Blog

  • Իշխանությունները փոխվում են, ստորագրությունները՝ մնում․Լևոն Զարգարյան

    Լևոն Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    «Իշխանությունները փոխվում են, ստորագրությունները՝ մնում

    Մինչ քննարկվում են Անկախության հռչակագիրն ու Փաշինյանի առաջարկած Սահմանադրության մյուս աղմկահարույց դրույթները, գրեթե աննկատ է մնացել ևս մեկը. երկրի բոլոր դատավորները պետք է ժամանակավորապես հրաժարական տան և անցնեն «մասնագիտական կարողությունների և էթիկայի» ստուգում։ Առաջին հայացքից խոսքը դատական համակարգի հերթական վերափոխման մասին է։ Բայց առաջարկը շատ ավելի հիմնարար հարց է առաջացնում. ինչո՞ւ է իշխանությանը պետք, որ յուրաքանչյուր դատավոր նորից ապացուցի իր՝ պաշտոնում մնալու իրավունքը։ Պատասխանը հասկանալու համար արժե վերադառնալ գրեթե երկուսուկես հազար տարի առաջ։

    Ք.ա. 404 թվականին Աթենքի կառավարիչները՝ «Երեսուն բռնակալները» (* ծանոթագրությունը՝ տեքստի վերջում), Կլոր դահլիճ կանչեցին հինգ քաղաքացիների և հրամայեցին բերել Լեոն Սալամինցուն՝ մահապատժի ենթարկելու համար։ Չորսը գնացին Սալամին, հինգերորդը վերադարձավ տուն: Դա Սոկրատեսն էր։ Ավելի ուշ՝ իր դատավարության ժամանակ, նա բացատրեց, որ մահն իրեն ամենևին չէր մտահոգում. կարևորն այն էր, որ ինքը որևէ անարդար կամ անաստված արարք չգործեր։

    Երեսունը նման հրամաններ էին տալիս շատերին, որ իրենց հանցագործություններին մասնակից դարձնելով՝ հնարավորինս շատ մարդկանց արատավորեն։ Լեոնին ձերբակալելու համար բռնակալներին հինգ քաղաքացի պետք չէր. սեփական պահակախումբն էլ բավարար էր։ Հինգը նրանց պետք էին այլ բանի համար՝ հանցագործության մեջ ներգրավելու և այդպիսով իրենց հետ կապելու։ Չարիքին չարագործներ պետք չեն, նրան բավական են կատարողները։ Իսկ կատարողը, մեկ անգամ արատավորվելով, իշխանությունից կառչում է ավելի ամուր, քան ցանկացած կողմնակից. իշխանության անկումը նրա համար արդեն կարող է նշանակել անձնական հատուցում։

    Այս պատմության կարևորությունը միայն Սոկրատեսի անհնազանդությունը չէ, այլ այն մեխանիզմը, որով իշխանությունն իր որոշումների համար պատասխանատուների շրջանակ է ստեղծում։ Փաշինյանին դատարանն անհրաժեշտ է նույն տրամաբանությամբ՝ ոչ միայն դատավճիռների, այլև դրանց տակ դրված ստորագրությունների համար։ Facebook-ում գրառումների համար յուրաքանչյուր ձերբակալության հետևում ինչ-որ մեկի ստորագրությունն է։ Վերջին օրինակը Արթուր Դանիելյանի ձերբակալությունն է, որը հատկապես աչքի է ընկնում այն ֆոնին, երբ շատ ավելի ծանր գործերով մեղադրյալները շարունակում են մնալ ազատության մեջ։ Որքան շատ են այդպիսի ստորագրությունները, այնքան մեծանում է այն մարդկանց շրջանակը, որոնց համար իշխանափոխությունն անձնական ռիսկ է, և որոնք, հետևաբար, կենսականորեն շահագրգռված են, որ այն տեղի չունենա։

    Սակայն այստեղ կա մի էական հակասություն. դատական այդ համակարգը ութ տարի շարունակ կառուցել է հենց Փաշինյանը։

    Սահմանադրական դատարանի դատավորների ճնշող մեծամասնությանը ընտրել է նրա կառավարությունը և հաստատել նրա խորհրդարանը, Բարձրագույն դատական խորհրդի գրեթե ամբողջ կազմը նրա նշանակած մարդիկ են, իսկ երկու տարի այդ խորհուրդը ղեկավարել է նրա նախկին արդարադատության նախարարը։ Նրա իշխանության օրոք համակարգի ֆինանսավորումը կրկնապատկվել է։ Եվ այժմ հենց այդ համակարգն է ներկայացվում որպես «դատական մաֆիա», որը պետք է «արմատախիլ անել» և «ջախջախել»։

    Այս հակասությունն ունի երկու հնարավոր բացատրություն։ Կամ նրա կադրային քաղաքականությունն այս ութ տարիների ընթացքում ձախողվել է, և այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու պետք է վստահել նրան ամեն ինչ նորից սկսելու գործընթացը։ Կամ էլ «մաֆիան» պարզապես պիտակ է այն դատական որոշումների համար, որոնք նրան դուր չեն գալիս։

    Երկրորդ տարբերակի օգտին է խոսում նաև այն, թե ինչպես է փոխվել Փաշինյանի հռետորաբանությունը՝ կախված դատարանների կայացրած որոշումներից։ Երբ ընտրողները հարցնում էին, թե ինչու «նախկինները» դեռ բանտում չեն, նա բացատրում էր. ժողովուրդն ինձնից է պահանջում, բայց ես չեմ կարող դատավորներին հրահանգներ տալ, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Իսկ երբ դատարանները նրա համար անցանկալի որոշումներ էին կայացնում, նա կոչ էր անում փակել բոլոր դատարանների մուտքերը և պահանջում էր ստուգել դատավորներին՝ «բոլորին՝ առանց բացառության»։ Այդպես էր 2019 թվականին։ 2026 թվականի օգոստոսին ձևակերպումն արդեն այլ էր. «Այո՛, նրանք պետք է նստեն, պետությունը պարտավոր է կատարել ժողովրդի կամքը… Սա ես չեմ ասում, սա ժողովուրդն է ասում»։

    Հենց այստեղ է հայտնվում իշխանության և դատարանի հարաբերությունների մյուս առանցքային հարցը. արդյո՞ք «ժողովրդի կամքը» կարող է փոխարինել օրենքին։ Այս հակադրությանը Սոկրատեսը բախվել էր դեռ «Երեսուն բռնակալների» իշխանությունից երկու տարի առաջ։ Ք.ա. 406 թվականին աթենացիները մեկ ընդհանուր քվեարկությամբ որոշեցին դատել այն ստրատեգներին, որոնք հաղթել էին Արգինուսյան կղզիների ճակատամարտում, բայց փոթորկի պատճառով չէին կարողացել փրկել խեղդվողներին։ Երբ նրանց հիշեցրին, որ այդպիսի ընդհանուր դատավարությունն անօրինական է, ամբոխը գոռաց, թե սարսափելի կլինի, եթե ժողովրդին թույլ չտան անել այն, ինչ ցանկանում է։ Ժողովրդական ժողովի նախագահներն այդ ճնշման ներքո տեղի տվեցին՝ բոլորը, բացի Սոկրատեսից։ Նա հայտարարեց, որ գործելու է միայն օրենքի համաձայն։ Վեց ստրատեգներին մահապատժի ենթարկեցին։

    «Շուտով աթենացիները զղջացին»,- գրում է Քսենոփոնը, և որոշեցին դատել նրանց, ովքեր խաբել էին ժողովրդին։ Խռովություն հրահրող Կալլիքսենոսը փախավ՝ չսպասելով դատավարությանը, իսկ վերադառնալուց հետո մահացավ սովից՝ բոլորի կողմից արհամարհված:
    Այս երկու պատմություններում Սոկրատեսը պաշտպանում էր նույն սկզբունքը. ո՛չ իշխանության հրամանը, ո՛չ մեծամասնության պահանջը չեն կարող վերացնել անձնական պատասխանատվությունն օրենքի առաջ։ Այսօրվա բանավեճում, սակայն, «ժողովրդի կամքը» ներկայացվում է որպես բարոյական հիմնավորում, իսկ դատավորների «ժամանակավոր հրաժարականը» կարող է դառնալ այդ պահանջը կյանքի կոչելու գործիք։

    Նման գործիքներ արդեն կիրառվել են Եվրոպայում։ 2012-ին Հունգարիայում և 2018-ին Լեհաստանում անցանկալի դատավորներին անուն առ անուն չէին հեռացնում. իջեցնում էին կենսաթոշակային տարիքը և այդ կերպ միանգամից ազատում դատավորների պաշտոնները։ ԵՄ դատարանը երկու դեպքում էլ արձանագրեց իրավունքի խախտում։ Գերմանիան վերամիավորումից հետո իսկապես ստուգեց ԳԴՀ-ի դատավորներին. Արևելյան Բեռլինում դիմումներ ներկայացրած 370 դատավորներից և դատախազներից պաշտոններին վերադարձան 46-ը։ Սակայն այնտեղ ստուգման առարկան տապալված բռնապետությանը ծառայելն էր։

    Փաշինյանն առաջարկում է ստուգել դատավորներին սեփական ութամյա իշխանությունից հետո՝ ընդ որում, դատելով նրա խոսքերից, նաև այն տեսանկյունից, թե որքանով են նրանք պատրաստ «հնազանդորեն կատարել ժողովրդի կամքը»։ Գերմանիայում դատավորներին հեռացնում էին, որովհետև նրանք ծառայել էին տապալված ռեժիմին։ Հայաստանում վտանգ կա, որ դատավորներին կհեռացնեն, որովհետև բավարար չափով չեն ծառայել գործող իշխանությանը։

    Հենց այդ վտանգը կանխելու համար են ստեղծվել դատական անկախության երաշխիքները։ Դրանց իմաստը պարզ է. դատավորը պետք է կարողանա որոշում կայացնել նաև իրեն նշանակած իշխանության դեմ։ 1974թ. ԱՄՆ Գերագույն դատարանը միաձայն պարտավորեցրեց Նիքսոնին հրապարակել Ուոթերգեյթի ձայնագրությունները. նրա նշանակած չորս դատավորներից երեքը քվեարկեցին նրա դեմ, իսկ չորրորդը ինքնաբացարկ հայտնեց։ 16 օր անց Նիքսոնը հրաժարական տվեց։ 1952թ. Թրումենը պարտվեց պողպատի գործարանները բռնագրավելու գործով, և նրա դեմ քվեարկեց իր նախկին գլխավոր դատախազ Թոմ Քլարկը, որին անձամբ էր նշանակել դատավոր։

    ԱՄՆ-ում դաշնային դատավորների ցմահ պաշտոնավարումն ու նրանց աշխատավարձը կրճատելու արգելքը հենց այս նպատակին են ծառայում՝ ապահովել, որ նշանակումից հետո դատավորը լինի բացարձակ անաչառ և ոչինչ պարտք չլինի իրեն նշանակած անձին։ Իսկ «ժամանակավոր» դատավորը նորից կախված է դառնում իր պաշտոնը պահպանելու որոշումից։ Այսինքն՝ պարտական է մնում իր աթոռի համար։

    Բայց դատավորին տրված անկախությունը միայն նրան պաշտպանելու համար չէ. այն նաև անձնական պատասխանատվություն է։ Երբ դատավորն իր ստորագրությամբ օրինական տեսք է տալիս անօրինական որոշմանը, նա այլևս չի կարող թաքնվել հրաման տվողի հետևում։ Սա էր Նյուրնբերգի դատավարությունների կարևոր դասերից մեկը։ 1947-ին այնտեղ դատում էին ոչ միայն գեներալներին, այլ նաև իրավաբաններին։ «Մարդասպանի դաշույնը թաքնված էր իրավաբանի թիկնոցի տակ»,- ասել է մեղադրող Թելֆորդ Թեյլորը։ Նյուրնբերգյան սկզբունքներն ամրագրեցին. հրամանը չի ազատում պատասխանատվությունից, եթե գոյություն է ունեցել գիտակցված ընտրության իրական հնարավորություն։

