Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրվա կապակցությամբ
Հարգելի՛ գործընկերներ, ավագանու անդամներ և տեղական ինքնակառավարման ոլորտի ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրվա առթիվ՝ մաղթելով մասնագիտական նորանոր հաջողություններ, ուժ ու եռանդ, հաստատակամություն և արդյունավետ աշխատանք։
Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական պետության կարևորագույն հիմքերից է, որի առաջնային առաքելությունն է ապահովել համայնքի բնականոն զարգացումը, բնակիչների կյանքի որակի բարելավումը և հանրային շահի պաշտպանությունը։ Այն քաղաքացուն ամենամոտ կառավարման օղակն է, որտեղ ձևավորվում և կյանքի են կոչվում համայնքի զարգացմանն ուղղված կարևոր որոշումները։
Մեր ամենօրյա աշխատանքը պահանջում է պատասխանատվություն, հետևողականություն և անմնացորդ նվիրում։ Յուրաքանչյուր իրականացված ծրագիր, լուծված խնդիր և նախաձեռնություն իր ներդրումն ունի համայնքի առաջընթացի, բնակիչների բարեկեցության և հանրային վստահության ամրապնդման գործում։
Վստահ եմ, որ համագործակցության, փոխադարձ վստահության և միասնական աշխատանքի շնորհիվ կարող ենք շարունակել հաղթահարել առկա մարտահրավերները, կյանքի կոչել նոր ծրագրեր և ձևավորել ավելի բարեկարգ, զարգացած ու բարեկեցիկ համայնք։
Բարձր եմ գնահատում տեղական ինքնակառավարման համակարգում աշխատող յուրաքանչյուրի ներդրումը, պատասխանատու մոտեցումն ու նվիրվածությունը՝ ի նպաստ համայնքի և նրա բնակիչների։
Շնորհավո՛ր տոնդ, տեղական ինքնակառավարում։
Leave a Reply