Blog

  • Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում․ ձերբակալված կա





    Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ։

    Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը վիճաբանության ժամանակ։

    Պարզվել է նաև, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։

    Նա հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Տղամարդը ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը։

    50-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

    Կատարվում է նախաքննություն։




    դիտվել է 120 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

  • Հայաստանի ինքնիշխանությունը գերխնդիր էր, ոչ թե Արցախի հարցը. Վահրամ Աթանեսյան |

    Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

    “Թարգի լաո” փոդքաստի համահիմնադիրը պեղել եւ բացահայտել է, որ Գերագույն խորհրդի պատգամավորի կարգավիճակում այսպիսի “մեղք եմ գործել” եւ մարդկանց խորհուրդ է տվել կյանքն այնպես ապրել, որպեսզի “Վահրամ Աթանեսյան չդառնան”։ Ես չեմ հիշում, թե ավելի քան երեսուն տարի առաջ ո՞ր լրատվամիջոցին եմ հարցազրույց տվել, բայց ուրախ եմ, որ էյֆորիայի տարիներին ոչ թե Արցախի հարցն եմ գերխնդիր տեսել, այլ՝ Հայոց պետական ինքնիշխանության հաստատումը։ Կնշանակի, որ “գավառական” պատգամավորս ավելի սթափ է մտածել, քան մայրաքաղաքի ազգային-պահանջատիրական բոմոնդը, որի հետնորդները, դժբախտաբար, շարունակում են Հայաստանի ինքնիշխանության դեմ պայքարի՝ իրենց քաղաքական հայրերի սեւ գործը։
    Հ․Գ․ Հիշեցի, որ նույն կամ մեկ այլ հարցազրույցում ավելի “հանցավոր” միտք եմ արտահայտել․ ղարաբաղյան բանակցություններում Հայաստանը պետք է միջնորդ լինի, քանի որ կոնֆլիկտը Ադրբեջանի եւ նրանից անջատված Լեռնային Ղարաբաղի միջեւ է։
    Հ․Հ․ Գ․ Փոդքասթի հիմնադիրներին եւ հովանավորներին ասեմ, որ հայերեն “թարգել” բառ չկա, այն մեր խոսակցական լեզվին է անցել թուրքերենից եւ ունի ինչ-որ բանից հրաժարվելու իմաստ, իսկ “լաո”-ն քրդերեն է։ Այսպիսով, “թարգի լաո” -ն հայերեն կհնչի այսպես․ “Լակոտ, վերջ տուր”։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն չի, սրանք դաշինքային հարաբերություններ են․ Նիկոլ Փաշինյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն չի, սրանք դաշինքային հարաբերություններ են․ Նիկոլ Փաշինյան

  • «Առու՛շ, քո նման ծախվածին պատմեմ՝ Նիկոլը ոնց է օգտագործելու, ու․․․»․ Նարե Սոսե (video)

    «Առու՛շ, քո նման ծախվածին պատմեմ՝ Նիկոլը ոնց է օգտագործելու, ու․․․»․ Նարե Սոսե (video)

  • Խաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք

    Գյուղատնտեսական մթերքների մթերման և բերքահավաքի գործընթացն ամբողջ թափով ընթանում է։ Մոտ մեկ շաբաթից ամբողջ ծավալով կսկսվի խաղողի մթերման գործընթացը։

    «Որպեսզի գործընթացն ընթանա անխափան, և խաղողի ամբողջ ծավալը մթերվի, քննարկումներ ենք ունեցել գործարար միջավայրի, մթերողների, ինչպես նաև հայկական բրենդի գինի արտադրող ընկերությունների հետ, որպեսզի կարողանանք նրանց աջակցությամբ կազմակերպել մթերման գործընթացը»,- սեպտեմբերի 11-ի Կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ նման ծրագիր նախկինում ևս գործել է, իսկ այժմ դրանում բարելավումներ են իրականացվում։

    Ըստ այդմ՝ խաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում, եթե տնտեսվարողի գրավը բավարար չէ, Կառավարությունը 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը կտրամադրի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք՝ սակայն ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում տնտեսվարողի արտահանած արտադրանքի արժեքը։

    «Եթե կա որևէ ընկերություն, որը պատրաստ է, օրինակ, 3 մլրդ դրամի մթերում իրականացնել, բայց վարկային միջոցների դիմաց պետք է գրավադրի ինչ-որ գույք, իսկ իր գրավը 1,5 մլրդ դրամ է, եթե մենք նրան չաջակցենք, նա 1,5 մլրդ դրամի խաղող կգնի։

    Բայց այս ծրագրով ասում ենք՝ դու կարող ես ևս 1,5 մլրդ դրամի խաղող մթերել, իսկ այդ լրացուցիչ 1,5 մլրդ դրամի վարկի համար պետությունը երաշխավորում է, որ կարողանաս վարկային միջոցներ ներգրավել։ Պայմանն այն է, որ այդ լրացուցիչ 1,5 մլրդ դրամի մթերումն անպայման պետք է իրականացվի անկանխիկ եղանակով։

    Պետք է նախ ունենա մինչև օգոստոսի 1-ը կնքված պայմանագրեր, ապա այդ պայմանագրերի հիման վրա իրականացնի համապատասխան մթերում և անկանխիկ վճարումներ։ Այդ դեպքում մենք տրամադրում ենք երաշխիքը։

    Մյուս պայմանն այն է, որ առնվազն 1,5 մլրդ դրամի չափով նախորդ տարի պետք է արտահանում իրականացրած լինի, այսինքն՝ կա՛մ հայկական բրենդի, կա՛մ գինու արտադրանք արտահանած լինի»,- ասաց նա։

    Մեկ այլ փոփոխության համաձայն՝ եթե տնտեսվարողը 2024 կամ 2025 թվականին նմանատիպ վարկային միջոցներ է ներգրավել և այժմ գտնվում է դրանց մարման փուլում, ապա կազմակերպությանը հնարավորություն կտրվի բանկի հետ համաձայնության դեպքում վեց ամսվա ընթացքում վճարել միայն տոկոսագումարները՝ հետաձգելով մայր գումարի մարումը։ Այդ միջոցները կազմակերպությունը կարող է ուղղել խաղողի մթերմանը։

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը շարունակում է հետևողականորեն աշխատել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Նա ընդգծեց, որ արտահանման մասին խոսելիս, հատկապես սեզոնային գյուղմթերքի դեպքում, պետք է հաշվի առնել նաև զբոսաշրջությունը։

    «Զբոսաշրջությունն էլ է արտահանում, որովհետև այն նույն միրգը, բանջարեղենը, որը զբոսաշրջիկը պետք է իր երկրում ձեռք բերեր, ՀՀ-ում է ձեռք բերում»,- ասաց Փաշինյանը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմ են հրահրում, Տիգրանաշեն բնակավայր կլինի, որտեղ ու ինչ սահմաններով՝ այլ հարց է․ Փաշինյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմ են հրահրում, Տիգրանաշեն բնակավայր կլինի, որտեղ ու ինչ սահմաններով՝ այլ հարց է․ Փաշինյան

  • ԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են ժամկետից շուտ. միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է





    Հովհաննիսյանը կրկին ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուն է, այնինչ տվյալ պաշտոնի համար մինչ այս տարբեր պատճառներով նա ընդունելի չի եղել ՔՊ-ական իշխանության համար, գրում է oragirnews-ը:

    «Սակայն նա պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ՝ կրկին ռեկտոր դառնալու դեպքում, մասնավորապես նպաստել ԵՊՀ-ն Ակադեմիական քաղաք տեղափոխելու իշխանության ջանքերին»,-նշում է պարբերականը։

    Քաղաքական գործիչ Մենուա Սողոմոնյանն էլ նշել է, որ ընտրությունները խախտումներով են ընթանում, քանի որ ռեկտորի պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերին, բայց ժամանակից շուտ են անցկացնում, որ այլ թեկնածու չլինի:




    դիտվել է 70 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը


    Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


    Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև |

    Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

    «Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան։ Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է։ Մենք սովորում ենք խաղաղ ապրել և շարժվում ենք այդ ուղղությամբ»,- ասել է նա։

    Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության օրակարգի առաջմղումը և սկսել երկկողմ համագործակցություն՝ երկու երկրների միջև վստահության ամրապնդման նպատակով։

    Հաջիևը նաև նշել է, որ քննարկվել է առևտրային հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի միջև տրանսպորտային կապերի ընդլայնումը։

  • Կան ղեկավարներ, որոնք չեն հասնում թոշակի տարիքին, քանի որ ժողովուրդը նրանց կախում է տուռնիկից. Քոչարյանի գրասենյակի ղեկավարի արձագանքը՝ Փաշինյանին

    Կան ղեկավարներ, որ խաղաղ և արժանապատիվ կառավարում են իրենց երկիրը, հասնում են թոշակի տարիքի և առողջ ապրելակերպի շնորհիվ կարողանում են տուռնիկի վրա բարդ վարժություն անել, գրել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ արձագանքելով Փաշինյանին։

    «Տղամարդուն հարիր չէ նոր վիրահատված մարդուն դիտավորյալ ապօրինի նստեցնել, հետո այդ մարդու առողջական վիճակի մասին վայրահաչել ու ինքնահաստատվել։ Նախագահի տարած բժշկական միջամտության մասին արդեն բոլորին է հայտնի, և նման միջամտության ենթարկվում են հազարավոր մարդիկ։ Նախագահն ինքն է արգելել այդ միջամտությունը դարձնել կալանքը մեղմելու միջնորդության առարկա։ Իսկ Նիկոլի և Ալիևի բաղձալի կալանքի նիստի մեկ օրով հետաձգումը եղել է բժիշկների ցուցման համաձայն։

    Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը։

    Կան ղեկավարներ, որ խաղաղ և արժանապատիվ կառավարում են իրենց երկիրը, հասնում են թոշակի տարիքի և առողջ ապրելակերպի շնորհիվ կարողանում են տուռնիկի վրա բարդ վարժություն անել, և կան ղեկավարներ, որոնք անարժանապատիվ կերպով քարշ են տալիս իրենց գոյությունը, չեն հասնում թոշակի տարիքին, քանի որ ժողովուրդը նրանց կախում է տուռնիկից։

    Մուսոլինիի պատկերը համացանցում կա, կարող են ծանոթանալ․ տուռնիկի նման մի բանից է կախված»,- գրել է Բագրատ Միկոյանը։

    Փաշինյանն ասել էր․ «Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ»։

  • Սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի և Արուսյակ Ջուլհակյանի միջև (video)

    Սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի և Արուսյակ Ջուլհակյանի միջև (video)