Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար Ղումաշյան

Written by

in



Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը։

Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր: Նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ: Կալանավորումից առաջ հանդիպել եմ իր հետ, խոսել ենք համայնքային նախագծերի մասին:

Խոսքեր չունեմ, բառերը չեն կարող նկարագրել իմ ցավը և հիասթափությունը:

Մահվան լուրերը մեր երկրում սովորական լրահոս են: Ամեն օր անհասկանալի ու չհիմնավորված պատճառներով մահեր են գրանցվում: Իսկ քաղաքական ընդդիմություն լինելը լավագույն դեպքում բանտի ուղեգիր է:

Ցավակցում եմ բոլոր հարազատներին և ընկերներին: Ցավակցում եմ մեր ժողովրդին, որի լավագույն զավակները դառնում անտերության զոհ: 


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *