ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ԿԵՂԾ ՕԳՏԱՀԱՇԻՎՆԵՐ
Տեղեկացնում ենք, որ «Telegram» և «WhatsApp» հավելվածներում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի անունով կրկին ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ։
⚠️ Նշված կեղծ էջերից Տեսչական մարմնի աշխատակիցներին և այլ անձանց ուղարկվում են հաղորդագրություններ՝ ներքին, մասնագիտական կամ ծառայողական տեղեկատվություն, ինչպես նաև տարբեր փաստաթղթեր ստանալու նպատակով։
🚫 Պաշտոնապես հայտարարում ենք. նշված օգտահաշիվները կեղծ են և որևէ առնչություն չունեն Տեսչական մարմնի ղեկավարի հետ։
Հորդորում ենք.
❌ Չկատարել այդ օգտահաշիվներից ստացվող հանձնարարականները, պահանջները կամ ցուցումները։
🔒 Չտրամադրել և չփոխանցել որևէ տեսակի ծառայողական, մասնագիտական կամ անձնական տվյալներ ու փաստաթղթեր։
🛑 Չհիմնվել նման հաղորդագրությունների վրա որպես պաշտոնական աղբյուրի։
📞 Կասկածելի հաղորդագրություններ ստանալու դեպքում խնդրում ենք պահպանել դրանք և անհապաղ կապ հաստատել Տեսչական մարմնի հանրության հետ կապերի բաժնի հետ՝ (+374 15) 203052 հեռախոսահամարով, կամ թեժ գծի 8737 հեռախոսահամարով։
📢 Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլորին լինել ուշադիր, չպատասխանել նմանատիպ կասկածելի հաղորդագրություններին և դրանց միջոցով չտրամադրել որևէ տվյալ։
Leave a Reply