Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու դիմում չի ներկայացրել. Լավրով

Written by

in

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը պաշտոնական դիմում չի ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու վերաբերյալ։

«Նման դիմում ՀԱՊԿ-ի վերաբերյալ չի ստացվել, ինչպես որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դիմում չի ստացվել»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո։

Լավրովը նաև հավելել է, որ հայ գործընկերները, ըստ էության, կպահպանեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրով նախատեսված բոլոր հիմնարար իրավունքները, այդ թվում՝ հենց կոլեկտիվ անվտանգության իրավունքը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *