Blog

  • Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

    Այսօր՝ նոյեմբերի 10-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի Սարգիս Սևանցի փողոցի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում դի կա։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

    Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի և 1-ին վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

    Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի թիվ 13 շենքի հետնամասում հայտաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստատեղին էլ Գեղարքունիքի մարզի բնակիչ 80-ամյա Սերյոժա Ս.-ի դին։

    Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

    Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

    Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    դիտվել է 18 անգամ

  • Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա

     

    Բաթումիում հարևանների միջև վեճն ավարտվել է կրակոցներով։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ոստիկանությունը կասկածյալին ձերբակալել է միջադեպից անմիջապես հետո՝ դեպքի վայրից ոչ հեռու։

    Քննիչների տվյալներով՝ նախորդ վեճից հետո տղամարդը որսորդական հրացանով կրակել է հարևանի վրա՝ վիրավորելով նրան ոտքից։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։

    Ոստիկանությունն արդեն առգրավել է սպանության զենքը որպես ապացույց։

    Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 118-րդ (դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելը) և 236-րդ (հրազենի ապօրինի ձեռքբերում, պահպանում և կրում) հոդվածներով։ Կասկածյալին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։

    Aliq.ge

    դիտվել է 7 անգամ

  • Բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-ն

    Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Toyota»-ն
    Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

    Ժամը 19:40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

    Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

    դիտվել է 3 անգամ

  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներին


    Հասարակություն

    Նոյեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:10-ի սահմաններում «Audi» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
    Հետևեք
     մեզ՝ այստեղ

  • Այսօր ձեր տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան անչափահաս աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Տիգրան Ավինյանին

    Այսօր ձեր տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» (կին) 13 տարեկան անչափահաս աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Աննա Ստեփանյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

    ​«Պատճա՞ռը. Երեխայի քարտի վրա գումար չի եղել, սակայն ավտոբուս բարձրանալիս նրա փոխարեն վճարել է հայրը։

    ​Երեխաս բացատրել է, որ վճարված է, վարորդը լռել է, իսկ վերահսկողը կոպիտ պատասխանել է, թե «իրեն չի հետաքրքրում»։ Իջեցրել է ավտոբուսից, որպեսզի լիցքավորի քարտը…Ավելին՝ երեխայիս հեռախոսով զանգել է ինձ և հայտարարում է, թե «ձեր երեխան անչափահասի տեսք չունի», ու պահանջում, որ ես իրեն ուղարկեմ 13-ամյա երեխայի անձնագրի նկարը։ Իմ բորբոքված խոսքից հետո անջատել է հեռախոսը, դրանից հետո երեխայիս թողել անծանոթ կանգառում մենակ ու կորել գրողի ծոցը։

    ​Ամբողջ երկիրը բարդակի եք վերածել, միայն այստե՞ղ փորձեցիք հաստատել ձեր կարգուկանոնը։ Գուցե ավելի լավ կլիներ հետաքրքրվեիք քաղաքում վխտացող թմրամիջոցներով ու ամենօրյա դանակահարություններով, ոչ թե երեխային իջեցնեք ճանապարհին, շպրտեք քաղաքի մեջտեղում ու անհետանաք։

    ​Հիմա` հարց.

    ​Ո՞ր օրենքով է ձեր աշխատակիցն իրավունք ստացել անչափահասից անձնագիր պահանջել, իջեցնել ավտոբուսից և վերջում մեն-մենակ թողնել փողոցում։

    ​Եթե իմ 13 տարեկան երեխային մի բան պատահեր անծանոթ վայրում, ո՞վ էր կրելու պատասխանատվությունը։

    ​Սա կարգուկանոն չէ, սա սանձարձակություն է, իրավական ինքնագլխություն։ Զանգի ճշգրիտ ժամը ֆիքսված է իմ հեռախոսում։ Պահանջում եմ անհապաղ հանել տվյալ ավտոբուսի տեսախցիկների կադրերը, նույնականացնել այդ աշխատակցին և համապատասխան քայլեր ձեռնարկել…​ Լինելու եմ հետևողական….»,-գրել է նա։

  • Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Բուլղարիան համաձայնագիր են կնքել

    Անթալիայում ընթացող 31-ի շրջանակներում Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ու Բուլղարիայի կառավարությունների միջև ստորագրվել է «Մաքուր էներգիայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիր։

    Այն ստորագրվել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փերվիզ Շահբազովի, Բուլղարիայի էներգետիկայի նախարար Իվա Պետրովայի և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվիրիվիշվիլի կողմից։

    Համաձայնագրով կողմերը նախատեսում են զարգացնել մաքուր էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիայի անդրսահմանային փոխանցումը, բաշխումն ու առևտուրը։

    Ermenihaber

    դիտվել է 4 անգամ

  • Ռոմանոս Պետրոսյանի «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ․ Դավիթ Ղազինյան

    Այսօր անժամանակ մահացավ ապօրինի կերպով կալանավորված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածու Արսեն Գևորգյանը։
    Այս իշխանության օրոք Հայաստանում կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց՝ մոռացության մատնելով անմեղության կանխավարկածը։ Եվ ասել, որ իշխանությունները պատասխանատու են տեղի ունեցածի համար, նշանակում է ոչինչ չասել։

    Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Կիսում եմ ձեր վիշտը։

    Իսկ ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ։

    «Ուժեղ Հայաստան»- կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյան։

    դիտվել է 10 անգամ

  • Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունները


    Աշխարհ

    Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ռեզային հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների շարունակման և Կատարում հանդիպում անցկացնելու մասին տեղեկությունները՝ դրանք որակելով բացարձակապես կեղծ։

    «Մենք ամերիկյան կողմից պահանջել ենք հստակ և կոնկրետ պատասխան տալ մեր պայմաններին, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։

    Իմ և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև նախատեսվող հանդիպման մասին տեղեկությունները նույնպես բացարձակապես կեղծ են և անհիմն»,- հայտարարել է Ռեզային։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ

  • 50 ԵՐԵԽԱՅԻ ԺՊԻՏԻ ՀԱՄԱՐ․ «ԱՄԲԻՈՆ ՆՅՈՒԶԸ» ՄԻԱՑԱՎ ԲԱՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Խաչատուր Միքայելյանի «50 երեխայի Ամանորը» բարեգործական նախաձեռնությանը միացավ նաև «Ամբիոն Նյուզ» լրատվական կայքը՝ ի դեմս հիմնադիր-խմբագիր Հասմիկ Վիրաբյանի։

    Մեր ցանկությունն է, որ այս Ամանորին Գյումրիի 50 անապահով երեխաներ իրենց զգան սիրված, ուշադրության արժանացած և երջանիկ։

    Մենք հավատում ենք, որ երբ միավորվում են բարի սրտերը, նույնիսկ ամենափոքր աջակցությունը կարող է մեծ հրաշք դառնալ։

    Կոչ ենք անում բոլոր բարի կամքի տեր մարդկանց միանալ նախաձեռնությանը։ Թող այս տարի 50 երեխայի աչքերում Ամանորի լույսը փայլի։

    Եկե՛ք միասին ոչ թե պարզապես նվերներ տանք, այլ երեխաներին հավատ պարգևենք հրաշքների հանդեպ։

    Ambion.news

  • Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»

    ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․

    «ՆՈՒԲԱՐԱՇԵՆՆ Է․ ԱՅՍՏԵՂ ՄԱՐԴԻԿ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ

    Երեք օր առաջ, Նուբարաշեն ՔՀԿ հերթական այցից հետո եմ սա գրել։

    Նուբարաշենին անդրադարձել են ԵԽ խոշտանգումների կանխարգելման (CPT 2023) և ՄԱԿ-ի կոմիտեները/2024/ և կացությունը գնահատել ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ։
    Պայմաններն անթույլատրելի են և անարժանապատիվ ոչ միայն ազատազրկված անձանց համար, նաև այնտեղ քրեակատարողական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմի համար։
    Տարիներ շարունակ արձանագրում են այս անմարդկային պատկերն ու այդպես թողնում։

    Ողջ մեղքն ու պատասխանատվությունը իշխանությանն է։ Կուտակված խնդիրները համակարգային և հատկապես՝ արժեհամակարգային են։
    Պետությունը ձախողել է սեփական քաղաքացիների կյանքի իրավունքի երաշխավորումը, իսկ ընդդիմադիրների նկատմամբ որդեգրված քաղաքականությունը քաղաքական հալածանքի, նվաստացման և բռնաճնշումներով նրան չեզոքացնելու քաղաքականություն է>>։

    Հ․Գ Սա Նուբարաշենն է․ այս պատերի ետևում ՀՀ քաղաքացիներ են ԿՈՐՑՆՈՒՄ ԿԱՄ կարճացնում իրենց կյանքը․․․»։

    դիտվել է 1 անգամ