Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, կազմակերպության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստից հետո Լավրովն ասել է, որ «Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն վտարի»:
«Մենք, որպես օրինապահ եւ պայմանագրային պարտավորություններին հավատարիմ մարդիկ, այսօր պայմանավորվել ենք պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել ՀԱՊԿ քարտուղարությունում Հայաստանի քաղաքացիների աշխատանքի ընդունումը դադարեցնելու եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու մասին որոշումը՝ Կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն, որը սահմանում է. եթե ՀԱՊԿ անդամավճարի պարտքը գերազանցում է 2 տարվա ժամկետը, ապա երկիրը պետք է զրկվի ձայնի իրավունքից: Սակայն մենք դուռը չենք փակում», – ասել է Լավրովը:
Նա նշել է, որ Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ շրջանակներում հավաքական անվտանգության ապահովման իրավունքը նույնիսկ Երեւանին ձայնի իրավունքից զրկելու որոշման դեպքում:
Մեկնաբանելով Հայաստանի ղեկավարների խոսքերն այն մասին, թե ՀԱՊԿ-ն այլեւս չի համապատասխանում երկրի շահերին՝ ՌԴ նախարարն ասել է.
«Եթե այդպես է, ուրեմն, պետք է դուրս գալ: Բայց եթե ցանկանում են, որ մենք վտարենք Հայաստանին, մենք այդպես չենք վարվի»:
Լավրով. Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն վտարելու
Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «դուռը Երեւանի համար չի փակվում»:
Leave a Reply