Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհին
Վրաստանում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդներով և կիսակցորդներով ավտոմեքենաների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում՝ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, հայտնում է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Սահմանափակումը վերաբերում է Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային ավտոճանապարհի 93–107-րդ կմ-ին, մյուս տրանսպորտային միջոցները շարժվում են առանց սահմանափակումների։
Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազը կապում է Թբիլիսիին, Ստեփանծմինդա–Լարս հատվածը տանում է դեպի ռուս-վրացական սահման՝ «Վերին Լարս» անցակետ։ Այս երթուղով իրականացվում է Ռուսաստանի ավտոմոբիլային հաղորդակցությունը Վրաստանի, այնուհետև՝ Հայաստանի և Անդրկովկասի այլ երկրների հետ։ Ձմռանը երթևեկությունը հաճախ սահմանափակվում է ձյան, մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով։
Leave a Reply