    Հայ դատավորն այդ հնարավորությունն ունի։ Սոկրատեսը վտանգում էր իր կյանքը, այսօրվա դատավորը՝ իր աթոռը։ Ավելին, դատավորը վերադաս չունի. Սահմանադրության համաձայն՝ նա առաջնորդվում է միայն Սահմանադրությամբ, օրենքով և խղճով։ Ուստի նրա շուրթերից հնչող «ինձ հրամայել էին» արտահայտությունն արդարացում չէ, այլ խոստովանություն։ Հաննա Արենդտն այս միտքը ձևակերպել է այսպես. պետք է հարցնել ոչ թե «ինչո՞ւ էիք ենթարկվում», այլ «ինչո՞ւ էիք աջակցում»։

    Սակայն անձնական պատասխանատվության սկզբունքը գործում է երկու ուղղությամբ։ «Իշխանափոխությունից հետո բոլորդ պատասխան եք տալու» սպառնալիքն աշխատում է հենց «Երեսուն բռնակալների» տրամաբանությամբ. այն այրում է կամուրջները և դատավորներին ավելի ամուր կապում գործող իշխանությանը։ Բայց նույնքան սխալ է բոլոր դատավորներին նախապես մեկ ամբողջություն համարելը՝ ինչպես Փաշինյանն է անում՝ պահանջելով ստուգել «բոլորին»։

    Պատասխանատվությունը չի կարող լինել կոլեկտիվ։ Իրավունքը յուրաքանչյուրից պահանջում է պատասխան տալ իր իսկ ստորագրության համար։ Իսկ ստորագրությունը մնում է, նույնիսկ երբ փոխվում է իշխանությունը։ Փաշինյանն այդ մասին բոլորից լավ գիտի. 2010թ. դատարանը նրան դատապարտեց 7 տարվա ազատազրկման, իսկ 2022թ. Վճռաբեկ դատարանն արդարացրեց նրան։ Հայաստանում կախյալ դատարաններ եղել են նաև նրանից առաջ. նրա իսկ դատավճիռն այդ ապացույցն է։ Բայց դա փաստարկ է նոր կախվածության դեմ, ոչ թե դրա օգտին։

    Սոկրատեսը չգիտեր, որ «Երեսունի իշխանությունը» կընկնի ընդամենը մի քանի ամիս անց։ Նա պարզապես տուն վերադարձավ՝ հրաժարվելով կատարել հրամանը։ Պլատոնը նույնիսկ չհիշատակեց այն չորս մարդկանց անունները, որոնք գնացին Սալամին՝ Լեոնին բերելու։ Հինգերորդի անունը գիտի ամբողջ աշխարհը։

    Հ.Գ. Դատավորների ապաքաղաքական լինելու մասին խոսքն առավել ուշագրավ է Սահմանադրական դատարանի շուրջ վերջին զարգացումների ֆոնին։ «Սահմանադրական դատարանը պետք է լինի ապաքաղաքական, ով որտեղից գա, պետք է լինի երդման ներքո»,- ասել է ՍԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որը դեռ մարտին իշխող կուսակցության պատգամավոր էր։ 2019 թ., երբ ղեկավարում էր խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, նա ձգտում էր հասնել այն ժամանակվա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը։ Փաստարկն այն էր, որ Հանրապետական կուսակցության նախկին անդամը չի կարող անաչառ լինել։

    «Երեսուն բռնակալները» (հին հունարեն՝ οἱ τριάκοντα τύραννοι) մ.թ.ա. 404-403թթ․ Աթենքում իշխած պրո-սպարտական օլիգարխիկ վարչակարգն էր։ Այն հաստատվեց Պելոպոնեսյան պատերազմում Աթենքի պարտությունից հետո՝ սպարտացի զորավար Լիսանդրոսի ճնշմամբ։ Թեև վարչակարգը գոյատևեց ընդամենը 8 ամիս, այն պատմության մեջ մնաց իր արյունալի ահաբեկչությամբ և դաժանությամբ։
    Դրա կառավարման հիմնական գծերն էին․

    • Ահաբեկչություն և մահապատիժներ․ Նրանք մահապատժի ենթարկեցին Աթենքի մոտ 1500 նշանավոր դեմոկրատ քաղաքացիների (բնակչության մոտ 5%-ին)՝ առանց դատավարության։
    • Իրավունքների սահմանափակում․ Ժողովրդավարական ինստիտուտները չեղարկվեցին, իսկ լիարժեք քաղաքացիական իրավունքներ ստացան միայն իրենց հավատարիմ 3000 ընտրյալ անձինք։
    • Գույքի բռնագրավում․ Զանգվածաբար թալանվում և բռնագրավվում էր հարուստ քաղաքացիների և օտարերկրացիների (մետեկների) գույքը»։

  • «Ուժեղ Հայաստանը» վաղն ակցիա կիրականացնի ԵՄ գրասենյակի դիմաց`«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով

    Նոյեմբերի 11-ին, ժամը 11:00-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց`«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով:

    Հիշեցնենք, որ Ստեփանավանի համայնքի ղեկավարի՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գեւորգյանն այսօր առավոտյան մահացել է ինֆարկտից։ Դեպքի առթիվ քրեական վարույթ հարուցվել։

    դիտվել է 15 անգամ

  • Եվրոպան վախենում է, որ դուրս կմնա Ուկրաինայի համաձայնագրից

    Եվրոպան վախենում է, որ դուրս կմնա Ուկրաինայի համաձայնագրիցԵվրոպան վախենում է, որ դուրս կմնա Ուկրաինայի համաձայնագրից, եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության հասնեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

    Նա նշել է, որ Միացյալ Նահանգները և նրա եվրոպացի դաշնակիցները հիմնարար տարաձայնություններ չունեն հակամարտության կարգավորման վերաբերյալ։

  • Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00–13:00 Այգեստան 9-րդ փողոց 13–19 առանձնատներ, Այգեստան 11-րդ փողոց 56–143 առանձնատներ,

    11:00–14:00 Չարենցի փողոց 113–135 առանձնատներ, Չարենցի 2-րդ նրբանցք 2–135 առանձնատներ, Սարի Թաղ 6–9 շարքեր մասնակի,

    11:00–15:00 Արգիշտի փողոց 11/11 հասցե,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Սիլիկյան 1-ին, 9-րդ և 10-րդ փողոցներ մասնակի, ՀԱ Գ-1 թաղամաս 4-րդ տեղամաս մասնակի,

    11:00–16:00 Շիրազի փողոց մասնակի, ՀԱ Գ-1 թաղամաս 4/9, Նազարբեկյան թաղամաս 31 և 31Ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շինարարների փողոց 35 շենք, Սիլիկյան 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցներ մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Սեբաստիայի փողոց մասնակի, Սեբաստիայի փողոց 3Ա, 3Բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00–12:00 Նոր Նորք 5-րդ զանգված՝ Գալշոյան փողոց 19, 40, 32, 34, 36, 38, 38/1 և 28 շենքեր, թիվ 113 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–14:30 Նոր Նորք 5-րդ զանգված՝ Գալշոյան փողոց 24 և 30 շենքեր, «Վիվա Արմենիա» ՓԲԸ, «Հայ Ավետարանական Մկրտման Քրիստոնեական Եկեղեցի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00–12:00 Խաղաղ Դոնի փողոց 1 և 9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրաշեն 1-ին փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00–12:00 Բագրատունյաց պողոտա 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–16:00 Արտաշիսյան փողոց 53/14, 53/15, 55/13 և 57/12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    10:30–12:30 Ջանֆիդա, Արմավիր և Այգեշատ գյուղեր,

    11:00–16:00 Ամբերդ, Աղավնատուն, Լեռնամերձ, Հովտամեջ, Ծաղկալանջ և Գեղակերտ գյուղեր,

    11:00–17:00 Նալբանդյան և Նոր Արմավիր գյուղեր մասնակի,

    12:30–14:30 Մարգարա, Արազափ, Վարդանաշեն և Արգավանդ գյուղերն ամբողջությամբ, Տանձուտ գյուղ մասնակի,

    Արագածոտնի մարզ՝

    11:00–13:00 Նոր Երզնկա գյուղն ամբողջությամբ,

    Արարատի մարզ՝

    11:00–13:00 Ռանչպար և Արաքս գյուղեր մասնակի,

    11:00–14:00 Փոքր Վեդի գյուղ մասնակի,

    11:00–14:30 Արտաշատ քաղաք՝ Գայի, Աթարբեկյան, Օգոստոսի 23-ի և Շահումյան փողոցներ մասնակի,

    11:00–16:00 Բյուրավան, Նշավան, Դիտակ և Ջրաշեն գյուղեր, Արևշատ, Մխչյան և Մրգավետ գյուղեր մասնակի,

    11:00–17:00 Արարատ գյուղ մասնակի,

    15:00–16:30 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Սպանդարյան, Կամոյի, Իսահակյան և Ազատամարտիկների փողոցներ մասնակի, Նարեկ գյուղ մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:30 Շատին գյուղ մասնակի,

    11:00–14:00 Զառիթափ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:30–15:00 Վերին Պտղնի և Ներքին Պտղնի գյուղերն ամբողջությամբ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ և բնակիչ-բաժանորդներ,

    11:00–17:00 Առինջ գյուղ մասնակի և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ

    11:00–12:15 Աստղաձոր գյուղ՝ 47-րդ փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–13:45 Աստղաձոր գյուղ՝ Արցախի փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:15–15:30 Աստղաձոր գյուղ՝ 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:45–17:00 Աստղաձոր գյուղ՝ 44-րդ և 45-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00–15:00 Վաղաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30–15:00 Ախպրաձոր գյուղ՝ 1-ին և 2-րդ փողոցներ մասնակի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–15:00 Սոթք գյուղ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00–16:50 Սոթք գյուղ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00–14:00 Լերմոնտովո և Թեժ Լեռ գյուղեր,

    11:00–17:00 Կուրթան գյուղ,

    Շիրակի մարզ՝

    11:00–13:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Քեթի և Փոքրաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզ

    11:00–13:00 Իջևան քաղաք՝ Այգեստան, Բլբուլյան և Ասլանյան փողոցներ մասնակի:

    Նոյեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Չուխաջյան և Մելիքյան փողոցներ մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Սեբաստիայի և Ջամբուլի փողոցներ մասնակի,

    Արարատի մարզ՝

    11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Մարքսի և Խարազյան փողոցներ մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:00 Կեչուտ գյուղ մասնակի,

    Նոյեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Ա. Սարգսյան, Մելիքյան և Միրաքյան փողոցներ մասնակի,

    Արարատի մարզ՝

    11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Աթարբեկյան փողոց մասնակի,

    Նոյեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Լուկաշինի փողոց մասնակի, Լուկաշինի փողոցի 43/2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Տիչինայի, Գագարինի և Շահումյան 16 փողոցներ մասնակի, Սեբաստիայի փողոց 23, 23Ա և 27 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Նոյեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Շիրազի փողոց 42 շենք, Բաշինջաղյան նրբանցքի 13 և 15, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Մալաթիայի փողոց մասնակի,

    Նոյեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6, 8, 10 և 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Ծովակալ Իսակովի պողոտա մասնակի, Ծովակալ Իսակովի պողոտայի Հողագիտական ինստիտուտ,

    Նոյեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Շիրազի փողոց 34, 38, 40, 44, 46, 48, 50 և 52 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00–15:00 Ա. Բաբաջանյան այգիներ մասնակի, Ա. Բաբաջանյան փողոց 26/5 և 26/6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից անդրադարձել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։

    «Արսեն Գեւորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն ուժեղ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի։

