Ե՞րբ է վերջապես Հայաստանում կյանքն ավելի թանկ լինելու, քան մահը․ Սերոբ Գասպարյան

Written by

in

Սերոբ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ի՞նչ է կատարվում Հայաստանի հետ։ Ասես մի չարագուշակ ստվեր է պատել մեր երկիրը․ ամենուր մահ, վթարներ, բանակում զոհեր, սպանություններ, ինքնասպանություններ, թմրամոլություն…

Մի՞թե դագաղներով ու սգո պսակներով Հայաստան մուտք գործելուց հետո մահը դարձավ մեր երկրի մշտական ուղեկիցը։ Ի՞նչ ճակատագիր է բաժին հասել մեր ժողովրդին, որ ամեն օր նոր ողբերգության ու կորստի լուր ենք լսում։

Սա արդեն պարզապես մտահոգիչ չէ, սա ազգային ցավ ու ահազանգ է։ Որքա՞ն պետք է շարունակվի այս ամենը, և ե՞րբ է վերջապես Հայաստանում կյանքն ավելի թանկ լինելու, քան մահը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *