Փարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Written by

in


Հասարակություն

Փարաքարում պայթյունի վերաբերյալ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

«Նոյեմբերի 10-ին, ժամը 14։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ի փակուղում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։07-ին։

Պայթյունի վերաբերյալ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– նշված է ՓԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *