Ընդդիմությանը հորդորում եմ դադարեցնել թիմակցի մահը քաղաքական էժան շահարկումների օբյեկտ դարձնելը. Ալեքսանյան

Written by

in

ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով  «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում ինֆարկտից մահանալու դեպքին և թեմայի շահարկումներին:

«Ցավակցում եմ Արսեն Գևորգյանի սգակիր ընտանիքին։

Քաղաքական ընդդիմությանը հորդորում եմ դադարեցնել իրենց թիմակցի մահը քաղաքական էժան շահարկումների օբյեկտ դարձնելը։ Ամեն ինչին չափ կա»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քրեակատարողական հիմնարկում սրտի կանգից մահացել է հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններում Ստեփանավան համայնքի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը:

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *