Blog

  • ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մшհվան դեպքի առնչությամբ

    Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրված` կալանավորված անձ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին առնչվող` ՄԻՊ մանդատին վերաբերելի հարցերը ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն: Դրա շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից։

    Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, այդ թվում՝ կյանքի և առողջության պաշտպանության պարտավորությունը գտնվում է պետության պատասխանատվության ներքո։ Պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը։

    Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին և նրա հարազատներին:

  • Ո՞վ է Արսեն Գևորգյանին «մահվան ուղեգիր» տված դատավորը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ambion.news-ը պարզեց, որ այսօր Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած Արսեն Գևորգյանին կալանքի էր ուղարկել իշխանությունների սրտի դատավորներից Արամ Գրիգորյանը:

    Նա Հակակոռուպցիոն կոմիտի նախկին նախագահ, բազմաթիվ ընդդիմադիրների կալանքի ուղարկելու փորձ ունեցող Սասուն Խաչատրյանի մտերիմ ընկերն է, 2021-22 թթ. աշխատել է Հակակոռուպցիոն կոմիտեում` որպես նախագահի (Սասուն Խաչատրյանի) խորհրդական, իսկ 2022 թ. հուլիսի 30-ին նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանում դատավոր:

    Հենց նա է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին քաղաքական դրդապատճառներրով ուղարկել երկամսկա կալանքի, այն է` «մահվան ուղեգիր» տվել նրան, քանզի այսօր, ցավալիորեն, ընդդիմադիր թեկնածուն կալանավորումից մոտ 20 օր անց մահացավ բանտում:

    Ի դեպ, նա նաև Գագիկ Խաչատրյանին կալանավորած դատավորն է: Իսկ Խաչատրյանը, հիշեցնենք, բանտային կալանքի հետ անհամատեղելի բազմաթիվ առողջական խնդիրներ ունի և պատգարակի վրա պառկած է ներկայանում դատական նիստերին: Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը ևս այս մարդու «թեթև ձեռքով» են հայտնվել բանտում:

  • Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը


    Քաղաքականություն



    Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գրիգորյանը։

    Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սանձազերծած քաղաքական հետապնդումների, ակնհայտ ոչ իրավաչափ խափանման միջոցի և նպատակային վարկաբեկման արշավի հերթական զոհն է։ Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին։ Մարդը և նրա արժանապատվությունը վաղուց արդեն բացարձակ արժեք չեն Հայաստանում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք։

    Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխող ուժը և նրա ապօրինի հրահանգները դակող իրավական համակարգի ներկայացուցիչները։

     

    • Խստագույնս դատապարտում ենքնման ողբերգական հետևանքներ ծնող քաղաքական հաշվեհարդարի մթնոլորտը։

     

    • Կոչ ենք անումբոլոր քաղաքական դերակատարներին և հասարակական ուժերին՝ անվերապահորեն դատապարտել այս դեպքը։

     

    • Կոչ ենք անումմիջազգային բոլոր կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանն ու կյանք արժեցող քաղաքական հետապնդումների պրակտիկային։ 

    Այս ողբերգությունը վերահաստատեց ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնման հրամայականը։ Արսեն Գևորգյանի հիշատակը պարտավորեցնում է մեզ մինչև վերջ պայքարել Հայաստանում մարդու իրավունքների, արժանապատվության և օրենքի գերակայության հաստատման համար։

     

     



  • Աննա Հակոբյա՛ն, էդ ի՞նձ ես հեգնում․․․ Արմինե Ադիբեկյան (video)

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


    Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը


    Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • Լավրով. Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն վտարելու

    Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «դուռը Երեւանի համար չի փակվում»:

    Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, կազմակերպության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստից հետո Լավրովն ասել է, որ «Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն վտարի»:
    «Մենք, որպես օրինապահ եւ պայմանագրային պարտավորություններին հավատարիմ մարդիկ, այսօր պայմանավորվել ենք պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել ՀԱՊԿ քարտուղարությունում Հայաստանի քաղաքացիների աշխատանքի ընդունումը դադարեցնելու եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու մասին որոշումը՝ Կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն, որը սահմանում է. եթե ՀԱՊԿ անդամավճարի պարտքը գերազանցում է 2 տարվա ժամկետը, ապա երկիրը պետք է զրկվի ձայնի իրավունքից: Սակայն մենք դուռը չենք փակում», – ասել է Լավրովը:
    Նա նշել է, որ Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ շրջանակներում հավաքական անվտանգության ապահովման իրավունքը նույնիսկ Երեւանին ձայնի իրավունքից զրկելու որոշման դեպքում:
    Մեկնաբանելով Հայաստանի ղեկավարների խոսքերն այն մասին, թե ՀԱՊԿ-ն այլեւս չի համապատասխանում երկրի շահերին՝ ՌԴ նախարարն ասել է.
    «Եթե այդպես է, ուրեմն, պետք է դուրս գալ: Բայց եթե ցանկանում են, որ մենք վտարենք Հայաստանին, մենք այդպես չենք վարվի»:

  • Ջերմաստիճանը կբարձրանա – Սյունիք ՀԸ

    Երևանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում ևս նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ։

    Օդի ջերմաստիճանը 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

  • Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան

    Նիկոլի զոմբիների բանակը լրացվելու է եվրոգեյերով. Արշակ Կարապետյան

  • 35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար


    Հասարակություն

    IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը։ Հոբելյանական տարվա առթիվ Բանկն իր հաճախորդներին է ներկայացնում հերթական շահավետ առաջարկը։

    2026 թվականի նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ պատվիրեք հետևյալ քարտերից որևէ մեկը և ստացեք 35% զեղչ առաջին տարվա սպասարկման համար․

    • Visa Travel,

    • Visa Wizz Air,

    • Visa Signature դեբետային,

    • Visa Infinite դեբետային,

    • Mastercard World։

    Քարտերը կարող եք պատվիրել idbanking.am հարթակում կամ Idram&IDBank հավելվածով՝ մի քանի հպումով, անմիջապես «Բանկինգ» բաժնում։

    Արշավի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

    ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

    010-59-33-33

     

  • Թուրքիան ավարտել է ՀՀ-ի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական

    Թուրքիան ավարտել է ՀՀ-ի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հաղորդում է ԱՊԱ-ն:

    Նախարարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այդ հարցը քննարկել է իր հայ պաշտոնակցի հետ։

    Նրա խոսքով՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել ինչպես երկաթուղային անցակետի, այնպես էլ «Ալիջան» ավտոմոբիլային սահմանային անցակետի բացման ուղղությամբ։

    Ուրալօղլուն նշել է, որ համաձայնության հասնելու դեպքում, Ադրբեջանի համար կարևոր հարցերի հաշվառմամբ, գործընթացն, իր կարծիքով, շատ ժամանակ չի խլի։

    Նախարարը հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն մոտ ապագայում։

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ

    Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը:

    Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

    Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը: Երկուստեք նշվել է, որ առկա է այդ ոլորտում փոխգործակցության մեծ ներուժ:

    Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ:

    Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:

    Այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին: