Հավանաբար լռելը մեղք է, ուստի խոսենք նաև այս մասին։
Ընտրությունները նոր էին ավարտվել, երբ Սայիդա Պողոսյան- ից ստացա զանգ.
– Սոֆ, էն ստացականները, որ Մասիսում տվել էին քեզ փոխանցեմ, հակակոռուպցիոնը տարավ և մտել են պահեստ խուզարկության, ինչպես նաև տարել են հեռախոսներ, համակարգիչ, և ես գնում եմ հակակոռուպցիոն, ինչպես նաև մայրս, հարսս( ով բալիկի էր սպասում) և այլն։ Հիմա կուղարկեմ որոշման թուղթը։
Ուղարկում է, կարդում եմ՝ Քր. գործ է հարուցվել Սայիդա Պողոսյանի վրա, իսկ ես գործով անցնում եմ որպես ՕԺԱՆԴԱԿՈՂ։
Բացի մեզանից կային նաև այլ մարդիկ՝ արցախցի կանայք։
Այդ ժամանակ ինձ համար ուրախ-ուրախ ման էի գալիս՝ հաճելի վիճակում էի ու ուրախ էի, որ փոքրիկի եմ սպասում, ու իմ խելք ու միտքը էդ էր, բայց մեկ էլ հոպ…
Բնականաբար, էն մտքից, որ Սայիդային կարող են ձերբակալել, հասա խելագարության աստիճանի։ Աչքիս առաջ եկան էն չորս երեխան, ընտանիքի մյուս անդամները ու Սայիդան իրա մեղմ ժպիտով ու «բան չկա, մի՛ մտածի, էս էլ կանցնիով»։
Հիմա ամոթից ու վախից սիրտս կանգնեց։ Հասկացա՝ շատ վատ եմ ու զանգեցի բժշկիս, դե գնացի, բնականաբար, լավ չէր, նշանակումներից հետո ելա ու հասկացա, որ ես հյուծված եմ։
Գնում եմ տուն ու չարաբաստիկ որոշումը նորից եմ կարդում։ Կային էլի անուններ. որոշում եմ զանգել։ Զանգում եմ արցախցի բազմազավակ մի մայրիկի։ Չի պատասխանում։
Գրում է՝ դուրս գամ, կզանգեմ։
Տեղյակ չեմ՝ ինչ է եղել, բայց կես մարդ դարձա։
Մի քիչ հետո գրում է. «առավոտ ժամը յոթին դուռը թակեցին ու ինձ տարան հարցաքննման»։
Աստված իմ, չորս երեխա, չորս տղա երեխա ունեցող մայրիկին, ով ապրում է մարզում, հարևանների աչքի առաջ տարել են… ինչի՞ համար՝ ընտրակաշառք ստանալու։
Դե Սոֆյա ջան, գնա ու ապրի։
Սպասում եմ Սայիդայի զանգին։
Զանգում է. «Սոֆ, բաց թողեցին, բայց գործը դեռ շարունակվում է, առգրավված նյութերն են ուսումնասիրելու ու նաև քեզ հրավիրեն»։
Մի քիչ սիրտս տեղն ընկավ, քանի որ գոնե տանելու իրերը դասավորելու ժամանակ կունենանք։ Ծիծաղալու է, չէ՞, բայց իրականում լացելու է, երբ հասկանում ես, որ չորս երեխա ունեցող մորը կարող են կալանել ու ոչ մի բանի համար։
Երկու շաաթ անց էս ամեն ինչի հետևանքն ավելի ծանր էր…
դե ինչ արած, ես պետք է պայքարեմ…
Հրավիրեցին հակակոռուպցիոն։ Գնացի՝ ինձ հետ տանելով «կաշառքի» ստացականները։
Արցախցի միայնակ տարեցներին զատկի տոնի կապակցությամբ բաժանել էի սննդի ու հիգիենայի փաթեթներ։ Ամեն ինչ նկարված, գրված, ստորագրված, վկաներով և այլն։
Իյաաա, բայց պարզվում է՝ պետբյուջեյից սոցիալական անապահովության անվանտակ, ընտրությունների ժամանակ փող տալը կաշառք չէր, իսկ իմ կողմից ընտրությանը չմասնակցող, անձնագրում 070 կոդով չընտրող քաղաքացուն «ԲՐԻՆՁ» տալը ընտրակաշառք էր, ու որի հիմնական մեղավորն էլ դրա հետ որևէ առնչություն չունեցող Սայիդան էր։
Ինչու՞…
Դե ես ընտրությունների մեջ չկայի, իսկ Սայիդան կար։ Էդ օրերին զանգել խնդրել էի կամավորների կոնտակտներ տա, որ գան օգնեն, և այդ ու բոլոր զանգերս ձայնագրել էին, և մարդիկ գործ էին արել՝ գորՁ էին հարուցել։
Վիրավորակա՞ն էր, այո, անհանգստացնող էր, այո, քանի որ անմեղ մարդու էին մեղադրում։
ՎԱԽԵՑՆՈՂ էր, ոչ…
Ես իմ վախը թողել եմ ՀԱԿԱՐԻի կամրջին ու էնտեղից դուրս եմ բերել բալիկիս, իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը։
Բայց այստեղ, այս փնթի շան տղեքի պատճառով չկարողացա երկրորդին պահել։ Ձևը գտան ինձ թուլացնելու, բայց դա էլ մի պահ էր… անցավ, Սայիդան ուժեղ է, ազնիվ է ու մենք արդար ենք, ուստի ծանրն էլ տարա, համակերպվեցի ու…
ևս մեկ շաբաթ անց զանգ եկավ.
-Սոֆ, Նիկոլը քեզ դատի է տվել, 6 մլ է պահանջում…
Ու ես ծիծաղում եմ. «բայց էսքան չտեզ գյորմամիշ լինել կարելի է՞»…
– Վայ, չես վախեննու՞մ…
-Չէ, վախս թողել եմ Հակարիի կամրջին, դեռ 2023 թ.
Leave a Reply