից լեռնային հատվածները, մասնավորապես՝ Շամշակը և Իմամզադե Դավուդը:

    Իշխանությունները բնակչությանը խստորեն հորդորում են զերծ մնալ անհարկի տրանսպորտային երթևեկությունից, չմոտենալ գետերի ափերին, սեզոնային ջրհոսքերին և լեռնային անցումներին:

    Իրանի Կարմիր Մահիկի ընկերությունը և արտակարգ իրավիճակների ստորաբաժանումները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի: Հանրապետության տարածքում մոբիլիզացվել են շուրջ 18,000 արտակարգ արձագանքման բրիգադներ և տասնյակ հազարավոր միավոր հատուկ տեխնիկա՝ աղետի հետևանքները կանխելու և արագ փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:

    դիտվել է 5 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը


    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը


    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/

  • Կանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ Կարապետյան


    Քաղաքականություն

    Կանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը

     

    «Մեր հասարակության հետ պետք է աշխատել: Այս պահին մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել Սահմանադրությունը. մենք գիտենք, որ մեր հասարակության մեծամասնությունը պատրաստ չէ իր նիստուկացը փոխել Ալիևի պահանջով»: Նարեկ Կարապետյան

     

     

  • «Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Առաջաձորի, Վերին Խոտանանի, Տավրուսի և Ներքին Խոտանանի բնակի

    Նոյեմբերի 29–ին կայանալիք Կապան համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուները այսօր հանդիպել են

    Առաջաձոր,

    Վերին Խոտանան,

    Տավրուս,

    Ներքին Խոտանան գյուղական բնակավայրերի բնակիչների հետ։

  • Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները

    Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան կանանց 86 կգ քաշային կարգի ներկայացուցիչները, որտեղ Հայաստանն ուներ երկու մասնակից՝ Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը։

    Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը երկամարտի 249 կգ արդյունքով աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Պոկում վարժությունում երիտասարդ հայ ծանրորդուհին գլխավերևում պահեց 106 կգ-ոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ հաջորդաբար բարձրացրեց 138 կգ և 143 կգ։ Տեղ զբաղեցնելով լավագույն ութնյակում՝ Պողոսյանն ընդգրկվեց Օլիմպիական խաղերի վարկանիշային ցուցակում։

    Նույն քաշային կարգում անհաջող դասավորվեց մրցելույթը Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանի համար։

    Պոկում վարժությունում նա գրանցեց 102 կգ արդյունք և զբաղեցրեց 25-րդ տեղը, սակայն հրում վարժությունում չկարողացավ գլխավերևում պահել 135 կգ-ոց ծանրաձողն ու «զրո» ստացավ՝ մնալով առանց երկամարտի արդյունքի։

    Մրցաշարում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մնացել է միայն գերծանր քաշային կարգի (+110 կգ) ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը։

  • Լևոն Բաղդասարյան․ «Արդարադատության պարտությունն այն պահն է, երբ դատավորը դառնում է երկրորդ մեղադրողը»

    Արդարադատության պարտությունն այն պահն է, երբ փաստաբանը

    դատարան է մտնում՝ իրավունքի պաշտպանություն ստանալու, բայց դիմացը տեսնում է երկու մեղադրողի․ նրանցից մեկը՝ դատավորի պատմուճանով։

    Այդ պահից պարտվում են բոլորն, առանց բացառության. նաև նա, ով լռում է՝ մտածելով. «Ինձ հետ դա չի պատահի»։

    ԱՄՆ արդարադատության վերաբերյալ Վարդան Ղուկասյանի պահով, ով առանց մեղադրանքի երկու տարի գտնվում է բանտում, որպես Վարդանի փաստաբան, բազմիցս բարձրաձայնված մտահոգության հիմքում հենց այս հարցն է․ արդյո՞ք մարդու ազատությունը պաշտպանված է իշխանավորի կամայականությունից։ Իրավական պետության արժեքը երևում է հատկապես այն ժամանակ, երբ անհրաժեշտ է պաշտպանել իշխանությանը քննադատող, նրա համար անհարմար, դիսկոմֆորտ առաջացնող մարդու իրավունքը։

    Ի տարբերություն հայ ընտրողի՝ ամերիկացի ընտրողը սանիտարական մաքրումը վերցրեց իր ձեռքը և ընտրությունով ոչ ասաց զոռբաներին, ստին, կեղծիքին ու ընտրովի արդարադատությանը։

    ԴՕԿ կուսակցության՝ Սահմանադրական դատարանում ներկայացրած պահանջի էությունը սա էր․ նույն իրավական չափանիշով գնահատել և՛ վարչական ռեսուրսի կիրառումը, և՛ ընտրակաշառքը։ Քաղաքացու ազատ կամքը ճնշողը չի արդարանում նրանով, որ մրցակիցն էլ է այն գնել։ Մեկի խախտումը մյուսին անմեղ չի դարձնում։

    Վարդան Ղուկասյանի ազատության հարցն էլ յուրաքանչյուրիս առաջ նույն փորձությունն է դնում։ Նա շուրջ երկու տարի առանց քրեական մեղադրանքի անարդարացիորեն զրկված է ազատությունից։

    Ազատությունից զրկված՝ չդադարեց պայքարող մարտիկ լինել։ Նրա մարմինը փակեցին պատերի ներսում, բայց նրա կամքը չկարողացան բանտարկել։ Իրավամբ, նա շարունակեց պահանջել այն քաղաքական մաքրությունը ու պատասխանատվությունը, ինչի կարիքն ունի ու դրա մասին արդեն երեսուն տարի խոսում է հայ մարդը։ Ընդ որում, պատասխանատվություն ստանձնեց լինելու գլխավոր սանիտարն ու մաքրելու ավգյան ախոռները, ընդ որում՝ բացառապես միասնական ուժերով։

    Վարդան Ղուկասյանի ազատության համար պայքարը շարունակվում է։ Նրա ազատությունը սարերի հետևում չէ, եթե արդարության պահանջը մեզանից յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը դառնա։

    Ազատությո՛ւն Վարդան Ղուկասյանին։

     

    Փաստաբան Լևոն Բաղդասարյան