Երեւան: Մեդիամաքս: Փարիզում կայացած հանդիպմանը Հայաստանի եւ Կոսովոյի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն եւ Ալբին Կուրտին քննարկել հարաբերությունների զարգացման հեռանկարները:
«Մասնավորապես, կարեւորվել է առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը եւ այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը, նշվել է, որ առկա է այդ ոլորտում փոխգործակցության մեծ ներուժ:
Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ», – ասված է ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Leave a Reply