Նոյեմբերի 12-ին Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը։
Գիրքը հրատարակվել է Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում՝ կապանցիների աջակցությամբ և հասարակական հիմունքներով:
Միջոցառմանը իր խոսքով հանդես եկավ Գրիշա Սմբատյանը՝ ներկայացնելով գրքի ստեղծման պատմությունը։ Այնուհետև գրքի խմբագիր Մհեր Քումունցը տեսազանգի միջոցով անդրադարձավ գրքին և դրա խմբագրման աշխատանքներին։
Անի Հարությունյանը մեր գրադարանի «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի ընթերցողներից է։ Նրա գրքի շնորհանդեսը կարևոր և ուրախալի իրադարձություն էր գրադարանի համար։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը Ծաղկաձորում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցությամբ իրականացվող «ՓՄՁ-ների թվային վերափոխում» (DT4SME) ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱԱԲ նախարարությունից:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանի հետազոտական և նորարարական ներուժի տնտեսական իրացման, տեխնոլոգիաների փոխանցման էկոհամակարգի զարգացման, գիտական արդյունքների առևտրայնացման, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների թվայնացմանն առնչվող հարցեր։
Տաթև Ասլանյանը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների (TTO) ստեղծման և դրանց շուրջ գործուն էկոհամակարգ ձևավորելու նախարարության տեսլականը։ Ընդգծվել է, որ նպատակը ոչ միայն նման գրասենյակների ստեղծումն է, այլև գիտնականներին և հետազոտողներին անհրաժեշտ աջակցությամբ ապահովելը՝ նրանց գյուտերը, մշակումներն ու գիտական արդյունքները առևտրայնացնելու և մրցունակ արտադրանքի ու բիզնես լուծումների վերածելու համար։
Այս համատեքստում կարևորվել է գիտական և հետազոտական գործունեությամբ զբաղվող մասնագետների բացահայտումը, մասնավորապես՝ այն հետազոտողների նույնականացումը, որոնք կարող են իրենց մշակումների հիման վրա ստարտափներ ստեղծել և ձեռնարկատիրական գործունեություն ծավալել։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ գիտնականից ձեռնարկատեր դառնալը պահանջում է լրացուցիչ գիտելիքներ և հմտություններ, ուստի անհրաժեշտ է նրանց տրամադրել գաղափարի գնահատումից և շուկայի պահանջների բացահայտումից մինչև նվազագույն կենսունակ արտադրանքի (MVP) մշակում ու շուկա դուրս գալու գործընթացն ընդգրկող գործնական ուղեցույց և աջակցություն։
Տաթև Ասլանյանն անդրադարձել է նաև ստարտափների, նորարարների և գիտնականների գյուտերի մտավոր սեփականության պաշտպանության հարցերին։ Նշվել է, որ այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ՝ գիտնականներին իրենց գյուտերի իրավական ամրագրման, պաշտպանության և առևտրայնացման հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտ ուղղորդում տրամադրելու նպատակով։ Կարևորվել է այնպիսի մեխանիզմների ձևավորումը, որոնք կպաշտպանեն գիտնականների, համալսարանների և պետության շահերը՝ միաժամանակ խթանելով նորարարական գործունեությունն ու ներդրումների ներգրավումը։
Նախարարի տեղակալը կարևորել է տեխնոլոգիաների փոխանցման ամբողջական էկոհամակարգի ձևավորման գործում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, գիտական համայնքի, համալսարանների, բիզնես գործընկերների և ներդրողների համագործակցությունը։ Ընդգծվել է այս կառույցների և շահագրգիռ կողմերի միջև մեկ հարթակում համախմբվելու, շարունակական հանդիպումներ և երկխոսություն ապահովելու անհրաժեշտությունը՝ գիտական ներուժը տնտեսության կարիքներին կապելու, նորարարական գաղափարները զարգացնելու և տեղական ու միջազգային ներդրումային հնարավորություններն ընդլայնելու նպատակով։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների՝ արհեստական բանականության լուծումների ներդրման և բիզնես գործընթացներում ինտեգրման խոչընդոտներին։ Որպես հիմնական մարտահրավերներ՝ առանձնացվել են համապատասխան մարդկային կապիտալի և մասնագիտական հմտությունների պակասը, ինչպես նաև բիզնեսի կողմից արհեստական բանականության կիրառման հնարավորությունների և դրա միջոցով ստեղծվող արժեքի ոչ լիարժեք ընկալումը։ Այս համատեքստում կարևորվել է ՓՄՁ-ների համար աջակցության և խթանման մեխանիզմների մշակումը, որոնք կնպաստեն արհեստական բանականության գործիքների հասանելիության ընդլայնմանը և դրանց արդյունավետ կիրառմանը։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են նաև ՏՀԶԿ-ի, ԳՄՀԸ-ի և նախարարության համագործակցությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ ՓՄՁ-ների թվայնացման ճանապարհային քարտեզի մշակման արդյունքները։ Տաթև Ասլանյանն անդրադարձել է դրա արդիականացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացումները, արհեստական բանականության լուծումների ինտեգրման հնարավորությունները և բիզնեսի առջև ծառացած նոր մարտահրավերները։
Նշվել է, որ տեխնոլոգիաների փոխանցման զարգացումը, գիտական ներուժի և առաջադեմ տեխնոլոգիական ենթակառուցվածքների արդյունավետ համադրումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի՝ սեփական մտավոր սեփականություն, նորարարական արտադրանք և միջազգային մրցունակ ընկերություններ ստեղծող տնտեսության զարգացման համար։
«ՓՄՁ-ների թվային վերափոխում» (DT4SME) ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներն ուղղված են բուհերի և արտադրության միջև համագործակցության ամրապնդմանը, հետազոտությունների՝ բիզնեսի կարիքներին համապատասխանեցմանը, տեխնոլոգիաների փոխանցման մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև հայ նորարարների՝ միջազգային փորձին, ներդրումներին և շուկաներին կապելու հնարավորությունների ընդլայնմանը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետ համագործակցությամբ։
Աշխատաժողովի շրջանակում Տաթև Ասլանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ՝ առաջիկա շաբաթներին նախարարության կողմից ձևավորված տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների (TTO) տեսլականի վավերացման գործընթացին աջակցելու վերաբերյալ։ Գործընթացը կիրականացվի «Բեռլին Էկոնոմիքս» (Berlin Economics) կազմակերպության մասնակցությամբ՝ գնահատելու մշակված տեսլականի հիմնավորվածությունն ու իրագործելիությունը և ներկայացնելու դրա հետագա իրականացմանն ուղղված առաջարկություններ։
Եվրոպական տիեզերական գործակալության Euclid աստղադիտակը հրապարակել է իր առաջին խոշոր տվյալների հավաքածուն՝ գրանցելով ավելի քան մեկ միլիարդ տիեզերական օբյեկտ։ Տվյալների մեջ ներառված է նաև գրավիտացիոն ոսպնյակների մինչ այժմ ամենամեծ կատալոգը։ Այս երևույթի ժամանակ մոտակա զանգվածեղ գալակտիկայի ձգողականությունը փոխում է ավելի հեռավոր օբյեկտներից եկող լույսի ուղղությունը՝ երբեմն ստեղծելով օղակների ու աղեղների տպավորիչ պատկերներ։ Այդ բնական «խոշորացույցները» գիտնականներին հնարավորություն են տալիս ուսումնասիրել հեռավոր գալակտիկաներն ու տիեզերքում մութ նյութի բաշխումը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00–16:00 Նորք թաղամասի առանձնատներ մասնակի, Նորքի 5-րդ փողոց 54 առանձնատուն, Նորքի Այգիներ թաղամաս 302, 302/3, 303, 303/10, 303/5 և 5 առանձնատներ, Նորքի փողոց 28 և 36/1 առանձնատներ, Ս. Խանզադյան փողոցի առանձնատներ մասնակի, «Վիվա Արմենիա» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
10:00–12:00 Խաղաղ Դոնի փողոց 5 շենք՝ 1–12 մուտքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝
10:00–12:00 Մանթաշյան փողոց 28, Եղբայրության փողոց 7, 10 և 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզ՝
11:00–12:00 Ոսկեհատ գյուղ,
11:00–14:00 Գետաշեն, Շենավան և Բերքաշատ գյուղեր,
12:00–16:00 Փարաքար գյուղ,
Արարատի մարզ՝
11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Աթարբեկյան և Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Այգեստան գյուղ մասնակի,
11:00–13:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Ա. Սիմոնյան, Ավդալյան, Գասպարյան, Մելքոնյան, Պուշկինի, Իսահակյան, Արարատյան, Արցախի, Չարենցի, Գնունի, Ա. Խաչատրյան, Շիրազի, Սայաթ-Նովայի, Շահումյան, Սևակի, Նար-Դոսի, Մաշտոցի, Մուրացանի, Կամոյի, Արմեն Բազոյան, Մարատ Խաչատրյան, Սազայի Նիկողոսյան, Արտակ Բարսեղյան, Արամ Յղյան, Գետափնյա և Անտառային տնտեսության փողոցներ մասնակի, Ավշար և Այգավան գյուղեր մասնակի,
11:00–17:00 Նոյակերտ գյուղ մասնակի,
13:00–16:00 Մրգավետ գյուղ մասնակի,
Վայոց ձորի մարզ՝
11:00–13:00 Ջերմուկ քաղաք՝ Սարվորների փողոց մասնակի, Շատին գյուղ մասնակի,
13:00–14:00 Զառիթափ գյուղ մասնակի,
Կոտայքի մարզ՝
11:00–14:00 Եղվարդ քաղաք՝ Գարեգին Նժդեհի փողոց, Սեզի մանկապարտեզ, Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ, Շիրակի փողոց մասնակի, Երևանյան փողոց 16, 17, 2, 4, 4, 6ա, 6բ, 8ա, 7ա և 7 շենքեր, Եղվարդի թիվ 3 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պռոշյան գյուղ մասնակի՝ Վերին թաղամաս, Հուշարձան թաղամաս, Վերին թաղամաս-2, Նոր թաղամաս, Արևմտյան թաղամաս, Ա/Ձ «Մարտիրոս Հանոյան, «Սև քար» Իջևանատուն, սեփականատերեր՝ «Ա. Ղուկասյան», «Ա. Պետրոսյան», «Գ. Գրիգորյան», «Հ. Հարությունյան», «Ա. Աղաբեկյան», «Ռ. Մարտիկյան», «Ա. Մ. Ապրեսյան», զինմաս, «Եթեր» խմբագրություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արգել համայնք մասնակի, «Արգել», «Սապֆիր» և «Ծաղկանոց» այգեգործական ընկերություններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–15:00 Ձորաղբյուր գյուղ և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, ասֆալտի գործարան և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,
15:00–17:00 Զովք և Գեղաշեն գյուղերն ամբողջությամբ, հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,
Գեղարքունիքի մարզ՝
11:30–14:00 Վարդենիս քաղաք՝ Երիտասարդության, Ռոմանի, Սայաթ-Նովայի, Վ. Համբարձումյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–12:15 Աստղաձոր գյուղ՝ 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:30–13:45 Աստղաձոր գյուղ՝ 48-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:30–16:00 Արեգունի, Դարանակ, Փանբակ, Ծափաթաղ, Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր Մասրիկ և Նորակերտ գյուղերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» բջջային օպերատորի կայաններ,
14:30–16:50 Ծովակ գյուղ՝ 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–15:00 Վաղաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Լոռու մարզ՝
11:00–14:00 Սպիտակ քաղաք՝ Կենտրոն-1 թաղամաս, Շահումյան, Մուրացան, Չարենցի, Խնկոյան և Թորոսյան փողոցներ, Ալեք Մանուկյան, Ս. Ավետիսյան և Ոփյան փողոցներ մասնակի, Այգեստան թաղամաս մասնակի,
11:00–17:00 Լորուտ, Աթան, Շամուտ և Ահնիձոր գյուղեր,
Շիրակի մարզ՝
10:30–16:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Առափի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–14:30 Աշոցք համայնք՝ Ցողամարգ գյուղ, 1-ին փողոց մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աբու Դաբիում կայացած բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության անդամներին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստին՝ ներկայացնելու բանակցությունների արդյունքները։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Ես խնդրել եմ այն գործընկերներին, որոնք մեկնել էին Արաբական Միացյալ Էմիրություններ և բանակցություններ վարել ուկրաինական պատվիրակության հետ, այսօր նույնպես գալ և կիսվել իրենց տպավորություններով, դիտարկումներով ու արդյունքներով, ինչպես նաև ներկայացնել, թե ինչպես են տեսնում Աբու Դաբիում իրենց կատարած աշխատանքը», – օպերատիվ խորհրդակցության սկզբում ասել է Պուտինը՝ խոսքը փոխանցելով պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկուն։
Առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել․ թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ մեկնելու ճանապարհին մահացել է։ Ըստ շտապօգնության բժիշկների նախնական գնահատականի՝ վարորդը մահացել է մինչև վթարը։ Այս մասին տեղեկացնում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում: Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելն ու կազմակերպության մարմիններում ՀՀ քվոտայով նշանակումների իրականացումը կասեցնելը ֆորմալացրեց այն խնդիրները, որոնք առնվազն 2 տարի է՝ առկա են:
Ցանկացած պարագայում ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ աշխատանքներին չէր մասնակցում, իր քվոտայի շրջանակներում կազմակերպության տարբեր մարմիններում նշանակումներ չէր անում: Ավելին, վաղուց հետ էր կանչել իր ներկայացուցիչներին:
Այստեղ խնդիրն այլ տեղում է: Գործընթացի, այսպես կոչված, պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում:
Անշուշտ, ՀԱՊԿ կանոնադրությունն ու առաջնահերթությունները վերանայելու և կազմակերպության անդամների մոտեցումները ներդաշնակեցնելու հարցերը շարունակում են ակտուալ մնալ, սակայն պարզ է, որ առանցքային խնդիրը ՀՀ-ՌԴ հարթությունում է, և դրա հետ կապված ցանկացած հայտարարություն կամ քայլ ուղիղ առնչվում է ՌԴ-ին»,- գրել է Աբրահամյանը:
Հնդկաստանի Մեղալայա նահանգում նոյեմբերի 11-14-ը անցկացվում է Գարո ժողովրդի ավանդական Վանգալա տոնը, որն այս տարի նշում է իր 50-ամյակը։ Տոնակատարության գլխավոր իրադարձություններից է հազար թմբուկների համատեղ կատարումը, որին նախատեսված է մասնակցել նաև շուրջ 3000 պարող։ Վանգալան բերքահավաքից հետո երախտագիտության տոն է՝ նվիրված Միսի Սալջոնգին, որին Գարո ժողովուրդը կապում է բերրիության և առատ բերքի հետ։ Միջոցառման ընթացքում ներկայացվում են նաև ժողովրդական երգեր, պարեր, ազգային ուտեստներ և ավանդական խաղեր։
Երեկ հյուրընկալվել էի Արմատ Մեդիայի եթերում, որտեղ լրագրող Անահիտ Հովհաննիսյանի հետ քննարկեցինք Արսեն Գևորգյանի ողբերգական մահվան հանգամանքները, դրա համար իշխանության պատասխանատվությունը, ինչպես նաև
Գազայի հատվածում շարունակվում է «լուռ ցեղասպանությունը», որի վրա միջազգային հանրությունը գրեթե ուշադրություն չի դարձնում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն։
«Գազայում ստեղծված աղետալի իրավիճակը վաղուց արդեն տեղ չի գտնում արևմտյան լրատվամիջոցների գլխավոր վերնագրերում։ Տեղի է ունենում լուռ ցեղասպանություն, և դրան գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը X սոցիալական ցանցի իր էջում՝ հրապարակմանը կցելով անկլավում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը պատկերող կադրեր։
Արաղչիի գնահատմամբ՝ տեղի ունեցողի մասին լռությունը «ամոթալի է» և վկայում է, որ Իսրայելին հաջողվել է առնվազն մեկ հարցում հասնել իր նպատակին՝ համաշխարհային հանրության ուշադրությունը սեփական անհաջողություններից շեղելու քաղաքականության շրջանակում։
դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը