Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխարհի ցանկացած կետում, նույնիսկ՝ Անտարկտիդայում։
Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Դիվանագետը նշել է, որ Մոսկվան նման հանդիպման համար ընդունելի վայր չէ։
Մելնիկը հայտարարել է, որ ուկրաինական կողմն ակնկալում է Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունների արդյունքները։
«Տեսնենք, թե ինչ արդյունքներ կտան Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունները։ Սակայն մի բան հստակ է՝ առանց բարձր մակարդակի գագաթնաժողովի դժվար կլինի հասնել քաղաքական առաջընթացի։ Հենց այդ պատճառով էլ Ուկրաինայի նախագահը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել Պուտինի հետ՝ լինի դա դեկտեմբերին՝ Ֆլորիդայում, G20-ի գագաթնաժողովի շրջանակում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ Անտարկտիդայում։ Ցանկացած վայրում, միայն թե ոչ Մոսկվայում», – ընդգծել է Մելնիկը։
դիտվել է 5 անգամ
Leave a Reply