Blog

  • ԱՄՆ–ն չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել

    ԱՄՆ–ն չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվելՄիացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրանց ապրուստի միջոցից, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը

    «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,-նշել է նա։

  • Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»



    Միջազգային


    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ չի աջակցում պատերազմի շարունակմանը։

    Երկրի առաջատար համալսարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ասել է, որ Իրանը պետք է ամրապնդի իր դիմակայունությունը ապագա մարտահրավերների նկատմամբ, «որպեսզի ստիպված չլինենք թշնամու հետ բանակցել այլ դիրքից». հայտնում է ISNA-ն։

    Իրանի նախագահը նշել է, որ համալսարանները պետք է աջակցեն կառավարությանը տնտեսության, կառավարման, մշակույթի, գրականության և այլ ոլորտներում։


    Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ կառավարությունը պետք է ներգրավի Z սերնդի ուսանողներին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի նրանք բողոքի ակցիաների փոխարեն զբաղվեն խնդիրների լուծմամբ։

    Նրա խոսքով՝ որպես նախագահ՝ ինքը «քաղաքական շահեր չունի որևէ մեկի նկատմամբ» և պատրաստ է ընդունել երկրի խնդիրների լուծմանն ուղղված օգնություն՝ անկախ դրա քաղաքական դիրքորոշումից։

    Փեզեշքիանը նաև ասել է, որ չի հակամարտում որևէ մեկի հետ՝ «ոչ ձախերի, ոչ աջերի, ոչ կրոնականների, ոչ ոչ կրոնականների», քանի որ խնդիրների լուծումը մարդկանց համոզմունքների կամ հայացքների հետ կապ չունի։

    «Տնտեսական միջոցները պետք է հաշվի առնեն երկրի պայմանները, հակառակ դեպքում դրանք խնդիրների լուծման փոխարեն կհանգեցնեն բացասական արդյունքների և կորուստների»,- ասել է Իրանի նախագահը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Թուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն


    Աշխարհ





    Թուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետարանը հայտնում է, որ Բուլղարիա-Թուրքիա սահմանային նոր անցակետ կկառուցվի։ Նշվում է, որ հանդիպումէ տեղի ունեցել և քննարկվել է նոր սահմանային անցակետի կառուցման հարցը։ Այն կկառուցվի թուրքական Քափըքյուլե սահմանային անցակետից հյուսիս ու կկոչվի «Քափըքյուլե/ կապիտան Անդրեևո-հյուսիս»։

    Հանդիպմանը մասնակցել են Էդիրնեի նահանգապետ Յունուս Սեզերը, Առևտրի նախարարի տեղակալ Սեզայի Ուչարմակը, Բուլղարիայի ներքին գործերի նախարար Իվան Դեմերձիևը, Բուլղարիայի ազգային մաքսային գործակալության ղեկավար Նիկոլայ Շուշկովը և այլ պաշտոնյաներ։

    Կողմերը քննարկել են սահմանային նոր անցակետի կառուցումն ու անցակետի թողունակության մեծացմանն առնչվող հարցեր։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • «Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր Կամենդատյան



    Քաղաքականություն





    «Խրամատից մինչև բիզնես-պրոյեկտ․ ուր է հասցնում կոլաբորացիան»

    2020 թվականի ծանր օրերին, երբ մեր տղաները խրամատում կյանք ու արյուն էին տալիս հայրենիքի ամեն մի դյույմի համար, բոլորս հավատում էինք, որ կողք-կողքի կանգնած մարտիկները պաշտպանում են մեր ընդհանուր տունը, մեր սահմանն ու մեր արժանապատվությունը։

     

    Բայց այսօր, նայելով քաղաքական նոր «հայտնություններին» ու ձևավորվող «բիզնես-կուսակցություններին», դառը իրականությունն ակնհայտ է դառնում։ Պարզվում է՝ ոմանց համար խրամատում կանգնելը ոչ թե հայրենիքի սրբազան պարտք էր, այլ ապագա կալվածքների, անձնական տնտեսական կայսրությունների և քաղաքական առևտրի նախնական կապիտալ։

     

    Երբ մարդը, ով ժամանակին դիրքավորվում էր որպես ընդդիմադիր ու սահմանապահ, այսօր քաղաքական նախագիծ է սկսում իշխող համակարգի լռելյայն համաձայնությամբ ու «շվաքի տակ», սա այլևս քաղաքականություն չէ։ Սա բիզնես-օպերացիա է, որի նպատակը մեկն է՝ իշխանական լծակներին հարվելով փող քերելն ու անձնական ազդեցությունը կապիտալիզացնելը։

     

    ՔՊ-ի և մանդատագողի հետ գործարքի գնացողներին, նրանց հետ կոլաբորացիայի մեջ մտնողներին հասկանալը բարոյական տեսանկյունից գրեթե անհնար է։ Բայց քաղաքականապես մենք պարտավոր ենք սա ճանաչել ու անվանել իրենց անուններով, որպեսզի հասարակությունը կրկին չխաբվի կեղծ «հերոսական» փաթեթավորումներով։

     

    Քաղաքական վերլուծություն․ Կոլաբորացիոնիզմի պատճառներն ու մեխանիզմը

    Զանազան Արուշ, սասունների և նմանատիպ ֆիգուրների շուրջ ստեղծված իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել այս երևույթի երեք հիմնական շարժառիթները․

     

    * Անձնական անվտանգության և կապիտալի լեգիտիմացում․ Քրեական հետապնդումների, դատական գործերի և իշխանական ճնշումների պայմաններում տեղական ազդեցիկ դեմքերը հաճախ ընտրում են «հնազանդեցման» կամ համագործակցության ուղին։ Իշխանության հետ քաղաքական գործարքը նրանց համար երաշխիք է՝ պահպանելու ազատությունը, պաշտոնը և կուտակված տնտեսական ռեսուրսները։ «Բիզնես-պրագմատիզմ» ընդդեմ գաղափարախոսության․ Տեղական իշխանիկների համար քաղաքականությունը գաղափարական պայքար չէ, այլ ռեսուրսների բաշխում։ Իշխանության «շվաքի տակ» գործող կուսակցական նախագծերը ծառայում են որպես քաղաքական քողարկում՝ պետական կամ համայնքային միջոցներից օգտվելու, տենդերներ ստանալու և բիզնես շահերը առաջ մղելու համար։

    Իշխանության «վերահսկելի ընդդիմություն» ստեղծելու տակտիկան․ Կենտրոնական իշխանության (ՔՊ) համար ձեռնտու է մարզերում ունենալ ոչ թե սկզբունքային ընդդիմադիրներ, այլ «կարիերիստ» կամ «կոմպրոմատներով վերահսկվող» գործընկերներ։ Ստեղծելով կամ խրախուսելով նման «բիզնես-կուսակցություններ»՝ իշխանությունը փոշիացնում է իրական ընդդիմադիր դաշտը և ապահովում իր վերահսկողությունը մարզերում։

     

    Ամփոփում

    Այսպիսի կոլաբորացիան վտանգավոր է նրանով, որ այն արժեզրկում է 2020թ․ մարտական ուղին և հայրենասիրությունը՝ դրանք իջեցնելով առևտրային մակարդակի։ Հասարակության համար կարևոր է տարբերակել ազգային-սահմանային պաշտպանությունը անհատական «կալվածատիրական» ամբիցիաներից։

    Ֆրանսիայում էլ մի մարշալ պետեն կար, ով Ռեյխի հետ կոլաբորացիայի համար դատապարտվեց։



  • ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայում 3 բնակավայր է գրավել, 5-ի նկատմամբ…

    ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայում 3 բնակավայր է գրավել, 5-ի նկատմամբ…

  • Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. Տուսկ

    Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակումներ է պատրաստում է լեհ-ուկրաինական սահմանի անցակետերի վրա։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 10-ի գիշերը փորձ է արվել հարվածել այդ անցակետերից մեկին, սակայն լեհական և ուկրաինական հետախուզական ծառայությունների համագործակցության շնորհիվ այն կանխվել է։ «Երեկ երեկոյան մեր ծառայությունների և նրանց ուկրաինացի գործընկերների համագործակցության շնորհիվ կարողացանք կանխել սահմանային անցակետերից մեկի դեմ ուղղված ուղղակի սպառնալիքը»,- ասել է Տուսկը։

    Լեհաստանի վարչապետը նաև հայտնել է, որ ԿՀՎ ղեկավարից ստացել է «բավականին ճշգրիտ զեկույց առաջիկա ամիսներին հնարավոր զարգացումների վերաբերյալ» և կոչ է արել Լեհաստանին ու եվրոպական մյուս երկրներին «պատրաստվել տարբեր սցենարների»։

    Սեպտեմբերի 9-ին ռուսական անօդաչու թռչող սարքերը ընկել էին Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին գտնվող «Ստարոկոզաչե» միջազգային անցակետի վրա։ Հարվածի հետևանքով զոհվել էր երկու մարդ, մի քանիսը վիրավորվել է։ Մինչ այդ հարձակման էր ենթարկվել Ռումինիայի սահմանին գտնվող «Օռլովկա» անցակետը, որը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը։

  • Նախ մարզիկներին հեռացնում են եթերից, հետո զարմանում սպորտի նկատմամբ հետաքրքրության անկումից

    Եվրոպան ավելի ու ավելի հաճախ է փորձում ռուս մարզիկներին հաղթել ամենատարօրինակ ձևով՝ պարզապես ձևացնելով, թե նրանք գոյություն չունեն։

    2026 թվականի մարզական մրցաշրջանում Լատվիայում քննարկվում է չեզոք կարգավիճակով մասնակցող ռուս և բելառուս մարզիկների ելույթների ընթացքում հեռարձակումներն ընդհատելու հարցը։

    Սա պարադոքս է. Եվրոպական կառույցները տարիներ շարունակ խոսում են տեղեկատվության ազատության և օբյեկտիվ տեղեկություններ ստանալու մարդու իրավունքի մասին, բայց երբ էկրանին հայտնվում է անցանկալի մարզիկը, հեռուստադիտողին առաջարկում են դիտել որևէ այլ բան։

    Մարզիկը ելույթ է ունենում, իսկ հեռուստատեսությունը ձևացնում է, թե դա տեղի չի ունեցել։

    Հատկապես հատկանշական է, որ միաժամանակ միջազգային ֆեդերացիաներն աստիճանաբար ռուս մարզիկներին վերադարձնում են մրցասպարեզ։

    Չմշկասահքի միջազգային միությունը՝ ISU-ն, թույլատրել է ռուս գեղասահորդների մասնակցությունը չեզոք կարգավիճակով, իսկ թիմային մրցումներին նրանց մասնակցության քննարկումը ցույց է տալիս մի պարզ բան․ առանց ուժեղագույնների սպորտը պակաս հետաքրքիր է դառնում թե՛ հանդիսատեսի, թե՛ կազմակերպիչների համար։

    Պետք է հաշվի նստել այն փաստի հետ, որ միջազգային սպորտը նաև հսկայական արդյունաբերություն է։ Հանդիսատեսն ուզում է տեսնել լավագույններին, մրցումներին մրցակցություն է անհրաժեշտ, իսկ ֆեդերացիաներին՝ լսարան, բարձր վարկանիշներ և առևտրային հետաքրքրություն։

    Երբ մրցակիցներից մեկին եթերից հեռացնում են միայն նրա ազգային պատկանելության պատճառով, արդյունքում տուժում է ոչ միայն մարզիկը, տուժում է հենց հեռուստադիտողը։

    Կարելի է անվերջ խոսել սկզբունքների և արժեքների մասին, բայց իրական սպորտի հանդեպ հավատարմությունը ստուգվում է շատ պարզ հարցով․ պատրա՞ստ եք հեռուստադիտողին ամբողջությամբ ցույց տալ մրցումը, նույնիսկ եթե հաղթողը քաղաքական առումով ձեզ դուր չի գալիս։

    Օլիմպիական խաղերն ու միջազգային մրցաշարերը պետք է լինեն այն վայրը, որտեղ ուժեղագույնները հանդիպում են մարզահրապարակում, սառույցի վրա կամ մրցուղում, այլ ոչ թե վայր, որտեղ հեռարձակման ռեժիսորը քաղաքական հրահանգ է ստանում՝ ում է այսօր թույլատրվում ցույց տալ, իսկ ում պետք է շտապ հեռացնել կադրից։

  • «Հինգ գիրք, հինգ աշխարհ․ 21-րդ դարի հայ գրականության նոր ձայները». – ԱՄԲԻՈՆ NEWS

    21-րդ դարի հայ գրականությունը դժվար է տեղավորել մեկ ընդհանուր ձևակերպման մեջ։ Այն շարունակում է խոսել պատմական հիշողության, կորստի և ազգային ինքնության մասին, բայց միևնույն ժամանակ ավելի հաճախ անդրադառնում է անհատի ներաշխարհին, առօրյային, ընտանիքին, միայնությանը և ժամանակակից մարդու հարաբերություններին։ Փոխվում են նաև գրական արտահայտության ձևերն ու լեզուները․ հայ հեղինակների ստեղծագործություններն այսօր գրվում են ոչ միայն հայերեն, այլև այլ լեզուներով և հասնում են տարբեր երկրների ընթերցողներին։

     

    Այս բազմազանությունը հասկանալու համար կարելի է անդրադառնալ հինգ ստեղծագործության, որոնք տարբեր կերպ են ներկայացնում ժամանակակից հայ գրականության կարևոր միտումները։ Այս ստեղծագործություններում տարբեր են թեմաները, ոճերը և գրական աշխարհները, սակայն դրանք միավորում է ժամանակակից մարդուն և նրա հիշողությանը վերաբերող հարցադրումների առկայությունը։

     

    Ստորև կներկայացնեմ 21-րդ դարի հայ գրականության «լավագույնների» պաշտոնական ցանկ, այլ որպես հետաքրքիր օրինակներ, որոնց միջոցով կարելի է տեսնել, թե ինչ ուղղություններով է զարգանում ժամանակակից հայ գրականությունը և ինչու են այդ ստեղծագործությունները արժանի ընթերցողի ուշադրությանը։

     

    1. Նարինե Աբգարյան — «Երկնքից երեք խնձոր ընկավ» (2015)

    Վեպը պատմում է Մարան անունով մեկուսացած լեռնային գյուղի բնակիչների մասին։ Գյուղի բնակչությունը նվազում է, անցյալի աղետներն ու կորուստները շարունակում են ազդել մարդկանց կյանքի վրա, բայց առօրյան կառուցվում է նաև հումորի, բարեկամության, սիրո և փոքրիկ հրաշքների շուրջ։ Վեպի բնագիրը գրվել է ռուսերեն, իսկ հայերեն թարգմանությունը հետագայում հրատարակվել է Հայաստանում։

     

    Աբգարյանի ուժեղ կողմերից մեկը հայկական գյուղական միջավայրը առանց միայն «ազգային թեմայի» վերածելու գրական նյութի դարձնելն է։ Վեպում համատեղվում են առօրյա ռեալիզմը, բանահյուսական մտածողությունն ու մոգական ռեալիզմի տարրերը։ Հատկապես հետաքրքիր է, որ հայկական հեքիաթների ավանդական «երեք խնձորն ընկավ երկնքից» ավարտական բանաձևը դառնում է ամբողջ վեպի կառուցվածքային և իմաստային հիմքերից մեկը։

     

    Գործը նաև լայն միջազգային շրջանառություն է ստացել․ այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ 2016-ին Աբգարյանը վեպի համար ստացել է «Յասնայա Պոլյանա» գրական մրցանակը։

     

    2. Արամ Պաչյան — «Ցտեսություն, Ծիտ» (2012)

    «Ցտեսություն, Ծիտ»-ը Արամ Պաչյանի առաջին վեպն է, որը լույս է տեսել 2012 թվականին։ Գիրքը հետագայում հայտնվել է նաև «Երևանյան բեսթսելեր» նախագծի ցուցակում։

     

    Պաչյանի գրականությունը կարևոր է հատկապես նրանով, որ այն հեռանում է ավանդական պատմողականությունից և մեծ ուշադրություն է դարձնում մարդու ներքին աշխարհին։ «Ցտեսություն, Ծիտ»-ում առանցքային են օտարվածության, միայնության, հիշողության և անհատի ու հասարակության հարաբերության թեմաները։

     

    Այս վեպի արժեքը հենց այն է, որ այն ներկայացնում է 21-րդ դարի հայ արձակի մեկ այլ ուղղություն․ այստեղ առաջնայինը ոչ թե պատմական մեծ իրադարձությունն է, այլ անհատի ներքին փորձառությունը։

     

    3. Մարիամ Պետրոսյան — «Տունը, որտեղ…» / «The Gray House» (2009)

    Մարիամ Պետրոսյանը ծնվել է Երևանում, իսկ վեպը գրվել և հրատարակվել է ռուսերեն։ Այն պատմում է հատուկ գիշերօթիկ դպրոցում ապրող երեխաների և երիտասարդների մասին։ Վեպը 2009 թվականին արժանացել է «Մեծ գիրք» մրցանակի ընթերցողների համակրանքի մրցանակին և ստացել է մի շարք այլ մրցանակներ ու անվանակարգեր։

     

    Այս գործը հետաքրքիր է առաջին հերթին իր կառուցվածքով։ «Տունը» վեպում պարզապես գործողությունների վայր չէ․ այն ինքնուրույն, խորհրդավոր աշխարհ է, որի ներսում գործող հերոսներն ունեն իրենց կանոնները, լեզուն, հարաբերությունները և պատկերացումները։

     

    Պետրոսյանը նաև հետաքրքիր օրինակ է այն բանի, թե որքան բազմազան է «հայ գրականություն» հասկացությունը։ Հայ հեղինակը պարտադիր չէ, որ ստեղծագործի հայերեն․ այս դեպքում հայ մշակութային միջավայրից եկած հեղինակը ստեղծագործել է ռուսերեն և ստացել լայն միջազգային ընթերցողական արձագանք։ Վեպը թարգմանվել է մի շարք լեզուներով։

     

    4. Վարուժան Ոսկանյան — «Շշուկների մատյան» (2009)

    Այստեղ նույնպես կարևոր է նշել լեզվական առանձնահատկությունը․ Վարուժան Ոսկանյանը ռումինահայ գրող է, իսկ «Շշուկների մատյան»-ը սկզբնապես հրատարակվել է ռումիներեն՝ 2009 թվականին։ Վեպի կենտրոնում հայոց ցեղասպանության հիշողությունն է, ինչպես նաև 20-րդ դարի քաղաքական բռնությունների ազդեցությունը մարդկանց ու ընտանիքների վրա։

     

    Ոսկանյանի մոտ պատմական նյութը ներկայացվում է ոչ միայն որպես փաստերի շարադրանք, այլև որպես ընտանեկան հիշողության, բանավոր պատմությունների և անձնական փորձառությունների ամբողջություն։ 2024 թվականի հայագիտական ուսումնասիրություններից մեկը հենց վեպի վավերագրական և գեղարվեստական բաղադրիչների փոխհարաբերությունն է ուսումնասիրում։

     

    Գիրքը նաև զգալի միջազգային գրական արձագանք է ունեցել․ այն արժանացել է մի շարք ռումինական մրցանակների, 2016-ին ստացել է Եվրոպայի կենտրոնական գրական մրցանակի՝ ANGELUS-ի գլխավոր մրցանակը, ընթերցողների մրցանակը և լավագույն թարգմանության մրցանակը։

     

    Այսպիսով, այն հետաքրքիր է ոչ միայն որպես ցեղասպանության մասին վեպ, այլև որպես հիշողության գրականացման օրինակ։

     

    5. Նարինե Աբգարյան — «Սիմոն» (2020)

    «Սիմոնը» Աբգարյանի 2020 թվականին հրատարակված վեպն է։ Գլխավոր հերոսը Սիմոն անունով շինարար է, որը մահանում է հենց վեպի սկզբում, և նրա կյանքի պատմությունը բացվում է հետադարձ հայացքների, հարաբերությունների ու տարբեր մարդկանց ճակատագրերի միջոցով։

     

    «Սիմոնի» հետաքրքրությունը, իմ կարծիքով, այն է, որ հեղինակը չի փորձում հերոսին ներկայացնել միայն որպես «լավ» կամ «վատ» մարդ։ Վեպը տարբեր մարդկանց հարաբերությունների և որոշումների միջոցով փորձում է հասկանալ, թե ինչու են մարդիկ գործում այնպես, ինչպես գործում են։

     

    Միաժամանակ այստեղ կրկին կա հայկական միջավայր՝ Բերդը, տեղական կենցաղը, ընտանեկան հարաբերությունները և բանավոր խոսքին մոտ պատմողականությունը։ Վեպը նաև միջազգային հետաքրքրության է արժանացել․ այն ընդգրկվել է «Մեծ գիրք» մրցանակի 2021 թվականի կարճ ցուցակում և վաճառվել է մի շարք երկրներում։

     

    Այս ցանկի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ 21-րդ դարի հայ գրականությունը միայն ցեղասպանության, պատերազմի կամ ազգային ինքնության մասին գրականություն չէ։ Այդ թեմաները, իհարկե, կարևոր են, բայց ժամանակակից հեղինակների մոտ հանդիպում են նաև միայնություն, ընտանիք, ծերություն, սեր, քաղաքային կյանք, անհատի հոգեբանություն, բանահյուսություն և ինքնության ավելի անհատական ձևեր։

  • Փրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերել


    Հասարակություն



    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հարակից լանջին գտնվող «Սուրբ Իլյա» մատուռի մոտակայքում՝ ժայռի մեջ, արգելափակված քաղաքացի կա։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Փրկարարները պարանների միջոցով մոտ 15 մետր խորությունից անվնաս դուրս են բերել օտարերկրյա քաղաքացուն և տեղափոխել անվտանգ տարածք։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ



  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ | Քաղաքականություն

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:

    Վերջինս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետևողական զարգացման։ 

    Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

    Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։