    Արսենը չլռեց անգամ այն ժամանակ, երբ այս աղետաբեր ու մահաբեր իշխանությունների օրոք քաղաքական հետապնդումներն ու վարկաբեկման կազմակերպված

    արշավները մեր երկրում դարձել էին ամենօրյա իրականություն։ Ցավոք, իշխանական մեքենայի ապօրինի և անպատասխանատու գործելաոճը չշրջանցեց նաև Արսենին:

    Նրա մահը, որը վրա հասավ ապօրինի կալանքի պայմաններում, դարձավ անչափ ցավալի և ողբերգական կորուստ, ինչի համար պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից։

    Քաղաքական հակառակորդների նկատմամբ անհիմն վարկաբեկումները, ատելության խոսքի տարածումը, արժանապատվության և բարի համբավի ոտնահարումը, ինչպես նաև ազատությունից զրկելու գործիքակազմի կիրառումը դարձել են իշխանության քաղաքական վարքագծի հիմնական բնորոշիչ դրսևորումներ։ Այս պայմաններում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է ոչ միայն խորը ցավակցություն, այլև հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն ու պատասխանատվության հստակ գնահատում։

    Արսենի կորուստը միայն նրա ընտանիքի, հարազատների և ընկերների վիշտը չէ։ Սա հերթական հարվածն է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են արդարության, մարդկային արժանապատվության և սեփական համոզմունքների համար պայքարելու իրավունքին։

    Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին ու կիսում եմ նրանց անսահման վիշտը։

    Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որպեսզի այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն։

    Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է»։

    դիտվել է 14 անգամ

  • Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու COP31 գագաթնաժողովին

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 10-ին մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

    Նա երկիր է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

    Անթալիայի միջազգային օդանավակայանում Ալիևին և նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, դիմավորել են Թուրքիայի ղեկավարության ներկայացուցիչներն ու պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Բինալի Յըլդըրըմը, Քյուրշադ Զորլուն, Ֆուաթ Օքթայը և Մևլյութ Չավուշօղլուն։

    Ալիևի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

    դիտվել է 8 անգամ

  • Հեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը



    ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում մամուլի ասուլիս է հրավիրել՝ քննարկելու իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը։ Աս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

    Անդրադառնալով ԱՄՆ բանակի կողմից իրականացված մի շարք ռազմական գործողությունների՝ Հեգսեթն ասել է. «Ես պաշտպանում եմ այս գործողություններից յուրաքանչյուրը։ Հպարտ եմ, որ իրականացրել եմ դրանք, և վաղն էլ պատրաստ կլինեի կրկին իրականացնել դրանք»։

    Հեգսեթի խոսքով՝ իմփիչմենթի վերաբերյալ բանաձևերն ԱՄՆ զինված ուժերի զինծառայողներին ուղերձ են հղում, թե նրանց ծառայությունը հանցագործություն է եղել։


    «Նրանց ծառայությունը հանցագործություն չի եղել։ Նրանք հերոսներ են, և Վաշինգտոնի ոչ մի քաղաքական գործիչ չի կարող նրանց հակառակը համոզել, – հայտարարել է նա։ – Եթե նրանք ցանկանում են թիրախավորել զինվորականներին, ապա նախ պետք է անցնեն իմ միջով»։

    «Այս բանաձևերը խեղկատակություն են, դրանք ծաղրում են Սահմանադրությունը, հարվածում են հրամանատարական շղթային և քրեական պատասխանատվության են ենթարկում այն զինծառայողներին, որոնք կատարում են օրինական հրամանները», – հավելել է Հեգսեթը։

    Նա զինծառայողներին կոչ է արել չընկրկել։

    «Անտեսեք աղմուկը։ Երբեք մի՛ տատանվեք։ Այս ամենը քաղաքականություն է», – նշել է նա։

    Նոյեմբերի 9-ին ԱՄՆ կոնգրեսական Թոմաս Մասին նախաձեռնություն է ներկայացրել Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու վերաբերյալ՝ նրան մեղադրելով, այդ թվում, առանց Կոնգրեսի հավանությունը ստանալու Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Կոնգրեսի աղբյուրների փոխանցմամբ՝ նախաձեռնությունը կարող է անհրաժեշտ աջակցություն ստանալ Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատում Հեգսեթի դատապարտումը քիչ հավանական է համարվում։

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռականորեն պաշտպանել է Հեգսեթին՝ մատնանշելով Իրանում և Վենեսուելայում ամերիկյան զինված ուժերի գործողությունների արդյունքները։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Զելենսկին մանրամասներ է հայտնել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների մասին

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կառուցողական և բովանդակալից է անվանել Աբու Դաբիում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները։

    Ըստ նրա՝ կողմերը քննարկել են մարդասիրական հարցեր, ռազմագերիների ազատ արձակումը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և լարվածության թուլացմանն ուղղված միջոցառումները։ Դրա մասին Զելենսկին հայտնել է հանդիպումների առաջին օրվա վերաբերյալ ուկրաինական բանակցային խմբի զեկույցի արդյունքներով։

    «Եռակողմ հանդիպումը կառուցողական էր և բավականին բովանդակալից։ Մենք ժամանակ ունեցանք քննարկելու մարդասիրական քայլերի անհրաժեշտությունն ու դրանց հնարավոր պարամետրերը։ Առաջնահերթությունը ռազմագերիների ազատ արձակումն է»,- X սոցիալական ցանցում գրել է Զելենսկին։

    Նա նշել է, որ բանակցությունների մասնակիցները մանրամասն քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների բովանդակությունը և դրանց երկարաժամկետ գործունեության հիմքերը։ Կիևը պնդում է գործուն մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կտան կանխել պատերազմի վերսկսումը։ Բացի դրանից, կողմերը քննարկել են լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը։

    Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության առջև կոնկրետ խնդիրներ է դրել հետագա երկխոսության համար։ Աշխատանքը կշարունակվի չորեքշաբթի՝ եռակողմ բանակցությունների նոր փուլի շրջանակում, ինչպես նաև առաջիկա օրերին ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների և եվրոպացի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում։

    «Գլխավորը խաղաղությունը շոշափելիորեն մոտեցնելն է, և ուկրաինական կողմը զբաղվելու է բացառապես արդյունավետ, որակյալ և ազնիվ աշխատանքով»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

    Նա նաև շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ բանակցությունները կազմակերպելու, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններին՝ հանդիպումների համար հարթակ տրամադրելու համար։

    Ըստ Զելենսկու՝ Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը նախ քննարկում է տեղի ունեցել եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որից հետո տեղի է ունեցել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը։

    դիտվել է 19 անգամ

  • Հազարավոր մարդիկ կարտոֆիլի պես իրար շալակ են երթևեկում, իսկ Տիգրան Ավինյանը այ այսպիսի լավ պայմաններ է ապահովում իր սիրելի աշխատողների համար․Սասուն Խաչատրյան

    Սասուն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    «Ուրեմն, պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանը հատուկ ավտոբուս ունի իր աշխատողների համար, որը ոնց կիսադատարկ առավոտյան եմ տեսնում Դավթաշենում, տենց կիսադատարկ էլ նոր տեսա Բաղրամյան փողոցում։

    Ուրեմն հազարավոր մարդիկ կարտոֆիլի պես իրար շալակ են երթևեկում, իսկ Տիգրան Ավինյանը այ այսպիսի լավ պայմաններ է ապահովում իր սիրելի աշխատողների համար։

    Հուսով եմ, որ հաջորդ ընտրություններին մարդիկ կհիշեցնեն սրա մասին պարոն Ավինյանին»։

    դիտվել է 26 անգամ

  • Էջմիածնում 15-ամյա աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ… – ԱՄԲԻՈՆ NEWS

    Էջմիածին քաղաքի բնակիչ 15-ամյա Մարիա Յ.-ի և 15-ամյա Նարե Գ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում, որի ժամանակ էլ Նարե Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Մարիա Յ.-ին, ինչի հետևանքով վերջինը «որովայնի 1-ին պատի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Նարե Գ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի։