Blog

  • ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների ղեկավարներին կներկայացվի մի նախագիծ, որով Հայաստանը կզրկվի կազմակերպության մարմիններում քվեարկության իրավունքից՝ չվճարված վճարների պատճառով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

    «Կառուցողական քննարկումներից բացի, մենք ստիպված էինք քննարկել նաև Հայաստանի կողմից ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների չկատարման հարցը՝ մեր համատեղ կազմակերպության բյուջե տարեկան մուծումների վերաբերյալ», — ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո ասել է նա։

    Լավրովը նշել է, որ այս հարցում երկիմաստության տեղ չի կարող լինել։

    «Երևանը երկու տարուց ավելի է՝ չի վճարել իր անդամակցության վճարները։ Հետևաբար, բարձրացվել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի դրույթները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառելու հարցը։ Որոշման նախագիծը նախատեսում է կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոններ առաջադրելու ՀՀ քաղաքացիների իրավունքի կասեցում և քվեարկության իրավունքից զրկում մինչև պարտքերի լրիվ մարումը։ Այս որոշման նախագիծը նույնպես կքննարկվի վաղը Հավաքական անվտանգության խորհրդի նիստում», — եզրափակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

  • Սրբուհի Գալյանին ասեք, լուռ մնա.Ռուբեն Մխիթարյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Արսեն ջան, ախպեր ջան …

     

    Սա ողբերգություն է, որը չի կարող մնալ առանց իրավական գնահատականի և պատասխանատվության հարցի բարձրացման։

    Հայաստանում կալանքը չպետք է վերածվի պատժի՝ մինչև դատարանի մեղադրական դատավճիռը։ Կալանքը բացառիկ խափանման միջոց է, ոչ թե մարդուն պատժելու, ճնշելու կամ նրա կամքը կոտրելու գործիք։

    Անմեղության կանխավարկածը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, ոչ թե դատարկ ձևակերպում։

    Եթե պետությունը մարդուն զրկում է ազատությունից, ապա պարտավոր է նաև երաշխավորել նրա կյանքի, առողջության և արժանապատվության պաշտպանությունը։

     

    Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները պետք է ենթարկվեն անկախ, ամբողջական և հրապարակային քննության։ Պետք է պարզվի բժշկական օգնության պատշաճությունն ու պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունները։

     

    Մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը։

     

    ՀԳ Սրբուհի Գալյանին ասեք, լուռ մնա

  • Քննարկվել են հարկային քաղաքականության փոփոխություններին ուղղված մի շարք առաջարկություններ

    Քննարկվել են հարկային քաղաքականության փոփոխություններին ուղղված մի շարք առաջարկություններ

    ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ հարկման համակարգերի բարեփոխմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:

    Անդրադարձ է կատարվել միկրոձեռնարկատիրության շեմի բարձրացմանը, ինչպես նաև հարկման նպատակով կիրառվող՝ հիմնական միջոցների ամորտիզացման համակարգի ազատականացման հարցերին։

    Քննարկման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկություններ, որոնք լրացուցիչ կուսումնասիրվեն` օրենսդրական փոփոխությունների նախագծերում դրանց ներառման հնարավորությունը գնահատելու նպատակով։

  • Սրբուհի Գալյա՛ն, ուշադիր լսիր՝ որտեղ է հանցանքը սկսվում․ Արմինե Ադիբեկյան (video)

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • Հայաստանն ու Կոսովոն զբոսաշրջության ոլորտում գործակցության մեծ ներուժ են տեսնում

    Երեւան: Մեդիամաքս: Փարիզում կայացած հանդիպմանը Հայաստանի եւ Կոսովոյի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն եւ Ալբին Կուրտին քննարկել հարաբերությունների զարգացման հեռանկարները:

    «Մասնավորապես, կարեւորվել է առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը եւ այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը, նշվել է, որ առկա է այդ ոլորտում փոխգործակցության մեծ ներուժ:
    Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ», – ասված է ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

  • Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունը

    Առանձին մտահոգության տեղիք է տալիս ՔԿԾ-ի տարածած հայտարարությունը, թե Արսեն Գևորգյանը առողջական խնդիրներից չի բողոքել։ Արդյո՞ք մարդու առողջության պահպանման պատասխանատվությունը սկսվում է միայն այն ժամանակ, երբ նա հասցնում է բարձրաձայնել իր խնդրի մասին։ Կամ ի՞նչ պետք է տեղի ունենար, եթե նա բողոքեր․ մարդու արժանապատվության և ինքնասիրության ծաղրուծանակ։

  • ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծը. Լավրով

    ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները կազմակերպության երկրների ղեկավարներին կներկայացնեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշման նախագիծ՝ բյուջե չվճարված պարտքի պատճառով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

    «Արդեն երկու տարուց ավելի է, ինչ Երևանը անդամավճարներ չի փոխանցում, ինչի կապակցությամբ հարց է բարձրացվել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի դրույթների կիրառման մասին։ Համապատասխան որոշման նախագիծը նախատեսում է կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոններում Հայաստանի քաղաքացիների առաջադրման իրավունքի կասեցում և ձայնի իրավունքից զրկում մինչև պարտքի ամբողջական մարումը»,– ասել է Լավրովը։

    Նրա խոսքով՝ որոշման այդ նախագիծը կքննարկվի վաղը Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում։

    «Բայց ուզում եմ ընդգծել, որ նույնիսկ այդ որոշման ընդունումից հետո հայ գործընկերների համար փաստացի կպահպանվեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրով նախատեսված բոլոր հիմնական իրավունքները, այդ թվում՝ բուն հավաքական անվտանգության իրավունքը»,– պարզաբանել է ռուսաստանցի նախարարը։

  • Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին

    Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրված՝ կալանավորված անձ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին առնչվող՝ ՄԻՊ մանդատին վերաբերելի հարցերն ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն։ Դրա շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

    «Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, այդ թվում՝ կյանքի և առողջության պաշտպանության պարտավորությունը գտնվում է պետության պատասխանատվության ներքո։ Պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը։

    Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին և նրա հարազատներին»,– ասվում է հաղորդագրությունում։

  • Ե՞րբ է վերջապես Հայաստանում կյանքն ավելի թանկ լինելու, քան մահը․ Սերոբ Գասպարյան

    Սերոբ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Ի՞նչ է կատարվում Հայաստանի հետ։ Ասես մի չարագուշակ ստվեր է պատել մեր երկիրը․ ամենուր մահ, վթարներ, բանակում զոհեր, սպանություններ, ինքնասպանություններ, թմրամոլություն…

    Մի՞թե դագաղներով ու սգո պսակներով Հայաստան մուտք գործելուց հետո մահը դարձավ մեր երկրի մշտական ուղեկիցը։ Ի՞նչ ճակատագիր է բաժին հասել մեր ժողովրդին, որ ամեն օր նոր ողբերգության ու կորստի լուր ենք լսում։

    Սա արդեն պարզապես մտահոգիչ չէ, սա ազգային ցավ ու ահազանգ է։ Որքա՞ն պետք է շարունակվի այս ամենը, և ե՞րբ է վերջապես Հայաստանում կյանքն ավելի թանկ լինելու, քան մահը։