Լիլիթ Գալստյան․ «Նուբարաշենում մարդիկ կորցնում կամ կարճացնում են իրենց կյանքը»

Written by

in

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․

«ՆՈՒԲԱՐԱՇԵՆՆ Է․ ԱՅՍՏԵՂ ՄԱՐԴԻԿ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ

Երեք օր առաջ, Նուբարաշեն ՔՀԿ հերթական այցից հետո եմ սա գրել։

Նուբարաշենին անդրադարձել են ԵԽ խոշտանգումների կանխարգելման (CPT 2023) և ՄԱԿ-ի կոմիտեները/2024/ և կացությունը գնահատել ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ։
Պայմաններն անթույլատրելի են և անարժանապատիվ ոչ միայն ազատազրկված անձանց համար, նաև այնտեղ քրեակատարողական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմի համար։
Տարիներ շարունակ արձանագրում են այս անմարդկային պատկերն ու այդպես թողնում։

Ողջ մեղքն ու պատասխանատվությունը իշխանությանն է։ Կուտակված խնդիրները համակարգային և հատկապես՝ արժեհամակարգային են։
Պետությունը ձախողել է սեփական քաղաքացիների կյանքի իրավունքի երաշխավորումը, իսկ ընդդիմադիրների նկատմամբ որդեգրված քաղաքականությունը քաղաքական հալածանքի, նվաստացման և բռնաճնշումներով նրան չեզոքացնելու քաղաքականություն է>>։

Հ․Գ Սա Նուբարաշենն է․ այս պատերի ետևում ՀՀ քաղաքացիներ են ԿՈՐՑՆՈՒՄ ԿԱՄ կարճացնում իրենց կյանքը․․․»։

դիտվել է 1 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *