Ռուսաստանը կորցրել է Հարավային Կովկասում իր նախկին ազդեցության մի մասը, սակայն դուրս չի մնացել տարածաշրջանային քաղաքականությունից, եւ Հայաստանի իրատեսական քաղաքականությունը պետք է բխի այդ փաստից։
Այդ մասին Armenia in the Changing South Caucasus: New Opportunities and Risks հոդվածում գրում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Արեւելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ռուբեն Սաֆրաստյանը։
«Ռուսաստանը շարունակում է կարեւոր գործոն մնալ։ Գյումրիում տեղակայված նրա ռազմակայանը, Հայաստանի հետ սերտ տնտեսական կապերը եւ քաղաքական շփումները ամբողջ Հարավային Կովկասում շարունակում են ազդել տարածաշրջանի պետությունների հաշվարկների վրա։ Սխալ կլիներ կարծել, թե Ռուսաստանը պահպանում է իր նախկին գերիշխանությունը, բայց հավասարաչափ սխալ է կարծես, թե Մոսկվան կորցրել է իրադարձությունների վրա ազդելու ունակությունը։ Հայաստանի քաղաքականությանը հավասարակշռված գնահատական է անհրաժեշտ, այլ ոչ թե ընտրություն այս երկու ծայրահեղությունների միջեւ», – գրում է ակադեմիկոսը։
«Հարավային Կովկասում Ռուսաստանի գերիշխող դիրքերի թուլացումը ավելի բարդ տարածաշրջանային դասավորվածության ուղի հարթեց, որտեղ Թուրքիայի աճող ազդեցությունը ընդամենը գործոններից մեկն է։
Ադրբեջանը գործում է ավելի ու ավելի ինքնավստահ, Իրանը շարունակում է պաշտպանել իր շահերը, ԱՄՆ-ն սկսել է առավել անմիջականորեն ներգրավվել տարածաշրջանային գործերում, իսկ Վրաստանը հետեւում է սեփական կուրսին։
Հայաստանը ստիպված է որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով այս տարբեր շահերը, առանց ակնկալելու, որ դրանք միշտ աշխատելու են իր օգտին», – եզրափակում է Ռուբեն Սաֆրաստյանը։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Leave a Reply