Blog

  • Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի


    Հասարակություն





    Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը, որի նպատակն է աջակցել պատերազմի և տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին։ Հավաքագրված միջոցները կուղղվեն ճամբարի մասնակիցների հանգստի և զարգացման ծրագրերին, մասնագիտական հոգեբանական աջակցության տրամադրմանը, ինչպես նաև ծրագրի ընդլայնմանը։

    Որպես գլխավոր հովանավոր՝ Յունիբանկն աջակցում է նախաձեռնությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։ Global Run-ի թիմեր են ձևավորվել բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Բարսելոնայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Նյու Յորքում, Նիսում, Փարիզում, Շանհայում, Սիդնեյում, Տոկիոյում, Տորոնտոյում, Ցյուրիխում։Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին Երևանում՝ Հրազդանի կիրճում անցկացվող 5 կմ վազքով, որից հետո նախաձեռնությանը կմիանան աշխարհի ևս 21 քաղաքներ։

     Աջակցելով Camp Nairi-ին՝ Յունիբանկը նպաստում է երեխաների բարեկեցությանն ու զարգացմանը, օգնում բացահայտել նոր հնարավորություններ և ավելի մեծ վստահությամբ ու հույսով նայել ապագային։ Արդեն 25 տարի Յունիբանկը, որպես ֆինանսական կառույց, իր գործունեությունը համատեղում է հասարակության հանդեպ պատասխանատու մոտեցման հետ։ Սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնությունների աջակցությունը՝ հատկապես կրթության, երիտասարդության զարգացման և սպորտի ոլորտներում, մշտապես եղել է Բանկի գործունեության կարևոր ուղղություններից մեկը: 



  • Ի՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանը

    ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներից մի քանիսը սնանկացման վտանգի տակ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։

    Նրա խոսքով՝ սնանկացման վտանգի առաջ կանգնած կազմակերպությունները վարկային միջոցներ են ներգրավել ու արդեն 2 ամիս է` այդ ընկերությունների բնականոն աշխատանքը խաթարված է։

    Խաչատրյանը պնդեց՝ ընկերությունների կապարակնքման պատճառով ահռելի վնաս են կրում նաև պետությանը և աշխատողներ։ Պետության դեպքում՝ չեն վճարվում հարկեր, իսկ աշխատակիցները (մոտ 10 000 մարդու մասին է խոսքը) հարկադիր պարապուրդի են մատնված, աշխատավարձ չեն ստանում։

    Այս համատեքստում նա հիշեցրեց, որ հարկային օրենսգրքով սահմանված է՝ ստուգումները չպետք է խոչընդոտեն տնտեսվարողի բնականոն գործունեությանը։

     

    Խոսելով «Մուլտի գրուպ» կոնցեռնի կրած ֆինանսական կորուստների մասին՝ Խաչատրյանը պնդեց՝ դրանք արդեն ահռելի չափերի են հասնում, ու կորուստները դեռ շարունակվում են։ Այս բոլոր խնդիրները, ըստ փաստաբանի, առաջանում են ընկերությունների կապարակնքման հետևանքով։

     

    Պատմեց՝ վերջերս 1-2 դեպք է գրանցվել, երբ կազմակերպություններում ջրի խողովակներ են վնասվել, ու ջուրը սկսել է լցվել գործարաններ։ Դրա պատճառով շենքային պայմաններն են վատթարանում, ներսում եղած գույքն է վնասվում, ապրանքային մնացորդներն են փչանում։ Վնասների չափերն այս պահին ուսումնասիրվում են։
    Ի դեպ, փաստաբանը պնդեց՝ ՊԵԿ-ի գործողությունները ծայրաստիճան դանդաղ են իրականացվում, ու այստեղ նա միտում է նկատում։

     

    Ըստ փաստաբանի՝ բոլոր ընկերություններում վարույթ իրականացնող մարմինը կամ ՊԵԿ աշխատակիցները կարող են շարունակել իրենց գործողություններն անել, դրան զուգահեռ էլ թույլ տալ, որպեսզի ընկերություններն աշխատեն։ Միևնույնն է` արդեն բոլոր համակարգիչները, գործի համար հետաքրքրություն ներկայացնող մնացած նյութերն առգրավված են։

     

    Ինչ վերաբերում է հարկեր չվճարելուն, ապա փաստաբանն ընդգծեց՝ երբեք չեն բացառել, որ մասնավորապես խոշոր կազմակերպություններում կարող են խնդիրներ լինել։ Խաչատրյանի խոսքով՝ պատճառն էլ կարող է ուղղակի անփութությունն ու անուշադրությունը լինել, բայց ոչ դիտավորությունը։ Պնդեց՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի որևէ ընկերություն այդ հարկերը վճարելուց չի խուսափում։

     

    Նշենք՝ այսօր մամուլը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը և այնտեղ աշխատող վարորդներն են այժմ թիրախավորված։ Կոտայքի մարզից դեպի Երևան երթուղով շարժվող տրանսպորտը պարեկները կանգնեցնում են ու 5000 դրամով տուգանում։ Պատճառաբանվում է, թե երթուղին ունի 16 տեղ, հետևաբար ուղևորներն էլ պետք է 16-ից ավելի չլինեն։ Վարորդներն էլ ստիպված նույնսիկ 1-2 մարդ ավել չեն վերցնում։

     

    Ի դեպ, Ծառուկյանի դեմ սկսված քրեական հետապնդումից հետո «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվել է։

     

    Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։

     

    Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:

    Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։

  • Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

    Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից: Այս մասին ասել է Սամվել Կարապետյանը:

    «Թող ռուսականը հանեն, տեղը թուրքական բազա թող դնեն»,- նշել է նա:

    Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանն ասել էր, այնպես չի, որ մենք ռուսական ռшզմաբազայի ներկայությունը համարում ենք կենսական անհրաժեշտություն, եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել ռшզմաբազան ՀՀ տարածքից, չենք առարկի:

  • Լարված քննարկում՝ կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության…

    Լարված քննարկում՝ կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության…

  • Տիգրանաշենը պետք է մնա հայկական՝ դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան |

    «Հայաստանի տարածքում գտնվող Տիգրանաշեն համայնքը պետք է մնա  Հայաստանի տարածք՝ դիվանագիտական ճանապարհով։ Հողի վրա այնպես պետք է բանակցվի, որ Տիգրանաշենը մնա  Հայաստանի տարածք»,- ԱԺ դիմաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

    Նա նշեց. «Տիգրանաշեն  մեր այցելությունից հետո այսօր Փաշինյանը հայտարարել է՝ եթե մենք Ադրբեջանի պահանջները չենք անում, պատերազմ կլինի, այսինքն Ադրբեջանը վերջին  շրջանում ինչ ասում է, մենք պետք է խաչ անենք մեր դեմքերին, ասենք՝ այդպես անենք, որ պատերազմ չլինի՞. Սահմանադրությունը փոխենք, թե չէ պատերազմ կլինի, Անկախության հռչակագիրը հանենք, թե չէ պատերազմ կլինի, Տիգրանաշենը տանք, թե չէ պատերազմ կլինի։

    Սա դիվանագիտություն չէ, սա միակողմանի զիջումներ է»,- ասաց Կարապետյանը

  • Որսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբ

    Սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Գարիկ Հ․-ն հայտնել է, որ Գառնի բնակավայրի «Հերանոս» կոչվող տարածքում որսի ժամանակ հրացանով կրակել է ոտքին, ինչի հետևանքով «ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08։30-ի սահմաններում, Վերին Դվին գյուղի վարչական տարածքում գտնվող «Հերանոս» կոչվող տարածքում որսի ժամանակ Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Անդրանիկ Կ․-ն ոտքը սայթաքելու հետևանքով պատահաբար իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացանով կրակոց է արձակել Գարիկ Հ․-ի ուղղությամբ՝ պատճառելով նշված վնասվածքը։

    Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

  • Շախմատի տախտակի ամենագեղեցիկ գաղտնիքը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Տղամարդու և կնոջ հավերժական գաղտնիքը հասկանալու համար, երբեմն բավական է նայել շախմատի տախտակին…

     

    Արքան շարժվում է ընդամենը մեկ քայլով՝ հանգիստ, հաստատուն ու անսասան։

    Իսկ Թագուհին՝ ազատ է, հզոր ու անսահման։ Նա կարող է անցնել ամբողջ տախտակով, փոխել խաղի ընթացքը մեկ ակնթարթում, լինել միաժամանակ խոցելի ու աննկուն։

     

    Բայց խաղի ամենամոգական գաղտնիքն այն է. որքան էլ Թագուհին անկանխատեսելի է, նրա բոլոր քայլերը միտված են պաշտպանելու Արքային: Արքան է իր ամուր հենարանը, որի կողքին նրա աշխարհն անսասան է։ 🖤🤍

  • Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն



    Սեպտեմբերի 12-13-ը Միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի անցկացման նպատակով Երևանում ևս կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ.

    Սեպտեմբերի 12-ի ժամը 00․00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23․00-ն կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Վազգեն Սարգսյան փողոցում։

    Սեպտեմբերի 12-ի ժամը 20․00-ից մինչև սեպտեմբերի 13-ի ժամը 23․00-ն տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը կարգելվեն նաև հետևյալ հատվածներում՝

    Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Ագաթանգեղոսի փողոցում, Գրիգոր Լուսավորչի փողոցում, Արգիշտիի փողոցում, Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Պարոնյան փողոցում, Լեոյի փողոցում, Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ, Սարյան փողոցում, Պապ թագավորի փողոցում, Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում, Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։

    Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք նախապես պլանավորել երթևեկությունը, հնարավորության դեպքում ընտրել այլընտրանքային ճանապարհներ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Բաքվի ներկայացուցիչը հայտարարել է, որ ներկայումս Ստեփանակերտում   ապրում է 28 հազար մարդ | Տարածաշրջան

    Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ներկայումս Խանքենդի քաղաքում(Ստեփանակերտ)  ապրում է 28 հազար մարդ։

    Այս մասին հայտարարել է  ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտի  մշակույթի կենտրոն   կատարած այցի ընթացքում։

    « Ներկայումս Ղարաբաղում բնակություն են հաստատել և սովորում են ավելի քան 3000 ուսանողներ։ Այս թիվը կազմում է ընդհանուր բնակչության ավելի քան 10 տոկոսը», – հայտարարել է Էլչին Յուսուբովը։

    Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ քաղաքում կառուցվում են նոր բնակելի շենքեր և այգիներ, ինչպես նաև կառուցվում են ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհներ։

    Նրա խոսքով՝ ակտիվացել է նաև քաղաքի տեսքին և ժամանակակից քաղաքաշինության չափանիշներին չհամապատասխանող շենքերի քանդումը։

    Միաժամանակ սկսվել են նախագծային աշխատանքներ նոր պահանջներին համապատասխանող ժամանակակից շենքերի կառուցման համար։

     

  • Իրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել

    Իրանի ԱԳՆ-ն Կապանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանըՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետCOP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններըՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների։ Սա պարզ տրամաբանություն է. Ջուլիետա ԱզարյանՀողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամըՏիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետՊատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքըԳևորգ Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցերՀամայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըԱլեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինՍուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները6 ամիս հետո Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համարԱռաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՄեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել էՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցերՍեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել էՁերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր ԱնդրեասյանըԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է PMCG միջազգային ընկերության ավագ խորհրդականԶարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում կարևոր քայլեր են ձեռնարկվել։ Ջեյհուն ԲայրամովԵրևանի փողոցների համար ձեռք է բերվել 20 շարժական փոշեկուլ. Տիգրան ԱվինյանԹեև սնունդը որակյալ և համեղ է, հանձնարարական եմ տվել այն է՛լ ավելի բարելավելու վերաբերյալ. Սուրեն ՊապիկյանՊապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորություններըՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններՆիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաԷլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցերԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Անահիտ ԱվանեսյանԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԿարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինԳևորգ Պապոյանը Դուբայում ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԳորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածքՏարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասինՁերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ. Հակակոռուպցիոն կոմիտեՔրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էԱվագանու որ անդամներն են դադարեցրել լիազորությունները, և ովքեր կփոխարինեն նրանցՀայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետՍոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք ենՄիրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալԿարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետՀրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետԳևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովինԱլեն Սիմոնյանը հաղթել է ՀՅԴ-ական Yerkir. am կայքինՀայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներըՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ն ու Վանի առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն են տարածելԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականըԵռօրյա զինադադար, բարձր մակարդակի հանդիպումներ. ինչ առաջարկներ են Մոսկվա և Կիև տարել ամերիկացի բանագնացներըԱռաջիկա օրերին ՀՀ տարածքում կցրտի 4-7 աստիճանով. առանձին հատվածներում սպասվում են անձրև ու կարկուտՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումՍոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկինԱդրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերըԽոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են, կրակը մարվել էՍիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար. Ալեն ՍիմոնյանՀեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշըԲարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունԱրսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանըՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ռազմավարական համագործակցության ընթացքըՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է։Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովինՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքըՀանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել էՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսովԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՄենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Նիկոլ ՓաշինյանԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել