Blog

  • Փարաքարում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. ծուխը նկատելի է մի քանի կիլոմետրից

    Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Փարաքար բնակավայրում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ին փողոցում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ։

    Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են նշված երկհարկանի տան բնակիչներն ու հարևանները։ Պայթյունի ձայնը լսվել է անգամ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ ծուխն էլ նկատելի էր մի քանի կիլոմետրից։

  • «Հայաստան» խմբակցությունը Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատու է համարում իշխանություններին

    ՀՀ ԱԺ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    «Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի։ Այսօր արդեն այդ քաղաքականության հետևանքները հանգեցնում են անդառնալի մարդկային ողբերգությունների։

    Այսօր վաղ առավոտյան հասարակությունը ցնցվեց հերթական ողբերգական լուրից․ քրեակատարողական հիմնարկում մահացել է 46-ամյա Արսեն Գևորգյանը։

    Ականատես ենք հերթական մարդկային ողբերգությանը, որը տեղի է ունենում իրեն ժողովրդավար հռչակած, սակայն ընդդիմախոսների նկատմամբ համատարած ռեպրեսիաներ իրականացնող իշխանության օրոք։

    Արսեն Գևորգյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց է դնում քաղաքական հետապնդումների մարդկային ծանր հետևանքները և դրանց համար պատասխանատվության անհրաժեշտությունը։

    Անազատության մեջ շարունակում են մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ, այլախոհներ։

    Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որոնց գործողությունները դառնում են առավել սանձարձակ, երբ բացակայում է միջազգային հանրության հակազդեցությունը։

    Ցավակցում ենք Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերներին՝ այս ողբերգության կապակցությամբ։

    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն»:

    դիտվել է 4 անգամ

  • Միայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ Ֆարմանյան


    Քաղաքականություն

    Միայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ Ֆարմանյան

    Տեսանյութը՝ այստեղ

  • Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շատ արդյունավետ էին․ Ռուբիո

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները, որոնք անցկացվել են Աբու Դաբիում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, բնորոշել է որպես «շատ արդյունավետ»։

    Ըստ նրա՝ Վաշինգտոնը կարծում է, որ կայուն կարգավորման հասնելու համար եվրոպացի գործընկերները նույնպես ի վերջո պետք է միանան այս եռակողմ բանակցություններին։

    Ռուբիոն նշել է, որ եվրոպական երկրների ներգրավվածությունն այս գործընթացում կարևոր է հակամարտության երկարաժամկետ լուծման համար։

    Հիշեցնենք՝ նոյմբերի 10-ին Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ բանակցությունները։

    yerkir.am

  • Բանտում մահացել է Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն․10․11․26/19․30/

    Բանտում մահացել է Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն․10․11․26/19․30/

  • ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է. քաղաքագետ

    Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գևորգյանը, որը Ստեփանավան համայնքի ղեկավարի հոկտեմբերին կայանալիք ընտրությանը Ուժեղ Հայաստան կուսակցության համայնքապետի թեկնածու էր։ Նրան կալանավորեցին ընտրության շեմին՝ իբրև թե «ընտրակաշառք տալու կամ տալը նախապատրաստելու» համար։

    Կալանավորել էին երկու ամսով, և ահա՝ կալանքի տակ գտնվող Գևորգյանը հանկարծամահ է եղել, ըստ տեղեկության՝ սրտի կաթվածից։ Սա ողբերգություն է։ Եթե անգամ ելնենք այն կանխավարկածից, որ նրա հանդեպ կասկածը հիմնավոր էր, ապա կալանքը այդ պարագայում մեղմ ասած չէր կարող լինել համաչափ խափանման միջոց։ Գործնականում շատ պարզ է, որ այդ հանգամանքը միանգամայն կարող էր նպաստել է Գևորգյանի մոտ առողջական խնդրի առաջացմանն ու ողբերգական հետևանքին։ Մինչդեռ շատ պարզ է նաև, որ կալանքը ունեցել է ըստ էության քաղաքական մոտիվ՝ մրցունակ թեկնածուին չեզոքացնել ընտրությունից առաջ։

    Ըստ էության, ՏԻՄ ընտրական պրոցեսում սա երկրորդ մահվան դեպքն է, որն ուղիղ իմաստով սպանություն չէ, ինչպես 2025 թվականին Փարաքարի ընտրությանը հաղթած Վոլոդյա Գրիգորյանի դեպքում, բայց փաստացի Արսեն Գևորգյանի պարագայում էլ «կանխարգելվել» է հնարավոր հաղթանակը, ու ինչպես պարզվում է՝ ողբերգական գնով»։

  • «Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին

    News.am-ը գրում է.

     

    Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարից 1 շաբաթ անց բեռնատար ավտոմեքենայի վարորդը՝ 41-ամյա Յ. Դ.-ն, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին մի քանի մեքենայի մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել Ուշիի ոլորաններում, ինչի հետևանքով 9 մարդ էր զոհվել։

    Ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում հիվանդասենյակի մուտքի մոտ՝ միջանցքում:

    NEWS.am-ն այսօր զրուցել է Յ. Դ.-ի հետ, վերջինս մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից: Տղամարդու խոսքով՝ այդ օրը եգիպտացորենով բարձված մեքենայով Ռուսաստանի Դաշնությունից էր եկել Հայաստան: Ասում է՝ մեքենան սարքին է եղել, Ռուսաստանում տեխնիկական ստուգում է անցել, որևէ թերություն չի հայտնաբերվել: Իսկ վթարը եղել է, քանի որ արգելակներն անսպասելիորեն չեն գործել։

    Վարորդի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ։

    «Մեքենան ես եմ վարել, Լարսը՝ Կազբեկ լեռը, որը ծանր ճանապարհ է, անձամբ ես եմ ղեկին եղել, նորմալ, սաղ անցել եմ, եկել եմ Ապարան, մոտ կես ժամ այնտեղ եմ կանգնել, դրանից հետո կամաց գալուց եմ եղել, տեսել եմ, որ սպուսկ էր, տոռմուզ սեղմեցի, որ ավտոն 7-րդ-ից 4-րդ միացնեմ, ավտոն փախավ, տոռմուզները ատկազ արեցին, ռեզկի արագություն հավաքեց, ինչքան ռուչնիկ կար, քաշեցի մինչև վթարը, բայց ավտոն ոչ մի ձև չկանգնեց, թե պատճառն ինչ էր, ես չեմ կարող ասել։ Վստահ ասում եմ, որ տոռմուզները ատկազ ա տվել, ես վազդուշնի սիգնալ եմ տվել երկար ժամանակ, որ իմ մոտ ավտոյի հետ կապված խնդիր կա, ես հասկացրել եմ մինչև խփելը, որ մի ձև փախնեին։ Ես էլ ուրիշ տեղ չունեի, կամ պետք է վստրեչ հելնեի, կամ էլ իմ գծով պետք է գնայի, իսկ վստրեչ, ինչ ուզում է լինի, ինչքան էլ ավտոն չկանգնի, դու իրավունք չունես վստրեչ հելնես, եթե հելնես, ավտոմատ 100 տոկոս մեղավոր ես լինելու։

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

    դիտվել է 8 անգամ

  • Նոյեմբերի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

     Նոյեմբերի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–13:00 Այգեստան 9-րդ փողոց 13–19 և 11-րդ փողոց 56–143 առանձնատներ,

    11:00–14:00 Չարենցի փողոց 113–135 առանձնատներ, Չարենցի 2-րդ նրբանցք 2–135 առանձնատներ, Սարի Թաղ 6–9 շարքեր մասնակի,

    11:00–15:00 Արգիշտի փողոց 11/11 հասցե,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    12:00–16:00 Կոմիտասի պողոտա 16 շենք,

    12:00–17:00 Պռոշյան փողոցի 1-ին նրբանցք 1–74 առանձնատներ, Դեմիրճյան փողոց 36, 62 շենքեր և 1–60 առանձնատներ,

    Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝

    11:00–17:00 Թբիլիսյան խճուղի 1/8 շենք, Քանաքեռ 1-ին փողոց 1–21, 1–43, 22 և 24 առանձնատներ, Սարկավագի 3-րդ նրբանցք 8/2 շենք, Քանաքեռ 4-րդ փողոց 1–15, 17 առանձնատներ, Քանաքեռ 7-րդ փողոց 1–34, Քանաքեռ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք 2 առանձնատուն, Ֆանարջյան փողոց 27, 5/1, 6, 7/1 և 28 առանձնատներ, Ֆանարջյան փողոցի 2-րդ նրբանցք 7 առանձնատուն, թիվ 117 դպրոց, Սարկավագի փողոց 36/4 շենք, Աղասու փողոց 35–49, Քանաքեռ 5-րդ փողոց 14–24/1 առանձնատներ, Քանաքեռ 2-րդ փողոց 1–37, Քանաքեռ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցք 20 և 9/3 առանձնատներ, «Թանգարան Աբովյան», Սարկավագի 2-րդ փողոց 21–40, 3-րդ փողոց 3–17/2 և 4-րդ փողոց 8–19 առանձնատներ, Քանաքեռի Հայ-Չինական բարեկամության դպրոց,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Սիլիկյան 1-ին, 9-րդ և 10-րդ փողոցներ մասնակի, ՀԱ Գ-1 թաղամաս 4-րդ տեղամաս մասնակի,

    11:00–16:00 Շիրազի փողոց մասնակի, ՀԱ Գ-1 թաղամաս 4/9, Նազարբեկյան թաղամաս 31 և 31Ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շինարարների փողոց 35 շենք, Սիլիկյան 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցներ մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Սեբաստիայի փողոց մասնակի, Սեբաստիայի փողոց 3Ա, 3Բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00–12:00 Նոր Նորք 5-րդ զանգված՝ Գալշոյան փողոց 19, 40, 32, 34, 36, 38, 38/1 և 28 շենքեր, թիվ 113 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–14:30 Նոր Նորք 5-րդ զանգված՝ Գալշոյան փողոց 24 և 30 շենքեր, «Վիվա Արմենիա» ՓԲԸ, «Հայ Ավետարանական Մկրտման Քրիստոնեական Եկեղեցի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00–12:00 Խաղաղ Դոնի փողոց 1 և 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրաշեն 1-ին փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–15:00 Նոր Արեշի 35-րդ և 37-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00–12:00 Բագրատունյաց պողոտա 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Արտաշիսյան փողոց 53/14, 53/15, 55/13 և 57/12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    10:30–12:30 Ջանֆիդա, Արմավիր և Այգեշատ գյուղեր,

    11:00–16:00 Ամբերդ, Աղավնատուն, Լեռնամերձ, Հովտամեջ, Ծաղկալանջ և Գեղակերտ գյուղեր,

    11:00–17:00 Նալբանդյան և Նոր Արմավիր գյուղեր մասնակի,

    12:30–14:30 Մարգարա, Արազափ, Վարդանաշեն և Արգավանդ գյուղերն ամբողջությամբ, Տանձուտ գյուղ մասնակի,

    Արագածոտնի մարզ՝

    11:00–13:00 Նոր Երզնկա գյուղն ամբողջությամբ,

    Արարատի մարզ՝

    11:00–17:00 Արարատ գյուղ մասնակի,

    11:00–14:30 Արտաշատ քաղաք՝ Գայի, Աթարբեկյան, Օգոստոսի 23-ի և Շահումյան փողոցներ մասնակի,

    15:00–16:30 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Սպանդարյան, Կամոյի, Իսահակյան և Ազատամարտիկների փողոցներ մասնակի, Նարեկ գյուղ մասնակի,

    11:00–16:00 Բյուրավան, Նշավան, Դիտակ և Ջրաշեն գյուղեր, Արևշատ, Մխչյան և Մրգավետ գյուղեր մասնակի,

    11:00–13:00 Ռանչպար և Արաքս գյուղեր մասնակի,

    11:00–14:00 Փոքր Վեդի գյուղ մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:30 Շատին գյուղ մասնակի,

    11:00–14:00 Զառիթափ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:30–15:00 Վերին Պտղնի և Ներքին Պտղնի գյուղերն ամբողջությամբ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ և բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Ձորաղբյուր գյուղ մասնակի և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Առինջ գյուղ մասնակի և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ

    11:00–17:00 Նոր Ճամբարակ գյուղ՝ 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–12:15 Աստղաձոր գյուղ՝ 47-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Աստղաձոր գյուղ՝ Արցախի փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Աստղաձոր գյուղ՝ 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Աստղաձոր գյուղ՝ 44-րդ և 45-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–15:00 Վաղաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–15:00 Ախպրաձոր գյուղ՝ 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–15:00 Սոթք գյուղ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00–16:50 Սոթք գյուղ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00–14:00 Լերմոնտովո և Թեժ Լեռ գյուղեր,

    11:00–17:00 Կուրթան գյուղ,

    Շիրակի մարզ՝

    11:00–13:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Քեթի և Փոքրաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզ

    11:00–13:00 Իջևան քաղաք՝ Այգեստան, Բլբուլյան և Ասլանյան փողոցներ մասնակի:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ

    IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում։ Բանկի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրել են ճամփորդությունների և բիզնեսի ֆինանսավորման համար նախատեսված լուծումները՝ անդրադառնալով դրանց ընձեռած հնարավորություններին։

    Ներկայացված լուծումներից մեկը IDBank-ի Visa Wizz Air Platinum քարտն էր, որը նախատեսված է ինչպես անձնական ուղևորությունների, այնպես էլ գործուղումների համար։

    IDBank-ի Վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ Բանկը ձգտում է հաճախորդներին առաջարկել ճամփորդությունների ընթացքում լրացուցիչ հնարավորություններ և արտոնություններ։ 

    «Visa Wizz Air Platinum քարտը համադրում է Visa Premium դասի հնարավորությունները և Wizz Air-ի առաջարկած առավելությունները։ Քարտապանները կարող են գնումների դիմաց ստանալ քեշբեք, ինչպես նաև օգտվել Wizz Discount Club-ի հատուկ առաջարկներից», – նշեց Արթուր Քոչարյանը։

    Համաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյում ներկայացված մյուս լուծումը IDDistributor հարթակն էր, որը հնարավորություն է տալիս ավտոմատացնել մատակարարների և առևտրային կետերի միջև վճարումները՝ միաժամանակ ապահովելով լրացուցիչ ֆինանսական միջոցների հասանելիություն։

    IDBank-ի ՓՄՁ մանրածախ ցանցի զարգացման առաջատար մենեջեր Թորոս Դավթյանը կարևորեց մարզային բիզնեսների համար շրջանառու միջոցների հասանելիության ապահովումը։  

    «IDDistributor-ը նոր հնարավորություններ է ստեղծում մատակարարների և վաճառակետերի համագործակցության համար․ վճարումը կատարվում է QR կոդի միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում վաճառակետը կարող է օգտվել Rocket Distributor վարկային սահմանաչափից։ Արդյունքում վաճառակետը կարողանում է շարունակել ապրանքների ձեռքբերումը, մատակարարը ստանում է վճարումը, իսկ սպառողը ձեռք է բերում անհրաժեշտ ապրանքը», – նշեց Թորոս Դավթյանը։

     

    IDBank-ի ՓՄՁ մանրածախ ցանցի զարգացման բաժնի մարզային թիմի համակարգող Տիգրան Աղաջանյանն ընդգծեց հարթակի ընդլայնման կարևորությունը։

    «Մեր նպատակն է ընդլայնել IDDistributor հարթակի գործունեության աշխարհագրությունն ու գործընկերային ցանցը՝ ներգրավելով ավելի շատ մատակարարների և արտադրողների ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Սա ավելի մեծ թվով տնտեսվարողների հնարավորություն կտա օգտվելու հարթակի ընձեռած անկանխիկ վճարումների և ֆինանսավորման գործիքներից», – ասաց Տիգրան Աղաջանյանը։

    IDBank-ը շարունակում է զարգացնել հաճախորդների տարբեր խմբերի կարիքներին համապատասխանող ֆինանսական և թվային լուծումները՝ ընդլայնելով դրանց հասանելիությունը նաև մարզերում։

     

    ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

    010-59-33-33

  • Արսեն Գևորգյանի մահը, որը վրա հասավ ապօրինի կալանքի պայմաններում, դարձավ անչափ ցավալի և ողբերգական կ

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ցավակցությունը կալանավայրից՝ Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ․

    «Արսեն Գևորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն ուժեղ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի։

    Արսենը չլռեց անգամ այն ժամանակ, երբ այս աղետաբեր ու մահաբեր իշխանությունների օրոք քաղաքական հետապնդումներն ու վարկաբեկման կազմակերպված արշավները մեր երկրում դարձել էին ամենօրյա իրականություն։ Ցավոք, իշխանական մեքենայի ապօրինի և անպատասխանատու գործելաոճը չշրջանցեց նաև Արսենին:

    Նրա մահը, որը վրա հասավ ապօրինի կալանքի պայմաններում, դարձավ անչափ ցավալի և ողբերգական կորուստ, ինչի համար պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից։

    Քաղաքական հակառակորդների նկատմամբ անհիմն վարկաբեկումները, ատելության խոսքի տարածումը, արժանապատվության և բարի համբավի ոտնահարումը, ինչպես նաև ազատությունից զրկելու գործիքակազմի կիրառումը դարձել են իշխանության քաղաքական վարքագծի հիմնական բնորոշիչ դրսևորումներ։ Այս պայմաններում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է ոչ միայն խորը ցավակցություն, այլև հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն ու պատասխանատվության հստակ գնահատում։

    Արսենի կորուստը միայն նրա ընտանիքի, հարազատների և ընկերների վիշտը չէ։ Սա հերթական հարվածն է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են արդարության, մարդկային արժանապատվության և սեփական համոզմունքների համար պայքարելու իրավունքին։

    Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին ու կիսում եմ նրանց անսահման վիշտը։

    Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն։

    Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է»։