Նոյեմբերի 12-ին Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը։
Գիրքը հրատարակվել է Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում՝ կապանցիների աջակցությամբ և հասարակական հիմունքներով:
Միջոցառմանը իր խոսքով հանդես եկավ Գրիշա Սմբատյանը՝ ներկայացնելով գրքի ստեղծման պատմությունը։ Այնուհետև գրքի խմբագիր Մհեր Քումունցը տեսազանգի միջոցով անդրադարձավ գրքին և դրա խմբագրման աշխատանքներին։
Անի Հարությունյանը մեր գրադարանի «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի ընթերցողներից է։ Նրա գրքի շնորհանդեսը կարևոր և ուրախալի իրադարձություն էր գրադարանի համար։
Leave a Reply