Blog

  • ԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունը


    Աշխարհ

    Ռուսական վառելիք տեղափոխող երրորդ լցանավը չի հասել ԱՄՆ-ի ափեր։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

    Գրեթե 300 հազար բարել վառելիք տեղափոխող Agioi Fanendes լցանավը սկսել է հեռանալ ԱՄՆ-ի արևելյան ափից։

    Նախկինում լցանավը որպես նպատակակետ նշել էր Նյու Յորքը, սակայն այժմ փոխել է նշանակման վայրի կարգավիճակը՝ նշելով «հետագա հրահանգների սպասում»։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ

  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգ

    Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: 

    Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը Փարիզի Խաղաղության համաժողովին: Էմանուել Մակրոնը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգը: 

    Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին հրավիրելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել բոլոր ուղղություններով կապերի զարգացումն ու ընդլայնումը: 

    Զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքների և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի ընթացքին: 

    Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացին և ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքին առնչվող թեմաներ:

    Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ:

    tert.am

  • Հայաստան-էստոնիա.գործընկերության նոր հանգրվան

    Հայաստան-էստոնիա.գործընկերության նոր հանգրվան

  • Եվրոպայում ստեղծված խնդիրները պարզ լուծումներ չունեն․ Զաքարյան

    ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը Եվրոպայում ընդլայնվող հասարակական բողոքի ալիքին է անդրադարձել․

    «Աշխարհում սկսել են հարց բարձրացնել՝ ինչո՞ւ է Եվրոպայի կառավարությունների համար այդքան դժվար արձագանքել աճող բողոքի ցույցերին։

    Առնվազն ութ եվրոպական երկներում սկսված բողոքի ցույցերի ալիքը թուլացման նշաններ չի ցուցաբերում։ Ցույցերը, որոնց նախաձեռնողները հիմնականում երիտասարդներն են, պայմանավորված են դպրոցներում առկա պայմաններից դժգոհությամբ, վառելիքի թանկացմամբ, պարենային ապրանքների գների աճով, բնակարանների անմատչելիությամբ, ինչպես նաև ապագայի նկատմամբ անորոշության ու անվստահության խորացմամբ։

    Ցուցարարներին աջակցում են արհմիություններն ու եվրոպական ընդդիմադիր շարժումները, որոնք հանդես են գալիս կյանքի որակի բարելավման օգտին։ Բողոքի ցույցերն ընդգրկել են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Բելգիան և եվրոպական այլ երկրներ։

    Իրավիճակից ակնառու է, որ Եվրոպայում ստեղծված խնդիրների համար պարզ լուծումներ գոյություն չունեն։ Կառավարությունների համար դժվար է արձագանքել իրավիճակին, քանի որ դրանցից շատերը մինչ այժմ չեն կարողացել առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք դուրս կլինեն ուժի ցուցադրումից։

    Այդ հարցում իշխանությունները բախվում են բյուջետային լուրջ սահմանափակումներին, քանի որ շարունակաբար ավելացնում են ռազմական ծախսերը, ինչը բացասաբար է անդրադառնում սոցիալական ոլորտի վրա։ Իսկ սա արդեն իրավիճակի վատթարացման գործոններից մեկն է։

    Եվրոպական մայրաքաղաքները փորձում են իրենց պայմաններով բանակցել բողոքի շարժումների առաջնորդների հետ, սակայն վերջիններիս այդ առաջարկները չեն համոզում, ինչն էլ հանգեցնում է անհնազանդությունների շարունակմանը և վերնախավերի կողմից պետական կառավարման համակարգը վերափոխելու փորձերին։

    Սակայն ո՛չ ռեսուրսները, ո՛չ էլ քաղաքական կամքը բավարար չեն ներքաղաքական կայուն զարգացումներին վերադառնալու համար։ Այս ամենն իր հերթին հանգեցնում է ընդդիմադիր կուսակցությունների և նրանց համակիրների հետ բախումների, որոնք ակտիվորեն ընդլայնում են իրենց ազդեցությունը և արդյունքում կարող են վերցնել իշխանությունը։

    Իհարկե, այս ամենը դեռևս միայն կանխատեսումներ են։

    Սակայն ինչպես ԱՄՆ-ում Հանրապետականները տուժեցին իրանական պատերազմի արդյունքում առաջացած բարձր վառելիքային գներից, այնպես էլ Եվրոպայում՝ հասարակությունն այլևս չի հանդուրժելու իր հարկերի ու սոցիալական բարեկեցության հաշվին Ուկրաինային անվերջ աջակցելը»:

  • Էրիկ Գևորգյանը Վարանդայում անմահացել է, տուն «վերադարձել» է տասն ամիս անց

    «Փաստ» օրաթերթի հրապարակմամբ, Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում (Ֆիզուլի)։ Նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտությամբ, հուղարկավորված է Եռաբլուրում։

    Էրիկը ծնվել է Արմավիրի մարզի Փարաքարում, 2019-ի հունվարի 19-ին զորակոչվել է, ծառայել Արմավիրի ուսումնական զորամասում, ապա Արցախում՝ Հադրութում, որպես ԲՄՊ-ի վարորդ-մեխանիկ։ Վերջին անգամ ընտանիքը նրա հետ կապ է ունեցել հոկտեմբերի 15-ին։

    Ըստ ընտանիքի, նա 15 օր շրջափակման մեջ է եղել, իսկ տուն «վերադարձել» է օգոստոսի 20-ին՝ տասնամսյա որոնումներից հետո։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

  • Արտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհուն

    Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում անչափահասը անչափահասին դանակահարել է, ինչի հետևանքով վիրավորը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները՝ բաժնի պետ Շմավոնյանի գլխավորությամբ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 15-ամյա Մարիա Յ.-ի և 15-ամյա Նարե Գ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում, որի ժամանակ էլ Նարե Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Մարիա Յ.-ին, ինչի հետևանքով վերջինը «որովայնի 1-ին պատի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Նարե Գ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վաղարշապատի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, բանակցություններ են վարել Նարե Գ.-ի հարազատների հետ, ովքեր հայտնել են, որ երեխային կներկայացնեն ոստիկանություն։ Մինչ այս պահը դեռևս նրան չեն ներկայացրել։

    Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։ 

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մարիա Յ.-ն սովորում է Էջմիածնի թիվ 2-րդ ավագ դպրոցում, իսկ Նարե Գ.-ն՝ Երևանի պետական հումանիտար քոլեջի 1-ին կուրսում։

    «Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ մի աղջիկ վնասվածք է ստացել։ Նախնական տեղեկություններով՝ երկու ընկերուհիների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով քերծվածքի տեսքով վնասվածք է պատճառել ընկերուհուն։
    Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Վնասվածք ստացած աղջկա առողջական վիճակը գնահատվել է բավարար. ստացել է առաջնային բուժօգնություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։

  • Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել նույնիսկ Անտարկտիդայում, բայց ոչ Մոսկվայում

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, նույնիսկ՝ Անտարկտիդայում։

    Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

    Դիվանագետը նշել է, որ Մոսկվան նման հանդիպման համար ընդունելի վայր չէ։

    Մելնիկը հայտարարել է, որ ուկրաինական կողմն ակնկալում է Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունների արդյունքները։

    «Տեսնենք, թե ինչ արդյունքներ կտան Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունները։ Սակայն մի բան հստակ է՝ առանց բարձր մակարդակի գագաթնաժողովի դժվար կլինի հասնել քաղաքական առաջընթացի։ Հենց այդ պատճառով էլ Ուկրաինայի նախագահը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել Պուտինի հետ՝ լինի դա դեկտեմբերին՝ Ֆլորիդայում, G20-ի գագաթնաժողովի շրջանակում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ Անտարկտիդայում։ Ցանկացած վայրում, միայն թե ոչ Մոսկվայում», – ընդգծել է Մելնիկը։

    դիտվել է 5 անգամ

  • Այսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ Ղազինյան

    Այսօր անժամանակ մահացավ ապօրինի կերպով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածու Արսեն Գևորգյանը։

     

    Այս իշխանության օրոք Հայաստանում կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց՝ մոռացության մատնելով անմեղության կանխավարկածը։ Եվ ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել։

     

  • Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը

    Ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը Ելիսեյան պալատում։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:

    Հիշեցնենք՝ այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին:

  • Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը․ Հովսեփյան

    «Արսեն Գևորգյանին կալանավորեցին ընտրություններից չորս օր առաջ։ Նա մահացավ պետության վերահսկողության տակ գտնվող հաստատությունում, այնտեղ, որտեղ պետությունը պատասխանատու է յուրաքանչյուր մարդու կյանքի, առողջության և արժանապատվության համար։

    Միջազգային հանրությունը, Եվրոպայի խորհրդի կառույցները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները չպետք է լռեն։

    Հարցերը շատ են։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Ի՞նչ վիճակում էր նա։ Ստացե՞լ է արդյոք ժամանակին պատշաճ բուժօգնություն։ Պետությունը պարտավոր է պատասխանել։

    Բայց ամենակարևոր հարցը մեկն է՝ ինչու էր նա կալանքի տակ։ Պատասխանը հստակ է եւ աներկբա՝ քաղաքական հետապնդման պատճառով։ Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը։ 2018 թ. ներկայացվել է կալանքի 870 միջնորդություն, 2025 թ.՝ 2559, որից 1566-ը՝ ամբողջությամբ բավարարվել է։ Այդ թվերի հետևում մարդիկ են, խեղված ճակատագրեր»։

    «Ուժեղ Հայաստանի պատգամավոր Արեգա Հովսեփյան