Blog

  • 2026 թվականը նշանակալի հանգրվան է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման առումով. Գրիգորյան

    Բրյուսելում անցկացվող ԵՄ-Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսաուղերձի միջոցով հանդես է եկել բացման խոսքով։

    Տեսաուղերձում ասվում է.

    «Հարգելի՛ համանախագահներ,

    Տիկնայք և պարոնայք,

    Շնորհակալ եմ հրավերի համար և վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության պլատֆորմի հետ շարունակելու կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսությունը։

    2026 թվականը նշանակալի հանգրվան է ԵՄ հետ հարաբերությունների խորացման առումով։

    Նախ կցանկանայի ընդգծել, որ մեր համագործակցության հիմքում ընկած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը շարունակում է առանցքային դեր ունենալ ժողովրդավարական բարեփոխումների և ոլորտային համագործակցության զարգացման գործում։

    Իր հերթին Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը նոր թափ է հաղորդում այս համագործակցությանը՝ Համաձայնագիրը դիտարկելով որպես երկրի արդիականացմանն ուղղված բարեփոխումների պլան։

    Վստահ եմ, որ քննարկումների ընթացքում անդրադարձ կարվի նաև այս տարի Երևանում կայացած Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովին։ Պատմական այս իրադարձության արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրը վերահաստատեց Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և բարեփոխումների օրակարգին ԵՄ աջակցության հանձնառությունը։

    Իհարկե, մեր ձեռքբերումների արդյունավետ իրագործումը պահանջում է շարունակական աշխատանք, թափանցիկություն, բարեփոխումների մշտադիտարկում և հանրային հաշվետվողականության ամրապնդում։ Այս համատեքստում կցանկանայի առանձնակի կարևորել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի դերակատարումը՝ որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ինստիտուցիոնալ մեխանիզմի։

    Ձեր մասնագիտական կարծիքները և զեկույցները մեծապես օգտակար են խնդիրների բացահայտման, առաջընթացի գնահատման, լուծումների և հետագա անելիքների նախանշման գործում։

    Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ և շնորհակալ եմ ձեր ուշադրության համար»։

  • Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով. Վարդևանյանը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին

    Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով, գրել է Արամ Վարդևանյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին:

    «Տևական ժամանակ է, ինչ ուղիղ խոսում ենք այն մասին, որ կալանքը Հայաստանում վերածվել է ոչ միայն քաղաքական ռեպրեսիվ գործիքի, այլև հենց չարիքի։ Արսեն Գևորգյանը, պաշտպանված լինելով անմեղության ու ազատության կանխավարկածով, որոնք կոպտորեն խախտվել էին իրավասու պաշտոնյաների կողմից` եղել է բացառապես պետության պատասխանատվության ներքո և այդ պայմաններում տեսնում ենք սարսափելի փաստը։

    Վերջապես հասկացեք՝ կալանքը պատիժ չէ, դա զուտ ծայրահեղ խափանման միջոց է, իսկ դուք բազմաթիվ մարդկանց տանում եք անհիմն կալանքի, քանի որ չեք պատկերացնում Հայաստանն առանց քաղբանտարկյալների ու գերբնակեցված կալանավայրերի։ Դուք կալանավորված անձանց նվազագույն բժշկական օգնության երաշխիքներ չունեք, բայց անպայման տանում եք կալանավայր, որ ի՞նչ լինի։ Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով։ Սա է ատելության, կալանքի ֆետիշացման ու քաղաքական հետապնդման հերթական ողբերգական օրինակը:

    Խորին ցավակցություններս Արսեն Գևորգյանի ընտանիքին»,-գրել է նա:

  • «Վախս թողել եմ Հակարիի կամրջին»․ Սոֆյա Հովսեփյանը պատմել է ընտրակաշառքի գործի շրջանակում իր և Սայիդա Պողոսյանի հետ կատարվածի մասին

    Հավանաբար լռելը մեղք է, ուստի խոսենք նաև այս մասին։

     

    Ընտրությունները նոր էին ավարտվել, երբ Սայիդա Պողոսյան- ից ստացա զանգ.

     

    – Սոֆ, էն ստացականները, որ Մասիսում տվել էին քեզ փոխանցեմ, հակակոռուպցիոնը տարավ և մտել են պահեստ խուզարկության, ինչպես նաև տարել են հեռախոսներ, համակարգիչ, և ես գնում եմ հակակոռուպցիոն, ինչպես նաև մայրս, հարսս( ով բալիկի էր սպասում) և այլն։ Հիմա կուղարկեմ որոշման թուղթը։

     

    Ուղարկում է, կարդում եմ՝ Քր. գործ է հարուցվել Սայիդա Պողոսյանի վրա, իսկ ես գործով անցնում եմ որպես ՕԺԱՆԴԱԿՈՂ։

    Բացի մեզանից կային նաև այլ մարդիկ՝ արցախցի կանայք։

     

    Այդ ժամանակ ինձ համար ուրախ-ուրախ ման էի գալիս՝ հաճելի վիճակում էի ու ուրախ էի, որ փոքրիկի եմ սպասում, ու իմ խելք ու միտքը էդ էր, բայց մեկ էլ հոպ…

     

    Բնականաբար, էն մտքից, որ Սայիդային կարող են ձերբակալել, հասա խելագարության աստիճանի։ Աչքիս առաջ եկան էն չորս երեխան, ընտանիքի մյուս անդամները ու Սայիդան իրա մեղմ ժպիտով ու «բան չկա, մի՛ մտածի, էս էլ կանցնիով»։

    Հիմա ամոթից ու վախից սիրտս կանգնեց։ Հասկացա՝ շատ վատ եմ ու զանգեցի բժշկիս, դե գնացի, բնականաբար, լավ չէր, նշանակումներից հետո ելա ու հասկացա, որ ես հյուծված եմ։

     

    Գնում եմ տուն ու չարաբաստիկ որոշումը նորից եմ կարդում։ Կային էլի անուններ. որոշում եմ զանգել։ Զանգում եմ արցախցի բազմազավակ մի մայրիկի։ Չի պատասխանում։

    Գրում է՝ դուրս գամ, կզանգեմ։

    Տեղյակ չեմ՝ ինչ է եղել, բայց կես մարդ դարձա։

     

    Մի քիչ հետո գրում է. «առավոտ ժամը յոթին դուռը թակեցին ու ինձ տարան հարցաքննման»։

    Աստված իմ, չորս երեխա, չորս տղա երեխա ունեցող մայրիկին, ով ապրում է մարզում, հարևանների աչքի առաջ տարել են… ինչի՞ համար՝ ընտրակաշառք ստանալու։

     

    Դե Սոֆյա ջան, գնա ու ապրի։

    Սպասում եմ Սայիդայի զանգին։

    Զանգում է. «Սոֆ, բաց թողեցին, բայց գործը դեռ շարունակվում է, առգրավված նյութերն են ուսումնասիրելու ու նաև քեզ հրավիրեն»։

     

    Մի քիչ սիրտս տեղն ընկավ, քանի որ գոնե տանելու իրերը դասավորելու ժամանակ կունենանք։ Ծիծաղալու է, չէ՞, բայց իրականում լացելու է, երբ հասկանում ես, որ չորս երեխա ունեցող մորը կարող են կալանել ու ոչ մի բանի համար։

    Երկու շաաթ անց էս ամեն ինչի հետևանքն ավելի ծանր էր…

    դե ինչ արած, ես պետք է պայքարեմ…

    Հրավիրեցին հակակոռուպցիոն։ Գնացի՝ ինձ հետ տանելով «կաշառքի» ստացականները։

     

    Արցախցի միայնակ տարեցներին զատկի տոնի կապակցությամբ բաժանել էի սննդի ու հիգիենայի փաթեթներ։ Ամեն ինչ նկարված, գրված, ստորագրված, վկաներով և այլն։

    Իյաաա, բայց պարզվում է՝ պետբյուջեյից սոցիալական անապահովության անվանտակ, ընտրությունների ժամանակ փող տալը կաշառք չէր, իսկ իմ կողմից ընտրությանը չմասնակցող, անձնագրում 070 կոդով չընտրող քաղաքացուն «ԲՐԻՆՁ» տալը ընտրակաշառք էր, ու որի հիմնական մեղավորն էլ դրա հետ որևէ առնչություն չունեցող Սայիդան էր։

     

    Ինչու՞…

    Դե ես ընտրությունների մեջ չկայի, իսկ Սայիդան կար։ Էդ օրերին զանգել խնդրել էի կամավորների կոնտակտներ տա, որ գան օգնեն, և այդ ու բոլոր զանգերս ձայնագրել էին, և մարդիկ գործ էին արել՝ գորՁ էին հարուցել։

     

    Վիրավորակա՞ն էր, այո, անհանգստացնող էր, այո, քանի որ անմեղ մարդու էին մեղադրում։

     

    ՎԱԽԵՑՆՈՂ էր, ոչ…

    Ես իմ վախը թողել եմ ՀԱԿԱՐԻի կամրջին ու էնտեղից դուրս եմ բերել բալիկիս, իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը։

     

    Բայց այստեղ, այս փնթի շան տղեքի պատճառով չկարողացա երկրորդին պահել։ Ձևը գտան ինձ թուլացնելու, բայց դա էլ մի պահ էր… անցավ, Սայիդան ուժեղ է, ազնիվ է ու մենք արդար ենք, ուստի ծանրն էլ տարա, համակերպվեցի ու…

     

    ևս մեկ շաբաթ անց զանգ եկավ.

    -Սոֆ, Նիկոլը քեզ դատի է տվել, 6 մլ է պահանջում…

    Ու ես ծիծաղում եմ. «բայց էսքան չտեզ գյորմամիշ լինել կարելի է՞»…

     

    – Վայ, չես վախեննու՞մ…

    -Չէ, վախս թողել եմ Հակարիի կամրջին, դեռ 2023 թ.

     

  • Քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵ

    Միաժամանակ արձանագրում ենք, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը։

  • ՀԱԿ-ը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատած ահաբեկչական «ժողովրդավարության» մոդելը

    Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը, ով Ստեփանավանի ավագանու հոկտեմբերի 25-ի ընտրություններում գլխավորում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը։ Նա կալանավորվել էր քվեարկությունից չորս օր առաջ։ Հայ ազգային կոնգրեսն իր խորին ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և կուսակիցներին։

    Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը:

    Հայ ազգային կոնգրեսը վճռականորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատած ահաբեկչական «ժողովրդավարության» մոդելը, որի պայմաններում հիմնական ընդդիմադիր ուժերը ընտրություններից առաջ ենթարկվում են հալածանքների ու կալանավորումների, քարոզարշավի և քվեարկության ընթացքում՝ վարչական ճնշումների ու ապօրինությունների, իսկ ընտրություններից հետո՝ նոր բռնաճնշումների։ Երբ իշխանությունն իրավապահ մարմիններն օգտագործում է քաղաքական մրցակիցներին ճնշելու համար, այն սահմանափակում է նաև քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը։ Այս քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը քայլ առ քայլ տանում է դեպի բռնապետություն։

    Սա նաև հստակ ազդակ պետք է դառնա մեր ժողովրդի և հանրության համար: Պետք է անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները և հարձակումները ժողովրդավարական ազատությունների դեմ, պատժել հակաժողովրդավարական և ապօրինի արարքներ գործած բոլոր պատասխանատուներին։

    Հալածանքների ենթարկվող յուրաքանչյուր քաղաքական ուժի՝ ազատորեն գործելու և ընտրություններին մասնակցելու իրավունքի պաշտպանությունը բոլորիս գործն է։

    դիտվել է 6 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը

  • Լևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվել ԲԿ-ից

    Լևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվել ԲԿ-իցԱյսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվել ԲԿ-ից;

    Այս մասին հայտնել է խոսնակ Արման Մուսինյանը իր ֆեյսբուքյան էջում: 

  • ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբ

    Հարգելի հաշվապահներ,

     Շնորհավորում ենք մասնագիտական օրվա կապակցությամբ։

    Հանքարդյունաբերության բարդ ոլորտում ձեր աշխատանքն առանցքային նշանակություն ունի։ ԶՊՄԿ ֆինանսական տնօրինության թիմի 19 հաշվա

  • 2027 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները չեն բարձրանա․ ինչո՞ւ

    ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 10-ին հայտարարել էր, որ թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվելու։

    Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն ավելի վաղ նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր թաղման նպաստը տրամադրել մի քանի խմբերի՝ այդ թվում կենսաթոշակառուների և որոշ նպաստառուների մահվան դեպքում, փոխարենը հատկացվող գումարներն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը: Նախատեսվում էր նվազագույն կենսաթոշակը բարձրացնել 1000 դրամով։

    Iravaban.net–ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը պարզաբանել է, որ թաղման նպաստների վերանայման որոշումից հրաժարվելու հետևանքով կենսաթոշակների բարձրացում նույնպես չի նախատեսվում։

    «Քանի որ ի սկզբանե հանրային քննարկման ներկայացված նախագիծը ենթադրում էր, որ թաղման նպաստները պետք է առավել թիրախային դառնային՝ ընդգրկելով միայն սոցիալապես անապահովներին, և դրա արդյունքում բյուջետային միջոցներ կազատվեին, որոշվել էր այդ միջոցներն ուղղել թոշակների բարձրացմանը։ Բայց, քանի որ թաղման նպաստի վճարման կարգում փոփոխությունները չեն արվում, այդ նախաձեռնությունն առաջ չենք տալիս, Ազգային ժողով չենք ուղարկում, բյուջետային միջոցներ ևս չեն ազատվում, ուստի թոշակների ավելացումը ևս չի իրականացվելու»,- նշեց Կոստանյանը՝ հավելելով, որ թաղման նպաստների վճարման կարգն անփոփոխ թողնելու որոշմանը հանգել են՝ հաշվի առնելով նախագծի հանրային քննարկման ժամանակ հնչած հանրային արձագանքները։

  • Ա կետից Բ կետ հասնելու համար պահանջվում է տիեզերագնացի առողջություն. Աննա Հակոբյանը՝ Երևանի խցանումների մասին

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով մայրաքաղաքի խցանումներին:

    Նա նկատել է, որ Երևանը արագ տեմպերով զարգանում է, աչքդ որ կողմ թեքում ես, նոր շենքեր են վեր խոյանում, նոր թաղամասեր հիմնադրվում, մայրաքաղաքը շինարարական բում է ապրում:

    «Բայց Երևանում Ա կետից Բ կետ հասնելու համար մարդուց պահանջվում է տիեզերագնացի առողջություն, հատկապես ամուր սիրտ-անոթային և նյարդային համակարգ»,- ասել է Աննա Հակոբյանը, ապա հարցադրում արել, թե ինչ անել, որ տնտեսական աճի, սնկի նման աճող շենքերի, բնակչության և մեքենաների, զբոսաշրջիկների թվի աճի հետ մեկտեղ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելը ինֆարկտի բուն չդառնա:

    Նա նաև խոսել է այն մասին, թե ինչ կարող է լինել, երբ նախատոնական օրերը մեկնարկեն:

    Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրազեկման ակցիաներ Գյումրիում

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրազեկման ակցիաներ Գյումրիում