Ես մասնագետ չեմ, չգիտեմ՝ խոնավությունն ինֆարկտի համար խթանող նախապայմա՞ն է, թե՞ ոչ, չեմ կարող ասել, լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում ինֆարկտից մահանալու դեպքին:
«Որքանով ես գիտեմ, աշխարհում այդպիսի դեպքերը, ցավոք, դժվար է նախապես իմանալ:
Տեղյակ եմ, որ ՀՀ-ում, վերջին տվյալներով, ցավոք, մահվան այդպիսի դեպքերը շատ են: Ինֆարկտից տարեկան, միջինում մահանում է 1200-ից 1400 մարդ։ Սա վերջին երեք տարվա տվյալն է, այսինքն՝ օրական միջինում 3-4 մարդ այս ախտորոշմամբ մահանում է»-նշել է նա։
Սիսակ Գաբրելյանը հավելել է, որ նման դեպքեր արձանագրվում են նաև կալանավայրերում:
Leave a Reply