Blog

  • ԶՊՄԿ արհմիության ավանդույթները շարունակվում են

    «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը Քաջարանի ՆՈՒՀ-երի ավագ խմբերի սաներին դպրոցին պատրաստվելու համար անհրաժեշտ պարագաներ է նվիրել։ Սա ձեռնարկության արհեստակցական կազմակերպության բազմամյա ավանդույթներից է։ Կառույցի նորընտիր նախագահի նախաձեռնությամբ այս տարի վերսկսվել է նաև ֆուտբոլի միջարտադրամասային առաջնությունը։

  • Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

    Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանը հյուսիսից հարավ սահմանազատելու աշխատանքներ իրականացնելու մասին։

    Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

    Նրա խոսքով՝ համաձայնություն է ձեռք բերվել, որ պետական սահմանի սահմանազատման գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ՝ սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից։

    Բայրամովը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմից պետական սահմանազատման հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

    «Ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ։ Հանձնաժողովը ղեկավարում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Հանձնաժողովների հանդիպումներն ու քննարկումները պարբերաբար անցկացվում են։ Հայաստանում համապատասխան հանձնաժողովը նույնպես ղեկավարում է փոխվարչապետը»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

    Նրա խոսքով՝ անցած ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև մի շարք հանդիպումներ են անցկացվել, իսկ հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։

    «Պայմանավորվածություն կա այն հարցում, թե որ ուղղությունից պետք է սկսվի և այնուհետև շարունակվի մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը։ Կա համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքները կսկսվեն սահմանի ավելի բարդ՝ հյուսիսային հատվածից»,- հայտարարել է Բայրամովը:

    Նա հավելել է, որ ավելի կոնկրետ մանրամասները կքննարկվեն անհրաժեշտության դեպքում և համապատասխան ժամանակին, բնակավայրերին առնչվող հարցերը քննարկումների արդյունքում կլուծվեն։

  • «Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրի


    Մշակույթ





    Սեպտեմբերի 8-ին՝ Մխիթար Աբբահոր ծննդյան 350—ամյակի տոնակատարությունների շրջանակում, Սուրբ Ղազար կղզում, Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի և Մխիթարյան միաբանության հիմնադրման տարեդարձի առիթով, երգչախմբերը մասնակցել են գոհաբանական Սուրբ և Անմահ Պատարագին։ 

    Միջոցառմանը ներկա ենեղոլ Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ և Իտալիայից հյուրեր: 

    Եվ հենց այստեղ «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը առաջին անգամ Սուրբ Պատարագի ժամանակ հնչեցրին Կոմիտաս Վարդապետի՝ երկսեռ կազմի համար ներդաշնակած Պատարագի երգերը։ 

    Սակայն ծրագիրը սրանով չէր սահմանափակվում։ 

    Արդեն սեպտեմբերի 12-ին՝ Վենետիկի պատրիարքանիստ նշանավոր Սուրբ Մարկոսի Մայր տաճարում, Սուրբ Պատարագի ընթացքում կհնչեն Կոմիտասյան Սուրբ պատարագը երկսեռ կազմի համար գրված, իսկ արդեն սեպտեմբերի 13-ին «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը հայ հոգևոր և աշխարհիկ երաժշտության մեծ համերգով հանդես կգան Փադովա քաղաքում։ 

    Հայ հոգևոր երաժշտությունը, Կոմիտասի ժառանգությունն ու հայ երգիչների կատարումները՝ Իտալիայի հոգևոր—մշակութային հարթակներում:




  • Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն



    Միջազգային





    Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Polsat հեռուստաալիքին հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին:

    «Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրո՝ օգնության փաթեթի շրջանակներում», – հայտարարել է Զալևսկին՝ հավելելով, որ տրանշը կներառի ՀՕՊ միջոցներ:

    Արևմուտքի երկրների ռազմական օգնության նոր տրանշների մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 8-ին «Ռամշտայնի» ձևաչափով հերթական հանդիպումից հետո:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

    Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ  կազմել է 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ։

    ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացնելով պետական բյուջեի 2026 թվականի առաջին կիսամյակի կատարողականը՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

    Նախարարը հավելել է, որ պետական պարտքը դրամային արտահայտությամբ առաջին կիսամյակի ընթացքում նվազել է 3.5 տոկոսով։

    Նրա խոսքով՝ տնտեսական զարգացումները Հայաստանում համահունչ են Կառավարության կանխատեսումներին։

    «Հունվար-հունիսին ապրանքների արտահանման 6.7 տոկոս նվազում ունենք։ Ներմուծումն աճել է 4 տոկոսով»,- ասաց նախարարը։

    Հովհաննիսյանը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14.8 տոկոս աճ, որից Ռուսաստանի Դաշնությունից՝ 23.3 տոկոս, իսկ այլ երկրներից՝ 9.8 տոկոս։ Դրամական փոխանցումների զուտ աճը կազմել է 21.7 տոկոս։ ՌԴ-ից փոխանցումների աճը կազմել է 32.6 տոկոս, իսկ այլ երկրներից՝ 8.6 տոկոս։

    «Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.9 տոկոսով, որը պայմանավորված է ծառայությունների, արդյունաբերության և շինարարության ճյուղերի աճերով»,- նշեց նախարարը։

    Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 11.9 տոկոս անկում, մինչդեռ շինարարությունն աճել է 24.5 տոկոսով, արդյունաբերությունը՝ 10.8 տոկոսով, ծառայությունները՝ 11 տոկոսով, իսկ առևտուրը՝ 1 տոկոսով։ Հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 5.1 տոկոս, իսկ հունվար-հունիսին միջին գնաճը՝ 4.6 տոկոս։

    «Ռեզիդենտների կողմից ավանդների աճը կազմել է 24.3 տոկոս, իսկ վարկավորման աճը՝ 22.6 տոկոս։ Վարձու աշխատողների թիվն աճել է 3.5 տոկոսով, միջին աշխատավարձն աճել է 5.5 տոկոսով։ 4.6 տոկոս գնաճի պայմաններում միջին աշխատավարձի իրական աճը կազմել է 0.9 տոկոս»,-ասաց նա։

    Անդրադառնալով պետական բյուջեի կատարողականին՝ ֆինանսների նախարարը նշեց, որ եկամուտները պլանային ցուցանիշից ավելի են եղել 6 տոկոսով, իսկ ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7 տոկոսով։ Ընթացիկ ծախսերն աճել են 16.1 տոկոսով։

    «Կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է 56.4 տոկոս, իսկ նախորդ տարվա համեմատ դրանք նվազել են 28.3 տոկոսով»,-ասաց նախարարը։

    Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ կապիտալ ծախսերի՝ 83.7 մլրդ դրամով նվազումը պայմանավորված է պաշտպանության ապահովման ծրագրի գծով կապիտալ ծախսերի 43.9 տոկոս նվազմամբ։ Միաժամանակ, ներքին ռեսուրսների հաշվին իրականացված կապիտալ ծախսերը, առանց պաշտպանության նախարարության ծախսերի, աճել են 42.4 տոկոսով։

     

  • Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը

    Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և  Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Այս մասին 1lurer.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

    «Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»,- հաստատեցին կոմիտեից:

  • Իրանը արագացնում է Նաթանզի մոտ ստորգետնյա միջուկային օբյեկտի կառուցումը. CNN |

    Իրանը արագացնում է Նաթանզի մոտ գտնվող՝ գրանիտե լեռան խորքում կառուցվող ենթադրյալ միջուկային օբյեկտի աշխատանքները։ CNN-ի փոխանցմամբ՝ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ շինարարությունն այս տարվա ընթացքում զգալիորեն ակտիվացել է։

    «Փիքաքս Մաունթին» (Pickaxe Mountain) անվանումով հայտնի օբյեկտը, ըստ փորձագետների գնահատականների, կարող է նախատեսված լինել ցենտրիֆուգների կամ ուրանի հարստացման աշխատանքների տեղակայման համար և ավելի պաշտպանված լինել արտաքին հարվածներից։

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է հարվածել օբյեկտին։ Սակայն փորձագետները կասկածում են, որ ԱՄՆ-ի ներկայիս ամենահզոր ոչ միջուկային բունկերախոց ռումբերը կարող են բավարար խորությամբ հասնել թիրախին։

    CNN-ի տվյալներով՝ ԱՄՆ Պենտագոն նաև ուսումնասիրում է նման խորությամբ պաշտպանված թիրախների դեմ նոր հնարավորություններ։ Միաժամանակ մշակվում է նոր սերնդի ներթափանցող ռումբի նախատիպ։

    Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) վերլուծաբանների գնահատմամբ՝ օբյեկտը դեռ շահագործման փուլում չէ, սակայն շինարարությունն աստիճանաբար անցնում է ներքին ենթակառուցվածքների ստեղծման և ամրացման փուլին։

  • Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

    Բյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։

    Նրա խոսքով՝ «Վեոլիա Ջուր»-ի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և տեսչական մարմնի կողմից ստուգված բոլոր հասցեներում ջրի քլորի պարունակությունը եղել է սահմանված նորմերի շրջանակում։

    Ջրային կոմիտեի նախագահի պարզաբանմամբ՝ ջրավազանում մինչև քլորացման փուլը մանրէների առկայություն արձանագրվել է, սակայն ջուրը համակարգ մուտք գործելուց առաջ քլորացվում է։ Քլորացումից հետո վերցված նմուշներում որևէ շեղում չի հայտնաբերվել։

    Ղալամքարյանի գնահատմամբ՝ եթե խնդիրն առկա լիներ կենտրոնացված ջրամատակարարման համակարգում, վարակները զանգվածային բնույթ կկրեին և կարձանագրվեին ոչ միայն Բյուրեղավանում, այլև նույն համակարգից սնվող մյուս բնակավայրերում։

    Նա նաև հայտնել է, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշվել է արագացված կարգով Բյուրեղավանի համար նոր ջրագիծ կառուցել և քաղաքում ապահովել շուրջօրյա ջրամատակարարում։

    Ըստ Ղալամքարյանի՝ համայնքապետարանը ևս պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով նորոգելու և արդիականացնելու ներտնային ու ներտնտեսային ցանցերը։

    Ջրային կոմիտեի նախագահը նշել է, որ 24-ժամյա ջրամատակարարումը թույլ կտա խողովակներում ապահովել մշտական ճնշում և բարձրացնել ջրի որակի պահպանման հուսալիությունը։

  • Մայր Աթոռում Խաչվերացի պատարագը կմատուցի Միքայել Սրբազանը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Խաչվերացի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (կամ համալիրի Սուրբ Գայանե վանքում) ավանդաբար մատուցվում է տոնական Սուրբ Պատարագ, կատարվում է Անդաստան և Խաչի թափոր՝ դուրս բերելով Քրիստոսի խաչափայտի նվիրական մասունքը:

  • Կիևում սննդամթերքի դեֆիցիտ է. Guardian



    Օգոստոսին և սեպտեմբերին ռուսական բանակը ոչնչացրել կամ վնասել է Ուկրաինայի բոլոր խոշոր սուպերմարկետների ցանցերի պահեստներն ու լոգիստիկ կենտրոնները, այդ թվում՝ «Սիլպո», «ԱԹԲ», «Նովուս» և «Ֆորա», – «The Guardian»-ին ասել է երկրի գյուղատնտեսական քաղաքականության և սննդի նախարար Տարաս Վիսոցկին։

    Նրա խոսքով՝ հարձակումների այս ալիքը «ամենազանգվածայինն էր լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր»։ Հարվածի են ենթարկվել նաև բժշկական պարագաներ պարունակող պահեստներ, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահեստներ։

    Կիևը դարձել է հարձակումների վերջին ալիքի գլխավոր թիրախը, որի պատճառով շատ սուպերմարկետներում դարակաշարերը դատարկ են մնացել, հաղորդում է «The Guardian»-ը։

    Ռուսաստանը ցանկանում է «մեր կյանքը դարձնել սարսափելի և անտանելի, և դա նրան հաջողվում է», – թերթին բողոքել է Կիևի 68-ամյա բնակիչը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