Blog

  • Սարատովում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը





    Սարատովում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի տակ են ընկել Ozon-ի լոգիստիկ կենտրոնը և առաքման հաբը, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    «ԱԹՍ-ի հարվածի տակ է ընկել Սարատովում գտնվող մեր լոգիստիկ կենտրոնը և առաքման հաբը։ Մենք օպերատիվ կերպով տարհանել ենք աշխատակիցներին, նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Հրդեհ է բռնկվել, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

    Ընկերությունում հայտնել են, որ լոգիստիկ կենտրոնը ժամանակավորապես դադարեցրել է մատակարարումների ընդունումը և ապրանքների առաքումը տարածաշրջանում։ Պահեստում տեղակայված ապրանքները կթաքցվեն մարկետփլեյսի ցուցափեղկից։ Ապրանքների մի մասը կչեղարկվի կամ կառաքվի այլ պահեստներից։




    դիտվել է 26 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

  • Մենք երբ ուզենք, մարդկանց փողոց կհանենք, բայց որպես ի՞նչ հանենք

    Մենք երբ ուզենք, մարդկանց փողոց կհանենք, բայց որպես ի՞նչ հանենքՄեզ փողոց մարդ հանելու համար տրիգեր պետք չէ, տրիգերը պետք է փոփոխություն անելու համար: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

    «Դուք երևի արդեն չեք կասկածում, որ մենք, երբ ուզենք, կհանենք փողոց մարդկանց, բայց հանենք, որ ի՞նչ անենք»,-նշեց նա:

    Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ իշխանափոխության մասին խոսելով չեն ասել, որ միայն փողոց դուրս գալով կանեն դա:

    «Մենք կանենք ավելի հետաքրքիր»,-ասաց նա:

  • Իսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվել



    Միջազգային


    Իսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվել, այրվել է միգրանտների 42 ինքնաշեն կացարան և 8 ավտոմեքենա:

    Հրդեհը բռնկվել է գիշերը՝ Սեուտայի արդյունաբերական պահեստների տարածքում, որտեղ բնակվում են Մարոկկոյից ժամանած միգրանտներ։

    Հրդեհի հետևանքով այրվել է նաև 4 բեռնարկղ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի պատճառները պարզվում են։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Խոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա Սողոմոնյան


    Քաղաքականություն





    Անգրագիտության էս վիճակը, որ երկու օր ա փորձագիտականից մինչև կենցաղային մակարդակ քննարկվում ա, շատ կոնկրետ դիագնոզ ունի. մտավորականի թքածական վիճակը էն ամեն արժեքի վրա, որի մասին ինքը ուղղակի խոսում ա։ Խոսում ա, օրինակ, կատեգորիկ իմպերատիվի մասին, ուսանողին բացատրում ա, թե դա ինչ ա, բայց գործնականում ինքը թքած ունի դրա վրա։ Մարդիկ, ովքեր Նիկոլ են քլնգում, բայց Նիկոլի դրածոյի օրը ցերեկով բացահայտ ապօրինի ընտրությունը շնորհավորում են։ Ձեր աշակերտներն ու ուսանողներն էլ ձեզնից են նույնը սովորում, որ բարոյական պետք ա լինել էն ժամանակ, երբ դա քեզ օգուտ ա բերում։ Դրա համար ամեն մեկը մտածում ա որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի ձեւով կխցկվի, էլ ինչ սովորել, ինչ բան։ Ու հա, հենց էլ Նիկոլը մեղավոր չի էս ամենի համար…



  • Խոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներ

    Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքում, մարզահամալիր տանող ճանապարհին բախվել են 44-ամյա Արմեն Մ․-ի վարած «Rolls Royce» մակնիշի և 35-ամյա Գոռ Պ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Մ․-ն տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ալիկ Գաբրիելյանը և Նորիկ Սաղաթելյանը։Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր ուղևորի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

  • Վարչապետի հայտարարությունը ուղիղ ակնարկ է ՌԴ-ին, որտեղ…

    Վարչապետի հայտարարությունը ուղիղ ակնարկ է ՌԴ-ին, որտեղ…

  • Իրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը» |

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ չի աջակցում պատերազմի շարունակմանը։

    Երկրի առաջատար համալսարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ասել է, որ Իրանը պետք է ամրապնդի իր դիմակայունությունը ապագա մարտահրավերների նկատմամբ, «որպեսզի ստիպված չլինենք թշնամու հետ բանակցել այլ դիրքից». հայտնում է ISNA-ն։

    Իրանի նախագահը նշել է, որ համալսարանները պետք է աջակցեն կառավարությանը տնտեսության, կառավարման, մշակույթի, գրականության և այլ ոլորտներում։

    Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ կառավարությունը պետք է ներգրավի Z սերնդի ուսանողներին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի նրանք բողոքի ակցիաների փոխարեն զբաղվեն խնդիրների լուծմամբ։

    Նրա խոսքով՝ որպես նախագահ՝ ինքը «քաղաքական շահեր չունի որևէ մեկի նկատմամբ» և պատրաստ է ընդունել երկրի խնդիրների լուծմանն ուղղված օգնություն՝ անկախ դրա քաղաքական դիրքորոշումից։

    Փեզեշքիանը նաև ասել է, որ չի հակամարտում որևէ մեկի հետ՝ «ոչ ձախերի, ոչ աջերի, ոչ կրոնականների, ոչ ոչ կրոնականների», քանի որ խնդիրների լուծումը մարդկանց համոզմունքների կամ հայացքների հետ կապ չունի։

    «Տնտեսական միջոցները պետք է հաշվի առնեն երկրի պայմանները, հակառակ դեպքում դրանք խնդիրների լուծման փոխարեն կհանգեցնեն բացասական արդյունքների և կորուստների»,- ասել է Իրանի նախագահը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք և հանձնել Ադրբեջանին. թույլ չենք տա. Կարապետյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք և հանձնել Ադրբեջանին. թույլ չենք տա. Կարապետյան

  • Այսօր իր ծննդյան 40-րդ տարեդարձն է նշում ԴԱՏԱՎՈՐ Արման Հովհաննիսյանը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Այսօր իր ծննդյան 40-րդ տարեդարձն է նշում ԴԱՏԱՎՈՐ Արման Հովհաննիսյանը։
    Մարդ, ում, կարծես, չկարողացան կոտրել ո՛չ ժամանակը, ո՛չ դրա գայթակղությունները, ո՛չ էլ կոմպրոմատային սարսափը։
    Որովհետև մասնագիտական ամբողջ ճանապարհին նա ունեցել է մեկ հստակ հավատամք ու մեկ գլխավոր ուղենիշ՝ օրենքի տառն ու սեփական ներքին համոզմունքը։
    Դատավոր լինելը միայն օրենք իմանալ չէ։ Դա նաև ամեն օր որոշում կայացնելու պատասխանատվություն է՝ երբեմն մեծ ճնշումների, երբեմն՝ դժվար ընտրությունների պայմաններում։ Եվ հենց այդ պահին է երևում մարդու իրական տեսակը։
    40 տարին կյանքի երիտասարդ տարիք է, բայց արդեն բավական է հասկանալու համար, թե մարդն ինչ արժեքների կողքին է կանգնում։
    Շնորհավոր ծնունդդ, Դատավոր Արման Հովհաննիսյան։
    Թող երբեք չպակասի ուժը՝ մնալու այնպիսին, ինչպիսին կաս՝ օրենքի, խղճի և արդարության կողքին։

  • ՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակը



    Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում ընդունեց ԲԿՄԱ-ին։ Այս մասին գրում է  armsport.am-ը։

    Չարենցավանը ներկայացնող ակումբը կամային հաղթանակ տոնեց՝ 2։1։

    Հաշիվը բացեցին բանակայինները. 5-րդ րոպեին աչքի ընկավ Մայք Ասիրյանը։ 51-րդ րոպեին Ահմադ Սամանին խփեց պատասխան գոլը։ 6 րոպե անց Չիմուկա Լուենդոն ապահովեց «Վանի»՝ ընթացիկ մրցաշրջանի առաջին հաղթանակը։

    Այս խաղից հետո Արմեն Սանամյանի գլխավորած թիմը 4 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական։ ԲԿՄԱ-ն 8-րդն է 7 միավորով։

    8-րդ տուրում «Վանը» կհյուրընկալվի «Նոային», իսկ ԲԿՄԱ-ն ուժերը կչափի «Սարդարապատի» հետ։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